Փետրվար 01, 2017 16:34 Asia/Yerevan
  • Ճանաչենք իսլամը (121)

Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի այս համարում Իմամաթին նվիրված մեր զրույցը կշարունակենք մեծ մարգարեին փոխարինելու թեմայի քննարկմամբ:

ճանաչենք իսլամը

 

Եթե հիշում եք ասացինք, որ իսլամի մեծ մարգարեն «Սաղալեյն» կոչվող վկայության մեջ ավանդում է երկու արժեքավոր ժառանգություններ՝ Ղուրանն ու իր գերդաստանը: Մարգարեն այդպիսով թե հաստատում է իր գերդաստանին և թե ընդգծում է Ղուրանին զուգահեռ նրանց աղբյուր համարվելը: Դրա համար, որ իրենից հետո ժողովրդի առաջնորդության հարցը հստակ լինի ու որևէ կասկած գոյություն չունենա նա անուններով է հիշատակում անձանց:

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ մարգարե նշանակվելուց երեք տարի անց մարգարեն իր առաքելությունը բացահայտելու պարտականություն ստանալով մերձավորների ներկայությամբ Ալիին իր կտակարարն ու տեղակալն է ներկայացնում:

Մեծ մարգարեն մի այլ պարագայում  Ալիին ներկայացնում է որպես իր տեղակալն ու այդպիսով հաստատում է նրա դիրքն ու արժանիքը: Դա այն ժամանակ է, երբ մարգարեն պատերազմի մասնակցելու համար պարտավորվում է հեռանալ Մեդինայից: Հիջրեթի 9-րդ տարվա ռաջաբ ամսին, մարգարեն տեղեկանում է հռոմեացիների տեղաշարժերի և իսլամի նորահիմն իշխանությանը հարվածելու համար նրանց ուժերի նախապատրաստման մասին: Նկատի առնելով, որ հռոմեացիները հզոր ու զինված բանակ ունեին, մարգարեն անմիջապես զորահավաք է հայտարարում: Արդյունքում մեծ թվով մուսուլմաններ թշնամուն դիմագրավելու պատրաստակամություն են հայտնում: Միևնույն ժամանակ Աստծո մարգարեին զեկուցվում է, որ Մեդինայում դավադիրները ուժեր են համախմբում և անհավատների ու մի խումբ հրեաների համագործակցությամբ պատրաստվում են վտանգավոր ծրագիր իրագործել Մեդինայում: Նրանք օգտվելով մարգարեի բացակայության առիթից ծրագրել էին խռովություն հրահրել քաղաքում: Իսլամի բանակը բաղկացած էր 30 հազար հոգուց, որը Մեդինան թողնելով հռոմեացիների հետ առճակատման համար մեկնում էր Թաբուք: Նման պայմաններում մեծ մարգարեն զորքին միանալու պահին, քաղաքի անվտանգությունն ու անդորրը պաշտպանելու համար իրեն տեղակալ է նշանակում Ալիին և հանձնարարում է մինչև իր Մեդինա վերադառնալը նա տնօրինի մուսուլմանների հարցերը: Մարգարեի այդ խոհեմ քայլով դավադիրները անակնկալի են մատնվում: Քանի որ Մեդինայում մարգարեի կամ Ալիի ներկայությամբ այլևս չէին կարող իրագործել իրենց դավադիր ծրագրերը: Հետևաբար երբ գիտակցում են, որ իրենց դավադիր քայլը բացահայտվել է փորձում են շշուկներ տարածելով թուլացնել Ալիի դիրքերը: Նրանք շշուկ են տարածում այն մասին, որ Ալին այլևս որևէ հետաքրքրություն չի ներկայացնում մարգարեի համար ու այդ պատճառով էլ նրա կողքին պատերազմի մասնակցելու իրավունք չի ստացել:

 

Այդ շշուկների տարածումը տխրեցնում են Ալիին: Հետևաբար նա անմիջապես շտապում է Մեդինայից դուրս գտնվող իսլամի զորքի բանակատեղին և այդ մասին տեղյակ է պահում մարգարեին: Աստծո մարգարեն ասում է. «Մեդինան միայն իմ կամ քո ներկայությամբ է կարող բարեկարգվել»:

Մարգարեն նպատակ ուներ ասելու, որ զգայուն այն պահին, երբ դավադիրները ցանկանում էին կտրուկ հարված հասցնել իսլամին միակ մեկը, որ կարող էր Մեդինայում  իր թափուր տեղը զբաղեցնել  և կանխել դավադիր քայլերն՝ Ալին է և նպատակահարմար չէ, որ իրենք միասին հեռանան իսլամի իշխանության կենտրոնը համարվող Մեդինայից: Հետևաբար նրան հանձնարարում է իր բացակայությամբ տնօրինել քաղաքի հարցերը:

Այնուհետև մարգարեն պատմական մի նախադասությամբ հստակեցնում է Ալիի յուրահատուկ դիրքը ասելով՝ «Արդյոք չես ուրախանում նրա համար, որ իմ կապակցությամբ քո վայելած դիրքն ու արժանիքը համազոր է Մովսեսի մոտ Ահարոնի վայելած դիրքին, այն տարբերությամբ, որ ինձանից հետո ուրիշ մարգարե չի լինելու»:

«Հադիս Մանզելաթ»

 

Ալիին ուղղված Մարգարեի այս արտահայտությունը հիշատակված է նաև սուննիների հեղինակավոր աղբյուրներում, այդ թվում «Սահիհ Բոխարի»-ում, «Սահիհ Մոսլեմ»-ում, «Սոնան-ե Իբն Մաջա»-ում և «Մոսնադ-ե Ահմեդ Իբն Հանբալ»-ում:

Այս նախադասությունը, որտեղ մարգարեն իր հանդեպ Ալիի դիրքը համեմատում է Մովսեսի մոր Ահարոնի վայելած դիրքին հայտնի է «Հադիս Մանզելաթ» անունով:

Դիմելով Ղուրանին նկատում ենք, որ Աստված պատասխանելով Մովսեսի խնդրանքին Ահարոնին նրա նախարարն ու աջակիցը և Մովսեսի ժողովրդի մոտ նրա տեղակալն է նշանակում: Թեման պարզաբանելու համար անհրաժեշտ է հիշատակել, որ Մովսես մարգարեի պատմության մեջ ասված է, որ այդ մեծ մարգարեն Արարչին պաշտամունք մատուցելու և Աստծո պատվիրանները ստանալու համար գնում է Աստծո հետ իր ժամադրավայրը հանդիսացող Թուր լեռը և 40 օր ու գիշեր  հեռու է մնում Իսրայելի ժողովրդից: Նախքան ժամադրավայր մեկնելը Մովսեսն իր եղբորը՝ Ահարոնին իր տեղակալն է նշանակում և այդ ժամանակամիջոցում Ահարոնը ստանձնում է Մովսեսի պատասխանատվությունները: Ղուրանն այդ մասին «Էըրաֆ» սուրայի 142-րդ այաում ասում է. «Եվ Մովսեսն իր եղբորն ասաց. «Իմ տեղակալը եղիր իր ժողովրդի մոտ: Բարեկարգիր նրանց գործերն ու մի հետևիր չարագործներին»:

Մարգարեի ընդգծմամբ Ալին էլ նման դիրք է վայելում: Նա այս արտահայտությամբ բացի մարգարեության աստիճանից, հաստատում է Ալիի տրված մյուս բոլոր պաշտոններն ու դիրքը: Այսինքն Ալին մարգարեի նախարարը, եղբայրը, աջակիցն ու ընկերը, ինչպես նաև մարգարեի բացակայության ժամանակ ժողովրդի առաջնորդն ու խալիֆան է:

Ալին մարգարեի նախարարը, եղբայրը, աջակիցն ու ընկերը 

 

Իհարկե ոմանք վիճարկելով այս արտահայտությունն ասում են, քանի որ Ահարոնը Մովսեսի կենդանության օրոք վախճանվեց նրա օրինակը չի կարող ապացուցել, որ մարգարեից հետո Ալին փոխարինելու է նրան և մարգարեի այդ արտահայտությունը միայն վերաբերում է նրա կենդանության շրջանին: Ի պատասխան պիտի ասել, որ եթե մարգարեի խոսքը միայն վերաբերեր նրա կենդանության շրջանին, «Այն տարբերությամբ, որ ինձանից հետո ուրիշ մարգարե չի լինելու» բաժնի կարիքը չէր զգացվի, որովհետև եթե խոսքը միայն նրա կենդանության շրջանի մասին լիներ հարկ չէր լինի դրան հաջորդող շրջանին ակնարկ կատարել:

Այն որ մարգարեի ընդգրկուն  արտահայտությունը  վկայում է այն մասին, որ մարգարեի արտահայտությունը նաև տարածվում է իրեն հաջորդող շրջանի վրա: Իրականության մեջ մարգարեն նշում է, որ Ալին ունի Ահարոնի բոլոր պաշտոնները՝ ոչ միայն իր կենդանության օրոք, այլ նաև նրա վախճանումից հետո, բացառությամբ մարգարեությունը: Իհարկե մարգարեության բացառումն այն պատճառով է, որ մարգարեն Աստծո վերջին առաքյալն է և նրանից հետո ուրիշ մարգարե չի նշանակվելու:

Ղուրանի այաների հստակ ընդգծմամբ Ահարոնը թե Մովսեսի նախարարն ու տեղակալը և թե Մովսեսի վերահսկողության ներքո առաջնորդության հարցում նրա գործընկերն էր: Հետևաբար մարգարեի վախճանումից հետո բացառությամբ մարգարեության այդ բոլոր պաշտոնները հաստատվում են Ալիի համար:

Պատմության վկայությամբ մեծ մարգարեն Ալիից բացի ուրիշ մեկի պարագային նման արտահայտություն չի կատարել և իրականության մեջ այս վկայությունը պարզ ապացույց է համարվում մարգարեից հետո Ալիի խալիֆայության ու տեղակալ լինելու մասին:

 

Իհարկե այս հադիսը միայն պատմական այս դեպքի պարագային չէր, որ հիշատակվել է, այլ մարգարեն տարբեր առիթներով կրկնել է դա:

Մարգարեն ցեղային ու ազգային մի շարք անարդար արտոնությունները չեղարկելու և ժողովրդի մեջ ծագած պառակտումն ու տարաձայնությունը կարգավորելու համար Մեդինա գաղթելուց հետո եղբայրության դաշինք է հաստատում նրանց միջև և նրանց զույգ-զույգ եղբայրներ է հայտարարում: Մարգարեն այս նախաձեռնությամբ ցանկանում էր շոշափելի կերպով եղբայրության ոգին տարածել իսլամ ժողովրդի մեջ: Տարբեր ցեղախմբերի ու ազգությունների պատկանող անձանց միջև եղբայրության դաշինքի հաստատումն անկասկած հանգեցնելու էր նրանց միջև բարեկամության տարածմանը: Մարգարեն այդպիսով ցանկանում էր պառակտված ու թույլ մի ժողովրդին միավորված ու հզոր մի ժողովուրդ ձևավորել և Մեդինան վերածել մուսուլմանների քաղաքական ու ռազմական գլխավոր կենտրոնի:

Մուսուլմանների միջև եղբայրության դաշինքի հաստատման արարողության ժամանակ Ալին գնում է մարգարեի մոտ և հարգանքով նրան հարցում է. «Ով Աստծո առաքյալ, ինչո՞ւ բոլոր մուսուլմանների համար եղբայր որոշեցիր ու նրանց միջից որևէ մեկին ինձ համար նկատի չունեցար»: Մեծ մարգարեն իր աջակիցների ներկայությամբ ասում է. «Երդվում եմ ինձ մարգարե նշանակած Արարչի անունով, որ այդ գործում չեմ հապաղել ու քեզ իմ եղբայրն եմ նշանակելու: Իմ կապակցությամբ քո հարաբերությունը նման է Մովսեսի հանդեպ Ահարոնի հարաբերությանն, այն տարբերությամբ, որ ինձանից հետո մարգարե չի լնելու և դու իմ ժառանգորդն ու եղբայրն ես»: Ապա բարձրացնում է Ալիի ձեռքը և ասում է. «Սա աշխարհում ու հավիտենականության մեջ իմ եղբայրն է»:

Անկասկած մարգարեի ու Ալիի միջև եղբայրության դաշինքը հատուկ իմաստ ու նշանակություն ունի ու տարբերվում է մյուս դաշինքներից: Նրանք չափից ավելի մոտ էին իրար ու նրանց միջև սերը չափազանց ամուր ու արմատավոր էր: Այդ եղբայրության համար հիմք էր ծառայում նրանց հոգեկան ու գաղափարական նմանությունն ու ներքին գրավչությունը, քանի որ իր հատկանիշներով ու արժանիքներով, հավատքով, գիտությամբ ու անկեղծությամբ Ալին ամենաշատ նմանությունն ուներ մեծ մարգարեին: Այդ պատճառով էլ մարգարեի այն արտահայտությունը, թե Ալին աշխարհում ու հավիտենականության մեջ նրա եղբայրն է լինելու այն իմաստով է, որ ոչ միայն այս աշխարհում, այլ հանդերձյալ աշխարհում ու առհավետ անխզելի է լինելու մարգարեի հետ հաստատված Ալիի եղբայրության դաշինքը: