Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարն ինչպես միշտ հատկացված է այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների քննարկմանը:
Անցած շաբաթ Կովկասի տարածաշրջանի կարևոր իրադարձություններից էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը և ՀՀԿ կուսակցության խորհրդի նիստում վարչապետի պաշտոնի համար Կարեն Կարապետյանի թեկնածության ընդունումը: Մեր հաղորդումը կսկսենք այդ թեմային հատկացված զրույցով:
Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցությունը հաստատեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Կուսակցության գործադիր մարմնի՝ հինգշաբթի երեկոյան միաձայն ընդունած այդ որոշումից հետո, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ առաջիկայում էական փոփոխություններ են լինելու, և «Կարապետյանը կկարողանա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում»: Այդ կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդել լրագրող Սարգիս Հարությունյանը:
----
Ղրղզստանի և Ուզբեկստանի վարչապետներն ընդգծեցին բարեկամական հարաբերություններ հաստատելու և սահմանային տարաձայնությունները վերացնելու երկու երկրի վճռակամությունը:
Ղրղզստանի վարչապետը, որ անցած շաբաթ Ուզբեկստանի վախճանյալ նախագահ Իսլամ Քարիմովի հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով այդ երկիր էր ուղևորվել ակնարկելով անկախ երկիր կերտելու, ինչպես նաև Ուզբեկստանի միջազգային դիրքի ամրապնդման և տնտեսական ու հասարակական զարգացման ուղղությամբ Իսլամ Քարիմովի դերակատարությունը նրա վախճանման կապակցությամբ Ղրղզստանի նախագահ Ալմազբեյկ Աթամբայևի անունից ցավակցություն հայտնեց բարեկամ ու հարևան երկրի կառավարությանն ու ժողովրդին:
Երկու երկրի վարչապետներն այս հանդիպման ժամանակ նաև քննարկեցին գյուղատնտեսության և տրանսպորտային ենթակառույցների ոլորտում համագործակցությունների հեռանկարները:
Ռուսաստանի նախագահն էլ անցած շաբաթ Չինաստանից վերադարձի ճանապարհին ուղևորվելով Սամարղանդ քաղաքը, որտեղ ամփոփված է Ուզբեկստանի նախագահի դին, ցավակցեց այդ երկրի կառավարության ու ժողովրդի հետ:
Պուտինն ընդգծեց, որ շարունակվելու և ապագայում ընդլայնվելու են Քարիմովի միջոցով երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ վերցված քայլերը:
Ուզբեկստանի նախագահի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով Ուզբեկստան ուղևորվեց նաև ԱՄՆ-ի պետքարտուղարության հարավային ու կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի օգնական Դանիել Ռոզենբլումը, որը հանդիպում ու զրույց ունեցավ Ուզբեկստանի ԱԳ նախարարի հետ:
Ամերիկացի դիվանագետը հանդիպման ժամանակ Ուզբեկստանի նախագահի վախճանման կապակցությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ցավակցությունը փոխանցեց այդ երկրի կառավարությանն ու ժողովրդին: Հանդիպման ժամանակ նաև քննարկվեցին երկկողմ հարցեր:
Փորձագետների համոզմամբ ԱՄՆ-ն միշտ էլ հատուկ ուշադրություն է ցուցաբերել Կենտրոնական Ասիային և Վաշինգտոնն ամեն առիթով ջանք է գործադրում պահպանել այս տարածաշրջանում իր ներազդեցությունը:
----
Ղազախստանի նախագահի գրասենյակի տարածած հայտարարության համաձայն այդ երկրի նախագահ Նուրսոլթան Նազարբայևը Չինաստանում հանդիպում ու զրույց ունեցավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
Ղազախստանի նախագահը Մեծ Քսանյակի գագաթնաժողովին առընթեր հանդիպելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային մտքերի փոխանակում կատարեց Աստանայի ու Վաշինգտոնի երկկողմ համագործակցությունների ընդլայնման հեռանկարների և տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցերի շուրջ:
Մեծ Քսանյակի գագաթնաժողովին առընթեր Ղազախստանի նախագահը հանդիպում ու զրույց ունեցավ նաև Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրոդոյի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ
Մեծ Քսանյակի անդամ երկրները վերջին երկու գագաթնաժողովին մասնակցելու հրավեր ուղղելով Ղազախստանի նախագահին նպատակ ունեն Աստանային ներգրավել այս խմբի գեոպոլետիկական ու գեոէկոնոմիկ նախագծերում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Ղազախստանի ոչ-մշտական անդամակցությունը, ինչպես նաև գեոպոլետիկայի դերակատարների ու նաև Անվտանգության խորհրդի մշտական անդամների կողմից ընդունելի Աստանայի ճկուն քաղաքականությունները այն գործոններն են, որոնք Ղազախստանին գրավիչ երկիր են դարձրել գագաթնաժողովին մասնակցած երկրների, հատկապես ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից:
----
Սեպտեմբերի 3-ից Ադրբեջանում պաշտոնապես սկսվել է այդ երկրի սահմանադրական բարեփոխումների քարոզարշավը: Ադրբեջանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն տեղի կունենա սեպտեմբերի 26-ին:
Ադրբեջանի ընտրությունների կենտրոնական հանձնաժողովը քարոզարշավի արտոնություն է տվել իշխող «Նոր Ադրբեջան», ինչպես նաև «Քաղաքապետարան» և «Հայրենակիցների հավաքականություն» կուսակցություններին:
Նաև ասվում է, որ չորս լրատվամիջոցներ որոշված ժամանակով անվճար կերպով սահմանադրական բարեփոխումների մասին թեր ու դեմ տեսակետ են հրապարակելու:
Թեև Ադրբեջանի ընտրությունների կենտրոնական հանձնաժողովը հայտարարել է սահմանադրական բարեփոխումների կապակցությամբ քարոզարշավը սկսվելու մասին, սակայն փորձագետների համոզմամբ դա արդեն ավարտված է, քանի որ հանրաքվեի կողմնակիցներն ու ընդդիմադիրները մինչև քվեարկությունը ներկայացրել են իրենց տեսակետները և անհնար է, որ նրանց տեսակետներում որևէ փոփոխություն առաջանա:
----
Վերջերս ԻԼԻՊ-ի կողմից ռազմական հրամանատար նշանակված տաջիկ փախստական գնդապետ Գոլմորադ Հալիմովը սպառնացել է Տաջիկստանին: Ասվում է, թե նա հղած ուղերձում հայտարարել է, որ Տաջիկստանի անկախության 25-րդ տարեդարձ՝ սեպտեմբերի 9-ին անակնկալ է պատրաստել այդ երկրի զորայինների համար: Այդ ուղերձի հրապարակումից հետո Տաջիկստանի հատուկ ծառայության ուժերը հատուկ քայլեր են ձեռնարկել:
Տարածաշրջանի ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտարարել էին, որ Հալիմովը վերջին օրերին ԻԼԻՊ-ի կողմից հրամանատարի կոչում է ստացել: Հալիմովը 2015 թվականի մայիսի 27-ին իր անհայտացումից մեկ ամիս անց մի տեսագրության մեջ հայտարարեց, որ միացել է ԻԼԻՊ-ին:
Դա ի տես այն բանի, որ Տաջիկստանի անվտանգության պաշտոնատարները հերքել են Հալիմովի կողմից սպառնալի ուղերձ ստացվելու մասին լուրը:
----
Թուրքմենստանի նախագահն այդ երկրի զինվորական ուժերի հետ հանդիպման ընթացքում դիտելով գնված նոր զինասարքերը, տեղեկացրեց այդ երկրի պաշտպանական կարողության ընդլայնման մասին:
Թուրքմենստանի ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան անդամների նիստն անցած շաբաթ գումարվեց այդ երկրի նախագահ Ղորբանղոլի Բերդի Մամեդովի գլխավորությամբ, որի ընթացքում քննվեցին ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների ընթացքում այդ երկրի անվտանգության, զինվորական ու իրավապահ ուժերի գործունեության արդյունքները:
Թուրքմենստանի նախագահն ունկնդրելով ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան անդամների զեկույցներն խոսքն ուղղելով սահմանապահ ուժերի հրամանատարին, ասաց.«Երկրի սահմանները պաշտպանելուց բացի Թուրքմենստանի սահմանապահները նաև պիտի համագործակցեն հարևան երկրների հետ»:
Բերդի Մամեդովն ակնարկելով այն կետին, որ Թուրքմենստանի ռազմական դոկտրիան միանշանակ պաշտպանական է, ընդգծեց, որ այդ երկրի զինված ուժերի կարողություններն ու հնարավորություններն ընդլայնվելու են: