Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: Այս շաբաթ առևտրա-տնտեսական մի պատվիրակություն գլխավորելով Թեհրան ժամանեց Շվեդիայի վարչապետը: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս համարը կսկսենք այդ մասին զրույցով, որից հետո կանդրադառնանք Իրան-Հայաստան հարաբերություններին, Իրանում կայացած ավտոարտադրողների համաժողովին և Բաղդադում ԻԻՀ-ի երրորդ մասնավոր ցուցահանդեսին:
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենն այդ երկրի բարձրաստիճան պաշտոնատարներից ու առևտրական 40 կարևոր ընկերությունների ներկայացուցիչներից բաղկացած մի պատվիրակություն գլխավորելով Թեհրան ժամանեց: Այս ուղևորության ընթացքում գիտական, տեխնոլոգիական, բարձրագույն ուսման ու հետազոտության, ճանապարհի, կապի ու տեխնոլոգիաների և կանանց ու ընտանիքի բնագավառում համագործակցության հինգ փոխհուշագրեր ստորագրվեցին:
Ստեֆան Լյովենը, որ մինչև վարչապետ դռնալը աշխատավորական անցյալ է ունեցել և իր գործունեության վկայականում ունի Շվեդիայի աշխատավորների ընդհանուր արհմիության անդամ մետաղագործների արհեստակցական միության տնօրինության փորձը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ իր բանակցություններում ընդգծեց, որ ցանկանում է Թեհրանի հետ առևտրական հարաբերությունները բարձրացնել մինչև նախքան շրջափակումների գործադրումը գոյություն ունեցող մակարդակը:
Շվեդական որոշ խոշոր ընկերություններ, այդ թվում «Էռիքսոն»-ը, «Սենդրիք»-ը և «Ա Բ Բ»-ն, որոնք Իրանում գրասենյակներ ունեին, սակայն շրջափակումների գործադրման պատճառով պարտավորվեցին փակել դրանք, այսօր ՀԳՀԾ-ի գործադրումից հետո ցանկանում են վերաբացել իրենց գրասենյակները: Իրանն ավելի վաղ ծանր ավտոարտադրության բաժնում համագործակցության առաջարկ է ներկայացրել շվեդական կողմին և այսօր այդ համագործակցությունը սկսվել է և «Սքանիա» ու «Մամութ» շվեդական ընկերությունները վերջերս լուրջ համագործակցություններ են սկսել Իրանի հետ: 2017 թվականի հունվարին Իրանում բեռնավտոների արտադրությունը հովանավորելու նպատակով Թեհրանը պայմանագիր ստորագրեց, որի մի բաժինը վերաբերում է «Սքանիա» և «Մամութ» ընկերությունների հետ համագործակցությանը: Իրանն ու Շվեդիան տարբեր, այդ թվում դեղորայքի ու բժշկական սարքերի արտադրության, արդյունաբերության ու արդիական տեխնոլոգիաների, տրանսպորտի, բնապահպանության, վերականգնվող էներգիաների, հանքերի ու տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում կարող են լավ համագործակցություն ունենալ:
Իրանի ու Շվեդիայի առևտրական գրասենյակի բացումը և երկու երկրի միջև առևտրական ու արդյունաբերական հարաբերությունների ընդլայնումը խթանելու է տեխնիկական գիտությունն Իրան փոխադրումը;
Ներկա պայմաններում Շվեդիայի վարչապետի Իրան կատարած ուղևորությունը վկայում է այն մասին, որ եվրոպական երկրները փորձում են Իրանի հանդեպ իրենց դիրքորոշումներն առանձնացել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունից: ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Մուգերինին այս շաբաթ ԱՄՆ ուղևորվելով հիշյալ ուղերձը փոխանցեց ամերիկյան կողմին:
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը նաև հանդիպեց իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդին: ՆՎ Այաթոլլահ Խամենեին այս հանդիպման ժամանակ ընդգծեց , որ Իրանի հետ երկար տարիներ շարունակված հարաբերությունների պատճառով Շվեդիան բարի համբավ է վայելում Իրանի ժողովրդի մոտ և միմյանց հանդեպ ժողովուրդների լավատեսությունը համագործակցությունների ընդլայնման հող է նախապատրաստում: Հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադառնալով վերջին մեկ ու կես տարվա ընթացքում եվրոպական որոշ պետությունների պատվիրակությունների Իրան կատարած ուղևորություններին ու վարած բանակցություններին, հիշեցրեց , որ կայացած համաձայնություններից շատերը մնացել են անկատար, հետևաբար խոսքն ուղղելով Շվեդիայի վարչապետին ընդգծեց. «Ձեզ ճանաչելով գիտենք, որ դուք գործնական անձնավորություն եք և ակնկալվում է այնպես վարվեք, որ կայացած համաձայնությունները միայն թղթի վրա չմնան»:
-----------------------
Իրան-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ անցած շաբաթ Իրանի ու Հայաստանի ԱԳ նախարարների միջև փոխանակված ուղերձում ընդգծվեց տարբեր բնագավառներում Իրանի ու Հայաստանի հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
Իրանը 1991 թվականի դեկտեմբերի 25-ին պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը և 45 օր անց Թեհրանում ստորագրված հռչակագրով կողմերն ընդգծեցին բարեկամական ու բարի դրացիական սկզբունքների վրա հիմնված հարաբերությունների հաստատումը:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղված ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի ուղերձում ասված է, որ վերջին տարիներին և հատկապես ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի 2016 թվականի դեկտեմբերին Հայաստան կատարած ուղևորության արդյունքում բոլոր բնագավառներում ընդլայնվել են երկկողմ հարաբերությունները:
ՀՀ ԱԳ նախարարի ուղերձում նույնպես ընդգծված է, որ բոլոր հիմքերը կան՝ վստահորեն ասելու, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր բարեկամ երկրների միջև փոխգործակցությունն առավել կամրապնդվի և կխորանա՝ ի շահ երկու հարևան ժողովուրդների բարօրության:
Իրան-Հայաստան հարաբերությունների ընդլայնման շրջագծում Իրանի Կենտրոնական ապահովագրության տնօրեն Աբդոլնասեր Հեմաթիի գլխավորած Իրանի ապահովագրության արդյունաբերության պատվիրակությունն անցած շաբաթ Երևան այցելելով քննարկեց Հայաստանի հետ ապահովագրության ոլորտում կապերի ընդլայնման հնարավորությունը:
Հիշյալ պատվիրակությունն անցած հինգշաբթի օրը հանդիպեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և զրուցեց երկու երկրի միջև տնտեսական, քաղաքական ու առևտրական կապերի ընդլայնման շուրջ:
Իրանի Կենտրոնական ապահովագրության գլխավոր տնօրեն Աբդոլնասեր Հեմաթին և ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրման նախարար Սուրեն Կարայանն էլ առանձին հանդիպում ունենալով երկու երկրի միջև քաղաքական ու տնտեսական համագործակցությունների ընդլայնման ցանկություն հայտնեցին:
Հանդիպման ժամանակ ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրման նախարարը ցանկացավ, որպեսզի Իրանի ու Հայաստանի միջև ապահովագրության ոլորտում համագործակցություններն ընդլայնվեն զբոսաշրջության ու առևտրական ընկերությունների ուղղվածությամբ:
Իրանի Կենտրոնական ապահովագրության գլխավոր տնօրենն այս հանդիպման ժամանակ ընդգծեց, որ ԻԻՀ-ի ապահովագրությունը պատրաստ է ընդլայնել Հայաստանի ապահովագրական ընկերությունների հետ համագործակցությունը:
--------------------------
«Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս համարը շարունակում են երկու ցուցահանդեսների մասին լուրերով:
Իրանի ավտոարդյունաբերության միջազգային 4-րդ համաժողովն այս շաբաթ աշխարհի ավտոմեքենա արտադրող հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչների ներկայությամբ սկսեց իր աշխատանքը:
Երկօրյա այս համաժողովին մասնակցեցին եվրոպական ու ասիական ավտոարտադրող ընկերությունների, այդ թվում «Պեժո Սիտրոեն»-ի, «Սքանիա»-ի, «Ռենո»-ի տնօրենները, ինչպես նաև Թուրքիայի ավտոմեքենաների մասեր արտադրողների միության գործադիր տնօրենները և Ֆրանսիայի ավտոմեքենաների մասեր արտադրողների միության վարչության նախագահը: Այս համաժողովին մասնակցեցին նաև գերմանական, իսպանական, իտալական, ճապոնական, կորեական ու չինական ընկերությունների ներկայացուցիչներ:
Տնտեսական ու ֆինանսական հարցերի փորձագետների խոսքերով՝ Իրանի ավտոմեքենարեի շուկան մինչև 2022 թվականը տարեկան երկու միլիոն ավտոմեքենաների արտադրության ու վաճառքի տարողություն ունի: Տարեկան երկու միլիոն ավտոմեքենաների արտադրությունը հավասար է Ֆրանսիայի շուկայի արտադրության թողունակությանը:
----------------------
Անցած շաբաթ Իրաքի մայրաքաղաք Բաղդադի միջազգային ցուցահանդեսների վայրում ԻԻՀ-ի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարի ներկայությամբ բացվեց ԻԻՀ-ի մասնավոր երրորդ ցուցահանդեսը:
ԻԻՀ արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Մոհամմեդռեզա Նեըմաթզադեն երկուշաբթի օրը մի պատվիրակություն գլխավորելով Բաղդադ ժամանեց, որպեսզի Իրանի մասնավոր ցուցահանդեսի բացումը կատարելուց բացի հանդիպում ունենա Իրաքի բարձրաստիճան պաշտոնատարների, այդ թվում առևտրի, արդյունաբերության ու հանքերի նախարարների հետ և բանակցի համագործակցությունների ընդլայնման շուրջ:
Չորսօրյա ցուցահանդեսի ընթացքում իրանական 145 ընկերություններ ներկայացրեցին սննդամթերքի, տան կահույքի, շինանյութերի, ավտոարտադրության, ավտոմեքենաների մասերի, առողջապահական ու շպարման նյութերի, լվացող նյութերի, հիվանդանոցային սարքավորումների և կաթնամթերքի բնագավառում իրենց արտադրանքները:
Ցուցահանդեսի բացման հետ միաժամանակ ԻԻՀ արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Մոհամմեդռեզա Նեըմաթզադեի և Իրաքի աշխատանքի ու սոցիալ ապահովության նախարար Մոհամմեդ Շիա Ալ-Սուդանիի ներկայությամբ տեղի ունեցավ իրանական արտադրության «Սայնա» ավտոմատ ավտոմեքենայի շնորհանդեսը:
ԻԻՀ-ն համարվում է Իրաքի առևտրական երկրորդ գործընկերը և երկու երկրի առևտրաշրջանառության արժեքը 2016 թվականին ավելի քան 6 միլիարդ 200 միլիոն դոլար է եղել: