Հունիս 06, 2017 20:52 Asia/Yerevan
  • Ճանաչենք իսլամը (139)

Այս հաղորդման ընթացքում շարունակելու ենք Իմամ Ալիի իշխանական վարքագծի քննարկումը:

Իշխանությունների պարագային քննարկման առարկա թեմաներից մեկն այն է, որ ղեկավարներն ու իշխանավորներն ինչ հայացքով են դիտում ժողովրդին ու իրենց ենթակա հպատակներին: Արդյոք իշխանությունը ժողովրդից անջատ կառույց և նրանց տերն ու տիրականն է, թե՝ ժողովուրդն իրավունքի տեր է և իշխանությունը համարվում է նրանց ներկայացուցիչը: Իմամ Ալիի իշխանական վարքագծում իշխանավորը որպես ժողովրդի ներկայացուցիչ իր ձեռքն է առնում նախաձեռնությունը և ժողովուրդն իշխանության հարցում բազում իրավունքներ ունի: Այս պատճառով Ալիի նախաձեռնություններից մեկն այն էր, որ իշխանական որոշումներն ու ծրագրերը հայտարարում էր հրապարակավ: Նա ժողովրդին իրազեկում էր կարևոր որոշումների մասին և դա համարում էր ժողովրդի իրավունքն ու իշխանական հարցերում նրանց մասնակցության անհրաժեշտությունը: Իմամ Ալիի տեսակետից միակ բացառությունը, որ պատճառ է դառնում իշխանական որոշ որոշումներ գաղտնի մնան թշնամիների դիմակայման ու հասարակության անվտանգության ապահովման հետ կապված միջոցառումներն էին: Նա մի տեղ ասում է. «Իմացեք, որ իմ հանդեպ ձեր իրավունքն է, որ որևէ գաղտնիք չպահեմ ձեզանից, միթե այն որ դա պատերազմի կապակցությամբ լինի»:

Իմամ Ալին իշխանության կառավարման հարցում ժողովրդի համար բաց էր թողնում հարցադրման ու հարցապնդման ուղին և իրենց որոշումները ժողովրդից թաքուն պահելու համար գործակատարներից որևէ պատրվակ չէր ընդունում:

Իմամ Ալիի դիտանկյունից քանի որ իշխանավորներն ու գործակատարները ժողովրդի զանգվածների ներկայացուցիչն են, դա ժողովրդի իրավունքն է, որ վերահսկի իր ներկայացուցիչների աշխատանքը և նրանց քայլերի մասին բացատրություն պահանջի: գործակատարներն էլ պարտավոր են պատասխանել ժողովրդի հարցերին և նրանց իրազեկել իրենց որոշումների մասին: Ժողովրդին պատասխանատու լինելու մշակույթը պատճառ է դառնում, որ առավել մանրակրկիտ վերահսկման ենթարկվի իշխանության գործակատարների գործունեությունը: Քանի որ եթե որևէ պատասխանատու զգա, որ ժողովրդի սրատես հայացքը հսկում է իրեն, հնարավորության սահմաններում իր աշխատանքում չի թերանա: Միևնույն ժամանակ գործակատարների պատասխանատու լինելը հանգեցնում է ժողովրդի գոհունակությանն ու հանրային վստահությանը և կանխում է սխալ շշուկների տարածումն ու իշխանության հանդեպ ժողովրդի վատատեսությունը: Այս կապակցությամբ Իմամ Ալին Մալեք Աշթարին հղած նամակում գրում է. «Երբ հպատակները կորցնեն քո հանդեպ վստահությունը, նրանց հետ կիսիր քո մտահոգությունները և դրանով վերացրու նրանց անվստահությունը»:

Բացի հանրային վերահսկողությունից Իմամ Ալին վերահսկման համակարգ էր ստեղծել, որը բաղկացած էր ճշտապահ ու վստահելի անձնավորություններից: Նրանց պարտականությունն էր վերահսկել ու քննել իշխանավորների գործունեությունը: Նա այս կապակցությամբ Մալեք Աշթարին գրում է. «Քննիր նրանց՝ գործակատարների քայլերը և նրանց համար ճշտախոս ու վստահելի գաղտնի քննիչներ նշանակիր: Քո գաղտնի վերահսկողությունը պատճառ կդառնա, որ նրանք առավել հավատարիմ ու բարի գտնվեն իրենց հպատակների հանդեպ»:

Իհարկե Իմամ Ալին եթե թաքուն ու բացահայտ քննությունների արդյունքում գործակատարների կողմից թույլ տրված թերացման, հանցանքի կամ օրինախախտման էր հանդիպում հստակ ու կտրուկ մոտեցում էր ցուցաբերում դրա հանդեպ:

Մի օր նրան տեղեկացնում են, որ Բասրայի նահանգապետ Օսման Իբն Հոնայֆը մասնակցել է ազնվական մի հյուրասիրության և մտադիր է շահել Բասրայի հարուստների գոհունակությունը: Իմամ Ալին պախարակիչ նամակ հղելով Օսման Իբն Հոնայֆին գրում է. «Հոնայֆի որդի, ինձ տեղեկացրել են, որ Բասրայի երիտասարդներից մեկը քեզ հյուրասիրության է հրավիրել ու դու ընդունել ես հրավերը: Քեզ հյութեղ ուտելիքներ են հրամցրել ու գավաթը գավաթի հետևից են քեզ մատուցել: Ես չէի ենթադրում, որ դու կընդունես այն ժողովրդի հյուրասիրության հրավերը, ովքեր կարիքավորներին բռնությամբ հեռացնում ու հարուստներին են իրենց շուրջը հավաքում: Իմացիր որ քո առաջնորդն այս աշխարհում բավարարվել է երկու մաշված հանդերձանքով ու հագեցել է երկու կտոր հացով: Նույնիսկ եթե չէք կարող այդպես լինել, բարեպաշտության, ջանադրության ու ազնվության հարցում իմ աջակիցը եղեք»:

Այս նամակում Իմամ Ալին բարոյական արժեքավոր կետեր է հիշեցնում իր նահանգապետին, որպեսզի նա ուղիղ ճանապարհից չշեղվի ու իր կյանքում օրինակ ծառայեցնի իր առաջնորդի ուղեգիծը:

Իմամ Ալիի նախաձեռնություններից մեկն էլ այն էր, որ բռնություններին ու անարդարություններին և բողոքներին վերահասու լինելու համար կառույց է ստեղծում: Նա «Անարդարությունների ատյան» կոչվող կենտրոն ստեղծեց, որի պարտականությունն էր վերահասու լինել ժողովրդի բողոքներին ու վեճերին: Այս կենտրոնում վերահասություն է տրվում ժողովրդի դատերին ու այդ թվում նաև պետական գործակատարների դեմ բողոքներին:

Բացի այդ Իմամ Ալին ժողովրդի բողոքների համար կենտրոն էր նկատի ունեցել, որպեսզի ժողովուրդն իր բողոքները հանձներ այդտեղ: Նա անձամբ էր ընթերցում նամակներն ու բողոքները, որպեսզի որևէ մեկի իրավունքը չոտնահարվի:

Պրպտում կատարելով Իմամ Ալիի իշխանական վարքագծում հանդիպում ենք բազմաթիվ պարագաների, երբ նա հատուկ ուշադրություն է ցուցաբերել ժողովրդի իրավունքներին և իշխանության գործակատարներին հրաժարեցնում է ժողովրդի հանդեպ անարդարություն ու բռնություն գործադրելուց:

 

Իմամ Ալին շարունակ ընդգծում էր ժողովրդի հետ իշխանավորի ուղղակի կապը, քանի որ ժողովրդի բարդություններից ու կարիքներից շատերի ըմբռնման անհրաժեշտությունը կայանում է նրա մեջ, որ իշխանավորը մոտիկից տեղյակ լինի նրանց վիճակի մասին: Եթե իշխանավորը միայն բավարարվի անուղղակի և միջնորդի միջոցով փոխանցվող լուրերով բացի այն որ իր որոշումներում կարող է սխալվել, այլև հետզհետե մոռացության կտա ժողովրդի խնդիրները: Հետևաբար Իմամն ընդգծում էր, որ իշխանավորներն ու կառավարիչները չպիտի երես թաքցնեն ժողովրդից և պիտի նրանց հետ ուղղակի կերպով շփվեն: Նա Մալեք Աշթարին գրում է. «Որևէ դեպքում երկար ժամանակով մի բացակայիր ժողովրդի հայացքներից, քանի որ իշխանավորի թաքուն մնալը մի տեսակ անտեղեկություն է առաջացնում հասարակության հարցերից: Հպատակի հայացքներից իշխանավորի թաքուն մնալը իշխանավորին թույլ չի տալիս տեղյակ լինել այն ինչից, որը թաքուն է մնում իրենից: Հետևաբար նրանց մոտ մեծ աշխատանքը չնչին ու փոքր, իսկ չնչին աշխատանքը մեծ է ձևացվում, գեշը գեղեցիկ, իսկ գեղեցիկը՝ գեշ է դառնում, բարին խառնվում է չարի հետ: Քանի որ իշխանավորն էլ մարդ է և չի կարող տեղյակ լինել այն մասին, ինչն իրենից թաքուն է պահվում»:

Ալին դրա համար, որ մոտիկից ժողովրդի գործերի ընթացքի մեջ գտնվեր ամռան տաք օրերին ոչ թե խալիֆայության կենտրոնում, այլ դրսում նստում էր ստվերում ու սպասում էր ժողովրդին, որպեսզի լսեր նրանց հարցերն ու խնդիրները: Նա Մալեք Աշթարին հորդորում է դիմողների համար ժամադրություն նշանակել ու անձամբ վերահասու լինել նրանց խնդիրներին: Նա ասում է. «Հանրային հանդեսներում նրանց հետ միասին նստիր և համեստություն ցուցաբերիր քեզ արարող Աստծո առաջ ու հանդեսից հեռացրու զորայիններին ու պահակներին, որպեսզի նրանց խոսնակն առանց վախի ու սարսափի և կակազելու քեզ հետ խոսի: Ես անգամներ Աստծո մարգարեից լսել եմ, որ ասում էր. «Այն ժողովուրդը, որ ընչազուրկների իրավունքները զոռբաներից հստակ ու առանց կակազելու չպահանջի չի կարող փրկվել»: Ապա հանդուրժիր նրանց զայրույթն ու անհարիր ոճով խոսելը և նրանց հանդեպ մեծամիտ մի գտնվիր, որպեսզի Աստված քո առջև բացի փրկության դռները»:

Իշխանավորի ու ժողովրդի միջև սերտ ու անկեղծ կապի օգուտներից մեկն այն է, որ իշխանավորը ժամանակին տեղեկանում է տարբեր հարցերի շուրջ ժողովրդի տեսակետների մասին և որևէ թերություն ու պակասություն նկատելու դեպքում փորձում է դա կարգավորել: Այդ պատճառով էլ Իմամ Ալիի իշխանության ժամանակ ժողովրդի քննադատություններն ընդառաջվում էին ու ժողովրդին առիթ էր տրվում նրան քննադատել: Այդպիսով հանրային կարծիքի հանդեպ ուշադրությունն իշխանության պարտականություններից և իշխանավորի զգաստության ու հեռատեսության ապացույցն է համարվում:

Ալին իր խորիմաստ արտահայտություններով փորձում էր դաստիարակել մտքերը: Նա մեծարում էր ժողովրդի դիրքը և փորձում էր վերլուծել նրա անհատականությունը: Այդ պատճառով էլ կարևոր ու ճակատագրական որոշումներ ընդունելիս ժողովրդին խորհրդակցության էր հրավիրում: Օրինակ նախքան Շամ մեկնելն ու Մոավիեի հետ պատերազմելը խորհրդակցում է մի խումբ աջակիցների ու գաղթականների հետ: Ոմանք դեմ էին պատերազմի համար զորաշարժ կատարելուն ու ոմանք էլ հորդորում էին պատերազմելու համար չշտապել: Սակայն մեծամասնության տեսակետը կողմ էր Շամի զորքի դեմ պատերազմին: Հետևաբար Ալին որոշում է դիմակայել Մոավիեին ու Շամի զորքին:

Ալիի դիտանկյունից ուրիշների հետ խորհրդակցելն ու նրանց փորձից օգտվելը մեծ նշանակություն ունի: Այնպես որ նա փորձը համարում է գլխավոր պաշտպանը: Քանի որ նա ով ողջունում է տարբեր տեսակետները, մասնակից է դառնում նրանց գաղափարներին և գտնում է թերությունները: Մարդ ինչքան էլ որ հզոր միտք ունենա և ուշիմ լինի, կրկին մարդ արարած է և չի կարող մեկ մտքից ավելի ունենա, մինչդեռ եթե ուրիշների հետ խորհրդակցի  ու օգտվի նրանց մտքերից, ավելի դրական արդյունքի կհանգի:

Այդ պատճառով էլ Իմամ Ալին Մալեք Աշթարին հորդորում է զրուցել գիտնականների ու իմաստունների հետ և ասում է. «Քո քաղաքների շահերը կայունացնող ու ժողովրդին հզորացնող հարցերի շուրջ շատ խորհրդակցիր իմաստունների ու գիտնականների հետ»:

Այդուհանդերձ խորհրդակցության համար անձանց ընտրության հարցում զգույշ պիտի լինել, այնպես որ նա իր գործակատարներին հորդորում է հրաժարվել ընչաքաղց, նախանձ ու վախկոտ անձանց հետ խորհրդակցությունից, քանի որ նրանք ովքեր օժտված են նման յուրահատկություններով ինչ-որ ձևով մարդկությանը հեռու են պահում ճիշտ ուղու ընտրությունից: