Հունիս 22, 2016 15:38 Asia/Yerevan
  • Առողջ ընտանիք (10)

Հոգեկան առողջության նշանակությունը

Առողջ անհատը նա է, ով ֆիզիկական առողջությունից բացի ունենա նաև հոգեկան առողջություն և հոգեկան անդորր:

Ընտանիքի նշանակությունը բացատրվում է նրանով, որ մանուկը ապրում է զգացական և հասարակական հարաբերությունների յուրահատուկ ցանցում, որտեղ ճշտվում է անհատի կյանքի առաջին 20 տարվա հասարակական դիրքը:

Երեխան որոշակի հատկություններ է ժառանգում իր ծնողներից և ծնողները՝ հայրն ու մայրը ստեղծելով համապատասխան պայմաններ ենթահող են պատրաստում իրենց զավակի ընդունակությունների զարգացման և նրա առաջադիմության համար:

Ընտանիքի պարտականությունն է՝ բավարարել երեխայի նյութական և հոգևոր կարիքները: Այն երեխաները, ովքեր մանկության տարիներին զուրկ են եղել ընտանեկան սիրուց ու ջերմությունից իրենց կյանքի ընթացքում զգում են դրա բացը և տանջվում դրանից:

---

Նախածննդյան շրջան: Անձի հոգեկան առողջությունը ձևավորվում է նախքան ծնունդը: Հղիության ժամանակ մոր տարած տագնապները՝ սթրեսները,ընտանիքի զգացական մթնոլորտը և այր ու կնոջ միջանձնային հարաբերությունները ունակ են ապահովել սաղմի հոգեկան առողջությունը կամ վտանգի ենթարկել այն:

Մանկություն: Մանուկը առողջ անհատականություն ունենալու համար կարիք ունի ծնողների սիրալիր վերաբերմունքին ու ընտանեկան անվտանգությանը: Ծնողների և մանկան հարաբերությունը ինչքանով, որ ջերմ ու մտերմիկ լինի այնքանով էլ ազդեցիկ է հոգեկան առողջության վրա: Երեխաների միջև խտրականություն դնելը հատկապես աղջիկ և տղա զավակների նկատմամբ տարբեր վերաբերմունքներ ունենալը, անհարկի համեմատությունները համարվում են այն գործոնները, որոնք բացասաբար են ազդում անհատի վարքագծի ձևավորման գործընթացի վրա:

Արբունքի շրջան: Արբունքի շրջանը կյանքի կարևորագույն փուլերից է համարվում: Կյանքի այս շրջանում անհատի մեջ ֆիզիկական և հոգեկան փոփոխություններ են առաջանում: Ծնողների կողմից այդ փոփոխությունների մասին անտեղյակ լինելը կարող է հանգեցնել ընտանեկան և հասարակական տարաձայնությունների, որն իր հերթին կարող է պատանիների մոտ բազում շեղումների ակունք դառնալ:

Երիտասարդություն: Պատանեկությունից երիտասարդություն անցումային շրջանը մեծահասակության շրջանի սկիզբն է համարվում: Սա այն փուլն է, որ աստիճանաբար նվազում է անհատի կախվածությունը և ձևավորվում ու դրսևորվում է անձի հասարակական անհատականությունը:

Երիտասարդությունը տարբեր դեպքերի իրականացման փուլն է, որոնցից կարող ենք հիշել ուսման շարունակելը, աշխատանք ընտրելը, աշխատանքային ասպարեզ մուտք գործելը, միջավայրին հարմարվելու ընթացքը և այլն ,որոնք ձևավորում են անհատի ապագան և հասարակական ինքնությունը: Կյանքի կարևորագույն փուլը այսինքն ընտանիք կազմելու փուլը նույնպես տեղի է ունենում երիտասարդության շրջանում: Այս փուլում կողակցի ընտրության և տրամաբանական ամուսնության հարցում այնքանով որ կարևոր են մտքի ու հոգու առողջությունը, նույնքան վտանգավոր կարող են լինել արժեքների և սկզբունքների անտեսումը և այդ կարգի ամուսնությունները և ձևավորված ընտանիքները կարող են խափանվել ցանկացած խոչընդոտից:

Ծերություն: Կյանքի այս փուլում անհատը ֆիզիկական կարողություններն ու առողջությունը կորցնելու բերումով հոգեկան առումով չափազանց խոցելի է դառնում:

Ընտանիքում մեծահասակների հոգեկան առողջության նկատմամբ անտարբեր լինելը կարող է անփոխարինելի հետևանքներ ունենալ, որոնցից կարող ենք թվել՝ ալցհայմերը հոգեկան ծանր տրտմությունը և այլն: Մեծահասակների և թոռների հարաբերության, փոխադարձ հարգանքի, սիրո ու ջերմության պահպանման արդյունքում նրանք ավելի աշխույժ ու կայտառ են լինում նույնիսկ խոր ծերության տարիներին: Նրանք ավելի հեշտ են համակերպվում հիվանդությունների հետ ու այդ երևույթը կրկնակի ուժ է առաջացնում նրանց մեջ այդ բարդություններին դիմակայելու համար: Նաև կանխում է ծերության շրջանի հոգեմտավոր խանգարումները:

---

Որպես վերջաբան պիտի ասենք որ հոգեբանները ընտանիքի հոգեկան առողջության հարցում կարևորել են հոգևոր ու կրոնական երևույթներին ու արժեքներին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը:

Կյանքի բոլոր փուլերում այդ թվում մոր հղիության փուլից մինչև խոր ծերություն անհատի հոգեկան առողջության ու անդորրի վրա անհերքելի ազդեցություն է թողնում Աստծուն հիշելն ու նրան հնազանդելը: Հետազոտություններից պարզվում է, որ հավատացյալ ընտանիքներում նվազագույնի են հասնում բարոյական խնդիրները:

Պաշտամունքն ու կրոնական ուսուցումները ուշադրության կենտրոնում պահելը նույնպես կանխարգելիչ ազդակ է, որը կասեցնում է հոգեմտավոր ախտերի ու մտային շեղվածության վտանգը: