Քանի՞ իսրայելական անօդաչու թռչող սարք է խոցել Իրանը
(last modified Fri, 11 Jul 2025 06:33:36 GMT )
Հուլիս 11, 2025 10:03 Asia/Tehran
  • Քանի՞ իսրայելական անօդաչու թռչող սարք է խոցել Իրանը

ԻՀՊԿ նախկին հրամանատարը մի հարցազրույցում խոսել է Սիոնիստական ռեժիմի և Իրանի միջև վերջին տասներկուօրյա պատերազմի և ամերիկյան ու սինիստական ԶԼՄ-ների հաղորդագրությունների մասին։

Գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային ասել է. «Վերջին տասներկուօրյա պատերազմում Իսրայելն ու Միացյալ Նահանգները պարտվեցին Իրանին»։

Pars Today-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով Վաշինգտոնի և Թել Ավիվի կողմից վերջին զարգացումների շահարկմանը, Ռեզային ասել է. «Այս քարոզչությունն ունի մի քանի նպատակ.

Նախ, նրանք փորձում են հանրության շրջանում կասկածի տակ դնել Իրանի հաղթանակը։ Երկրորդ, հերթին, երբ Թրամփն ասաց, որ միջուկային հարցն ավարտված է, նրա նպատակը, կարծես, Իրանին խաբելն էր։ Այսինքն՝ նույն մոտեցումը, որը նրանք ցուցաբերեցին բանակցություններում»։

Ռեզային հավելել է․ «Հիմա  տեսնենք՝ նրանք իսկապես հաղթե՞լ են. Իսրայելի նվաճումներն ու ծախսերը կարելի է դիտարկել մի քանի տեսանկյունից։ Իսրայելի ֆինանսների նախարարության տվյալներով՝ 12 օրյա պատերազմն արժեցել է մոտ 20 միլիարդ դոլար։ Այս 12 օրվա ընթացքում սպառված գումարը համարժեք է երկու տարվա ընթացքում THAAD հրթիռների արտադրության արժեքին։ Հրթիռները շատ թանկ են և դա նշանակում է, որ նրանք 12 օրում երկինք են արձակել երկու տարվա արտադրություն»։

Իրանում իսրայելական անօդաչու թռչող սարքի խոցման լուսանկարը

Անդրադառնալով Իրանի ռազմական նվաճումներին, Ռեզային նշել է. «Մենք մոտ 80 անօդաչու թռչող սարք ենք խոցել, և 32 անօդաչու թռչող սարքի մնացորդները հիմա մեր մոտ են։ Այդ թվում՝ Hermes և Heron անօդաչու թռչող սարքերը, որոնք շատ առաջադեմ էին։ Մեր ռադարները գրանցել են 80 հարված։ Կան նաև բազմաթիվ մարդկային զոհեր և Իսրայելի անվտանգության ու տնտեսական կենտրոնների ավերածություններ։ Մնում է տեսնել, թե ինչ են նրանք ստացել այս ծանր ծախսերի դիմաց»։

Անդրադարձավ սիոնիստական ռեժիմի անվտանգության արմատներին, նա հավելել է. «Իսրայելի գոյության հիմքը «բացարձակ անվտանգություն» արտահայտությունն է: Նրանք հավաքեցին աշխարհի տարբեր ծայրերից մարդկանց և ասացին նրանց, որ այստեղ վտանգ չկա: Եղել է նաև տնտեսական հետաքրքրություն, որը նույնպես կապված է անվտանգության հետ։ Սակայն այս անգամ Իսրայելի անվտանգությունը փլուզվել է։ Անվտանգությունը լի է բացերով, և սա լուրջ մտահոգություններ է առաջացրել Իսրայելի գոյության համար»։