Տնտեսական հանդես
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է Իրանի ու աշխարհի անցած շաբաթվա տնտեսական իրադարձություններին: Ընկերակցեք մեզ:
Ի հետևումն Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի գործադրման արդյունքում Իրանի դեմ շրջափակումների որոշ բաժնի չեղարկման՝ տնտեսական ոլորտի շատ գործարարներ Իրան են այցելել : Սակայն ասվում է, թե Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի գործադրման ճանապարհին խնդիրներ կան:
Այդ թեմային է անդրադառնում մեր հաղորդման առաջին զրույցը:
Իրանի ներդրման և տնտեսական ու տեխնիկական օժանդակությունների կազմակերպության գլխավոր տնօրենի ընդգծմամբ Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի գործադրմամբ ավելի քան 35 միլիարդ դոլարի համաձայնություն է կայացել աշխարհի մեծ բանկերի հետ:
Իրանի ներդրման և տնտեսական ու տեխնիկական օժանդակությունների կազմակերպության գլխավոր տնօրեն Մոհամմեդ Խազային կիրակի օրը ԻՌՆԱ-ի հետ զրույցում նշելով , որ ներկա պայմաններում և հետշրջափակումային շրջանում Իրանի տնտեսական ու միջազգային հարաբերությունների միջավայրը հիմնական փոփոխություններ է կրել, ավելացրեց. «Այսօր տնտեսական ճնշումները մեղմացել և արտասահմանցիները նախ Իրան են այցելում գնահատելու և քննարկելու համար աշխատանքի բոլոր ծավալները»:
Միևնույն ժամանակ Իրանի նավթի ազգային ընկերության միջազգային բաժինը տեղեկացրել է եվրոպական շուկաներ նավթի վաճառքի պայմանագրերի 80 տոկոսի իրագործման մասին:
Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն երեքշաբթի օրը իսլամական խորհրդարանի դռնբաց նիստում բացատրելով նավթի նախարարության գործունեությունն, ասաց, որ այս տարվա մայիս և հունիս ամիսներին Իրանի նավթի արդյունահանման ծավալը գերազանցել է օրական երեք միլիոն 800 հազար բարելը և Իրանի նավթի արտահանումը կրկնապատկվել է:
«Իրանի նավթի արդյունահանման ծավալն այն պայմաններում է ավելացել , երբ 2013 թվականի առաջին հինգ ամիսներին Իրանի նավթի արդյունահանման ծավալը եղել է օրական երու միլիոն 700 հազար բարել:
Իրանի գազի կոնդենսատների արտադրությունն էլ 2013 թվականին եղել է օրական 380 հազար բարել, ինչը ներկայումս հասել է 600 հազար բարելի:
Իրանը 2016 թվականի հունվարին շրջափակումների չեղարկումից հետո ջանք է գործադրել վերականգնել համաշխարհային շուկաներում իր նախկին քվոտաները և այս ժամանակամիջոցում կարողացել է իր նավթի արտահանման ծավալը կրկնապատկել:
Ներկայումս Իրանի նավթի արտահանման ծավալը գերազանցում է օրական երկու միլիոն բարելը:
Այդուհանդերձ եվրոպական երկրները դեռ շարունակում են մտահոգված մնալ Իրանի հետ արժութային փոխանակումներում եվրոպական բանկերի դեմ ԱՄՆ-ի կողմից ֆինանսական պատժամիջոցների կապակցությամբ:
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին խորհրդարանի դռնբաց նիստում այդ կապակցությամբ ասաց, որ վերջին ամիսներին ձեռք բերված որոշ փաստեր ապացուցում են, որ ԱՄՆ-ն ցանկանում է այլ միջոցներով ճնշումներ գործադրել Իրանի վրա:
Լարիջանին անդրադարձավ այդ կապակցությամբ իսլամական խորհրդարանի ընդունած որոշմանը, ըստ որի եթե այլ բնագավառներում Իրանի դեմ շրջափակումներ կիրառվեն Իրանը նույնպես փոխադարձ քայլի պիտի դիմի:
---
Նիդերլանդական- բրիտանական նավթային ընկերություն «Ռոյալ Դաչ Շել»-ը նախատեսել է, որ նավթի համաշխարհային շուկան մոտ ապագայում առաջարկի բաց է ունենալու:
Մեր հաղորդումը կշարունակենք այդ կապակցությամբ որոշ մանրամասներ հաղորդելով:
Աշխարհի նավթային վեց խոշոր երկրներից համարվող «Ռոյալ Դաչ Շելը»-ի կանխատեսումները վկայում են, որ նավթային ընկերությունները մոտ ապագայում անկարող են լինելու բավարարել նավթի համաշխարհային շուկայի պահանջարկը:
2014 թվականի հունիսից երբ նավթի յուրաքանչյուր բարելի գինը շուրջ 100 դոլար էր, մինչ այսօր համաշխարհային շուկաներում նավթի առաջարկի մեծ ծավալի պատճառով համաշխարհային շուկաներում նավթի գինը գրեթե կիսվել է:
«Ռոյալ Դաչ Շել» նիդերլանդական-բրիտանական նավթային ընկերության տնօրեն Ջո Հոֆմայսթերն այս կապակցությամբ ասում է. «Առաջիկա 5-ից 10 տարիների ընթացքում մենք անկարող ենք աշխարհի նավթի կարիքների հավասար արտադրություն կատարել»: «Առաջիկա տարիների ընթացքում նավթ սպառողներն օրական 94 միլիոնից 95 միլիոն բարել նավթի կարիք են զգալու»,-հայտարարել է նա:
Նավթի գնի կտրուկ անկումը պատճառ է դարձել, որ աշխարհի նավթային շատ ընկերություններ կրճատեն նավթի ու գազի բաժիններում իրենց ներդրումները:
---
Սաուդյան Արաբիան էլ լինելով նավթի գների անկման հարցում գլխավոր դերակատարներից մեկը, այսօր տնտեսական ճգնաժամ է դիմագրավում, այնպես որ պարտավորվել է նավթի վրա հենված տնտեսության մարտահրավերները դիմագրավող ծրագրեր գործադրել: «Ֆայնանշըլ Թայմզ»-ը մի հոդվածում գրել է. «Ս․ Արաբիան Բարեփոխման ազգային նախագծի շրջանակներում մտադիր է բազմազանություն մտցնելով իր տնտեսության մեջ վերջ տալ տասնամյակներ տևած նավթային կախվածությանը»:
Այս օրաթերթն ակնարկելով Արաբիայի 72 միլիարդ դոլար արժող Բարեփոխման ազգային նախագծի, ավելացրել է, որ Արաբիայի գահաժառանգի հզոր տեղակալ Մոհամմեդ Բեն Սալմանի առաջարկած նախագծի գլխավոր նպատակներից է առաջիկա հինգ տարիներում մասնավոր բաժնում մեկ միլիոն 200 հազար աշխատատեղեր ստեղծել:
Այս նախագիծը հանգեցնելու է Արաբիայի պետական գույքի վաճառքին: Հավանական է, որ սեփականաշնորհման ցուցակում հայտնվի նաև Արաբիայի նավահանգիստների ընդհանուր կազմակերպությունը: Արաբիայի Բարեփոխման ազգային նախագծում նաև ընդգծվել է ներկրումներին փոխարինող քաղաքականություններ:Ներկայումս Արաբիայում սպառվող արտադրանքների միայն մեկ երրորդն է այդ երկրում արտադրվում:
Արաբիան նաև մտադիր է կրկնապատկել այս պահին 17 միլիոն 500 հազար հոգի կազմող Հաջի ուխտավորների թիվը և Արաբիայում ուխտավորների կեցության ժամկետը երկարացնող առավել խրախուսիչներ ստեղծել: Այդուհանդերձ այս նախագծի հաջողությունը գտնվում է հարցականի տակ:
Փորձագետների համոզմամբ նկատի առնելով Սաուդական գերդաստանի խիստ երերուն դիրքերն ու Եմենում զինվորական միջամտության պատճառով տարածաշրջանում Արաբիայի դիմագրաված քաղաքական մարտահրավերները, Արաբիան այս նախագծի հաջողության համար քիչ շանսեր ունի:
---
Բարեկամներ այս շաբաթվա «Տնտեսական հանդես» հաղորդման էջերը կփակենք երկու տնտեսական լուրերով:
Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարարությունը հայտարարեց, որ հողագործների արտադրած հավելյալ ցորենն այս տարի հասնելու է 10 միլիոն տոննայի: Այսպիսով Իրանն այլևս ցորենի ներկրման կարիք չի ունենալու:
Չնայած կատարված ծրագրավորումներին, վերջին քանի տարիների ընթացքում տեղումները քիչ լինելու պատճառով Իրանում ցորենի արտադրությունը գոյություն ունեցող ներքին պահանջարկից ավելի քիչ է եղել:
---
Պետրոքիմիական հարցերում Իրանի նավթի նախարարի տեղակալը ուրվագծելով Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի գործադրմանը հաջորդած շրջանում պետրոքիմիայի արդյունաբերության համար ստեղծված միջավայրն ասաց. «Այսօր այս արդյունաբերության բնագավառում լավ պայմաններ են ստեղծվել և արտադրությունն առանց ընդհատման շարունակվում է»:
Մարզիե Շահդային բացատրելով այս տարվա համար նախատեսված արտադրության նպատակներն, ընդգծել է, որ ընթացիկ տարին պետրոքիմիայի ոլորտում լավ տարիներից է լինելու, որի ընթացքում շահագործման կհանձնվեն պետրոքիմիական 10 միավորներ:
Իրանցի փորձագետներ նաև տիրացել են ռազմավարական երկու արտադրանքների գիտությանը:
Մինչև այսօր եվրոպական մի քանի երկրների մենաշնորհը համարվող Բենզոաթթվի և նատրիումի բենզոատի արտադրությամբ, այդ նախանյութերին Իրանի ունեցած տարեկան 2500 տոննա կարիքը բավարարվելուց բացի, նաև դրա որոշ բաժինը կարտահանվի այլ երկրներ:
Այդ ռազմավարական երկու արտադրանքները մեծ կիրառություն ունեն ներկի, ռեզինի ու պլաստիկի, ինչպես նաև սննդամթերային ու դեղորայքային արդյունաբերություններում: