Փետրվար 02, 2016 14:27 Asia/Yerevan

Ներկայացնում ենք «Ծանոթանանք իրանական մշակույթին և ցեղախմբերին» նոր հաղորդաշարը: Կփորձենք 39 մասերից բաղկացած այս հաղորդաշարի ընթացքում ձեզ ծանոթացնել Իրանի հազարամյակների պատմությանն ու մշակույթին և Իրանի տարածքում գտնվող այն շլաչուցիչ կոթողներին, որոնք այլ երկրներում հիանալի պատկեր են ներկայացրել Իրանից: Ընկերակցեք մեզ:

Հնագույն շրջաններից մինչև նորօրյա ժամանակաշրջանը բազում փոփոխությունների է ենթարկվել Իրանի ժողովուրդը, այդ թվում երկրի աշխատասեր ցեղախմբերը, որոնք մերթ հաշտությամբ և մերթ կռվելով դիմակայել են բոլոր դժվարությունները և պահպանել են կրոնական ու ազգային պատիվը և իրենց անկախությունը:

 

Աշխարհագրական, կենսաբանական, նյութական և հոգևոր մշակույթի տեսակետից բազմազան լինելով, Իրանն ունի մեծ կարողություններ և հնագույն ժամանակներից այստեղ ապրել են տարբեր հասարակություններ:

 

Իրանում կարելի է տեսնել նախնական շրջանների կենցաղներ, որոնք աշխարհի շատ վայրերում ոչնչացել են արդյունաբերության ու քաղաքաբնակության զարգացման հետևանքով, ինչը կարելի է հետաքրքիր լինել ճանապարհորդների համար:

 

Իրանում ապրում են տարբեր ցեղախմբեր, այդ թվում բախթիարի, ղաշղաի, քուրդ, լոռ, թուրք, լաք, թուրքմեն, սիսթանի, բալուչ, մալեքշահի, թալեշի, սանգսարի, էմարլու, բուչաղչի, բոյերահմեդի, մամասանի շահսավան և ուրիշներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր բարքերն ու սովորույթները և ուրույն մշակույթը: Այդ ցեղախմբերը կազմակերպում են հատուկ տոնակատարություններ, ազգային ու կրոնական ծեսեր, ունեն իրենց մարզաձևերը, երգ-երաժշտությունը, պարը, ամուսնության հատուկ սովորույթները և այդպիսով գրավում են ազգերի մշակույթով հետաքրքրվողներին:

 

Իրանում բազմազան են ցեղախմբերի մշակութային բարքերն ու սովորույթները: Ազգային ու կրոնական ծեսերը, տոնակատարությունները, ամուսունության, սգո և այլ արարողությունները ձևավորվել են կրոնական համոզումների և ազգային ու տարածաշրջանային կախվածությունների հողի վրա:

 

Իրանական ցեղախմբերը կազմում են խիզախ, առույգ ու աշխատասեր, ազնիվ ու մաքրակենցաղ, հյուրասեր, հայրենասեր և երկրի սահմանները պաշտպանող մարդիկ:

 

************

 

Ժողովրդի մշակույթի ուսումնասիրելը մեծ նշանակություն ունի ազգագրության տեսակետից: Որովհետև կենցաղի ու մշակույթի մասին հասարակ ժողովուրդն ավելի շատ տեղեկություններ կարող է փոխանցել քան որևէ գիրք: Ժողովուրդն իր մտքում ու սրտում պահում է երգեր, առածներ ու զրույցներ, որոնք յուրաքանչյուրը մեծ խրատ է փոխանցում կամ հավաստի փաստ է մեր նախնիների բարոյական, հասարակական ու քաղաքական կյանքի և հոգեբանության մասին:

 

Աշխարհի ժողովուրդներին հետաքրքրում է մյուս ցեղախմբերի կենսակերպը: Իրանական ցեղախմբերի պատմական, հասարակական ու քաղաքական համբավը մեծ հետաքրքրություն է առաջացրել աշխարհում: Այս հաղորդաշարի ընթացքում կփորձենք ձեզ ներկայացնել այդ գրավչությունները: Հուսանք, որ ձեր առաջարկություններով ու քննադատություններով կսատարեք այս հաղորդաշարին բարելավմանը:

 

 

Պիտակ