Մարտ 08, 2017 20:44 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: Անցած շաբաթ Թեհրանը հյուրընկալեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այցին զուգահեռ շահագործման հանձնվեց Աստարա-Աստարա երկաթգիծը: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարի էջերը կբացենք այդ այցի մասին զրույցով, այնուհետև կանդրադառնանք Իրանի առաջիկա տարվա բյուջեի վավերացմանն ու նաև Հնդկական օվկիանոսի մերձակա երկրների գագաթնաժողովին:

Աստարա-Աստարա երկաթգիծը համարվում է Իրան հյուսիս-հարավ միջազգային միջանցքը լրացնող կարևոր օղակներից մեկը: Ադրբեջանի ու Իրանի երկաթգծերի միացման մասին համաձայնագիրը ստորագրվեց 2015 թվականի հոկտեմբերին գումարված Իրանի ու Ադրբեջանի տնտեսական համագործակցությունների միջպետական հանձնաժողովի նիստում:

Հյուսիս-հարավ միջանցքը ներառում է Իրանի Բանդար Աբբասից մինչև Ադրբեջանի Աստարա ձգտվող ու այնուհետև մինչև Ռուսաստան և Եվրոպայի հյուսիսային երկրներ երկարող երկաթգիծը: Հստակեցված նպատակների համաձայն այս երկաթգծային նախագծի շահագործման լիարժեք արդյունքում Իրանի ու Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության ծավալը չորս անգամ կմեծանա և նախատեսվում է, որ երկու միջև առևտրաշրջանառությունը բարձրանա տարեկան երկու միլիարդ դոլարի: Այս նախագծում Աստարա նավահանգիստը համարվելով Իրանի ու Ադրբեջանի երկաթգծերի միացման կետը, Իրանի համար դեպի Եվրասիա բացվող դարպաս է: Իրանի ու Ադրբեջանի պաշտոնատարների միջև կայացած համաձայնությամբ երկու երկրի միջև Աստարա-Աստարա երկաթգծի միացման նախագիծն իրականացվում է Իրանի տարածքում 2կմ, իսկ Ադրբեջանի տարածքում 8կմ երկաթգծերի տեղադրմամբ: Նաև Իրանի տարածքում երկաթգծի 6000մ-ի ռելսերի տեղադրման աշխատանքն ավարտվում ու երկաթգծի շարունակությունը մեծ արագությամբ կարող է կառուցվել:

Շուրջ երկու տարի առաջ էլ Թուրքմենստանից առաջին գնացքը մուտք գործելով Ինչեբորունի սահմանը հաղորդակցության նոր ուղի բացվեց: Ավելի վաղ Սառախս-Թաջան տարածքում Իրանի երկաթգիծը Թուրքմենստանի միջոցով միացել էր Կենտրոնական Ասիային: Միևնույն ժամանակ 2014 թվականի դեկտեմբերին երեք երկրների նախագահների ներկայությամբ շահագործման հանձնվեց Իրան-Թուրքմենստան-Ղազախստան երկաթգծի համատեղ նախագիծը: Այս երկաթգծերի շահագործմամբ Չինաստանն ու Կենտրոնական Ասիան ներառող արևելքի և արևմտյան Եվրոպայի միջև համաշխարհային առևտրի ճանապարհը շուրջ 10 կիլոմետրով կրճատվեց: Լրացվելով Ռաշտ-Աստարա երկաթգծի նախագիծը և դա Ադրբեջանի երկաթգծին միացվելով Իրանը նոր ճանապարհով կմիացվի Կենտրոնական Ասիային ու կովկասին: Ղազվին-Ռաշտ-Աստարա երկաթգիծն էլ հյուսիս-հարավ միջանցքի տարանցիկային ճանապարհի մի բաժինն է համարվում:

-------------------------------

Ադրբեջանի նախագահի ուղևորությունը Թեհրան, որը համարվում էր վերջին երեք տարիներին Թեհրան կատարած նրա երրորդ այցը, ավարտվեց համագործակցության երկու փատաթղթերի ստորագրմամբ: Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար և Իրանի ու Ադրբեջանի տնտեսական միջպետական հանձնաժողովի նախագահ Շահին Մուսթաֆայևի ընդգծմամբ բոլոր բնագավառներում լավ համագործակցություն է իրականացվում և տնտեսական բաժնում էլ երկու երկրի միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացման ենթահող գոյություն ունի:

Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններում համագործակցության բնագավառները ոչ միայն սահմանափակ չեն, այլ բազմակողմ ու բազմատեսակ են: Այդ համագործակցությունները նաև Իրանի ու Եվրասիայի միջև բազմակողմ հարաբերությունների ընդլայնման հող են պատրաստում, որը դրական արդյունք կարող է ունենալ տարածաշրջանի երկրների համար: Երկու երկրի միջև ամուր կապեր հաստատած մյուս ոլորտը Կասպից ծովում համագործակցությունն է: Կասպիցը համատեղ ծով և հարևան երկրների համար արժեքավոր հարստություն է համարվում, ինչը Կենտրոնական Ասիայի հանրապետությունների անկախացումից հետո հատկապես բնապահպանության հետ կապված լուրջ մարտահրավերներ է դիմագրավում:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կիրակի օրը՝ Թեհրանում Իրանի ու Ադրբեջանի բարձրաստիճան պատվիրակությունների նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Կասպից ծովի նավթի շահագործման բնագավառում երկու երկրի բանակցություններին և հավելեց. «Կասպից ծովի պաշարների արտահանման ու շահագործման ուղղությամբ երկու երկրի նավթի նախարարների բանակցությունները մինչև արդյունքի հանգելը շարունակվելու են»:

ԻԻՀ նախագահը նաև ընդգծեց, որ Թեհրանն ու Բաքուն նաև կարող են Կասպից ծովի իրավական կարգավիճակի հստակեցման ուղղությամբ համատեղ լավ ջանքեր իրականացնել:

------------------------

Իրանի խորհրդարանի պատգամավորներն այս շաբաթ վավերացրեցին Իրանի առաջիկա տարվա՝ 1396 թվականի բյուջեն:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին 2016 թվականի դեկտեմբերի 4-ին իսլամական խորհրդարանի դռնբաց նիստում  իսլամական խորհրդարանին ներկայացրեց Իրանի ընդհանուր բյուջեի օրինագիծը:

Իրանի ընդհանուր բյուջեն բյուջեն 320 հազար միլիարդ թուման կամ շուրջ 300 միլիարդ դոլար է, ինչն ընթացիկ տարվա գործունեության կապակցությամբ կանխատեսումների համեմատությամբ 8.84 տոկոս հավելում է կրել: Իրանի ընդհանուր բյուջեում նավթի յուրաքանչյուր բարելի գինը 50 դոլար է հաշվարկվել: Նաև նավթային եկամուտներին բյուջեի կախվածությունն այս տարվա 35 տոկոսից իջեցվել է 30 տոկոսի:

Նավթից կախվածության կրճատումը և հարկային եկամուտների ավելացումն Իրանի առաջիկա տարվա բյուջեի մշակման երկու գլխավոր սկզբունքներն են համարվում: Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի գործադրմանը հաջորդող շրջանի համար Իրանը ռազմավարական տասնամյա նախագիծ ունի, որի նպատակն է բարելավել հանքային նյութերի արտահանումը և այդ բաժնի եկամուտը ներկա մեկ միլիարդ 600 միլիոն դոլարից բարձրացնել վեց միլիարդ դոլարի: Նաև ակնկալվում է, որ բոլոր արգելքների վերացմամբ մինչև 2025 թվականը բացի պետրոքիմիական արտադրանքներից արդյունաբերական մյուս արտադրանքների արտահանումը 15 միլիարդ դոլարից բարձրանա 60 միլիարդ դոլարի:

Վերջին երկու տարիների ընթացքում նավթի գների սաստիկ անկումը կառավարությանն անհրաժեշտ աղբյուրների հայթայթման տեսակետից կանգնեցրեց լուրջ բարդության դիմաց, այնպես որ անցած տարվա բյուջեում նավթի իրական եկամուտների չափը վերջին մեկ տասնամյակում նվազագույնն է եղել: Գուցե վեցերորդ ծրագրի ընդհանուր քաղաքականությունների շրջագծում հնարավոր լինի կրճատել նավթից կախվածությունը, սակայն Իրանի տնտեսության կառույցից նավթի առանձնացումը ժամանակ պահանջող ու բարդ գործընթաց է, որը միջին ու երկար ժամկետներով ծրագրավորման կարիք ունի: Կառավարության որդեգրած քայլերով այս պահին հարկային եկամուտների չափը գերազանցել է նավթային եկամուտներին և բյուջեում հարկային եկամուտների 20 տոկոս հավելում է նախատեսվել:

Այս նպատակի իրագործումն իրանական 1396 թվականի բյուջեին կանգնեցնում են երկու լուրջ պարտադրանքների առջև: Նախ այն որ գործադիր կառույցները դիմադրողական տնտեսության ընդհանուր քաղաքականությունների գործադրման շրջագծում արդյունավետության բարձրացման և հանրային ծախսերում խնայողության ուղղությամբ առավելագույն ջանքը պիտի գործադրեն: Քանի որ նավթի համաշխարհային գների միջին ժամկետի հեռանկարն այնպես է, որ չի կարելի առաջիկա տարիների ընթացքում երկրի նավթային եկամուտների ուշագրավ հավելման ակնկալիք ունենալ, հետևաբար կառավարության եկամուտի աղբյուրների ու ծախսերի կառույցի խոր ու հիմնական բարեփոխումը անխուսափելի անհրաժեշտությունն է, որի իրագործումը պիտի սկսվի իրանական 1396 թվականի բյուջեից:

Բյուջեի աղբյուրների պակասը և դրանց ապահովումն ԻԻՀ կենտրոնական բանկի միջոցով վերջին տասնամյակներում Իրանի տնտեսության մեջ երկնիշ ինֆլյացիայի առաջացման գլխավոր գործոնն է եղել, իսկ իրանական ընթացիկ տարում մեկ նիշանոց ինֆլյացիայի ուղղությամբ արձանագրված նվաճման պահպանումը պահանջում է ընթացիկ տարում ու նաև առաջիկա 1396 թվականին հարգել ֆինանսական ու արժութային կարգապահությունը:

Ի դեպ, առաջիկա տարիներում տնտեսական աճը պայմանավորված է ուշագրավ ծավալներով արտաքին ներդրման ներգրավմամբ:

-------------------

Այս շաբաթ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում մասնակցեց Հնդկական օվկիանոսի մերձակա երկրների միության նստաշրջանին:

Հնդկական օվկիանոսի մերձակա երկրների միությունը 1997 թվականին հիմնադրված միջազգային կազմակերպություն է, որի գլխավոր նպատակներից են համարվում անդամ երկրների կայուն զարգացումը, տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև գիտական ու առևտրական համագործակցությունների ընդլայնման ճամբի արգելքների վերացումը:

Հնդկական օվկիանոսի մերձակա երկրների միությանն անդամակցում են Իրանը, Ավստրալիան, Բանգլադեշը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Քենիան, Մադագասկարը, Մալայզիան, Մուրիսը, Մուզամբիքը, Օմանը, Սիշելը, Սինգապուրը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Շրիլանկան, Թանզանիան, Կոմորոսը, Սումալին, Թաիլանդը, Էմիրություններն ո Եմենը: Չինաստանը, Գերմանիան, ԱՄՆ-ն, Ճապոնիան, Եգիպտոսը, Բրիտանիան ու Ֆրանսիան դիտորդի կարգավիճակով մասնակցում են այս միության նիստերին:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երեքշաբթի օրն այս միության գագաթնաժողովում այս միության շրջագծում համագործակցությունը զարգացման պատեհ առիթ համարելով ասաց, որ Իրանն այս միության և տարածաշրջանային ու համաշխարհային այլ շուկաների միջև բազմակողմ կապերի հաստատման ու ծովային հաղորդակցության ամրապնդման մեծ հնարավորություններ ունի: