Հուլիս 17, 2016 06:53 Asia/Yerevan

Բաղարա սուրա Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այժմ կանդրադառնանք Բաղարա սուրայի 25-րդ և 26-րդ այաներին:

Նախ Բաղարա սուրայի 25-րդ այան:

وَبَشِّرِ الَّذِينَ ءَامَنُواْ وَعَمِلُواْ الصَّلِحَتِ أَنَّ لَهُمْ جَنَّتٍ تَجْرِى مِن تَحْتِهَا الْأَنْهَرُ كُلَّمَا رُزِقُواْ مِنْهَا مِنْ ثَمَرَةٍ رِّزْقاً قَالُواْ هَذَا الَّذِى رُزِقْنَا مِن قَبْلُ وَأُتُواْ بِهِ مُتَشَبِهاً وَلَهُمْ فِيهَا أَزْوَ جٌ مُّطَهَّرَةٌ وَهُمْ فِيهَا خَلِدُونَ

Բաղարա սուրայի 25-րդ այայի թարգմանությունը հետևյալն է. Նրանց, ովքեր հավատացել են ու արժանի գործեր  կատարել, ավետիս տուր, որ իրենց համար այգիներ են, որոնց տակ հոսում են գետեր: Եվ երբ այդ այգիներից դրախտի բնակիչներին միրգ տրվի, կասեն .”Սա  այն է, ինչ նախապես մեզ տրվել էր”: Եվ դա այն դեպքում, երբ  նրանց տրվածը, նման է աշխարհիկ բարիքներին և ոչ իսկականին: Եվ նրանց համար դրախտում կլինեն մաքուր կողակիցներ և այնտեղ հավերժ է:

 

Նախորդ այայում խոսվում է դժոխքի մասին, որը սպասում է անհավատներին: Իսկ այս այան խոսում է հավատացյալների վախճանի մասին, որպեսզի անհավատների և հավատացյալների ճակատագիրը իրար հետ համեմատելով, պարզվի ճշմարտությունը:

Իհարկե, հավատքը այն ժամանակ է օգտակար, եթե  հավատացյալը բարի գործեր է անում: Սակայն հավատքը և  բարի գործը առանձին առանձին չեն կարող երաշխավորել մարդու երջանկությունը:

 

Հավատքը նման է ծառի արմատին, իսկ բարի գործը դրա բերքն է: Քաղցր միրգը ապացույցն է առողջ արմատի, իսկ ուժեղ արմատը, առողջ բերքի գրավականն է:

 

Անհավատ մարդիկ երբեմն բարի գործ կատարում են, սակայն քանի որ նրանց հոգում չկա հավատ, այդ բարեգործությունը չի կարող մշտական լինել:

 

Հավատացյալների տեղը հանդերձյալ աշխարհում այնպիսի այգիներ են, որտեղ չկա աշուն: Անտեղ միշտ կանաչ է, լիություն ու ծառերի տակ մշտապես հոսում են ջրեր: Թեև դրախտային մրգերը նման են այս աշխարհի մրգերին, որպեսզի մարդիկ դրանք ճանաչեն, սակայն համի և բուրմունքի տեսակից տարբեր են:

 

Հանդերձյալ աշխարհում ծննդաբերություն գոյությոն չունի, բայց քանի որ մարդը կողակցի կարիք ունի, Աստված դրախտի բնակիչների համար դրախտային կողակիցներ է որոշել, որոնց մարքությունը նրանց առաջին առանձնահատկությունն է:

Թեև Ղուրանի շատ այաները խոսում են դրախտի նյութական բարիքների մասին, սակայն  այլ այաներում խոսվում է նաև դրախտի բարոյական բարիքների մասին: Ինչպես ասվում է ՛Թոբե սուրայի 72-րդ այայում, .«Ամենակարևոը Աստծո գոհունակությունն է»: Իսկ Բեյենե սուրայի 8-րդ այայում ասվում է. «Աստված գոհ է նրանցից, իսկ նրանք`Աստծուց»:

 

Թվում է, այն դրախտային բարիքները, որոնց մասին խոսվում է Ղուրանում, դրախտի բնակիչների տեղն է և ոչ թե այն, որ այս ամենը նրանց նվերն է: Դրախտի բարոյական բարիքներից ամենակարևորը այն է, որ դրախտայինը գտնվում է մարգարեների և առաքինի մարդկանց կողքին, որոնց ճանաչում ենք մարդկային պատմությունից:

 

այս այայից սովորում ենք՝

 

1. Ճիշտ դաստիարակության համար սպառնալիքը և խրախուսանքը պետք է  միասին լինեն: Այստեղ խոսվում է այն մասին, որ անհավատները գնում են դժոխք, իսկ հաջորդ այայում խոսվում է դրախտի մասին, որը հավատացյալների տեղն է:

2. Հավատքի ապացույցը բարի գործի մեջ է, ուստի Ղուրանը մշտապես խոսում է այս երկու կարևոր առանձնահատկությունների մասին միասին:

3. Ղուրանում ասվում է. «Բարի գործը այն գործն է, որի հիմքում ընկած է աստվածային դրդապատճառը և այս բարի գործը չունի անհատական բնույթ»: Ուստի, բարի գործի մասին խոսվում է Աստծուն հավատալու հետ միաժամանակ:

4.Զրկանքները, որ այս աշխարհում կրում է հավատացյալը, փոխարինվելու են դրախտում:

5. Աշխարհի բարիքները սահմանափակ են, սակայն հանդերձյալ կայնքի բարիքները հավերժական են, ուստի, ինչպես որ ասվում է այս  այայում, «դրախտի բնակիչները մշտական են և հավերժական»:

 

6. Հարմար կողակիցը այն, է, որ մաքուր է ամեն տեսակետից և՝ հոգով և՝ ֆիզիկապես:

 

Եթերում է Բաղարա սուրայի 26-րդ այան:

 

    إِنَّ اللَّهَ لَا يَسْتَحِى أَن يَضْرِبَ مَثَلاً مَّا بَعُوضَةً فَمَا فَوْقَهَا فَأَمَّا الَّذِينَ ءَامَنُواْ فَيَعْلَمُونْ أَنَّهُ الْحَقُّ مِن رَّبِّهِمْ وَأَمَّا الَّذِينَ كَفَرُواْ فَيَقُولُونَ مَاذآ أَرَادَ اللَّهُ بِهَذا مَثَلاً يُضِلُّ بِهِ كَثِيراً وَيَهْدِى بِهِ كَثِيراً وَمَا يُضِلُّ بِهِ إِلّاَ الْفَسِقِينَ

 

Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. “Նրանք չունեն ամոթի զգացողություն: Աստված նրանց նմանեցնում է  միջատի, կամ դրանից ավելի փոքրիկ էակի: Նրանք, ովքեր հավատում են, գիտեն, որ Աստծո կողմից այդ նմանությունը ճիշտ է: Բայց նրանք, ոքվեր հավատք չունեն, ասում են. ”Աստված ինչ նպատակ է  ունեցել այս նմանությունից”:

 Աստված այսպիսով շատերին շեղում է ճանապարհից, իսկ մյուսներին ուղղորդում դեպի ճիշտ ճանապարհ: Սակայն իմացեք, որ Ատված միայն նրանց է շեղում ուղիղ ճանապարհից, ովքեր ցոփ կյանք  են վարում :

Իսկ Ղուրանի հակառակորդները, ովքեր չեն կարողանում ներկայացնել Ղուրանի նման մեկ այլ գիրք  և չունեն Ղուրանի հզոր տրամաբանությանը հավասար բանականություն, Ղուրանի օրինակները որպես պատրվակ օգտագործելով, ասում են. “Աստված ավելի վեհ է, որպեսզի նման օրինակներ բերի: Ուստի այս խոսքերը մարդու կողմից են և ոչ թե Աստծո: Աստված երբեք չի խոսելու սարդի կամ ճանճի մասին”: Այս օրինակները չեն համապատասխանում Աստծո աստվածային խոսքին: Հակառակորդները, ովքեր չեն ընդունում Աստծուն, այս խոսքերով   չունեն այլ նպատակ, եթե ոչ մուսուլմաններին վատատես դարձնելու Ղուրանի և  իսլամի մարգարեների նկատմամբ և թուլացնելու նրանց հավատքը: Աստված կեղծավորներին նմանեցնում է այն ճամփորդին, որը մնացել է ճանապարհի կեսին, որին պատել են երկնային ու երկրային վտանգները և ճանապարհի վերջում նրա համար չկա լույս: Այս այայում, Աստված   անհավատների ստորությունը, ցույց տալու համար,  նրանց նմանեցնում է թույլ էակի, ինչպես ճանճը կամ մոծակը:

Աջ սուրայի 73-րդ այայում ասվում է.” Նրանք, ում պաշտում եք Աստծո փոխարեն, չեն կարղ նույնիսկ ճանճ արարել: Եվ եթե այդ ճանճը նրանցից ինչ որ բան գողանա, ուժ չունեն  այն վերադարձնելու: Իսկ որքան տկար է ստացողը և տվողը :

Այստեղ պետք է ասել, որ մարդիկ Ղուրանը ընկալելու տեսակետից երկու մասի են բաժանվում: Մի մասը նրանք են, ովքեր շատ լավ հասկանում են Ղուրանի առակների տրամաբանությունը: Այս առակները օգնում են, որպեսզի մարդը գտնի ճիշտ ճանապարհը: Սակայն նրանք, ովքեր Ղուրանի և մարգարեի հետ հաշտ չեն, ոչ միայն չեն օգտվում Ղուրանի բարիքներից, այլ այն կասկածի պատճառով, որ ունեն Ղուրանի և իսլամի նկատմամբ, շեղվում են ճանապարհից:

Այս այայից սովորում ենք.

1. Մեծ ճշմարտությունները պետք է պարզ լեզվով ասել, որպեսզի մարդիկ դրանցից օգուտ քաղեն: Ղուրանի առակները գրված են իրականության հիման, այդ իսկ պատճառով,  Ղուրանում երբեմն խոսվում է կենդանիների մասին, իսկ երբեն էլ անձրևի կամ կայծակի:

2. Երբեմն շվայտ կյանքը չի թողնում, որ մարդը գտնի ճիշտ ճանապարհը: Այս երկու երևույթները մարդուն շեղում են իսկական ճանապարհից:

3. Աստված բացահայտում է ճիշտ ճանապարհը:  Ճիշտ ճանապարհը ընտրելը կամ դրանից շեղվելը, կախված է մարդուց:

Պիտակ