Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք Եվրոպայի արժութային քաղաքականությունների կապակցությամբ Մերկելի հայտարարություններին, Մյունխենի անվտանգության համաժողովին, Եվրոպա-ԱՄՆ հարաբերություններին և Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության թեմաներին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շաբաթ օրը հայտարարեց, քանի որ Եվրոպայի Կենտրոնական բանկն իր արժութային քաղաքականությունները մշակում է Եվրոգոտու առավել թույլ տնտեսությունների պայմանների հիման վրա, հետևաբար Եվրոյի փոխարժեքի կապակցությամբ խնդիրներ գոյություն ունեն: Առաջին հայացքից Գերմանիայի կանցլերի հայտարարությունը կարող է վկայել ԵՄ-ի անբարեկարգ վիճակի և այդ միության ու մասնավորապես Եվրոգոտու բարդությունների մասին, ինչը ԵՄ-ի անդամ որոշ երկրների քաղաքական հավասարություններում հանգեցրել է աջ ծայրահեղական կուսակցությունների հզորացմանը: ԵՄ-ի անդամներն ու հատկապես Գերմանիան մտահոգ են այն բանի համար, որ ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալով և ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության հասնելով ու նրա կողմից հովանավորչական քաղաքականությունների ընդգծումը կարող է Եվրոպայում աջ ծայրահեղական կուսակցությունների հզորացման պատճառ դառնալ: Նման պայմաններում, երբ սեպտեմբերին սպասվող ընտրություններում Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար իր թեկնածությունն է առաջադրել, փորձում է Եվրոյի թուլացումը կապել Եվրոպայի Կենտրոնական բանկի վարած քաղաքականություններին: Մերկելն այն պայմաններում է անդրադարձել Եվրոգոտում արժութային ու ֆինանսա-վարկային քաղաքականություններին, երբ միայն վերջերս ԱՄՆ-ի տնտեսական ոլորտի պաշտոնատարները Գերմանիային մեղադրեցին այն հարցում, որ դոլարի ու որոշ այլ արժույթների դիմաց եվրոյի փոխարժեքը կեղծ կերպով ցածր պահելով հող է նախապատրաստում իր և եվրոպական այլ երկրների ապրանքների ու սարքավորումների արտադրության արժեքը իջեցնելու և դրանք ԱՄՆ արտահանելու համար:
------------------------------------
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լը Դերիանը Ռուսաստանին ազդարարեց, որ պիտի հավատարիմ մնա միջին հեռահարությամբ միջուկային ուժերի պայմանագրին և դա խախտվելու դեպքում ՆԱՏՕ-ն պիտի ամենասեղմ ժամկետերում արձագանքի: Սա առաջին անգամ է, որ Եվրոպայի պաշտպանական ոլորտի բարձրաստիճան մի պաշտոնատար դիրքորոշվում է Ռուսաստանի կողմից Եվրոպայում Քրուզ տեսակի հրթիռների տեղակայման հավանականությանը: Լը Դերիանը Ռուսաստանի եվրոպական տարածքում Քրուզ տեսակի հրթիռների տեղակայումը միջին հեռահարությամբ միջուկային ուժերի պայմանագրի խախտում է համարում: Նրա ընդգծմամբ անհրաժեշտ է շտապ արձագանքել այս հարցին, քանի որ հնարավոր է միջուկային մարտագլխիկներ փոխադրելու կարողությամբ Քրուզ տեսակի հրթիռներ փորձարկվեն: Այսպիսով Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամներ նախկին տարաձայնությունները համալրվում է մեկ այլ տարաձայնությամբ: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն անգամներ այս պայմանագրի խախտման կապակցությամբ փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել: Միջին հեռահարությամբ միջուկային ուժերի պայմանագիրը կողմերին հրաժարեցնում է Եվրոպայում 500-ից 5500կմ հեռահարությամբ բալիստիկ ու Քրուզ տեսակի հրթիռներ տեղակայելուց: Ռուսաստանը հայտարարել է, թե հավատարիմ է մնում միջին հեռահարությամբ միջուկային ուժերի պայմանագրով ստանձնած իր պարտավորություններին: ԱՄՆ-ն Եվրոպայում Քրուզ տեսակի հրթիռներ տեղակայելու պատճառով Ռուսաստանին մեղադրում է հիշյալ պայմանագիրը խախտելու հարցում, մինչդեռ ռուսները հավատացած են, որ ԱՄՆ-ն միջուկային նոր ռումբեր Եվրոպա փոխադրելով խախտել է այդ պայմանագիրը:
----------------------
Հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պատրաստվում են նամակով դիմել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին՝ իրենց մտահոգությունը հայտնելու կազմակերպության երևանյան գրասենյակի հավանական փակման մասին տեղեկությունների վերաբերյալ: Այդ կապակցությամբ լսենք լրագրող Անուշ Մուրադյանին:
---------------------
Մյունխենի անվտանգության 53-րդ համաժողովն այն պայմաններում է ուրբաթ՝ փետրվարի 17-ից սկսել իր աշխատանքը, որ միջազգային այս միջոցառմանը ներկա բարձրաստիճան պաշտոնատարներն ու հատկապես եվրոպացիները կասկածով են մասնակցել դրան:
Հատկապես ապահովական, տնտեսական ու ռազմական բնագավառներում համագործակցությունների կապակցությամբ ԱՄՆ-ի նոր կառավարության ստեղծած մութ ու անորոշ միջավայրը պատճառ է դարձել, որ Վաշինգտոնի ու Բրյուսելի միջև ահաբեկչության դեմ պայքարի, ՆԱՏՕ-ի ապագա ճակատագրի ու նաև համաշխարհային տնտեսության ապագա ճակատագրի կապակցությամբ բազմաթիվ տարաձայնություններ առաջանան: Այդ մտահոգությունն անշուշտ ստվեր է գցել թե մասնակցող պաշտոնատարների և համաժողովին առընթեր կատարված արտահայտությունների վրա: Իրականության մեջ համաժողովի ավելի քան 50-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ է ինչ դրա կազմակերպիչները հայտնվել են նման բարդ իրավիճակում: Համաժողովի առաջին բանախոս Գերմանիայի պաշտպանության նախարար Օրսուելա Ֆոն Դերլայնն անուղղակի կերպով խոսքն ԱՄՆ-ի նոր վարչակազմին ուղղելով հայտարարեց, որ թեև Գերմանիան նկատի առնելով ԱՄՆ-ի ցանկությունը պատրաստ է մեծացել իր ռազմական բյուջեի ծավալը, սակայն դեմ է արևմուտքի բարոյական արժեքների ու մարդկային արժանապատվության խաթարմանը: Անդրադառնալով խոշտանգման դեպքերին, նա նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարը չպիտի վերածվի իսլամի ու մուսուլմանների դիմակայմանը: Գերմանիայի պաշտպանության նախարարի դիտանկյունից ահաբեկչության դեմ պատերազմը իսլամի դեմ պատերազմ չէ: Սա ի տես այն բանի, որ Դոնալդ Թրամփը բացարձակ կերպով իրար համազոր համարելով իսլամն ու ահաբեկչությունը արտահայտվել է «իսլամական ահաբեկչության» մասին և միևնույն ժամանակ պաշտպանել է կտտանքների գործադրումը: ԱՄՆ-ի նոր վարչակազմի նման ծայրահեղական դիրքորոշումները վկայում են, որ ոչ միայն իսլամի ու ահաբեկչության առանձնացման ու մեկնաբանության տեսակետից խոր ճեղքվածք գոյություն ունի ԱՄՆ-ի անցած ու գործող վարչակազմերի միջև, այլև Թրամփի այդ դիտանկյունը լուրջ ընդդիմախոսներ ունի նաև Եվրոպայում, որտեղ են բնակվում մեծ թվով մուսուլմաններ:
Մյունխենի անվտանգության համաժողովի վրա ստվեր գցած մյուս հարցը ՆԱՏՕ-ի կապակցությամբ Եվրոպայի ու ԱՄՆ-ի բացահայտ տարաձայնությունն է: Թեև այդ կապակցությամբ Բրյուսելում գումարված ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների նիստում մանրամասն քննարկումներ կատարվեցին, սակայն ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը Մյունխենի անվտանգության համաժողովում միայն բավարարվեց ընդգծելով, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը հավատարիմ է ՆԱՏՕ-ի և գիտակցում է այս ռազմական դաշինքի հանդեպ ստանձնած իր պարտավորությունները: Մաթիսը նաև ընդգծել է ՆԱՏՕ-ի ոչ-անդամ երկրների ռազմական բյուջեի ծավալի մեծացման անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ նա չի արձագանքել իր գերմանացի պաշտոնակցի կատարած արտահայտություններին: Պարզ է, որ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները հավատացած են, որ ԱՄՆ-ի նոր նախագահը նրանց հանդեպ արժանավայել մոտեցում չի ցուցաբերում:
ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև տարաձայնությունների կիզակետը դարձած հարցերից մեկն էլ համաշխարհային առևտրի ու դրա ճակատագրի կապակցությամբ Թրամփի տեսակետներն են: Ներկայումս ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև բանակցությունների առկախմամբ սրվել է Ատլանտյան օվկիանոսի երկու ափերի միջև գոյություն ունեցող տարաձայնությունը: Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի ու Եվրոպայի հարաբերություններում լարվածությունն այնպես է սրվել, որ ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին, քննադատելով ԱՄՆ-ի քաղաքականություններն ընդգծել է, որ Վաշինգտոնի վարած ներկա քաղաքականությունը կարող է ապակայունացնող ազդակ դառնալ աշխարհի համար:
Կարելի է կանխատեսել, որ Մյունխենի անվտանգության համաժողով ընթացքում առավել ևս ի հայտ են գալու Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև տարաձայնություններն ու ճեղքվածքը:
-----------------------
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Այրոն Ռուսաստանին ազդարարել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների գործընթացին միջամտելու կապակցությամբ: Այս արտահայտությունները կատարվել են նրանից հետո, երբ Ֆրանսիայի «Շարժման մեջ» կուսակցությունը հայտարարել է, որ այդ կուսակցությունն ու Ֆրանսիայի նախագահական ընտրություններում նրա պաշտպանած թեկնածու Էմանուել Մակրոնը Ռուսաստանի կողմից կիբերային հարձակումների թիրախում են հայտնվել: Նրանք հավատացած են, որ Ռուսաստանի կառավարության քարոզչական գործիքներն, այդ թվում «Ռուսիա Թուդեյ» հեռուստակայանն ու «Սպուտնիկ» լրատվական գործակալությունը Էմանուել Մակրոնի դեմ շշուկներ տարածելով մտադիր են միջամտել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ընթացքին: Արևմտյան երկրների ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցը միայն Ֆրանսիայով չի սահմանափակվում: Որոշ շշուկներ վկայում են այն մասի, որ Կրեմլը միջամտություն է կատարել ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու հանրաքվեի ու նաև հօգուտ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների գործընթացներում: Այժմ Ֆրանսիայում որոշ խմբեր հավակնում են, որ Ռուսաստանը մտադիր է բացասական քարոզչություն ծավալել ձախակողմյան ու չափավոր աջակողմյան կուսակցությունների և անկախ թեկնածուների դեմ, մեծացնելով Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Ազգային ճակատ ծայրահեղ աջակողմյան կուսակցության թեկնածու Մարիեն Լըփեն հաղթանակի շանսը: Լըփենն էլ Թրամփի նման պահանջում է Ռուսաստանի հետ արևմտյան երկրների հարաբերությունների կարգավորումը և նույնիսկ պաշտոնապես ճանաչել է Ղրիմի Ռուսաստանին կցվելը: