Հունվար 11, 2017 14:36 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարը: Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդը գիտական հզորությունն ու դիմադրող տնտեսությունը Իրանի ու նրա ժողովրդի հզորության տարրերից համարեց և իսլամական հեղափոխության գլխավոր նպատակներից մեկը կախվածությունից ու հետամնացությունից փրկվելը հայտարարեց: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարը կսկսենք այդ թեմային հատկացված զրույցով:

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդն այս շաբաթ Ղոմ քաղաքի հազարավոր բնակիչների հետ հանդիպման ժամանակ իսլամական հեղափոխության գլխավոր նպատակներից համարեց կախվածությունից ու հետամնացությունից ձերբազատվելը: Նա պարզաբանելով դիմադրող տնտեսության նշանակությունը, որպես երկրի հզորության քառյակ տարրերից մեկը, հավելեց. «Պատժամիջոցների գլխավոր նպատակը տնտեսական բարդություններ առաջացնելը, ժողովրդի վրա ճնշում գործադրելն ու նրան համակարգից հեռացնելն է և շրջափակումների չեղարկման դեպքում էլ այնպես են վարվում, որ բարդությունները գոյատևեն:

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդը մատնանշեց, որ թշնամու այս ծրագրի հակաթույնը դիմադրողական տնտեսությունն է: Հեղափոխության մեծապատիվ առաջնորդն ընդգծեց, որ եթե երկիրը հզոր տնտեսություն ունենա նրա ազգային արժույթը կհզորանա և նրա պատասխանատուներն ու ժողովուրդն էլ առավել վարկի տեր կդառնան:

Տնտեսությունը դիմադրող դարձնելու գլխավոր ուղիներից մեկը նավթի վաճառքից գոյացած եկամտին ունեցած կախվածությունից ձերբազատվելն է: Փորձը ցույց է տվել, որ նավթի եկամուտը գայթակղիչ լինելուն զուգահեռ նաև կարող է նավթի վրա հենված արտադրող երկրների դեմ ճնշում գործադրելու լծակի վերածվել: Այս իրականությունն է ապացուցում վերջին երեք տարիների ընթացքում նավթի գների սաստիկ անկման պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը, որը լուրջ վնաս է պատճառել նավթի եկամտի վրա հենված շատ երկրների վրա: Դրա վառ օրինակներից են Վենեսուելայի ու Նիգերիայի ճգնաժամի մատնված տնտեսությունները: Նույնիսկ Արաբիայի նման երկրներ, որոնք ենթադրում էին, որ նավթի գները իջեցնելով և իրենց արդյունահանման ծավալները մեծացնելով  կարող են նավթի շուկան առնել իրենց վերահսկողության տակ և վնասել մրցակիցներին, արդյունքում իրենք ճգնաժամի մատնվեցին և այսօր պարտավոր են խորհել իրենց հարյուրավոր միլիարդ դոլարի հասնող բյուջեի դեֆիցիտը վերացնելու մասին:

Դիմադրողական տնտեսության ընդհանուր քաղաքականությունների գլխավոր նպատակների քննարկումն ապացուցում է այն տեսությունը, որը դիմադրողական տնտեսությունը կարող է կենսունակ ու նպատակասլաց տնտեսական համակարգի ձևաչափ ներկայացնել և հարմար առիթ ու հող նախապատրաստել տնտեսական գործարարների համար:

Ներկա ծանր պայմաններում միայն գիտության ու տեխնոլոգիայի վրա հիմնված կենսունակ ու առաջատար տնտեսությամբ կարելի է դիմակայել ճգնաժամերին և սաստիկ ցնցումներին: Արտադրության և գիտահեն արտադրանքների ու ծառայությունների արտահանման մասնաբաժնի մեծացումը և տնտեսության մեջ արդյունավետության աճն առանցք դարձնելը, աշխատուժի կարողությունների ընդլայնումը և տնտեսության մրցունակության հզորացումը դիմադրողական տնտեսության մեջ նկատվող նպատակներից են: Հատկապես տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցությունների ընդլայնումը, ապրանքի արտադրության ու արտահանման ընդլայնման նպատակով երկրի տնտեսական և ազատ գոտիների աշխատանքի սահմանների ընդլայնումը և տարածաշրջանի ու աշխարհի երկրների հետ համագործակցության ծավալումն Իրանի տնտեսական դիվանագիտության հետապնդած նպատակներից են: Այս շրջագծում Իրանը ձգտում է ռազմավարական նշանակությամբ հաճախորդներ գտնել, բազմազանություն մտցնել իր վաճառքի մեթոդներում և մեծացնել երկրի նավթի ու գազի ռազմավարական պաշարները և այդպիսով ազդեցություն գործել նավթի ու գազի համաշխարհային շուկայի վրա և ընդլայնել հատկապես նավթի ու գազի համատեղ դաշտերում արտադրության թողունակությունը:

-----------------

Իրանը նաև նավթի ու գազի արդյունաբերության արժեքի շղթայի լրացման, ինչպես նաև պետրոքիմիական արտադրանքների ու նավթամթերքի արտահանման ծավալի մեծացման միջոցով հավելյալ արժեքի բարձրացման նպատակով ձգտում է ներդրում կատարել նավթի ու գազի արդյունաբերության մեջ: Այս շրջագծում կառավարությունը դիմադրողական տնտեսության ընդհանուր քաղաքականությունների իրագործման համար գիտական, տեխնիկական ու տնտեսական պոտենցիալները հայտնաբերելուն ու շահագործման հանձնելուն զուգահեռ նաև պարտավոր է քննարկել շրջափակումների ծրագրին դիմադրելու հարմարագույն միջոցներն ու քայլերը:

Մեր հաղորդման հաջորդ զրույցն ինչ-որ կերպով առնչվում է այս թեմային:

Ինչպես ասացինք Իրանի նավթի զտման արդյունաբերության զարգացման ու օպտիմալացման գլխավոր ծրագրերից մեկը զարգացման ու օպտիմալացման տարբեր նախագծերի գործադրումը և մազութի արտադրության թողունակության կրճատումն է:

Ներկայումս ճապոնական երկու ընկերություններ Թեհրանի նավթավերամշակման գործարանում այդ նախագծերի իրագործման համար վերջնական բանակցություններ են սկսել: Այս կապակցությամբ արտասահմանցի և հատկապես Հարավային Կորեայի ու ճապոնիայի նեդրողների կողմից Իրանի  նավթավերամշակման գործարանների  արդիականացման ուղղությամբ մեծ ընդառաջում է ցուցաբերվել:

Հարավային Կորեայի «Դայլեմ» ընկերությունն էլ Իրանի հետ բանակցություններ կատարած ընկերություններից է համարվում: Իրանի նավթամթերքի զտման ու բաշխման ազգային ընկերության գործադիր տնօրեն Աբբաս Քազեմիի ընդգծմամբ  նավթամթերքն ու այլ արտադրանքները Եվրո-4 ստանդարտի մակարդակին համապատասխանեցնելու համար Սպահանի, Թավրիզի, Թեհրանի, Բանդար Աբբասի և Աբադանի նավթավերամշակման գործարանների շուրջ 14 միլիարդ դոլար ներդրման կարիք ունեն:

Ի դեպ, Ֆիլիպինների նավթի ազգային ընկերությունն է պատրաստ է ներդրում կատարել Իրանում հեղուկ գազի արտադրման բնագավառում:

Այս կապակցությամբ Ֆիլիպինների նավթի ազգային ընկերության գործադիր տնօրեն Փեդրո Աքինոն Իրանից անմշակ նավթի գնումը վերսկսելու կապակցությամբ խորհրդակցություններ է կատարում: Ֆիլիպինների նավթի ազգային ընկերությունը մեկն է այն 11 ընկերություններից, որոնք «Փրեգս» կոնսերցիումի անվան ներքո Իրանի հարավային նավթառատ տարածքների ազգային ընկերության հետ համագործակցության համաձայնագիր են ստորագրել:

Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը գործադրման հանձնվելով և Իրանի դեմ միակողմանի շրջափակումները չեղարկվելով այսօր մեծ թվով երկրներ Իրանի հետ համագործակցության և նավթ գնելու պատրաստակամություն են հայտնել: Չնայած Եվրոպային կատարվող նավթի վաճառքից, ասիական երկրները համարվում են Իրանի նավթի գլխավոր շուկան և Իրանի ավելի քան երկու միլիոն բարել նավթն արտահանվում է ասիական երկրներ:

--------------------------

Չաբահար նավահանգիստը համարվում է ափ չունեցող մի քանի երկրներին ազատ ջրերին միացնող կետը: Մեր հաղորդման հաջորդ զրույցն այդ մասին:

Բնական ու հանքային անսահման հարստությունները, ծովային ու ցամաքային սահմանները, աշխարհի ազատ ջրերին հասանելիությունը և տարբեր տեսակի ցանքսերի համար նպաստավոր բնակլիմայական պայմաններն այն առավելություններն են, որոնք Չաբահար նավահանգստում ներդրման համար նպաստավոր հող են նախապատրաստել:

Ներկայումս հիշյալ նավահանգստում արտաքին ներդրման համար ենթահող գոյություն ունի: Հնդկաստանը, Պակիստանը և Կենտրոնական Ասիայի երկրներ այդ նավահանգստում ներդրման համար ցանկություն են հայտնել: Ներկայումս բացի ապրանքի տարանցման ծավալի մեծացման նպատակով առևտրական նավամատույցների ընդլայնումից Չաբահար նավահանգստում մայրուղիներին ու երկաթգծերին հասանելիության նպատակով ճանապարհների կառուցման պես հիմնաշենային քայլեր են իրականացվել:

Չաբահարի նավահանգիստը գտնվում է Իրանի հարավ-արևելքում և Կենտրոնական Ասիայի ցամաքով շրջապատված երկրների ու Աֆղանստանի ազատ ջրերին հասանելիություն ունենալու ամենակարճ ճանապարհը համարվելով ռազմավարական դիրք է զբաղեցնում:

Այս շրջագծում այս շաբաթ Դանիայի «Մերեսք» նավարկության գծին պատկանող առաջին նավը Միջին Արևելքի երկրներում իր գործունեությունը ծավալելու նպատակով Արաբական Միացյալ Էմիրությունների Ջեբել Ալի նավահանգստից Բուշեհր ուղևորվեց:

«Մերեսք» նավարկության գիծը Inter Sydny կոչվող կոնտիներների տեղափոխման ֆիդերային ցանց ստեղծելով Իրանի Բուշեհր նավահանգստում շաբաթական կերպով ծառայություններ է մատուցում: 2016 թվականին 7 միլիոն տոննա տարողությամբ համարվում է դեպի Սաուդյան Արաբիա, Կատար ու Բահրեյն ամենակարճ առևտրական ճանապարհը: «Մերեսք» նավարկության գիծն աշխատում է Իրանի Բանդար Աբբասում ու Բուշհերում:

Բացի հարավային նավահանգիստներում ու ջրերում տնտեսական առիթներից, Իրանը մտադիր է իր հյուսիսային սահմանային նահանգներում այդ թվում Գոլեսթանում, Հյուսիսային և Ռազավի Խոռասաններում, Մազանդարանում ու Գիլանում տարածաշրջանային զարգացման նախագծեր իրականացնելով հյուսիսային հարևանների հետ կապերի ամրապնդման համար մասնավոր առիթներ ստեղծել: Իրանը տարածաշրջանի երկրների համագործակցությամբ Մետաքսի ճանապարհը վերականգնելու պատրաստակամություն է հայտնել, ինչը կարող է լավ հնարավորություններ ստեղծել Գոլեսթան նահանգի համար: