Մարտ 28, 2017 20:43 Asia/Yerevan

Տարածաշրջանում Իրանը հիգիենայի և մաքրող-լվացող միջոցների արտադրման բևեռներից մեկն է։ Այս հաղորդումը նվիրված է Իրանի արդյունաբերության այս ոլորտին։

Իրանական շուկա

Կոսմետիկայի, լվացող-մաքրող և հիգիենայի միջոցները Իրանի ոչ նավթային արտահանումներից  են։ Ինչպես գիտեք, հիգիենայի ու դեղորայքի արդյունաբերությունը, ինչպես ռազմական արդյունաբերությունը, աշխարհում ռազմավարական և կենսական նշանակություն ունեցող արդյունաբերություններից է։ Կոսմետիկայի, լվացող-մաքրող  և հիգիենայի միջոցների, դեղորայքի, սննդի, ըմպելիքների, բժշկական ու լաբորատորային սարքավորումների արդյունաբերական ոլորտները առողջապահական ոլորտի կարևորագույն բնագավառներից են համարվում։ Հաշվի առնելով, որ ժամանակակից աշխարհում առողջապահության ոլորտը պետությունների զարգացման համար կարևորագույն գործոններից է, առավել քան երբևէ ակնհայտ են դառնում մարդկանց կյանքում մաքրող-լվացող միջոցների դերակատարությունը և բարեկեցության ու առողջապահության մակարդակի բարձրացումը։ Մաքրող-լվացող միջոցներ են կոչվում այն նյութերը, որոնք զտում և մաքրում են մակերևույթների, այդ թվում հագուստի ու մարմնի վրա առկա ճարպի ու կեղտի բծերը։ Լվացող նյութերը կարելի է դասակարգել օճառային  ու ոչ օճառային խմբերում։ Օճառային նյութերը բավականին հին նյութեր են, որոնց հայտնաբերման պատմությունը սերում է հին Եգիպտոսի ժամանակաշրջանից, իսկ ոչ օճառային լվացող (սինթետիկ) նյութերը միայն վերջին դարերում են հայտնվել մարդկանց կյանքում։

Կոսմետիկայի, լվացող-մաքրող  և հիգիենայի միջոցներ

Անհատական հիգիենայի պահպանման պատմությունը գալիս է այն ժամանակներից, երբ նախնադարյան մարդը հասկացավ, որ ձեռքերի ու մարմնի մաքրության և հիվանդությունների միջև ուղղակի կապ կա։ Լվացվելու, մաքրվելու և հիգիենայի համար տաք ջրի օգտագործումը պետք է համարել այդ դարաշրջանի մարդկանց առաջին փորձառություններից մեկը։ Հին ժամանակներում՝ մթա 2500-ից մինչև մթ 476 թվականը լոգանք ընդունելն ու հագուստի լվանալը տարածված երևույթ էր։ Նշված ժամանակաշրջանում առաջին անգամ որպես մաքրող միջոց սկսեցին օգտագործվել մակերեսային ակտիվ նյութերը (մակերևութային ակտիվ նյութեր, օրգանական միացություններ, որոնց շատ քիչ օգտագործմամբ զգալիորեն կրճատվում է ջրի մակերեսային լարվածությունը)։ Հանրային բաղնիքների կառուցմամբ լոգանք ընդունելը դարձավ հասարակական էթիկայի նորմ։  Օճառը առաջին նյութն էր, որը ճանաչվեց որպես լվացող միջոց։ Հազարավոր տարիներ օճառը մարմնի ու հագուստի միակ մաքրող-լվացող միջոցն է եղել։ Դա բնական ծագումով արտադրանք էր, որը ստեղծվում էր տարբեր տեսքով ու հումքերով և կատարելագործվում մարդու զարգացմանը զուգահեռ։ Որոշ պատմական փաստարկներ վկայում են այն մասին, որ սապոն (soap) եզրը սերում է Հռոմում գտնվող, «Սափո» կոչվող հնադարյան բլուրից, որտեղ կենդանիները զոհաբերվում և նրանց մարմինը այրվում էր։ Ժամանակի ընթացքում այդ կենդանիների մարմնի ճարպը և նրանց մոխիրը լվացվում էր անձրևաջրով ու թափվում Տիբեր (Tiber) գետը։ Այդ շրջանի ժողովուրդը հասկացան, որ նշված գետի հատակի կավե տիղմը մաքրող-լվացող հատկություն ունի, հետևաբար այն օգտագործում էին մարմինն ու հագուստը լվանալու  համար։ Հետագայում օճառներ ստեղծվեցին բույսերի ալկալային մոխրից հյութ ստանալու միջոցով։ Դրա համար կիրառվում էին հիմնականում Միջերկրական ավազանի բույսերը։ Մի շարք երկրներում՝ Իտալիայում, Իսպանիայում, հարավային Ֆրանսիայում բուսական յուղ, մասնավորապես ձիթապտղի յուղ էին օգտագործում օճառ ստանալու համար։ Մինչդեռ հյուսիսային Եվրոպայում օճառ էին ստանում հիմնականում կենդանական ճարպից, այդ թվում կովի և ձկան յուղից։ Բուսական ծագումով ստեղծված օճառները  իրենց որակով մի քանի անգամ գերազանցում էին կենդանական ծագումով օճառներին։ Ժամանակի ընթացքում օճառ արտադրողները օճառները ավելի գրավիչ դարձրին՝ դրանց ավելացնելով բույսերի հաճելի բույրը։

Վերջին դարերում օճառի արտադրումը զարգացում ապրեց գիտելիքների հարաճուն զարգացմամբ և պետությունների արդյունաբերականացմամբ։ Օճառների զանգվածային արտադրումը պատճառ դարձավ, որ այն շքեղ ու թանկարժեք ապրանքից վերածվի անձնական հիգիենայի անհրաժեշտ միջոցի և դառնա ընտանիքների սպառողական ապրանքներից մեկը։ Սիթետիկ եղանակով արտադրված մաքրող-լվացող միջոցների հայտնվելուց հետո սպառողական շուկա մուտք գործեցին տարբեր ապրանքանիշերով մաքրող նյութերի տարբեր տեսակները, այնպես որ այսօր օճառը սահմանափակ կերպով օգտագործվում է միայն անձնական հիգիենայի (personal care )  և շատ ավելի քիչ տան խնամքի (Home care )  համար։ Ներկայուս մի շարք պետություններում տնտեսական մաքրող-լվացող միջոցների ավելի քան 80 տոկոսը սինթետիկ են։ Այդ արտադրանքներն արտադրվում են որոշակի նպատակների համար։ Դրանց մի մասն արտադրվում են բնակարանում առկա իրերի ու մակերևույթների մաքրման համար (Home care ). Դրանք են ապակիների լվացման հեղուկը, լվացքի փոշին, աման լվանալու հեղուկը և այլն... Իսկ դրանցից շատերն էլ արտադրվում են անձնական խնամքի համար, ինչպիսիք են շամպուն, ատամի մածուկը, կրեմը և այլն...

Personal care

Տարածաշրջանում Իրանը մաքրող-լվացող և հիգիենայի միջոցների արտադրման բևեռներից մեկն է։ Իրանում հարյուրավոր օբյեկտներ են աշխատում կոսմետիկայի, լվացող-մաքրող  և հիգիենայի միջոցների ոլորտում, ինչպես նաև տասնյակ մեծ և փոքր ձեռնարկություններ գործունեություն են ծավալում այս արդյունաբերության հումքի արտադրման ու ապահովման բնագավառում։ Այդ արտադրանքներն արտադրող ձեռնարկությունների շարքում լվացող փոշիների արտադրման գործարաններն այս արդյունաբերության գլխավոր օբյեկտներն են համարվում։ Ածխաջրածնային (գազի ու նավթի) հարուստ պաշարների առկայությամբ   Իրանը էապես առավելություն ունի արդյունաբերական տարբեր ոլորտներում, այդ թվում մաքրող-լվացող և հիգիենայի միջոցների բնագավառում։ Այս առավելությունը հող է պատրաստում գիտելիքահենք ընկերությունների գործունեության համար։

Իրանական մաքրող-լվացող միջոցները

Հանրապետության գիտական ու տեխնոլոգիական պարկերում աշխատող մի շարք գիտելիքահենք ընկերությունները կարողացել են տեխնոլոգիաների ու գիտելիքների օգտագործմամբ մեծ հաջողությունների հասնել մաքրող-լվացող միջոցների արտադրման գործում։ Ինչպես գիտեք, նանո տեխնոլոգիաների օգտագործումը կատարվում է երկու եղանակով. Կարելի է արտադրանքներ ստեղծել նանո տեխնոլոգիաների հիմքով կամ էլ արդեն արտադրված արտադրանքների որակն ու արդյունավետությունը կատարելագործել նանո տեխնոլոգիայի կիրառմամբ։ Նանո տեխնոլոգիաների գծով հետազոտողները բացահայտել են որոշ նանո էմուլսիաների կիրառությունը որպես մաքրող-լվացող միջոցներ։ Քանի որ այդ արտադրանքների բանաձևերում բացակայում է ալկոհոլի տարրը, ուստի բացասական ազդեցություն չեն ունենում մակերևույթների  վրա և նույնիսկ ավելի շուտ են չորանում քան ալկոհոլ պարունակող միջոցները։ Ի հեճուկս նմանատիպ արտադրանքների, այդ մաքրող միջոցները մակերևույթներին չեն վնասում՝ թթվային կամ ալկալային հատկություններ չունենալու պատճառով։

Նանո տեխնոլոգիայի հիմքով արտադրված մաքրող-լվացող միջոցները մակերևույթի կեղտաբծերը մաքրում են նանո եղանակով և իրենց հակաստատիկ հատկության շնորհիվ թույլ չեն տալիս մակերևույթի վրա փոշու կուտակումը։ Նանո տեխնոլոգիաների կիրառմամբ մաքրող-լվացող և հիգիենայի միջոցների ոլորտում գիտելիքահենք ընկերությունների արտադրանքներից կարելի է մատնանշել էկրանների, ավտոմեքենաների թափքի ու շարժիչի, փայտե իրերի փայլեցման, տարբեր տեսակ ապակիների մաքրման նանո էմուլսիաները, բազմաֆունկցիոնալ միջոցները, ինչպես նաև «սիլվոսեպտ» (silvosept) կոչվող արտադրանքները, որոնք օգտագործվում են տարբեր տեսակ մաքրող-լվացող և ախտահանիչ միջոցների, ցելյուլոզային ու հիգիենիկ անձեռոցիկների (նանոտեքս) արտադրման համար։ Ախտահանիչ միջոցների ոլորտում այդ ձեռնարկություններին հաջողվել է արտադրել տարբեր կիրառություններով ախտահանիչ միջոցներ՝ սկսած բժշկական զգայուն պարագաներից, բժշկական, ատամնաբուժական և հեմոդիալիզի գործիքների ու սարքավորումների մակերևույթների համար նախատեսված ախտահանիչ միջոցներից մինչև տներում և բնակարաններում հիգիենայի պահպանման համար նախատեսված ախտահանիչ միջոցները։

Վերջին տարիներին Իրանում արտադրվել են միլիոնավոր տոննա մաքրող-լվացող և հիգիենայի միջոցներ՝ հումքի և վերջնական արտադրանքի տեսքով։ Քանի որ մեկ շնչի հաշվով իրանցիների՝ մաքրող-լվացող միջոցների օգտագործման ծավալները փոքր ինչ գերազանցում են միջազգային միջին ցուցանիշը, ուստի այդ միջոցների նկատմամբ երկրի ներքին կարիքի ու պահանջարկի 98 տոկոսը արտադրվում և սպառվում է հենց երկրի ներսում։ Միևնույն ժամանակ հաշվի առնելով առողջապահության հետ կապված արդյունբերական ոլորտներում երկրի արտադրական ու անվանական  թողունակությունն ու կարողությունը, վերջին տարիներին մի շարք  մաքրող-լվացող և հիգիենայի միջոցներ ու արտադրանքներ արտահանվել են մի քանի հարևան երկրներ, այդ թվում Իրաք, Աֆղանստան, Պակիստան, Միջին Ասիայի և Պարսից Ծոցի ավազանի երկրներ։ Այս կապակցությամբ կարելի է նշել նաև տարբեր տեսակ մաքրող-լվացող փոշիների, ախտահանիչ նյութերի, շամպուների, լվացող հեղուկների, բնակարանի սանիտարական պարագաների, տասնյակ տեսակ անձնական խնամքի, այդ թվում հակաարևային և մաշկը պաշտպանող կրեմների, բուրավետ միջոցների, ատամի մածուկների և ցելյուլոզային արտադրանքների արտահանումը։ Կոսմետիկայի, մաքրող-լվացող և հիգիենայի միջոցների բնագավառում գործունեություն ծավալող իրանական ձեռնարկությունները արհեստավարժ մասնագետների, ժամանակակից տեխնոլոգիաների ու համալրված մեխանիզացիայի կիրառմամբ կարող են 70 միլիոնանոց ներքին շուկայի ապահովման հետ մեկտեղ, մեծ  ներկայություն ունենալ շրջակա երկրների 250 միլիոնանոց պոտենցիալ շուկաներում։