Նոյեմբեր 08, 2016 19:31 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական թեման կրկին Ղուրանի հրաշալիքներն են: Այսօր ձեզ կծանոթացնենք Ղուրանի գիտական մի քանի այլ հրաշալիքներին:

Ղուրանը ուղեցույց և երջանկության ճանապարհի քարտեզ է: Նախորդ հաղորդումների ժամանակ անդրադարձանք Ղուրանի որոշ հրաշալիքներին և ասացինք, որ ժամանակի ընթացքում աստվածային այս գրքի տարբեր կողմերը դեռ երևան են գալիս: Այդ պատճառով էլ ոչ-մուսուլման մտավորականներ ընթերցելով Ղուրանը հաստատում են դրա եզակի յուրահատկությունները: Դրանցից մեկն է ֆրանսիացի մտավորական Բարթելեմի Սենթ Հիլեյրը, որն իր «Մոհամմեդն ու Ղուրանը» գրքում գրում է. «Ղուրանը եզակի գիրք է, որի արտաքին գեղեցկությունն ու բարոյական մեծությունը հավասար չափի են: Բառերի ամրությունն ու միաձուլումը և մտքերի թարմությունն այնքան ցայտուն են, որ նախքան այն որ միտքը գրավվի դրա իմաստի միջոցով սիրտն ու հոգին է հանձնվում նրան... Ղուրանն իր յուրահատուկ ոճով թե կրոնական երգ է, թե աստվածային պաշտամունք, թե կրոնական և թե քաղաքական ու իրավական օրենք, թե ավետաբեր է, թե ազդարարող, թե խրատ է տալիս և թե ուղեցույց է հանդիսանում...Ի վերջո Ղուրանը արաբերեն լեզվով գրված ամենագեղեցիկ ստեղծագործությունն է, որ աշխարհի մյուս կրոնական գրքերի մեջ իր նմանը չունի: Արաբալեզու քրիստոնյաների հաստատմամբ այս սուրբ գիրքը հրաշալի ազդեցություն է գործում ընթերցողի հոգու ու մտքի վրա»:

Սուրբ Ղուրանը

 

Ղուրանն իր բացառիկ յուրահատկությունների պատճառով կարող է բոլոր ժամանակաշրջաններում ու ժամանակներում մարդուն առաջնորդել դեպի կատարելիություն: Ղուրանի հավերժությունը համազոր է որպես աստվածային վերջին կրոն իսլամի հավերժությանը ու նաև վկայում է Աստծո վերջին մարգարեի վախճանումից հետո առաջնորդության հարատևման մասին: Այսօր զրուցելու ենք իսլամ մեծ կրոնի հավերժության մասին:

Ինչպես գիտեք իսլամի հավերժությունն ու վերջին կրոն լինելն այս մեծ կրոնի յուրահատկություններից են: Հիմնականում յուրաքանչյուր կրոնի հավերժության պայմանը նրա ուսուցումների ու պատվիրանների համապարփակությունն է: Աստված «Նահլ» սուրայի 89-րդ այաում իսլամի վերջին կրոն լինելու պատճառներից է համարում Ղուրանի համապարփակությունն ու ասում է. «Ու քեզ ուղարկեցինք այս Ղուրանը, որ արտահայտում է ամեն ինչ և մուսուլմանների համար առաջնորդման, բարիքի  ու ավետման աղբյուր է»:  

Ղուրանի մեծ մեկնաբան Ալամե Թաբաթաբային այս այան մեկնաբանելով գրում է. «Ղուրանը ժողովրդի ընդհանուր առաջնորդման գիրքն է և այս այաում «ամեն ինչ»-ն ակնարկում է մարդկանց առաջնորդմանը վերաբերող ամեն ինչի: Արարչագործության ու հավերժության, ինչպես նաև բարոյական արժանի հատկանիշների մասին ուսուցումները, նաև այն պատմություններն ու քարոզները, որոնք ժողովուրդն առաջնորդվելու համար կարիք ունի ներկայացված են Ղուրանում»:

Հետևաբար Ղուրանն իր հավերժական ուսուցումներով համարվում է հավատացյալ ու աստվածապաշտ մարդկանց կյանքի կանոնադրությունը: Իմամ Սադեղն աստվածային վերջին գրքի համապարփակության մասին ասում է. «Աստված Ղուրանը որոշակի ժամանակվա ու որոշակի մարդկանց համար չի ուղարկել: Հետևաբար Ղուրանը բոլոր ժամանակների ու բոլոր մարդկանց համար մինչև հավիտենականություն թարմություն ունի»:

Ղուրան

 

Կրոնի համապարփակությունն այն իմաստով չէ, որ հավատացյալ մարդն այլևս կարիք չունի աշխարհը և մարդկային կյանքի տարբեր երևույթները ճանաչելու համար մտային պրպտում կատարի և կամ հնարավոր է տարբեր գիտություններում ներկայացված տեսությունները, օրենքներն ու ֆորմուլաները քաղել կրոնական գրքերից ու աղբյուրներից: Այլ նպատակն այն է, որ իսլամը մարդկության առաջնորդման ճանապարհին որևէ կետ չի անտեսել: Այս կապակցությամբ մյուս կետն այն է, որ իսլամի ծավալուն ու բազմատեսակ ուսուցումները չպիտի միայն սահմանափակել պաշտամունքային հարցերով և դա կրոնի թերի մեկնաբանում է համարվում: Քանի որ իսլամը համապարփակ նախագիծ է, որի հիմքը դրված է մարդկության բնազդի վրա և տարածվում է մարդկային կյանքի բոլոր նյութական, հոգևոր, հասարակական, հավատամքային, տնտեսական, քաղաքական ու իրավական ծավալներում: Իսլամի նախագծում մարդկային կյանքի ցանկացած կողմ ուշադրության է առնվել լիովին իրատեսական ու հավասարակշռված կերպով:

Իսլամի հավերժության հարցում կարևոր կետը դրա համապատասխանումն է ժամանակային տարբեր պայմաններին, այն իմաստով, որ բավարարում է բոլոր ժամանակներում գոյություն ունեցող պահանջներն ու կարիքները: Այժմ այն հարցն է արծարծվում, որ այն պայմաններում երբ աշխարհում որևէ բան կայուն չէ և բնության մեջ ամեն ինչ ենթակա է փոփոխության, իսլամը որպես կյանքի օրենք ինչպես է վերաբերվում տարբեր ժամանակներում փոփոխվող պահանջներին:

Սուրբ Ղուրան

 

Հարցին ի պատասխան պիտի ասել, որ աշխարհում ամեն ինչ ենթակա է փոփոխության, սակայն այն ինչը որ աշխարհում փոփոխվում ու դեպի ոչնչացում է գնում նյութն ու նյութեղեն երևույթներն են, ոչ թե համակարգերն ու դրանց իշխող օրենքները: Իրականության մեջ բնության աշխարհում որոշ օրենքներ ընդհանուր են և որևէ ժամանակով չեն սահմանափակվում: Այդ յուրահատկությունը պատճառ են դառնում, որ այդ օրենքը կայուն մնա և հարատևի: Օրինակ մոլորակներն ու աստղերը ստեղծվել են ու պտտվում են իրենց ուղեծրում, լույս ու էներգիա են պարգևում ու մի օր էլ ոչնչանալու են, այդուհանդերձ ձգողականության օրենքը շարունակում է իր գոյությունը: Մարդիկ էլ աստվածային ավանդույթի համաձայն մտնում են գոյության աշխարհ և մի կյանք ապրելուց հետո մահանում են: Սակայն մարմնի ու հոգու պարագային գործող օրենքներն ու սկզբունքները մնում են նույնը: Եթե օրենքների մշակման գործընթացում ուշադրություն ցուցաբերվի մարդու էությանը ժամանակի փոփոխությունները չեն կարող այս օրենքներում փոփոխություն առաջացնել: Քանի որ մարդու էությունը և նրա ֆիզիկական ու հոգևոր յուրահատկություններն անփոփոխ են: Օրինակ արյան բաղադրիչներն ու ֆորմուլան, սրտի գործունեությունն ու արյան շրջանառության համակարգը, մանրեների դիմաց սպիտակ գնդիկների պաշտպանության մեթոդը, թոքերի և արյունը զտող համակարգի աշխատանքը, մարսողական համակարգն ու մարդու կենսական մյուս օրգանները հազարավոր տարիների ընթացքում փոփոխություն չեն կրել: Իրականության մեջ իսլամի օրենքների հավերժության գաղտնիքը նրա մեջ է, որ մշակվել են մարդու բնության ու էության համապատասխան, որոնք շարունակ կայուն ու անփոփոխ են: Իսլամը նման չէ հասարակական, տնտեսական ու քաղաքական արագ փոփոխվող երևույթներին, որոնք շարունակ գույն ու դիմագիծ են փոխում: Իսլամը սեզոնային, տեղական կամ ցեղային կրոն չէ և որոշակի խմբի կամ ազգության չի պատկանում: Այդ պատճառով էլ Ղուրանի շատ այաներում խոսքն ուղղվում է բոլոր մարդկանց: Սա Ղուրանի կանչն է. «Ով մարդիկ, մենք ձեզ մեկ տղամարդուց ու կնոջից արարեցինք և ձեզ համար տարբեր ցեղեր ու ազգություններ որոշեցինք, որպեսզի միմյանց ճանաչեք: Անկասկած Աստծո մոտ ամենաարժանավորն ամենաբարեպաշտն է...»:

Ղուրան

 

Իսլամը դիմել է կայուն օրենքների օգնության, որոնք ծավալը  ու նաև հասարակական հարաբերությունների բարդացումը դրանց չեն խանգարում: Թույլ տվեք առավել պարզաբանում կատարելու նպատակով թռուցիկ հայացք նետենք մարդու մի շարք կարիքներին: Մարդու կարիքները բաժանվում են երկու խմբի՝ տարրական ու երկրորդաան: Տարրական կարիքներն արմատ ունեն մարդու բնազդում: Մինչև այնքան ժամանակ, որ մարդը ողջ է այդ կարիքներն անկախ ժամանակից ու վայրից գոյություն ունեն: Օրինակ սնունդին, հագուստին ու բնակարանին ունեցած կարիքները և կամ պաշտամունքի և իմանալու հասկանալու նման հոգևոր կարիքները և կամ էլ մի շարք հասարակական կարիքներ օրինակ միմյանց հետ համագործակցության և ազատության կարիքը: Սակայն երկրորդ խումբն ակունք է առնում մարդու տարրական կարիքներից, օրինակ կենցաղային իրերին ունեցած կարիքի տեսակը ժամանակի հետ կապված փոփոխություն է կրում: Օրինակ ինքնաշարժի, ինքնաթիռի, համակարգչի ու բջջային հեռախոսի և նման սարքերից օգտվելու կարիքը: Սրանք մարդկային կյանքի որակը նախկինի համեմատությամբ փոփոխության են մատնել: Նաև հասարակական, քաղաքական ու մշակութային կապերում փոփոխության կարիքը, որոնք մարդու և կապի միջոցների առաջադիմությամբ փոփոխություն են կրում:

Նկատում ենք որ մարդկային կարիքների միջից տարրական կարիքները շարունակ գոյատևում են, սակայն ժամանակի ու պայմանների հետ կապված դրանց բավարարություն տալու ձևն ու միջոցները փոխվում են: Իսլամի օրենսդրական համակարգը տարրական կարիքների համար անփոփոխ, իսկ երկրորդական կարիքների համար ճկուն ու փոփոխվող օրենքներ է մշակել:

Այս հիման վրա իսլամում մարդու բնազդի հիման վրա և նրա երջանկության համար մշակած օրենքներն ու կանոնները որևէ ժամանակաշրջանում կամ ժամանակահատվածում չեն փոխվում:

Իսլամն այս գործընթացում անվտանգության ու կարգի հաստատման, տնտեսական ու հասարակական հարաբերությունների, քաղաքական կապերի, առողջապահության ու բուժման, ինչպես նաև հանրային խնդիրների, այդ թվում չքավորության, ինֆլյացիայի, լճացման ու նման այլ բարդությունների համար որոշում կայացնելու պարտականությունը վստահել է արդար ու ազնիվ իշխանավորներին: Այն պայմանով, որ հասարակության համար որոշում կայացնողները հարգեն իսլամի ընդհանուր արժեքները և դրանց չշրջանցեն:

Այսպիսով կարելի է ասել, որ իսլամի աշխարհայացքը կենսունակ դինամիզմ ունի, որը փոփոխվող հարցերի համար ընդհանուր չափանիշներ է ներկայացնում, սակայն բնազդային հարցերում իսլամի օրենքները կայուն են և ժամանակի ու վայրի հետ կապված չեն փոխվում: Օրինակ Աստծո պաշտամունքը կամ որդու հանդեպ մայրական սերը, նաև մարդու կարիքը կողակցին ու ընտանիքին և կամ չարիքի հանդեպ ատելությունը և արդարության հանդեպ սերը համատարած ու համապարփակ կարիքներ ու հակումներ են: Հետևաբար դրանք շարունակ հետևում են կայուն ու անփոփոխ սկզբունքների, քանի որ մարդու էությունն ու նրա բնազդային կարիքները երբևէ չեն փոխվում: