Ճանաչենք իսլամը (120)
Իսլամի մեծ մարգարեի վախճանումից հետո իսլամի ու ժողովրդի շահերը թելադրում էին արժանավոր ու բանիմաց մի առաջնորդ ստանձնի իսլամի նորաստեղծ շարժման պատասխանատվությունը, որի ղեկավարության ներքո հնարավոր կլինի վարդապետությունը հեռու պահել շեղումներից և երաշխավորել,որ ժողովրդի մոտ չի վերականգնվի հասարակական ու բարոյական նախկին անվայել սովորությունները։
«Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում կրկին անդրադառնալու ենք իմամաթի հարցին: Եթե հիշում եք նախորդ հաղորդումների ժամանակ ակնարկեցինք իմամաթի փիլիսոփայությանն ու իմամների հատկանիշներին: Այսօր զրուցելու ենք իրեն փոխարինողի մասին աստվածային վերջին մարգարե Մոհամմեդի նախաձեռնության մասին:
Ինչպես ասացինք իսլամի մարգարեն գիտակցում էր, որ իր վախճանումից հետո ժողովուրդը կարող է տարաձայնության, պառակտման ու խռովության մատնվել: Հետևաբար կրոնի հիմքերի պահպանման և ժողովրդի գոյատևման համար ընտրեց բանիմաց նավապետներ, որպեսզի ժողովրդի նավն առաջնորդելով ալեկոծ ծովում, նրան ապահով ափ հասցնեն:
Մեծ մարգարեի վախճանումով մարդկությունը կորցրեց եզակի առաջնորդի ու ուսուցչի և սկսվեց մարգարեին հաջորդող ժամանակաշրջանը: Անկասկած խավարից նոր փրկված մի ժողովուրդ, որի հոգում ու մտքում դեռ առկա էր նախկին սովորությունների ու գաղափարների նստվածքը, ենթակա էր դեպի անցյալը վերադարձ կատարելու վտանգին: Նման մի ժողովուրդ ինչպե՞ս կարող էր իրագործել իսլամի վարդապետության հիմնադրի վեհ նպատակները և կրոնը պաշտպանել տարբեր վնասներից ու սպառնալիքներից:
Սակայն մարգարեն այդ կապակցությամբ անհրաժեշտ կանխատեսումները կատարել էր և ժողովրդին ցույց էր տվել նպատակին տանող ճանապարհի նշանները: Ինչպես նախորդ հաղորդումների ժամանակ ասացինք, նա «Հադիս-ե սաղալեյն» կոչվող արտահայտության մեջ իրենից հետո ներկայացում է երկու կարևոր ու արժեքավոր աղբյուրներ. Աստծո գիրքը կամ Ղուրանը և մյուսն՝ իր գերդաստանը:
Այս վկայության մեջ ժողովրդին կոչ է արվում կառչել այդ երկուսին և նրանց դարձնել իրենց կյանքի բնաբանն ու երբևէ չշեղվել Բարու ճանապարհից: Բացի այդ մարգարեի այս երկու թանկարժեք ժառանգություններն, այսինքն Ղուրանն ու նրա գերդաստանը մինչև հավիտյան իրարից անբաժան են լինելու: Այդպիսով մարգարեն ընդգծում է Ղուրանի հետ իր գերդաստանի ներդաշնակությունը: Այլ խոսքով թե հաստատում է այդ գերապատիվ անձանց և թե ընդգծում է Ղուրանի կողքին նրանց մշտական աղբյուր համարվելը:
Մարգարեն իրականության մեջ իրեն փոխարինելու համար ներկայացնում է այնպիսի անձանց, ովքեր մյուսների համեմատությամբ առավել ծանոթություն ունեն մարգարեի կրոնին և գիտության, իմաստնության ու բարոյական արժանիքների տեսակետից գերազանցում են բոլորին: Բնականաբար նման ականավոր անձանց գոյության շնորհիվ երաշխավորվելու է Մոհամմեդի կրոնի հարատևումը:
Միևնույն ժամանակ նրա համար, որ մարգարեից հետո ժողովրդի առաջնորդության հարցում մարդկանց մոտ նվազագույն կասկած ու անորոշություն չծագի, նա անունով ու յուրահատկություններով ներկայացնում է անձանց: օրինակ պատմական անհերքելի փաստերի համաձայն Աստծո մարգարեն վերջին Հաջի ուխտագնացությունից վերադարձի ճանապարհին, լուսնային հիջրեթի 10 թվականի զիհաջա ամսվա 18-ին, Աստծո հրամանով Ալիին ներկայացնում է իր կտակարար ու իրենից հետո ժողովրդի առաջնորդն ու պատասխանատուն:
Նախքան Ղադիրի դեպքի մանրամասնություններին անդրադառնալը, անհրաժեշտ է ակնարկ կատարել այդ թեմայի նախընթացին, այսինքն այն պարագաներին, որտեղ անդրադարձ կա Ալիի իմամ դառնալու և մարգարեին փոխարինելու հարցին: Քանի որ միայն Ղադիրի դեպքի ժամանակ չէ, որ Աստծո մարգարեն հայտարարում է իրեն հաջորդող շրջանում Ալիի առաջնորդության հարցը: Աստծո մարգարեն առաջին անգամ մարգարե ընտրվելուց երեք տարի անց, երբ պարտականություն է ստանում բացահայտել իր առաքելությունը, Ալիին իր տեղակալ է նշանակում:
Մեծն մարգարեն մինչև երեք տարի գաղտնի ու թաքուն կերպով ժողովրդին միաստվածային կրոնին հետևելու կոչ է անում: Նա մարգարե նշանակվելուց երեք տարի անց Աստծո կողմից պարտականություն է ստանում Մեքքայի անհավատների համար բացահայտել իր առաքելությունը և նրանց դեպի իսլամ հրավիրել: Մարգարեն այդ աշխատանքը սկսում է իր հարազատներից: Նրանից հետո երբ նրան հայտնվում է «Մերձավորներիդ ահազանգիր» այան, մարգարեն հյուրասիրության է հրավիրում իր մերձավորներին: Մարգարեի հյուրասիրությանը մասնակցում են նրա շուրջ քառասուն մերձավորները: Ճաշելուց հետո մարգարեի հորեղբայր Աբուլահաբը իմանալով այս հրավերի նպատակի մասին նյարդայնանում է և աղմուկ բարձրացնելով խանգարում է հյուրասիրությունը: Մեծն մարգարեն մեկ անգամ էլ նման հյուրասիրություն է կազմակերպում: Ճաշելուց ու հյուրասիրվելուց հետո հերթը հասնում է բուն առաքելությանը: Մարգարեն ոտքի է կանգնում և փառաբանում է Աստծուն: Ապա ասում է. «Երդվում եմ, որ միակ Աստծուց բացի այլ աստված չկա և ես նրա առաքյալն եմ: Ես ձեզ բերել եմ երկու աշխարհների երջանկությունն ու չարիքը»: Ապա շարունակում է. «Իմ Արարիչը հրահանգել է ինձ ձեզ հրավիրել իսլամի կողմը: Իմացեք ձեր միջից նա ով կընդունի իր հրավերն ու ինձ կօժանդակի իմ առաքելության մեջ նա իմ եղբայրն ու կտակարար և ինձանից հետո ձեզ մոտ իմ տեղակալն է լինելու»:
Ներկաները դժգոհում են այս արտահայտություններից և կարծես թե ճշմարտության կանչ անարձագանք էր մնում: Սակայն Ալի Իբն Աբիթալեբը կանգնելով փշրում է լռությունն ու ասում է. «Ով Մոհամմեդ, ես հավատք եմ ընծայում միակն Աստծուն ու քո առաքելությանը և պատրաստ եմ քեզ օժանդակել վստահված առաքելության իրագործման ճանապարհին»: Մարգարեն Ալիին հրամայում է նստել: Հետո մարգարեն երկրորդ ու երրորդ անգամ կրկնում է նույն նախադասությունները և նրանց իսլամ ընդունելու և իրեն օժանդակելու կոչ է անում: Սակայն Աստծո այդ մեծ պատվիրակի արտահայտությունները որևէ ազդեցություն չեն գործում ներկաների վրա և Ալիից բացի ուրիշ մեկը նրա կոչին չի պատասխանում: Երբ Ալին հայտնում է մարգարեի կրոնն ընդունելու մասին իր դիրքորոշումը դեռ արբունքի տարիքին հասած չի լինում: Այն պայմաններում երբ ներկաները լռում են նա երեք անգամ ամենայն քաջությամբ կանգնում և ընդունում է մարգարեի հրավերը: Այդ պահին մարգարեն դառնալով ներկաներին ասում է. «Ալին իմ եղբայրը, կտակարարն ու ձեզ մոտ իմ տեղակալն է: Լսեք նրա խոսքերն ու հետևեք նրան»: Այս իրադարձությունը պատմության ամենավառ ու խոսուն փաստերից է, որի կապակցությամբ հայտնի պատմագիրներից որևէ մեկը կասկած չի հայտնել:
Անկասկած այդ զգայուն ու վտանգավոր պահերին մարգարեի հրավերն ընդունող անձը պիտի իրեն պատրաստեր համառ անհավատների դեմ անխնա պայքարի և ապագա ծանր պայմանների համար: Նման անձի հոգին հագեցած պիտի լիներ Աստծո հանդեպ սիրով ու հավատով: Անկասկած մարգարեի մերձավորների մեջ որևէ մեկը Ալիից բացի նման հատկանիշներով օժտված չէր: Նա ծանր ու ջախջախիչ փորձություններից պարզերես դուրս եկավ և պայքարի վայրիվերումներում եզակի զոհություն ու անկեղծություն ցուցաբերեց: Այստեղ պարզ է դառնում, որ ինչո՞ւ մարգարեն իրեն օժանդակության ու համագործակցության խոստում տված անձի դիմաց պարտավորություն է ստանձնում նրան իր տեղակալը նշանակել և նրան վստահել ժողովրդի ապագա պատասխանատվությունը:
Ղուրանը «Նաջմ» սուրայի 2-ից 4-րդ այաներում հստակ կերպով ասում է. «Ահա ձեր աջակիցն ու զրուցակից համարվող մարգարեն ոչ մոլորվել է ոչ էլ շեղվել ու ոչ էլ կրքերով է առաջնորդվում, այլ այն ինչ որ նա ասում է Աստծո կողմից նրան հայտնված խոսքեր են»:
Այս այան նկատի առնելով պարզվում է, որ այն ինչ մարգարեն ասում է համապատասխանում է Աստծո խոսքին: Նա ով ինքն ու իր խոսքը հաստատված են Աստծո կողմից իր հանրային հրավերի առաջին օրերին Ալիին իր տեղակալը նշանակելով պարզում է իրենից հետո ժողովրդի առաջնորդության ու ղեկավարության հարցը: Իրականության մեջ այդպիսով հստակեցվում է մուսուլմանների պարագային Ալիի առաջնորդության հարցը: Այս կողմնորոշումը վկայում է այն մասին, որ մարգարեի տեղակալության հարցն ուղղակիորեն առնչվում է Աստծուն ու նրա առաքյալին և իմամի ընտրությունը ժողովրդի պարտականությունների շրջագծում չի տեղավորվում: Հետևաբար նրանք չենք կարող իրենց ցանկությամբ իմամ ընտրել:
Թաբարին իր պատմության մեջ գրում է. «Ցեղախմբի առաջնորդներից Ախնասը մարգարեի հետ ուխտակցությունն ու նրան հետևելը պայմանավորում է նրանով, որ մարգարե իրենից հետո իրեն վստահի ժողովրդի առաջնորդությունը: Մարգարեն նրան պատասխանելով ասում է. «Ինձանից հետո առաջնորդության հարցն ինձ չի առնչվում: Դա վերաբերում է Աստծուն և Աստված ում արժանի կնկատի նրան էլ կնշանակի այդ պաշտոնին»:
Հետևաբար արդյոք հնարավոր է անտեսել նրան՝ ում Աստված ու մարգարեն անունով ու հատկանիշներով ընտրել են ժողովրդի առաջնորդության համար և ուրիշին գերադասել նրան: Դա ի տես այն բանի, որ Ղուրանը «Ահզաբ» սուրայի 36-րդ այաում հայտարարում է. «Երբ Աստված ու նրա առաքյալը որևէ կարգադրություն կատարեն, որևէ հավատավոր տղամարդ կամ կին իրավունք չունի այդ կապակցությամբ միջամտություն կատարել»:
Նույն այայում ասված է, որ ով անտեսի Աստծո ու նրա մարգարեի հրամանը, բացահայտ մոլորության մեջ կհայտնվի:
Այսպիսով երբ Աստված ու նրա առաքյալը ժողովրդի առաջնորդության ու ղեկավարության համար, որևէ անձի ընտրեն ուրիշներն իրավունք չեն ունենալու այդ կապակցությամբ որոշում կայացնել: Ամեն դեպքում նա մուսուլմանների իմամ ու առաջնորդն է համարվում, նույնիսկ եթե նրա իշխանության համար պայմաններ ստեղծված չլինեն: Դա նույնն է նաև մարգարեության պարագային: Եթե Աստված որևէ մեկի մարգարե է նշանակում, նա Աստծո առաքյալն ու մարգարեն է, նույնիսկ եթե ժողովուրդը նրան հավատք չընծայի ու հրաժարվի նրան հետևելուց: