Փետրվար 21, 2016 05:11 Asia/Yerevan

Ողջույն հարգելի ունկնդիրներ: Ձեզ ենք ներկայացնում «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» նոր հաղորդաշարը, որ հույս ունենք կարժանանա Ձեր ուշադրությանը: Այս հաղորդաշարի ընթացքում դուք կծանոթանաք իրանցի մտավորականների ու հանրահայտ դեմքերի հետ, որոնց շիրիմը գտնվում է Իրանի այժմյան սահմաններից դուրս: Մտավորականներ, որոնց հեղինակած երկերը տարածում են գտել աշխարհում, բազում ստեղծագործությունների ներշնչման աղբյուր են հանդիսացել և համաշխարհային ժառանգություն են համարվում: Մոլավի անունով հ

Երկրները միմյանցից բաժանվում են ցամաքային ու ջրային սահմաններով, իսկ ազգերը տարբերվում են ազգային մշակույթով: Ազգային գույքն ու ժառանգությունը յուրաքանչյուր ժողովրդի պատմական ու հասարակական հարստությունն է արտացոլում և դրանց պահպանումը նշանակում է պահպանել տվյալ ժողովրդի պատմությունն ու անցյալը: Իրանը պատմական, մշակութային ու քաղաքակրթության վաղեմի անցյալ ունի: Մեծ թվով փորձագետների կարծիքով, նախամարդն առաջին անգամ ապրել է Իրանում և գյուղական կյանքի հիմք է դրել: Իրանն այն սակավաթիվ երկրներից է, որ արմատներ է ձգել պատմության խորքում և նվազագույնը հինգ հազար տարվա վաղեմություն ունի: Հարյուրավոր տարիներ են անցել այն ժամանակաշրջանից, երբ Իրանն առաջատար էր և քաղաքական դաշտում պատմություն էր կերտում: Այն օրերից մնացած արժեքավոր փաստաթղթերն ու ստեղծագործությունները հույժ նշանակալի են եղել մարդկային հասարակության ճանաչման ոլորտում:

Չնայած պատճառած մեծ վնասներին, խաչակրաց արշավանքները պատճառ դարձան Եվրոպան ավելի շատ ծանոթանա Ասիային և այդ ժամանակաշրջանում եվրոպացիները մուտք գործեցին Միջերկրական ծովի արևելյան ափեր: Աբբասյանների խալիֆայության անկումից հետո, Պապի և եվրոպացի պալատականների կողմից տարբեր պատվիրակություններ գործուղվեցին Ասիա և քրիստոնյա քարոզիչները մուտք գործեցին Իրան: 13-րդ դարի վաճառական և ճանապարհորդ Մարկո Պոլոն Իրանի ճանապարհով մեկնեց Չինաստան: 20 տարի անց կրկին Իրանի ճանապարհով Եվրոպա վերադարձավ:

Հուլավու խանի օրոք Իրանը, հատկապես Թավրիզը վերածվեց Եվրոպայի հետ առևտրի կարևորագույն կենտրոնի: Սեֆյանների ժամանակաշրջանից Իրանի իշխանավորները ձգտում էին շիա դավանանքը տարածելով ամրապնդել Իրանի մշակութային անկախությունը և քաղաքական անկախ ուղեգիծ որդեգրելով դիմագրավել մուսուլմանների խալիֆա ներկայացող օսմանյան կայսրերի սպառնալիքը: Նման քաղաքականության որդեգրումը օսմանցի թուրքերի հետ միշտ պայքարող եվրոպացիների ուշադրությունը գրավեց Իրանի կողմը: Մեծ թափ ստացան եվրոպական տարբեր խմբերի, քաղաքական, կրոնական ու տնտեսական պատվիրակությունների Իրան այցելությունները: Իրանի հետ կապ հաստատեցին բազում երկրներ, այդ թվում` Պորտուգալիան, Իսպանիան, Անգլիան, Նիդերլանդները, Ռուսաստանը, Ֆրանսիան և Իտալիան: Գրվեցին Շերլի եղբայրների, Պիետրո Դելավալեի, Ռաֆաել Դումանի, Թավարնիեի, Շարդենի, Ադամ Օլեարիուսի և այլոց ուղեգրությունները:

****************

Ղաջարների դինաստիայի օրոք ընդարձակվեց Եվրոպայի հետ հարաբերությունը: Սակայն ցավալին այն է, որ Արևմտյան պետություններն ավելի շատ ձգտում էին տիրել Իրանի հարստությանը: Թեհրանում մեկը մյուսի հետևից բացվեցին եվրոպական դեսպանատներ: Քաղաքական հարաբերությունների կողքին, Իրան մուտք գործեցին մեծ թվով վաճառականներ ու ճանապարհորդներ և երկար չանցած, նրանք իմացան, որ ավելի քան հինգ հազար տարվա պատմության ու քաղաքակրթության այս օրրանը Էլբրուսի և Զագրոսի գեղեցիկ բնությունից, Կասպից ծովի և Պարսից ծոցի հոգեզմայլ ափերից և ուխտագնացության տարբեր վայրերից բացի ունի նաև հողում թագնված նյութական ու բարոյական հսկայական հարստություն: Վաճառականները նախ աչք էին դրել Իրանի պատմական ժառանգության նյութական հարստության վրա: Այդ հարստություններից են` Մթա. 6 հազար տարվա անցյալ ունեցող ոսկյա մեծ գավաթը, որը հայտնաբերվել է 1958 թվականին Իրանի Նաղադե քաղաքի մոտակայքում գտնվող Հասանլուի բլուրներում, Ռուդբարում հայտնաբերված մոտավորապես երեք հազար տարվա անցյալ ունեցող երկու թևավոր կովերի պատկերով «Մարլիք»-ի ոսկյա գավաթը և արժեքավոր շատ ուրիշ ժառանգություններ:

Այդպիսով սկսվեց Իրանի մշակութային հարստության կողոպուտը : Այդ հարստություններից էր «Շայգան»-ի գանձը, որը հայտնաբերվել է Իրանի արևմուտքում գտվող Նահավանդի շրջանի նկուղներից մեկում, Ղաջարների թագավոր Մուզաֆարեդդինի իշխանության օրոք: Այդ ժամանակաշրջանում ոսկու և արծաթե ձուլակտորի տեսքով Իրանից դուրս բերվեցին պարթևների ու սասանյանների ժամանակաշրջանի արձաններ և հազարավոր արժեքավոր իրեր, որոնք յուրաքանչյուրը գլուխգործոց էին հանդիսանում:

19-րդ դարի սկզբին, Իրանում Ղաջարների իշխանության առաջին տարիներին, եվրոպացի ճանապարհորդները ծանոթացան Իրանի պատմության ու մշակութային ժառանգության կարևոր բաժնի հետ: Առաջին անգամ, 1888 թվականին, անգլիացի հնեաբան` Վիլիամ Քենեթ Լոֆթուսը պեղումներ կատարեց Շուշի ավերակներում և հայտանբերած մի շարք թանկարժեք իրերն Անգլիա տեղափոխեց: Այնուհետև ֆրանսիացի Մարսել Դյուլաֆոյը Նասերեդդին շահից թույլտվություն ստացավ Շուշում պեղումներ կատարելու համար: Նրան հաջորդեց իր հայրենակից Ժակ Դը Մորգանը, որը պեղումներ կատարեց Իրանի տարբեր շրջաններում: Նա 1200 բանվորներ էր աշխատեցնում Շուշ քաղաքում փորած միջանցքներում և յուրաքանչյուր 18 ամիսը մեկ Ֆրանսիա էր տեղափոխում Իրանի պատմական կոթողների մի մասը: Տարիներ անց, Դը Մորգանը Փարիզում կազմակերպած ցուցահանդեսում ցուցադրեց Իրանից կողոպտած իրերը: Ցուցահանդեսում ցուցադրվել էր Բաբելի կայսրության դեմ իրականացված հարձակման ընթացքում ձեռք բերված իրանցիների նվաճումների հիշատակը և պատմական ամենապանծալի փաստաթղթերից համարվող Համուրաբիի ցուցատախտակը: Ներկայումս այն համարվում է «Լուվրի» թանգարանի արժեքավոր իրերից մեկը:

************

Ֆրանսիացիներից բացի, անգլիացիներն ու ամերիկացիներն ավելի լայնամասշտաբ կերպով սկսեցին թալանել Իրանի մշակութային հարստությունը: Այդ ցավալի երևույթն իր գագաթնակետին հասավ փահլավիների ռեժիմի շրջանում: Իսկ 1979 թվականին Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, «մշակութային ժառանգության» թեման օրինականացվելով կարելի է ասել դադարեցվեց այդ կողոպուտը: Իրանի իսլամական հանրապետության համակարգի կազմավորման սկզբում, հեղափոխության խորհուրդն արգելեց առևտրական նպատակով որևէ հորատումը և կառավարությանը թուլատրեց արտոնություն ստանալու դեպքում գիտական հորատումներ իրականացնել:

Այդ օրենքի համաձայն, Իրանում ավարտվեց արտասահմանյան պատվիրակությունների գործունեությունը և արգելվեց Իրանից իրանական մշակութային ժառանգությունների դուրս տանումը: Չնայած այսօր էլ արտասահմանցի վաճառականներն ագահորեն աչք են դրել այս ժառանգության վրա և երբեմն ինքնասիրություն չունեցող ագահ անձանց միջոցով թալանում են արժեքավոր ստեղծագործությունները:

Ներկայումս Իրանի քաղաքակրթության ժառանգությունը մեկ այլ կերպ է կողոպտվում: Այս անգամ ագահների ուշադրությունը գրավել են իրանցիների բարոյական ու մշակութային ժառանգությունը համարվող հանրահայտ դեմքերը, որոնք Իրանի ազգային ինքնությունն ու մշակութային հարստությունն են խորհրդանշում: Ցավոք միառժամանակ է, որ մի շարք երկրներ փորձում են իրանցիների բարոյական ժառանգությամբ կերտել իրենց ինքնությունը: Ժառանգություն, որ պատմական փաստաթղթերի և անվանի հետազոտողների ուսումնասիրությունների արդյունքների համաձայն, ոչ մի կասկած չկա դրանց իրանական լինելու մեջ: Բանաստեղծներ, մտավորականներ ու նշանավոր մարդիկ, որոնք ապրել են մեծ Իրանի սահմաններում և նրանց հեղինակած երկրերը նրանց ազգության վառ ապացույցն են հանդիսանում, սակայն նրանց շիրիմը գտնվում է Իրանի աշխարհագրական սահմաններից դուրս: Մեծեր, որոնք իրանցիների հարստությունն են համարվում և չեն կարող այլոց պատկանել:

Սիրելիներ այսուհետ «Իրանցի հանրահայտ մարդիկ, համաշխարհային պարծանք» հաղորդաշարի ընթացքում ներկայացնելով այս մեծերի ստեղծագործությունները, Ձեզ կծանոթացնենք Իրանի մշակութային հարուստ անցյալի հետ: