Պարսկերենը Ձեզ համար (133)
Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Պարսկերենը Ձեզ համար» հաղորդաշարի 134-րդ թողարկումը:
Ինչպես գիտեք Արմենը և նրա ուղեկից ընկերները ճանապարհորդել են Շիրազ: Արմենի հին ընկերը և համալսարանում նրա կուրսեցի Ռամինը Շիրազցի է: Արմենը զանգահարում է Ռամինին և նրան հայտնում,որ մի քանի օր է ինչ Սաիդի և մի խումբ զբոսաշրջիկների հետ եկել է Շիրազ: Ռամինը այդ մասին լսելով շատ է ուրախանում և Արմենին ու Սաիդին հրավիրում է իրենց տուն:Ռամինի հայրական տունը գտնվում է Շիրազ քաղաքի Բաբաքուհի թաղամասում: Արմենը և Սաիդը տաքսիով ուղևորվում են դեպի Բաբաքուհի թաղամաս, որտեղ կան հին ու գեղեցիկ հին տներ, որոնք ունեն փարթամ ծառերով լի ստվերախիտ բակեր: Արմենն ու Սաիդը Ռամինենց տանն արժանանում են Ռամինի ծնողների ու քրոջ ջերմ ընդունելության: Երաժշտական կարճ դադարից հետո կշարունակենք մեր զրույցը: Շարունակեք մնալ մեզ հետ:
---
Ինչպես միշտ նախ առաջարկում ենք թուղթ ու գրիչ վերցնել գրի առնելու այս թողարկման նոր բառերն ու բառակապակցությունները,որոնք են՝
عزیز |
Սիրելի |
خوش آمدی |
Բարի ես եկել |
بالاخره |
Վերջապես, ի վերջո |
تو آمدی |
Դու եկար |
خیلی |
Շատ |
زودتر |
Ավելի շուտ |
من دوست داشتم بیایم |
Ես ցանկանում էի (բառացի՝ սիրում էի) գալ |
خودت |
Ինքդ |
تو می دانی |
Դու գիտես |
سرگرم |
Զբաղված |
درس |
Դաս |
مطالعه |
Ընթերցանություն |
معلوم است |
Երևում է |
تو خوانده ای |
Դու կարդացել ես |
فارسی |
Պարսկերեն |
تو صحبت می کنی |
Դու խոսում ես |
من خوشحالم |
Ես ուրախ եմ |
دوباره |
Կրկին |
من می بینیم |
Ես տեսնում եմ |
این دفعه |
Այս անգամ |
تو باید بمانی |
Դու պետք է մնաս |
تو می مانی |
Դու կմնաս |
دیدن |
Տեսնել |
خانواده ات |
Ընտանիքդ |
خوش به حالت |
Երանի քեզ |
چه شهر زیبایی ! |
Ինչ գեղեցիկ քաղաք(է) |
تخت جمشید |
Թախթե Ջամշիդ՝ Պերսեպոլիս |
آرامگاه |
Դամբարան |
حافظ |
Հաֆեզ |
سعدی |
Սաադի |
شاهچراغ |
Շահչերաղ |
ما بازدید کردیم |
Մենք այցելեցինք |
کمی |
Մի քիչ |
تو آشنا شده ای |
Դու ծանոթացել ես |
من فکر می کردم |
Ես կարծում էի |
من دیده ام |
Ես տեսել եմ |
تو می بینی |
Դու տեսնում ես |
اگر تو بخواهی ببینی |
Եթե դու ուզես տեսնել |
اگر |
Եթե |
تو می مانی |
Դու կմնաս |
تو باید بمانی |
Դու պետք է մնաս |
دیدنی |
Տեսարժան |
جاهای دیدنی |
Տեսարժան վայրեր |
بزرگ |
Մեծ |
واقعا" |
Իրոք, իսկապես |
همین طور است |
Այդպես է |
استان |
Նահանգ |
از نظر |
Առումով,տեսակետից |
اقتصادی |
Տնտեսական |
علمی |
Գիտական |
تاریخی |
Պատմական |
فرهنگ |
Մշակույթ |
هنر |
Արվեստ |
صنعتی |
Արդյունաբերական |
پیشرفته |
Զարգացած |
همین گونه |
Այդպես,նմանապես |
دانشگاه |
Համալսարան |
علوم پزشکی |
Բժշկական գիտություններ, բժշկագիտություն |
60 سال |
60 տարի |
قدمت |
հնություն |
رشته |
Ճյուղ |
بسیاری |
Շատ |
تدریس می شود |
Դասավանդվում է |
مدتی |
Որոշ ժամանակ |
---
Պարսկերենով հետաքրքրվող հարգարժան բարեկամներ այժմ առաջարկում ենք ուշադրությամբ հետևել Արմենի , Սաիդի և Ռամինի խոսակցությանը:
Ռամին.Սիրելի Արմեն բարի ես եկել: Վերջապես եկար Շիրազ: |
رامین - آرمن عزیز خوش آمدی . بالاخره به شیراز آمدی.
|
Արմեն. Այո, շատ էի ցանկանում(բառացի՝ շատ էի սիրում) ավելի շուտ գալ Շիրազ, բայց ինքդ գիտես,որ շատ զբաղված եմ դասերով ու ընթերցանությամբ: |
.آرمن - بله . خیلی دوست داشتم زودتر به شیراز بیایم ، ولی خودت می دانی که خیلی سرگرم درس و مطالعه بودم.
|
Սաիդ.Այո, երևում է լավ ես սովորել (բառացի՝լավ դաս ես կարդացել), քանի որ լավ պարսկերեն ես խոսում: |
. سعید - بله . معلوم است خوب درس خوانده ای ، چون خوب فارسی صحبت می کنی . |
Ռամին.Սիրելի Սաիդ շատ ուրախ եմ ,որ կրկին քեզ տեսնում եմ Շիրազում: Այս անգամ պետք է ավելի երկար(բառացի ավելի շատ) մնաս Շիրազում: |
رامین - سعید عزیز خوشحالم که دوباره تو را در شیراز می بینم . این دفعه باید بیشتر در شیراز بمانی . |
Սաիդ․Ես էլ շատ ուրախ եմ քեզ և քո ընտանիքի հետ հանդիպման համար։ |
سعید - من هم از دیدن تو و خانواده ات خیلی خوشحالم . |
Արմեն․Երանի քեզ Ռամին։ Որքան գեղեցիկ քաղաք ունեք։ Մենք այցելել ենք Թախթե Ջամշիդ(Պերսեպոլիս),Հաֆեզի , Սաադիի և Շահչերաղի դամբարանները։ |
آرمن - خوش به حالت رامین . چه شهر زیبایی دارید . ما از تخت جمشید ، آرامگاه های حافظ و سعدی / و شاهچراغ بازدید کردیم. |
Ռամին․Ուրեմն մի քիչ ծանոթացել ես Շիրազին։ |
رامین - پس کمی با شیراز آشنا شده ای . |
Արմեն․ Կարծում էի Շիրազի շատ վայրեր տեսել եմ։ |
آرمن - فکر می کردم خیلی از جاهای شیراز را دیده ام !
|
Ռամին․Ոչ եթե ուզես Շիրազի բոլոր տեսարժան վայրերը տեսնել , պետք է որոշ ժամանակով մնաս այս քաղաքում։ |
رامین - نه . اگر بخواهی همه جاهای دیدنی شیراز را ببینی ، باید مدتی در این شهر بمانی . |
Սաիդ․Այսինքն Շիրազն այդքան մեծ ու տեսարժան է՞։ |
سعید - یعنی شیراز اینقدر بزرگ و دیدنی است ؟ |
Ռամին․Իրոք այդպես է։ Ֆարս նահանգն Իրանում տնտեսական, գիտական, պատմական ,արվեստի ու մշակույթի առումով շատ կարևոր է։ |
رامین - واقعا" همین طور است . استان فارس از نظر اقتصادی ، علمی ، تاریخی و هنر و فرهنگ در ایران بسیار مهم است . |
Արմեն․ Սպահան նահանգը գիտական և արդյունաբերական առումով շատ զարգացած է։ Ֆարս նահանգն էլ այդպես է՞։ |
آرمن - استان اصفهان از نظر علمی و صنعتی بسیار پیشرفته است ، استان فارس هم همین گونه است ؟
|
Ռամին․Այո, Շիրազի բժշկագիտական համալսարանը 60 տարվա հնություն ունի և շատ ճյուղեր են դասավանդվում այս համալսարանում։ |
رامین - بله . دانشگاه علوم پزشکی شیراز 60 سال قدمت دارد و رشته های بسیاری در این دانشگاه تدریس می شود .
|
Առաջարկում ենք մեկ անգամ ևս հետևել Արմենի ,Ռամինի և Սաիդի խոսակցությանը,այս անգամ առանց թարգմանության։

Ինչպես Ռամինն ասաց Շիրազի բժշկագիտական համալսարանը շատ հայտնի է և՛ Իրանում և՛ արտերկրում ։ Բժշկագիտության ճյուղից բացի, հիմնարար գիտությունների, ճարտարագիտության և հումանիտար գիտությունների տարբեր ճյուղեր դասավանդվում են այս քաղաքի համալսարաններում և Շիրազի էլեկտրոնիկայի արդյունաբերության ֆակուլտետն էլ շատ հայտի է:Նրանք շարունակում են իրենց զրույցը Շիրազի մասին և որոշում են հաջորդ օրը այցելել Ղավամի Նարենջեստան և Էրամի այգիները: Ռամինի մոր հյուրասիրությունն արտակարգ էր: Նա ֆեսենջան էր պատրաստել,որը իրանական համեղ ճաշատեսակ է: Նրանք ընթրիքից հետո բակում հյուրասիրվեցին թեյով ու մրգով: Երփնաթույր ծաղիկների զգլխիչ բույրը տարածվել էր շուրջբոլորը:Արմենն ինքն իրեն ասում էր,-«Նոր եմ հասկանում թե իրանցի հայտնի բանաստեղծներն ինչու շիրազցի են, և ինչու պարսից պոեզիայում ու գրականության մեջ այսքան խոսվել է Շիրազի մասին»: