Իրանական շուկա (25) Ձկնաբուծություն. Տաք և սառը ջրերում ապրող աճեցվող ձկներ
Իրանն իր հյուսիսում և հարավում ունի մոտ 6 հազար Կմ ծովափնյա սահմաններ և հարուստ է տարբեր տեսակ ջրային կենդանիների պաշարներով, որի պատճառով ջանքեր է գործադրում ջրատնտեսության ոլորտում, որպես եկամտաբեր արդյունաբերություն, ներդրումներ կատարելու ուղղությամբ։ «Իրանական շուկա» հաղորդաշարի այսօրվա հաղորդման ընթացքում ծանոթանալու ենք Իրանում այս ոլորտում ներդրումների հնարավորության հետ։
Հաշվի առնելով աշխարհում բնակչության հարաճուն ավելանալը, էական նշանակություն է ստանում առողջապահության առումով սննդի ու դրա որակի նկատմամբ ուշադրության անհրաժեշտությունը։ Ջրային կենդանիների սպիտակուցների ավելի բարձր որակը այլ մսատեսակների համեմատ և դրա դրական ազդեցությունը սրտանոթային առողջության, մանուկների ֆիզիկական ու մտավոր աճի և տարեց մարդկանց հիշողության ու ֆիզիկական ունակությունների բարելավման հարցերում նպաստել են դրանց օգտագործման ու պահանջարկի մեծացմանը, այնպես որ ծովերից ու ջրային ռեսուրսներից որսի ծավալների մեծացմամբ, վտանգվել է բնական միջավայրերում ջրային կենդանիների բնական պաշարների քանակը։ Ուստի բազմաթիվ պետություններ ձգտում են, որ որսորդությանը զուգահեռ բիոտեխնոլոգիաների կիրառմամբ բուծեն ու բազմացնեն ձկների տարբեր տեսակներ, և իրենց սննդային կարիքների ապահովման հետ մեկտեղ վերականգնում են ծովային պաշարները՝ բաց թողնելով մանրաձկներ ջրային ռեսուրսներում։

Իրանն իր հյուսիսում և հարավում ունի մոտ 6 հազար Կմ ծովափնյա սահմաններ և հարուստ է տարբեր տեսակ ջրային կենդանիների պաշարներով, որի պատճառով ջանքեր է գործադրում ջրատնտեսության ոլորտում, որպես եկամտաբեր արդյունաբերություն, ներդրումներ կատարելու ուղղությամբ։ Այս ոլորտում Իրանի գործունեությունը ունի մոտ մեկ դարվա պատմություն և սկսվել է ձկնկիթային ձկնատեսակների բազմացմամբ։ Այսօր երկրի տարբեր վայրերում աճեցվող ձկների բուծման ու բազմացման հարյուրավոր կենտրոնների ու ֆերմաների առկայությամբ աշխարհում ցանկալի դիրք է գրավում իրանական ջրաբուծության արդյունաբերությունը, այնպես որ այս ոլորտում գործունեությունը հանգեցրել է տարեկան մի քանի հարյուր հազար տոննաների տարբեր ձկնատեսակների արտադրությանն ու դեպի արտասահմանյան շուկաներ ջրային մթերքների արտահանմանը։ Տաք և սառը ջրերում ապրող ձկների և ծովախեցգետինների բուծումը գլխավոր դերակատարությունն ունի իրանական ջրաբուծության արդյունաբերության ոլորտում։ Աճեցվող ձկների երկու գլխավոր խմբերն են տաք և սառը ջրերի ձկնատեսակները, որոնք աճում ու բազմանում են ջրի տարբեր ջերմաստիճաններում։

Տաք ջրերի ձկնատեսակների ակնառու առանձնահատկություններից է ջրի ջերմաստիճանը։ Այս ձկները հիանալի աճում են 20-30 ցելսիուսի ջերմաստիճանի պայմաններում։ 33 ցելսիուսի ջերմաստիճանում նրանք սկսում են խեղդվել, 13 ցելսիուսից ցածր ջերմաստիճանում հիվանդանում, իսկ 8 ցելսիուսից ցածր ջերմաստիճանում ձմեռային քուն են մտնում։ Քանի որ պարզ ու զուլալ ջրերում բացակայում են տաք ջրերի ձկնատեսակներին անհրաժեշտ միկրոօրգանիզմները, ապա նրանք ավելի լավ են աճում պղտոր ու անթափանց ջրերում։ Տաք ջրերի աճեցվող ձկնատեսակներից կարելի է մատնանշել ծածանաձկները։ Իրանում առևտրային բնույթ ունեցող աճեցվող ծածանաձկների կարևորագույն չորս տեսակներն են սովորական ծածանը, Ամուրային ծածանը, սպիտակ հաստաճակատը և խայտաբղետ հաստաճակատը, որոնք հիմնականում աճեցվում են հողային բացօթյա լճակներում։ Հողային լճակները ունեն այն առավելությունը, որ ձկների սննդային կարիքների մի մասը ապահովվում է լճակի բնական միջավայրից, այդ թվում լճակի հատակում ապրող կենդանիներից ու այնտեղ առկա բույսերից։
Աճեցվող ձկների բուծման ու բազմացման վայրերից է զամբյուղը կամ վանդակային ստրուկտուրաները։ Ջրային կենդանիների բուծման այս համակարգն ունի երկար պատմություն։ Մինչև բռնած ձկներին շուկա տեղափոխելը, անցյալում ձկնորսները նրանց պահում էին հատուկ վանդակի մեջ։ Այս եղանակում ձուկը տեղադրվում է վանդակի մեջ և ջուրը ազատորեն շրջում է վանդակի ստրուկտուրայի մեջ։ Ծովային վանդակում ձկների բուծման համակարգը թույլ է տալիս, որ ձուկը աճի իր բնական միջավայրում՝ չլինելով հուժկու ալիքների վտանգի տակ։ Ներկայումս բազմաթիվ երկրներ կիրառում են ջրային կենդանիների բուծման այս համակարգը։ Իրանի որոշ վայրերում, այդ թվում Քիշ կղզում, կիրառվում է այս եղանակը տաք ջրերի ձկների բուծման ու բազմացման համար։ Իրանում աճեցվող ձկների, այդ թվում ծածանաձկների մթերքներն արտահանվում են տարբեր երկրներ, ինչպիսիք են այդ թվում Իրաք, Ադրբեջան, Ռուսաստան և Աֆղանստան։
Իրանում ձկների աճեցումը վանդակում
Ծիածանափայլ և կարմրախայտ իշխաններն այն տեսակ ձկներից են, որոնք սառը ջրի ձկնատեսակներից են և դասվում են աճեցվող ձկների երկրորդ խմբում։ Այս ձկները լավ համբավ ունեն համաշխարհային շուկաներում և աճում ու բազմացվում են 6-19 ցելսիուսի ջերմաստիճան ունեցող ջրերում։ Ծիածանափայլ իշխանը ապրում է թթվածինով հարուստ սառը ջրերում։ Այն Խաղաղ օվկիանոսի ու հյուսիսային Ամերիկայի ափերի տեղական ձուկն է, որը հետզհետե ներկայացվում է ամբողջ աշխարհում համատեղելի կետեր։ Բնական պայմաններում և որոշ լճերում այս ձկնատեսակների քաշը հասնում է մինչև 9 Կգ-ի։ Արտաքին տեսքի ու գույնի առումով խիստ բազմազան է Կարմրախայտ իշխանը և այն կախված է լեռնային ջրերից։ Իրանի հյուսիսում գտնվող Կասպից ծովի Սաղմոն ձուկը շատ նման է կարմրախայտ իշխանին և դրա միսը շատ համեղ է։ Քանի որ Իրանի աղբյուրների սառը ջրերը ցանկալի միջավայր են սառը ջրերի ձկների աճեցման համար, ուստի երկրի տարբեր նահանգներում՝ Գիլանում, Լորեստանում, Մարքազիում և Սպահանում կազմավորվել են իշխան ձկան բուծման բազմաթիվ ֆերմաներ ու կենտրոններ։ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արդաբիլ նահանգը սառը ջրերի ձկնատեսակների բուծման ու բազմացման ակտիվ նահանգներից է։ Ունենալով բարենպաստ բնակլիմա և ավելի քան 400 ձկների աճեցման ֆերմաներ, այն ցանկալի վայր է այս տեսակ ձկնատեսակների, հատկապես ծիածանափայլ իշխանի աճեցման համար։

Ինչպես գիտեք, այսօր համաշխարհային շուկաներ հաջող մուտք գործելու համար անհրաժեշտ է պահպանել միջազգային ստանդարտները։ Չնայած Իրանի նկատմամբ եղած էմբարգոներին ու այդ երկրի համար ջրատնտեսության արդյունաբերությանը վերաբերող նոր պրոտոկոլների ու համաշխարհային տեղեկությունների անհասանելիության, այս բնագավառում իրանցի ձեռնարկատերերը ձգտել են համաշխարհային շուկաներում իրենց արտադրանքն ավելի մրցունակ դարձնել որակի ու ինքնարժեքի առումով և ապահովելով ներքին շուկան, իրենց արտադրանքի մի մասն արտահանել միջազգային շուկաներ։ Ձկների աճեցման կենտրոնների սեփականատերերի կողմից իրականացվող քայլերից է այն, որ իրենց արտադրանքները ստանան նույնականացման վկայագիր։ Նշված կենտրոններում արձանագրվում են աճեցման բոլոր փուլերը, սկսած այն ժամանակից, երբ մայր ձկնից վերցնում են թրթուրը, որը վերածվում է մանրաձկան, ապա հասուն ձկան, մինչև այն փուլը, երբ այն տեղափոխվում է բուծման ջրավազան։ Այդ նույնականացման արձանագրությունը կատարվում է նրա համար, որպեսզի հնարավոր լինի հետևել կարևոր տեղեկություններին, այդ թվում ջրավազան՝ ձկան մուտք գործելու օրվան, ջրավազանի տեսակին, անցած ժամանակին և ձկանը տված կերի որակին։ Մինչև անգամ պետք է հստակեցվի ձկան ուտելու ժամերը և ձկան կերի վերլուծությունը, որպեսզի արտահանման շուկաներ մուտք գործելու ժամանակ գնորդը կարողանա ստանալ սննդի որակի վերաբերյալ տեղեկությունները՝ տեսնելով միջազգային ստանդարտներին համապատասխանող կոդերը։

Վերջին տարիներին Իրանի ձկնաբուծության բնագավառում գիտելիքահենք ընկերությունների ներկայությունը մեծացրել է հանրապետության ձկների աճեցման կենտրոնների սեփականատերերի որոշ կարողությունները։ Ջրատնտեսության կայուն զարգացմանը վերաբերող նախագծերի ուսումնասիրմամբ և ներկայացմամբ այդ ընկերությունները ձգտում են օժանդակել այդ ոլորտում գործող ձեռնարկություններին։ Այս կապակցությամբ կարելի է նշել տաք ջրերում ապրող աճեցվող ձկների կերակրման համար տեղական, միաբջիջ մուռերի մշակումն ու բազմացումը և նրանցից խտանյութի պատրաստումը, սառը ջրերում ապրող աճեցվող ձկների իմունացման պատվաստանյութի արտադրումը, ամբողջովին տեղական հնարավորություններով ծովային վանդակների ստրուկտուրայի նախագծման, արտադրման, պահպանման ու վերանորոգման ինժեներատեխնիկական գիտելիքների ձեռքբերումը։

Ծովային արտադրանքների վերամշակումը նոր արտադրանք ու մթերք ներկայացնելու նպատակով և սպառողի համար օգտագործման վերջնական արտադրանքի բազմազանեցումն այն ներուժն է, որը նպաստում է արտադրանքի ավելացված արժեքի ու եկամտաբերության մեծացմանը։ Ներկայումս բազմաթիվ երկրներում ջրային կենդանիների ստացած արտադրանքը սպառողին է ներկայացվում տարբեր տեսքերով, այդ թվում կենդանի, ֆիլե, սառեցված, ծխեցված, աղի, թթու, ձկան սոսի, պահածոների և այլ տեսքերով։ Տարբեր երկրներում տարածված են Սուրիմիից (ձկան խմորից) տասնյակ տեսակ կերակրատեսակների ու սննդամթերքների, այդ թվում երշիկի, նրբերշիկի, խմորեղենի, կրեկերի, տոլմայի, ձկան խորովածի, պելմենիների, կարկանդակի, շտռուդելի և տարբեր տեսակ կոտլետների պատրաստումը։ Այս ուղղությամբ ծովային սննդի արդյունաբերության զարգացման ու հետազոտման մարմիններն ու գործող ձեռնարկությունները ձկտում են տարբեր ձևերով բազմազանեցնել իրենց արտադրանքը նպատակային շուկաների ճաշակին համապատասխան։ Իրանում այս ոլորտի մասնագետները կանխատեսում են, որ հաշվի առնելով Իրանում ջրային կենդանիների բազմազանությունը, ընկերությունների ու արտադրողների մուտքը ծովամթերքների վերամշակման, այդ թվում ձկան յուղի ու ալյուրի արտադրումից սկսած մինչև տասնյակ կերակրատեսակների արտադրման ոլորտ, կարող է հանգել երկրի համար արտարժութային բարձր եկամտաբերության։