Հոկտեմբեր 16, 2016 21:03 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Ներկայացնում ենք «Պարսկերենը Ձեզ համար» հաղորդաշարի հերթական թողարկումը։

Եթե հիշում եք Արմենը և իր ընկերը տուրիստական ուղևորություն են կատարել դեպի Ֆարս նահանգ։ Նրանք ներկայումս գտնվում են Ֆարս նահանգի Շիրազ քաղաքում։ Շիրազում նրանք այցելել են Պերսեպոլիսի (Թախտե Ջամշիդ) համալիրը։  Իսկ այսօր առավոտյան մեկնել են դեպի Հաֆեզիե այգին,  և այժմ գտնվում են այդ գեղեցիկ այգում։Հաֆեզիեն գեղեցիկ այգի է,որտեղ գտնվում է  Հաֆեզի դամբարանը։Իրանցի այս մեծ բանաստեղծը ծնվել է Հիջրեթի 8-րդ դարում Շիրազում։Նա իր ողջ կյանքն անցկացրել է այդ քաղաքում։ Իրանցի մեծ քնարերգու՝ Հաֆեզը պարսից գազելը բարձրակետին հասցրեց ու մինչ այժմ ոչ ոք չի կարողացել նրա նման այդքան գեղեցիկ գազելներ գրել։ Նրա  միստիկական ու իմաստասիրական բանաստեղծությունները խոշոր ներդրում են եղել պարսից պոեզիայի անդաստանում, իսկ բառերն ու փոխաբերական պատկերները, նրա հզոր գրչի շնորհիվ, արարել են սքանչելի ու գեղահունչ տողեր, որոնք նրան արժանացրել են Իրանի խոշորագույն բանաստեղծներից մեկի կոչմանը, իսկ նրա երկերով հիացել են հասարակության բոլոր խավերն անխտիր:  Իրանում և աշխարհի այլ կետերում բազմաթիվ գրքեր  են գրվել   Հաֆեզի գազելների  մասին։ Երաժշտական կարճ դադարից հետո կշարունակենք մեր թողարկումը։Ընկերակցեք մեզ:

---

Ինչպես միշտ նախ առաջարկում ենք թուղթ ու գրիչ վերցնել գրի առնելու այս թողարկման նոր բառերն ու բառակապակցությունները։

Անուն

نام

Համալիր

مجموعه

Հաֆեզիե

حافظیه

Դամբարան,գերեզման

مقبره

Հաֆեզ

حافظ

Բանաստեղծ

شاعر

Մեծ

بزرگ

Բանաստեղծություն, պոեզիա

شعر

Ես գիտեմ

من بلدم

8-րդ դար

قرن هشتم

Դուք ճիշտ եք(բառացի՝ճիշտ եք ասում)

درست می گویید

Մոտ ,մոտավորապես

حدود

Յոթ հարյուր

هفتصد

Տարի

سال

Առաջ

پیش

Նա ապրում էր

او زندگی می کرد

Այգի

باغ

Մակերես

مساحت

Որքան

چه قدر

Քսան հազար քառակուսի մետր

بیست هزار مترمربع

Հատված, մաս, բաժին

قسمت

Դամբարան, գերեզման

آرامگاه

Ընտանեկան

خانوادگی

Շենք, շինություն

بنا

Պատմական

تاریخی

Հին

قدیم

Գմբեթ

گنبد

Նա եղել է

او بوده ( است )

Այն գտնվել է

آن قرار داشته است

Ավազան,ջրավազան

حوض

Դիմաց

در مقابل

Ռոքնի ջուր

آب رکنی

Ռոքնաբադ

رکن آباد

Վտակ, առու

نهر

Հաֆեզ, (թարգ. մտքում պահող, անգիր անող ,հատկապես Ղուրանն ամբողջությամբ անգիր անող):

حافظ

Գեղեցիկ բանաստեղծություններ

شعرهای زیبا

Նա հորինել է

او سروده است

Այժմ

اکنون

Այն քանդվել է

آن خراب شده است

Այժմյան,ներկայի

فعلی

Երբ

کی ؟

Կառուցել են

ساخته اند

Կառուցվել է

ساخته شده است

Ութսուն

هشتاد

Ոճ

سبک

Ճարտարապետություն

معماری

Նյութեր, շինանյութեր

مصالح

Հին

قدیمی

---

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ, այժմ առաջարկում ենք հետևել Արմենի և էքսկուրսավարի երկխոսությանը:

Էքսկուրսավար.Այս համալիրը կոչվում է Հաֆեզիե.Այստեղ իրանցի մեծ բանաստեղծ Հաֆեզի դամբարանն է:

راهنما - نام این مجموعه ، حافظیه است . اینجا مقبره حافظ شاعر بزرگ ایرانی است .

Արմեն.Ես Հաֆեզի մի քանի բանաստեղծությունները գիտեմ: Նա հիջրեթի 8-րդ դարի բանաստեղծ է:

آرمن - من چند شعر حافظ را بلدم . او شاعر قرن هشتم هجری است . 

Էքսկուրսավար.Դուք ճիշտ եք(բառացի՝ Ճիշտ եք ասում): Հաֆեզը մոտ 700 տարի առաջ ապրում էր Շիրազ քաղաքում:

راهنما - درست می گویید ، حافظ حدود هفتصد سال پیش در شهر شیراز زندگی می کرد .
 
Արմեն.Այս այգին շատ մեծ է: Այս գեղեցիկ համալիրի մակերեսը որքա՞ն է:

آرمن - این باغ بسیار بزرگ است . مساحت این مجموعه زیبا چه قدر است ؟
 
Էքսկուրսավար.Այս վայրի մակերեսը կազմում է 20 հազար քառակուսի մետր: Այն հատվածում մի քանի ընտանեկան գերեզման կա:

راهنما - اینجا بیست هزار مترمربع مساحت دارد . در آن قسمت ، چند آرامگاه خانوادگی هم هست . 

Արմեն.Արդյոք այս վայրը պատմական շինություն է:

آرمن - آیا اینجا یک بنای تاریخی است ؟

Էքսկուրսավար.Այո, Հաֆեզի դամբարանի վրա գմբեթ է եղել, և դրա դիմաց մի ավազան:Այդ ավազանը լցված է եղել Ռոքնի ջրով:

راهنما - بله . در قدیم ، گنبدی روی آرامگاه حافظ بوده و حوضی درمقابل آن قرار داشته است . این حوض پر از آب رکنی بوده است . 

Արմեն. Ռոքնի ջուրն ի՞նչ է:

آرمن - آب رکنی چیست ؟ 

Էքսկուրսավար.Ռոքնաբադի ջուրը, այն վտակի անունն է,որի մասին Հաֆեզը շատ գեղեցիկ բանաստեղծություններ է հորինել:

راهنما - آب " ُرکن آباد " ، نام نهری است که حافظ درمورد آن شعرهای زیبایی سروده است
 
Արմեն.Բայց այժմ այս շենքը ավազան ու գմբեթ չունի:

آرمن - اما اکنون این بنا ، حوض و گنبد ندارد .

Էքսկուրսավար.Այո, այն հին շենքը քանդվել է:

راهنما - بله . آن بنای قدیمی خراب شده است . 

Արմեն.Ուրեմն այժմյան շենքը երբ են կառուցել:

آرمن - پس بنای فعلی را کی ساخته اند ؟ 

Էքսկուրսավար.Այս շենքը մոտ 80 տարի առաջ է կառուցվել ,որի ճարտարապետական ոճն ու շինանյութերը հին են:

راهنما - این بنا حدود 80 سال پیش ساخته شده است که سبک معماری و مصالح آن قدیمی است .
 
Հարգելի բարեկամներ մեկ անգամ ևս առաջարկում ենք հետևել Արմենի և էքսկուրսավարի երկխոսությանը ,այս անգամ առանց թարգմանության:

 Արմենը և իր ուղեկիցներն այդ գեղեցիկ այգում հաճելի ժամեր անցկացրին։ Արմենի համար շատ հետաքրքիր էր ,որ զբոսաշրջիկների մեծ մասը այցելել էր Հաֆեզիե: Արմենը և իր ընկերները այցելեցին Հաֆեզի գերեզման։ Հաֆեզի գերեզմանաքարի վրա քանդակված էր նրա գազելներից մեկը։ Շատ այցելուներ լուսանկարում էին այս մեծ իրանցի բանաստեղծի գերեզմանը։ Այդ գեղեցիկ այգում քայլելը իրոք շատ հաճելի էր։Բարձրաբերձ  վիթխարի  ծառերը և  գունագեղ  ու բուրումնավետ ծաղիկները  թարմացրել էին այգու մթնոլորտը։ Արմենը և իր ընկերները զրուցում էին Հաֆեզի մասին։ Սաիդն ասում էր,որ Հաֆեզի բանաստեղծության մեջ հատուկ շունչ ու ոգի կա։ Նրա գազելների դիվանում հանդիպում ենք երկարաշունչ երկտող երկերի ու գազելների, որոնց մեջ արտահայտված բանաստեղծական խոհն ու հույզը, միշտ և բոլոր ժամանակներում հնչում է թարմ ու նոր:

Արմենը և իր ուղեկիցները այգում քայլում էին ,երբ էքսկուրսավարը մոտեցավ նրանց ու ասաց,որ  արդեն պատրաստվեն ռեստորան գնալու և ճաշելու համար ,որտեղից էլ կմեկնեն հյուրանոց։ Նրանք այնուհետև կայցելեն իրանցի մեծ բանաստեղծ Սաադիի դամբարանը։ Մեր հաջորդ թողարկման թեման լինելու է Սաադին։