Օգոստոս 24, 2016 13:05 Asia/Yerevan

Այս խանգարումը կոչվում է օբսեսիվ ՝ այսինքն կպչուն մտքեր, որոնց հաջորդում են նույնքան պարտադրող, հարկադրող ու ապարդյուն գործողություններ ՝ կոմպուլսիա գործողություններ: Հաղորդում կլինիկական հոգեբան ՝ Լինդա Մինասյանի մասնակցությամբ

Օբսեսիվ կամ կպչուն մտքեր լինում են գրեթե բոլորի մոտ : Այդ մտքերը մենք տեսնում ենք կասկածի, ապակենտրոնացման , մոռացության ու անքնության տեսքով: Կպչուն են այն մտքերը, որոնք ինչպես հենց անունն է ասում՝ կպչուն են : Դրանք անցանկալի ու վախեցնող մտքեր են: Կոմպուլսիվ նշանակում է հարկադիր: Այս խանգարումը կոչվում է օբսեսիվ ՝ այսինքն կպչուն մտքեր, որոնց հաջորդում են նույնքան պարտադրող, հարկադրող ու ապարդյուն գործողություններ ՝ կոմպուլսիա գործողություններ: Այդ խանգարումն ունեցող անհատը փորձում է այդ մտքերը հեռացնել իրենից , մտածել մի այլ բանի մասին, սակայն նրան թվում է, որ եթե նա չիրականացնի այդ մտքերը պարտադրող գործողություններն ինչ-որ վատ բան տեղի կունենա: Սակայն կպչուն մտքերը ոչ բոլոր դեպքերում են լինում հարկադիր ու կրկնվող գործուղությունների հետ միասին:

Հարկադիր գործողություններ են ՝ ձեռքերը լվանալը, անընդհատ մաքրությամբ զբաղվելը, հաշվելը, դասավորելը, ստուգելը, մի խոսքով այն բոլոր գործերը, որոնք կարող են անհատին վստահություն տալ, որ ամեն ինչ ճիշտ է ու տեղին: Երբեմն դա լինում է օրինակ որոշակի թիվն անընդհատ մտքում կրկնվելով, ինչը նույնպես խանգարիչ է: Խանգարումը երբեմն ուղեկցվում է տիկերով, օրինակ, կրկնվող շարժումներ ու ձայներ ՝ դմեքում , աչքերում կամ մարմնում: Տիկեր կրկնվող ու անվերահսկելի շարժումներն են:

Պարզ է , որ անտրամաբանական ու անիմաստ կրկնվող գործողությունները կարող են խանգարել անհատի առօրյային, նրա աշխատանքին , նույնիսկ վնասել նրա հասարակական դիրքին:

Ինչպես հին նվագարկիչի ասեղն է դիպչում պտտվող սկավառակին, այնպես էլ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման հետևանքով ուղեղը «կպչում» է մի կոնկրետ մտքի կամ համոզմունքի: Ասենք՝ դուք, հնարավոր է՝ 20 անգամ ստուգեք գազօջախը՝ վստահ լինելու համար, որ անջատել եք այն, կամ էլ՝ անընդհատ լվանաք ձեր ձեռքերը, մինչև դրանք մաշվեն:

Խանգարման ախտանշանները հետևյալներն են

Կրկնվող ու բանավականաչափ սուր խանգարող մտքեր, ցանկություններ, ենթադրություններ, հաշվարկումներ, որոնք անհատի մոտ առաջացնում են տագնապ ու անհանգստություն:

Թեև անձը փորձում է անտեսել այդ մտքերը և զբաղվել մի այլ գործով, սակայն դա նրան չի հաջողվում :

Կոմպուլսիվ խանգարումը լինելու դեպքում , կան ոչ միայն մտքերը, այլ դրանց հաջորդող վարքեր, օրինակ հաշվելը, ցածր ձայնով բառեր կրկնելը, մարդկանցից խուսափելը,  ձեռքերի լվանալը, ինչ-որ բան անվերջ պաշարելը, ամեն ինչ կարգին պահելը, ինչ-որ բան անվերջ փնտրելը: Անձի մտքում կան որոշակի օրենքեր: Այդ օրենքներն են նրան պարտադրում կրկնել այդ գործողությունները: Ասես նրա մտքում կա մի հրամանատար, որ նրան տալիս է հրամաններ, որոնք պետք է անպայման կատարվեն, հակառակ դեպքում , անհատի մոտ առաջանում է տագնապ: Այս բոլոր մտքերն իրականում գոյություն չունեն և տրամաբանական չեն:

Հարկ է նշել, որ այդ խանգարումն ունեցող երեխաներն այդ մասին չկարողանան արտահայտվել:

Խանգարումն անհատից ժամ է խլում, օրական մեկ ժամ կավ ավելին ՝ նա վատնում է այդ մտքերի ու անիմաստ գործողությունների վրա :

Կպչուն գործողություններից են նաև խոսքն «աղտոտող» միջանկյալ բառեր կամ հնչյուններ օգտագործելը («ը-ը-ը», «ուրեմն», «ասենք» և այլն)։ Որպես կպչուն գործողություններ են դիտվում նաև պահարաններում կամ սեղանի վրա գտնվող առարկաների սիմետրիկ դասավորումը, «ավելորդ» առարկաների հավաքելը և այլն։ Հիվանդը, եթե չի իրականացնում այս և շատ այլ տիպի գործողությունները, նրա գիտակցության մեջ սկսում են իշխել այդ գործողությունները չկատարելու հետ կապված ապրումներն ու մտքերը։ Հիվանդը հանգստանում է միայն դրանք իրականանալուց հետո։

 

Կպչուն մտքերն ինչպիսի բնույթ են ունենում

Վախ վարակից, անմաքրությունից, քիմիական նյութերով թունավորվելուց

Վտանգավոր դեպքեր պատահելու մասին կասկածներ : Անհատը պետք է վստահ լինի, որ դուռը փակել է, ջրի ծորակը չի հոսում և այլն

Կոկիկության , ճշմարտության ու համադրվածության մասին ծայրահեղ մտահագություններով

Կրոնական հարցերում ծայրահեղ աստիճանի ուշադրությունը: Անհատին մտահոգում է , որ նա մեղք է գործել կամ սրբություններին է անարգել:

Սեռական շեղված մտքերը , ինչպես մանկապղծությունը և համասեռամոլությունը

Անիմաստ ու ոչպիտանի իրեր հավաքելու շատ մեծ ցանկություն, անգամ եթե դրանք անհատին չեն պատկանում  :

Ագրեսիվ մտքեր, դանակով հարձակվելու նման մտքեր, կամ երաժշտության հետ կապված մտքերով զբաղվելը

Խանգարիչ մտքերին հաջորդում են գործողություններ

Անհատը մտքում կրկնում է բառեր, թվեր, հնչյուններ, դրանք ունեն որոշակի ռիթմ ու հնչերանգ

Հատուկ դասակարգմամբ ու  կարգապահությամբ են կատարվում այդ գործողությունները

Խանգարումն ինչքան է տարածված

Կանանց ու տղամարդկանց մոտ խանգարումը նույն չափով է  տարածված, տարբեր են միայն նշանները: օրինակ կանայք ավելի շատ մաքրության մտքերով են խանգարվում: տղամարդկանց մոտ մտքերը վերաբերում են սեռական հարցերին : Այդ տղամարդիկ իրենց գործողություններում լինում են դանդաղ: Հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո, կանանց մոտ մեծանում է այդ խանգարումը, որովհետև մեծանում է նրանց պատասխանատվությունը: երեախների մոտ տղա երեխաները երկու անգամ ավելին են ստանում այդ խանգարումը, քան աղջիկ երեխաները:

Որոշ երեխաների մոտ խանգարումը սկսվում է հենց մանկության տարիներից, վեց տարեկանից, ոմանք էլ այդ մասին շուտ մոռանում են նրանց մոտ այդ վիճակը երկար չի տևում:

Երեխաները և դեռահասները հաճախ ամաչում են իրենց խանգարումից: Շատերը կարծում են, թե դա նշանակում է, որ իրենք խելագար են: Երեխայի եւ ծնողների միջև լավ հարաբերությունները կարող են երեխային ավելի մեծ իմացություն տալ խնդրի մասին և օգնել ծնողներին ճիշտ վարվել և աջակցել իրենց երեխային:

Մի այլ խմբի մոտ այդ խանգարումը սկսվում է դեռահասության տարիքից: Խանգարումը հաճախ սկսվում է  քսան տարեկանից: Տղամարդկանց մոտ այն ավելի շոտ է սկսվում :

Ինչպես իմանալ խանգարման առկայության մասին

 

Մտքերի չափազանց կարևորումը

Անհատը ծայրահեղ աստիճանի պատասխանատվության զգացում ունի:

Վտանգը չափազանցնելը և մեծացնելը

Անհատն օրինակ ինչ-որ արյան հետք տեսնելով, ենթադրում է, որ դա կարող է լինել HIV հարուցիչ և չի կարող այդ հիվանդությունից խույս տալ:

Անհատը պետք է վստահ , հստակ ու 100 տոկոսով երաշխավորված լինի, որ վատ բան տեղի չի ունենալու: Անհատը կարիք ունի, նրան ասեն, որ այդ վատ դեպքը չի լինելու: Նրանց միտքն իրենց թելադրում է , որ օրինակ ստուգելով կարող է այդ վստահությունն ու երաշխիքը ստանալ ու նա սկսում է հաշվել կամ ստուգել , կրկնել ու կրկնել: Այդպիսով անհատի մոտ կրկնվում է այս սխալ օղակը և այդպես շարունակվում է:

Խանգարումով տառապողները լինելու են իդեալիստ: ամեն ինչը նրանց մոտ պետք է լինի կատարյալ ու անթերի: Նրանց թվում է, որ գործի մի մասի անհաջողությունը նշանակում է ողջ գործի տապալումը: Այդ մտքով նա այնքան է տարվում, որ մոռանում է գործի հիմնական նպատակի մասին:  Անհատը ցանկանում է ամեն ինչ լինի իր վերահսկողության տակ:

Ուսումնասիրոթյունները պարզել են , որ այս խանգարումն ունի նաև ժառանգական հիմք: Դա կազմում է դեպքերի 15 տոկոսը: Խանգարումն առաջանալու հարցում, ժառանգությունն ավելի մեծ դեր ունի, քան հասարակական պայմանները: Հասարական պայմաններն ուղղակի դառնում են խանգարումն առաջանալու առիթ: Եթե տվյալ մարդու կյանքում ամեն ինչ նորմալ է , դժվար, թե նրա մոտ սկսվի խանգարումը, եթե նույնիսկ գենետիկորեն կան նախապայմանները:

Խանգարումը հեշտությամբ բուժվում է դեղերի կամ թերապիայի տարբեր միջոցներով: