Հոկտեմբեր 08, 2016 16:27 Asia/Yerevan

Մարդկային անհատականության տարբերությունները միշտ էլ եղել են ուշադրության կենտրոնում և ուսումնասիրությունների թեմա: Մարդիկ տարբերվում են միմյանցից : Դա բնական է : Կան տարբերություններ տղամարդկանց և կանանց միջև: Այդ տարբերությունները լինում են և՛ ֆիզիկական և՛ հոգեբանական: Հարկ է նշել, որ մարդիկ միայն տարբերվում են մյուսներից, իսկ դա չի նշանակում, որ դա ավելի լավ է , թե ավելի վատ ՝ ուղղակի տարբեր են:

Մարդկային անհատականության տարբերությունները միշտ էլ եղել են ուշադրության կենտրոնում և ուսումնասիրությունների թեմա: Մարդիկ տարբերվում են միմյանցից : Դա բնական է : Կան տարբերություններ տղամարդկանց և կանանց միջև: Այդ տարբերությունները լինում են և՛ ֆիզիկական և՛ հոգեբանական: Հարկ է նշել, որ մարդիկ միայն տարբերվում են մյուսներից, իսկ դա չի նշանակում, որ դա ավելի լավ է , թե ավելի վատ ՝ ուղղակի տարբեր են: Տղամարդու և կնոջ տարբերությունը ցանկացած հարաբերության մեջ է` ընտանիք, աշխատանք, հասարակություն և այլուր:

Տղամարդու հանդեպ կնոջ առավելությունը դրսևորվում է այն ոլորտներում, որտեղ մարդկանց հետ հաղորդակցվելն անհրաժեշտություն է:

Կանայք առավել դյուրին ու հասանելի են ներկայացնում իրենց զգացմունքները, որոնք հաղորդվում են դեմքի արտահայտությամբ, մարմնի շարժումներով և ձայնային ելևէջների աննկատելի փոփոխություններով: Կանայք տղամարդկանցից ավելի լավ են կարդում մտքերը, այսինքն ավելի լավ են ըմբռնում դիմացինի մտադրությունը:

Կանայք առավել վարժ են տիրապեոտւմ լեզվին, խոսում են ավելի բնական ու պարզ, ավելի արագ ու ներդաշնակ:

Տարբեր են նաև կանանց և տղամարդկանց կողմից քննարկվող թեմաները:Կանայք քննարկումների ընթացքում ավելի քաղաքավարի են (թեպետ կարող են այդպիսին թվալ) և սովորաբար հիշատակում են այն մարդկանց անունները, որոնք նշանակալից դեր են ունեցել իրենց կյանքում:

Մինչդեռ տղամարդկանց ավելի շատ հետաքրքրում են հասարակական կարգավիճակի, աշխատանքի, դրամի և սպորտի հետ կապված խնդիրները:

Կանայք բնական ճանապարհով կարողանում են ստեղծել իրենց հասարակական հարաբերությունների դաշտը` ընտանիքը, ընկերներին, աշխատակիցներին , որոնց մասին փորձում են որքան հնարավոր է ավելի շատ բան իմանալ և այդ օգտագործել նրանց հետ հարաբերվելիս:

Երբեմն կանայք իրենց գիտելիքներն օգտագործում են իրենց ցանկություններն իրագործելու, ընկերներ գտնելու կամ գործնական շահավետ առաջարկ ստանալու, ինչպես նաև հնարավոր մրցակիցներին զերծ պահելու համար:      Տղամարդիկ ավելի արագ են կողմնորոշվում տարածության մեջ և ավելի դյուրությամբ ղեկավարում սարքավորումները: Կանայք կողմնորոշվում և ղեկավարում են համապատասխան ազդանշաններով, իսկ տղամարդիկ, ընդհակառակը, երկրաչափական և  սեփական տարածական  զգացողությամբ:

Տղամարդիկ որոշ բաների մասին մտածում են նույնանման, նույնկերպ խոխհարաբերվում միմյանց հետ, նույն միջոցներով փոխազդում միմյանց վրա:

Տղամարդկանց չի կարելի համարել զգայական  էակներ. նրանք կարողանում են անքակտելի ու տևական  փոխհարաբերություններ հաստատել:

Կանայք առանձնանում են իրենց զգայականությամբ, և մարդկանց հետ փոխհարաբերության համար զգալի ժամանակ ու էներգիա են ծախսում: Մտերմիկ զրույցները սովորաբար սահմանափակվում են 1-2 ընկերուհիներով: Տղամարդկանց դուր է գալիս բազմաքանակությունը: Այսինքն տղամարդիկ սիրում են լինել բազմամարդ խմբերում:

Երկսեռ հարաբերություններ կարողանում են հաստատել ավելի քիչ ջանք թափելով: Տղամարդկանց հատուկ է նաև մրցակցության ոգին, օրինակ` սպորտում կամ պատերազմում: Տղամարդիկ հակված են լիդերության ՝ ղեկավարի տեղի համար մրցել միմյանց հետ, հասնել իրենց նպատակներին և ղեկավարել:Կանանց և տղամարդկան միջև տարբերությունները նկատելի են հենց մանկության տարիներից:

Պարզվել է, որ աղջիկների ուշադրությունը ավելի երկար մարդկանց դեմքերի վրա է, իսկ տղաներինը` շարժվող առարկաների:

Տղամարդու և կնոջ տարբերությունը կախված է ոչ թե դաստիարակությունից կամ հասարակության ազդեցությունից, այլ յուրաքանչյուրին տրված է ի ծնե:

Տղամարդու մեջ ի սկզբանե նստած է «աշխարհը նվաճելու» բնազդը, իսկ դրանով նա սահման է գծում իր և աշխարհի միջև: Ցանկացած տղամարդ ի սկզբանե միայնակ է իր ներաշխարհով, իսկ արտաքին աշխարհ դուրս է գալիս միայն «գործերով», այսինքն, որպեսզի ինչ-որ մի բան անի, գործի, նվաճի և նորից վերադառնա ինքն իր մեջ` բոլորի համար փակ տարածություն:

Այդ պատճառով տղամարդկանց համար դժվար է գործել մեկ ուրիշի ծրագրի համաձայն, փոխել իրենը, համաձայնել ուրիշի հետ, կամ ընդհանրապե`' մեկ այլ մարդու համար փոխել իր կյանքը:

Իհարկե, նույնը չի կարելի ասել կանանց մասին: Աղջիկներին ավելի շատ հետաքրքրում է մարդկանց դեմքը: Դա նշանակում է` աշխարհից, բույսերից, կենդանիներից ու ամենից առավել՝ կանանց համար կարևոր են ուրիշ մարդիկ: Այսինքն, կանանց հայացքն ու ուշադրությունը միշտ ուղղված է շրջապատի մարդկանց կյանքին:Կանայք ավելի շատ մտածում են ուրիշների, նույնիսկ օտարների մասին: Կինը նաև միշտ պատրաստ է համագործակցության ու փոխզիջման:

 

Հետաքրքիր հետազոտության արդյունքում, որ կատարվել է նորածին տղաների և աղջիկների շրջանում, պարզվել է, որ աղջիկների ուշադրությունը ավելի երկար մարդկանց դեմքերի վրա է, իսկ տղաներինը` շարժվող առարկաների: Իսկ հետազոտությունը այդքան վաղ տարիքի երեխաների շրջանում անցկացնելու պատճառն այն էր, որ համոզվեն՝ տղամարդու և կնոջ տարբերությունը կախված է ոչ թե դաստիարակությունից կամ հասարակության ազդեցությունից, այլ յուրաքանչյուրին տրված է ի ծնե: Փոքրիկ տղաները հետաքրքրություն ցուցաբերեցին շարժվող իրերի ու առարկաների հանդեպ, իսկ ինչո՞ւ. որովհետև այդ շարժվող առարկաները նա կարող է իր ձեռքը վերցնել, ենթարկեցնել իր կամքին: Այսինքն՝ տղամարդու մեջ ի սկզբանե նստած է աշխարհը նվաճելու» բնազդը, իսկ դրանով նա սահման է գծում իր և աշխարհի միջև: Իսկ եթե ավելի պարզ ասենք. «Ահա ես ու իմ ներաշխարհը, իսկ ահա մնացած ամենը` աշխարհը, տիեզերքը, մարդիկ, հասարակությունը, բույսերը, կենդանիները և այլն»: Այսինքն, պետք է եզրակացնել, որ ցանկացած տղամարդ ի սկզբանե միայնակ է իր ներաշխարհով, իսկ արտաքին աշխարհ դուրս է գալիս միայն «գործերով», այսինքն՝ որպեսզի ինչ­որ մի բան անի, գործի, նվաճի և նորից վերադառնա ինքն իր մեջ` բոլորի համար փակ տարածություն: Այդ պատճառով տղամարդկանց համար դժվար է գործել մեկ ուրիշի ծրագրի համաձայն, փոխել իրենը, համաձայնել ուրիշի հետ, կամ ընդհանրապես` մեկ այլ մարդու համար փոխել իր կյանքը: 

Իհարկե, նույնը չի կարելի ասել կանանց մասին: Ինչպես նկատեցինք, հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ աղջիկներին ավելի շատ հետաքրքրում են մարդկանց դեմքերը: Դա նշանակում է` աշխարհից, բույսերից, կենդանիներից ու ամենից առավել՝կանանց համար կարևոր են ուրիշ մարդիկ: Այսինքն՝ կանանց հայացքն ու ուշադրությունը միշտ ուղղված է շրջապատի մարդկանց կյանքին: Կանայք ավելի շատ մտածում են ուրիշների, նույնիսկ օտարների մասին, այսինքն՝ ով ինչ և ինչու է անում, ինչու՞ այլ կերպ չի անում, ինչո՞վ է ուրախանում, ինչի՞ է ձգտում… Իհարկե, կանայք նաև պատրաստ են բավարարել դիմացինի հետաքրքրասիրությունը և պատմել իրենց մասին:  Այսինքն՝ եթե կարճ ձևակերպենք, կանացի հոգեբանությունը, կստացվի այսպես. «Ահա ես իմ ներաշխարհով և ահա մեկ ուրիշն իր ներքին ու արտաքին աշխարհով»: Այստեղ մենք տեսնում ենք նաև, որ կինը պատրաստ է համագործակցության ու փոխզիջման: Գրեթե միշտ կինը կարող է հարմարվել իր սիրած տղամարդու բնավորությանն ու նրա պլաններին:

 

Տղամարդկանց բնությունը՝ համեմատած կանացի աշխարհի հետ, շատ ավելի կանխատեսելի է. կան որոշ հատկանիշներ որոնք հատուկ են բոլոր տիպի տղամարդկանց, ընդ որում վերջիններս ամենաորոշիչներն են տղամարդու բանվորության բարդ համակարգում: Մանկությունից ի վեր աղջիկներին և տղաներին դաստիարակում են՝ ուղղորդելով համապատասխան սեռային դերերի, որոնք նրանք պետք է կատարեն մոտ ապագայում: Աղջիկները խաղի միջոցով սովորում են մայր, տնտեսուհի, ուսուցիչ կամ բժիշկ լինել: Նրանց խաղերը հիմնված են վերբալ, այսինքն՝ խոսքային շփման հիմքի վրա: Կամա թե ակամա աղջիկների խաղը շփում է հանուն շփման: Ի հակադրություն այս ամենի՝ տղաների խաղում առկա է գործողությունը, որը համեմված է մրցակցության «աղ ու պղպեղով»: Սովորաբար տղաները շատ ավելի խորն են մտածում «Ինչ» ասելու և Ինչպես» անելու հարցերի շուրջ: Ընդ որում ցանկացած տղա՝ սկսած վաղ մանկությունից, հակված է ամեն ինչում անգերազանցելին ու ամենալավը լինելու իր ընկերների, բարեկամների, հետագայում՝ գործընկերների և ուրիշների նկատմամբ: Բացի այդ՝ տղամարդկային բոլոր գործողությունները ուղղված են արդյունք ստանալուն: Կյանքի հայրիշխանական մոտեցումը կամա թե ակամա գերադրում և կարևորում է տղայի դերը աղջկա նկատմամբ: Հետևապես մանկությունից ի վեր տղան տրամադրված է ի հակադրություն աղջիկների ավելի ուժեղ, հզոր, շարժուն, պատասխանատու և հարուստ լինել: Արական սեռը ուժեղ է ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեբանական շատ տեսանկյուններից: Նրանց բաժին է ընկնում ինչպես ծանր աշխատանքը, այնպես էլ աշխատանքի արժանի հատուցումը՝ փողի և փառքի տեսքով: Ցանկացած տղամարդու հիմնական նպատակը կյանքում խելքի, կամքի, ինքնավստահության գերակայության հասնելն է: Քանի որ մրցակցության հարցում տղամարդիկ առավել նպատակասլաց են, նրանց համար չափազանց կարևոր է ամեն ինչում լինել առաջինը: Հաճախ այս զգացումը հատում է չափավորության բոլոր սահմանները և խանգարում է անհատին «ազատ շնչել», սակայն տղամարդը երբեք չի կարող հաշտվել ոչ առաջնային դիրքի հետ, իսկ հարմարվելը նրանց մոտ դժվար է ստացվում: Տղամարդուն երջանիկ լինելու համար բավական է ընդամենը մեկ բան՝ հաջողություն: Երբ կա հաջողություն, մնացածը հեշտ է նվաճել: Իսկ տղամարդուն հաջողակ դարձնելու համար բավական է միայն սիրել, հպարտանալ նրանով, մշտապես ոգևորել նրան, թվել նրա արժանիքները և նպաստել նրա ինքնագնահատականի ու ինքնավստահության բարձրացմանը: Բոլոր տղամարդիկ էլ իրենց սրտի խորքում մնում են փոքրիկ և չարաճճի մանուկներ, որոնք ունեն քնքշանքի ու նույնիսկ ավելորդ խրախուսման: Ցանկացած դիրքի և հասկացողության տղամարդու հնարավոր է ճնշել և՝ ընդհակառակը ապրեցնել նրա մեջ առկա փոքրիկ տղային՝ ցուցաբերելով համապատասխան վերաբերմունք: Իրականում տղամարդկանց աշխարհը շատ ավելի պարզ է. նրանք ավելի թեթև են նայում կենցաղային հարցերին, ինչը կնոջ դեպքում կարող է դառնալ սթրեսի գլխավոր պատճառներից մեկը: Օրինակ, երբ միաժամանակ կինը և տղամարդը հայտնվում են թափթփված սենյակում, կինը սկսում է մտովի կենտրոնանալ խառնաշփոթի մեջ և հստակորեն պատկերացնում է՝ ինչը իր տեղում չէ... ու դա կարող է նյարդայնացնել նրան: Իսկ տղամարդը երբեք այդքան հեռու չի գնում մտովի և այդ պահին գուցե նույնիսկ չնկատի էլ թափթփվածությունը, քանի որ սովորաբար տղամարդիկ մտազբաղ են լինում ավելի «վեհ ու կարևոր» գաղափարներով: Տղամարդկային հոգեբանությունը շատ ավելի ընթեռնելի է, պարզ ու հասկանալի, քանի որ նրանք երբեք չեն մեծանում, սակայն, ի տարբերություն կնոջ՝ նրանք շատ ավելի հիշաչար են