Ճանաչենք իսլամը (115)
Իսլամի մեծ մարգարեից հետո իսլամ ժողովրդի առաջնորդության հարցի տնօրինումը վերապահված է Աստծուն: Անհնարին է, որ Աստված գիտակցելով իր կարիքները հոգալու հարցում իսլամ ժողովրդի անկարողությունը նրանց հարցերի տնօրինումը անտեսման ենթարկած լինի:
Իմաստուն Աստված իսլամական օրենքների ու կրոնի պահպանման և դա աղավաղումից հեռու պահելու, նաև ժողովրդի առաջնորդությունը շարունակելու համար ժողովրդին ներկայացրել է արժանի ու մեղքից մաքուր անձանց, որպեսզի մարգարեից հետո «Իմամ»-ի անվան ներքո ստանձնեն հիշատակված պարտականություններն ու առաքելությունները:
-----------------
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ իսլամի մեծ մարգարեից հետո իմամը, որպես նրան փոխարինող հասարակության մեջ օրինակ է ծառայում: Իմամը կատարյալ մարդու և իսլամի նախագծերի վառ խորհրդանիշն է: Եթե իմամները, որոնք մարդկության համար իրական օրինակներ են հասարակության մեջ չլինեին, ապա կեղծ ու սուտ օրինակներ աղմուկով ու կեղծ քարոզչությամբ կփոխարինեին նրանց ու ժողովրդին կգրավեին իրենց կողմը: Իմամն իրականության է վերածում իսլամի իդեալներն ու տեսական նախագծերը: Այժմ հարց է ծագում, որ միթե իսլամի մարգարեն կրոնն անթերի ու կատարյալ կերպով չի ներկայացրել: Ուրեմն մարգարեից հետո իմամի ու առաջնորդի ի՞նչ կարիք է զգացվում:
Ինչպես բացատրեցինք իսլամի մարգարեից հետո այլևս կրոնի ու կրոնական օրենքների կարիք չզգացվեց, քանի որ մարդկությունը հասել էր մտային զարգացման բարձր փուլի և տիրացել էր ամենակատարյալ կրոնն ընդունելու և դրան պաշտպանելու կարողությանը:
Մի օրինակով հարցը առավել կպարզաբանենք: Մարդն ուսման տարբեր փուլերում ամեն տարի նոր ուսուցչի ու դաստիարակի կարիք է զգում, որպեսզի մեկը մյուսի հետևից գիտական բարձր աստիճանների տիրանա: Սակայն երբ վերջին կայարանում մասնագիտանում է գիտական մեկ կամ երկու ճյուղերում, այլևս նոր դասախոսների մոտ ուսումը շարունակելու կարիք չի զգում: Նա հիմնվելով իր ուսուցիչներից սովորած ընդհանուր սկզբունքների ու կանոնների վրա շարունակում է գիտական զարգացման ուղին: Մարգարեության ավարտն էլ քիչ թե շատ նմանում է դրան: Պատմության ընթացքում մարդկության զարգացմանն ու առաջադիմությանը զուգահեռ նախկին մարգարեների շրջանում ներկայացված կրոնական օրենքներն ու ուսուցումները կատարելագործվելով Աստծո վերջին առաքյալի ժամանակ հասնում են գագաթնակետին: Մարգարեն առանց որևէ թերության ներկայացրեց այն ամենն ինչ անհրաժեշտ է ապագայում մարդկության առաջնորդության համար: Հետևաբար որևէ անհրաժեշտություն չկա, որ նրանից հետո մարդկության առաջնորդման համար նոր կրոն կամ ուսմունք ներկայացվի:
Իսլամի մեծ մարգարեի առաքմամբ կրոնը կատարելագործվեց: Տեղին կլինի, եթե մի օրինակով իսլամի մարգարեի կատարած աշխատանքը համեմատենք աստվածային մյուս մարգարեների աշխատանքի հետ: Բոլորս գիտենք, որ նախկին մարգարեների գործունեության ոլորտը սահմանափակ է եղել և նրանք ընդհանրապես առաքված են եղել որևէ ժողովրդի առաջնորդելու համար: Նրանք նման էին այն անձանց, ովքեր ներկայացնում են աշխարհագրական որոշակի տարածքի քարտեզը: Սակայն որպես Աստծո վերջին առաքյալ իսլամի մարգարեի կատարածը նման է նրան, ով աշխարհի քարտեզն է ներկայացնում մարդկությանը: Անկասկած ստանալով ընդհանուր ու աշխարհացույց քարտեզն այլևս որևէ այլ քարտեզի կարիք չի զգացվելու: Քանի որ այդ քարտեզը կատարյալ ու համապարփակ է և այդտեղ նկատելի են բոլոր մանրամասնությունները:
Իսլամի մարգարեի նշանակումով առաքելության ծառը պտուղ տվեց: Այս բարեբեր ծառը առհավետ բարի պտուղ է տալու և մինչև այնքան ժամանակ, երբ մարդկությունն ապրում է այս աշխարհում քաղելու է նրա պտուղները և կատարելագործվելու է: Մարգարեն ճանապարհի քարտեզ գծեց և ընդհանուր տեսքով ներկայացրեց իսլամի պատվիրաններն ու ուսուցումներն ու այդ կապակցությամբ որևէ բան պակաս չթողեց:
Այժմ հարց է ծագում, որ մարգարեի գլխավոր պատասխանատվություններից բացի, ինչպես են իրականանում նրա մյուս պարտականությունները, որոնք անհրաժեշտ են կրոնի գոյատևման ու մարդկության փրկության համար: Արդյոք դրանց կարգավորման համար կրոնը ինչ-որ միջոցներ նախատեսել է, թե այդ պատասխանատվությունը փոխանցել է մարդկությանը:
Մուսուլման մտավորականներ մարգարեի պարտականություններն ու պատասխանատվությունը բաժանում են երկու խմբի: Դրանց մի մասը միայն մեկնաբանվում են մարգարեի առաքելության շրջանակներում ու մշտական չեն, ինչպես մարդկության առաջնորդման համար Աստծո ուղերձի փոխանցումն ու կրոն հիմնադրելը: Սակայն նրա մի շարք այլ պարտականություններ ժամանակային սահմանափակություն չունեն և պիտի պատմության ընթացքում հարատևեն:
Աստծո այաների մեկնաբանումն ու պարզաբանումը, մարդկային կյանքում ծագած նոր երևույթների մասին կրոնական պատվիրանների պարզաբանումը, իսլամ կրոնի իրավացիության ապացուցումը, թյուրիմացություններին պատասխանելը, կրոնական ուսուցումների պահպանումն ու պաշտպանումը և դրանց աղավաղման կանխումն այն հարցերից են, որ կարիք է զգացվում մարգարեից հետո գիտակից մարդիկ իրենց վրա վերցնեն դրանց պատասխանատվությունը:
Ղուրանի որոշ այաների մասին մեկնաբանների ընկալման տարբերությունը, կրոնական գործնական քայլերում մուսուլմանների տարաձայնությունը և իսլամական ուսուցումների մեջ կործանիչ մոլորությունների հայտնվելն ապացուցում են այն իրականությունը, որ Աստծո մարգարեից հետո նրա որոշ պարտականությունների իրագործումը պետք է շարունակվի:
Այն որ Աստված մարգարեից հետո ժողովրդի առաջնորդության հարցը թողել է ժողովրդին չի համապատասխանում աստվածային իմաստնության: Իմաստուն Աստված իսլամ կրոնը պաշտպանելու և նրան ցանկացած տեսակի աղավաղումից ու խոցերից հեռու պահելու համար ժողովրդին ներկայացրել է արժանավոր ու մեղքից հեռու մարդկանց, որպեսզի իմամի անվան ներքո ստանձնեն այդ պարտականությունները:
Ուրեմն իմամն իրագործում է մարգարեի պարտականությունների ուշագրավ բաժինը և իմամի դիրքն իրականության մեջ կոչված է իրականություն դարձնելու առաքելության նպատակները: Սակայն ինչ հատկանիշներով ու պայմաններով օժտված մարդիկ կարող են այդ առաքելությունը ստանձնել: Անկասկած բացի Աստծո կողմից նշանակված մաքուր, արժանավոր ու գիտակից անձինք ուրիշ մեկը նման պատասխանատվություն ստանձնելու արժանավորությունը չունի: Սա իրականություն է, որին Աստված ակնարկել է Ղուրանի բազմաթիվ այաներում: Նրանից հետո երբ Աբրահամը թիկունքում թողեց աստվածային ծանր փորձությունները, Աստված նրան առաջնորդ ու իմամ նշանակեց: «Բաղարա» սուրայի 124-րդ այաում կարդում ենք. «Երբ Աստված փորձեց Աբրահամին և որից նա պարզերես դուրս եկավ, Արարիչը նրան ասաց. «Քեզ ժողովրդի իմամ ու առաջնորդ եմ նշանակում»: Աբրահամն ասաց. «Իմ գերդաստանից էլ իմամներ նշանակիր»: Աստված ասաց. «Իմ դաշինքը չարագործներին բաժին չի հասնում»:
Այս այայում Աստված Աբրահամին ասում է. «Ես քեզ ժողովրդի իմամ եմ նշանակում»: Դա նշանակում է, որ իմամը որոշվում է Աստծո կողմից: Քանի որ նա պիտի օժտված լինի որոշ յուրահատկություններով ու պայմաններով: Նա պիտի լավապես տիրապետի մարդու և գոյության վրա իշխող օրենքներին, կատարյալ կերպով օժտված լինի մարդկային հատկանիշներով և ժողովրդին առաջնորդելու ու կառավարելու հարցում իր անձնական շահերով ու ցանկություններով չառաջնորդվի: Մյուս հատկանիշը չարագործ ու բռնակալ չլինելն է: Բացի Աստված ուրիշ ով կարող է նման հատկանիշներով մարդ ներկայացնել: Հետևաբար մեղքից զերծ իմամը կամ առաջնորդը պիտի ներկայացվի ու նշանակվի Աստծո կողմից:
Մյուս կետն այն է, որ այս այայում Աստված Աբրահամին հիշեցնում է իր դաշինքի ու ուխտի մասին: Դա այն իմաստով է, որ «իմամաթ»-ը մի տեսակ աստվածային պայման է, որը տարբերվում է հասարակություններում տարածված հասարակական ու քաղաքական սովորական դաշինքներից: Պիտի հիշեցնել, որ հասարակական դաշինքներում մարդիկ խորհրդակցաբար կամ հատուկ ընթացակարգով են ղեկավարի ընտրություն կատարում: Ղուրանում խորհրդակցությանն ակնարկող այաներն էլ վերաբերում են հասարակական ընդհանուր հարցերի, սակայն աստվածային դաշինքի դեպքում մարդկանց հետ խորհրդակցությունն անիմաստ է և արժանավոր ու պայմանները լրացնող անհատի ընտրության լիազորությունը միայն վերապահված է Աստծուն: Քանի որ հիմնականում նրանից բացի ուրիշ մեկն անկարող է դա կատարել:
Այս այայում ասված է, որ Աստված պատասխանելով Աբրահամի այն խնդրանքին, թե իմ գերդաստանից էլ առաջնորդներ նշանակիր, ասում է. «Իմ դաշինքը չարագործներին բաժին չի հասնում»: Այսինքն նրանք որոնց կյանքում բռնության ու հանցագործության, հավատուրացության, նեխածության կամ շեղման հետք նկատվի իմամ դառնալու արժանիքը չունեն: Քանի որ ժողովրդի արտաքին ու ներքին իմամաթն ու առաջնորդությունը չափազանց պատասխանատու գործ է, իմամն իր ողջ կյանքում պիտի մեղքերից մաքուր լինի և նրա կյանքում որևէ արատավոր բիծ չնկատվի: Արդյոք բացի իմաստուն Աստված ուրիշը կարող է տեղյակ լինել մարդկանց կյանքի մանրամասնություններից:
«Սաջդե» սուրայի 24-րդ այան վկայում է, որ իմամաթը նշանակովի պաշտոն է, որը տրվում է Աստծո կողմից: Այայում ասված է. «Նրանց միջից իմամներ նշանակեցինք, ովքեր մեր հրամանով առաջնորդում էին ժողովրդին, քանի որ համբերատար եղան ու նաև տիրապետեցին մեր այաներին»:
Այստեղ իմամաթի և առաջնորդության համար երկու պայման է հիշատակված: Մեկը աստվածային այաների հանդեպ վստահությունն ու հավատքը և մյուսը դիմադրությունն ու համբերատարությունն է: Անկասկած ժողովրդի առաջնորդությունը դժվար գործ է: Հետևաբար իմամն ու առաջնորդը պիտի հարատև դիմադրության ու վստահության ուժով բարդությունների դեմ պայքարի դուրս գան և ստանձնեն ժողովրդի առաջնորդության պարտականությունը:
«Բաղարա» սուրայի 124-րդ այան ուշադիր ուսումնասիրելով պարզվում է, որ Ղուրանի այաների համաձայն իմամն ընտրվում ու նշանակվում է Աստծո և ոչ թե ընտրությունների կամ հանրային քվեարկության միջոցով: Քանի որ իմամաթն իր էությամբ աստվածային դաշինք է և այդ դաշինքի մի կողմում կանգնած է Աստված: