Հունիս 06, 2017 20:47 Asia/Yerevan
  • Իրանական շուկա (31) Տեքստիլի և հագուստի արդյունաբերություն

Տեքստիլի արդյունաբերությունում նանոգիտության արտադրության գործում Իրանի մասնաբաժինը կազմում է աշխարհի մակարդակով համապատասխան ցուցանիշի շուրջ 3 տոկոսը։ Գիտելիքների արտադրության  գործում այդպիսի ցուցանիշով Իրանը հայտնվում է Ֆրանսիայի նման պետությունների մակարդակին և նույնիսկ ավելի բարձր դիրքում քան Իսպանիան ու Ճապոնիան են։

Իրանական շուկա հաղորդաշարի այս շաբաթվա հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք մարդկության պատմության մեջ բավականին երկար անցյալ ունեցող հնամենի մի արդյունաբերությանը, որը կոչվում է տեքստիլի արդյունաբերություն։ Նշված արդյունաբերությունը բավարարում է սննդից ու բնակարանից հետո մարդու տարրական կարիքներից մեկը՝ հագուստի կարիքը։ Աշխարհի տարբեր վայրերում տեքստիլի ու մանածագործվածքների բնագավառում հայտնաբերված փաստերի համաձայն այս արդյունաբերության առաջացման պատմությունը սերում է պալեոլիթի ժամանակաշրջանից։

Տեքստիլը ներառում է մանելու և ջուլհակության արհեստները, որտեղ իրարամեջ հյուսվում են մանվածքն ու թելերը կտոր արտադրելու համար։ Տեքստիլի արդյունաբերությունը ընդգրկում է մանրաթելի, թելի ու կտորի արտադրման բոլոր փուլերը, ինչպես նաև  կտորի վրա կատարվող լրացուցիչ գործընթացները, ինչպիսիք են տեքստիլի ներկման ու տպագրման գործընթացները։

Տեքստիլի արդյունաբերության պատմական ընթացքը ներկայացնելու համար չի կարելի չխոսել  այս արդյունաբերության մեջ կիրառված առաջին գործիքի՝ թել մանելու իլիկի մասին, որով մանրաթելը թելի էր վերածվում։Այս գործիքի կատարելագործումը էական դեր խաղաց տեքստիլի զարգացման գործում և հող պատրաստեց թել մանելու ճախարակի ստեղծման համար։

Ջուլհակության սարքը հաջորդ գործիքն էր, որի պատմությունը սերում է մթա չորրորդ հազարամյակի սկիզբներից։ Այս սարքը մարդկային քաղաքակրթության կարևորագույն ձեռքբերումներից է եղել և դրա կատարելագործման գործում էական դեր են խաղացել Իրանի, Չինաստանի, Սիրիայի ու Եգիպտոսի քաղաքակրթությունները։ Տարբեր ազգերի ու ժողովուրդների մոտ հյուսելու և գործելու տարբեր մեթոդները, որոնք երբեմն կիրառվում էին զուգորդված, հանգեցրեց տարբեր նախշերով կտորների գործվածքին։ ժամանակի ընթացքում նորանոր զարգացումների հետևանքով փոփոխության ենթարկվեց նաև տեքստիլի արդյունաբերությունը։ Այն հսկայական աճ ունեցավ արդյունաբերական հեղափոխության հետևանքով և կարելի է ասել, որ տեքստիլի ոլորտի զարգացումը եղել է առաջադեմ երկրների արդյունաբերացման պատճառներից մեկը։ Տեքստիլի տարբեր արտադրանքների արտադրությունը ճանապարհ հարթեց պետությունների արդյունաբերացման համար։

Թել մանելու հնագույն ճախարակի մի նմուշ

Անցյալում տեքստիլի արդյունաբերությունը սահմանափակվում էր այնպիսի արտադրանքներով, ինչպիսիք են թելն ու կտավը, սակայն այսօր այն վերածվել է հսկայական ու բարդ մի արդյունաբերության։ Տարբեր տեսակ հագուստի, գորգերի ու կարպետների արտադրումից բացի, տեքստիլի արտադրանքները օգտագործվում են ավտոմեքենայի արգելակների, արհեստական զարկերակների, ճանապարհաշինության, օդանավաշինության և տիեզերական կայանքների ստեղծման բնագավառներում։ Հետաքրքիր է իմանաք, որ արհեստական սրտի ստեղծման մեջ տեքստիլի մանրաթել է օգտագործվել։ Նաև անվադողերի ամրապնդման համար ավելի քան 75 տոկոսով Տեքստիլի արտադրանքներ են կիրառվել։ Ճանապարհաշինության գործում մինչև ասֆալտ լցնելը, ճանապարհի մակերևույթի վրա փռում են տեքստիլի հատուկ արտադրանքներ, որոնք մեծացնում են ճանապարհի գոյատևումը։ Տեքստիլի արդյունաբերությունը չափանիշ է համարվում պետությունների զարգացման աստիճանի համար։ Աշխարհում տեքստիլի արտադրանքների խոշոր արտահանողները զարգացած պետություններ են։ 2014թ. աշխարհում արտահանված տեքստիլի արտադրանքների արժեքը կազմում էր մոտ 800 միլիարդ դոլար։

Իրանում տեքստիլի արդյունաբերությունը համարվում է ռազմավարական արդյունաբերություն։ Իրանագետ հետազոտողների գրություններից ստացվում է, որ Իրանում մանելու և ջուլհակության արհեստը գոյություն է ունեցել  մեր թվարկությունից մոտ 10 հազար տարի առաջ։ Այդ մասին են վկայում Իրանի բարձրավանդակի հնագիտական տարբեր վայրերից ձեռք բերված թել մանելու իլիկները, որոնք վերաբերում են նեոլիթյան ժամանակաշրջանին։ Իրանի Քաշանի Սիալկ (Sialk) շրջանում կավից ու քարից պատրաստված թել մանելու իլիկների հայտնաբերումը խոսում է հին Իրանում այս հնամենի արդյունաբերության գոյության մասին։ Մարերը եղել են առաջին իրանցի ժողովուրդը, որոնք ավանդական գործիքներով բրդից, կտավատից և այլ բուսական մանրաթելերից պատրաստում էին դիմացկուն կտավներ։Թել մանելուց և արտադրելուց բացի, մարերը որակյալ հատակի ծածկոցներ էին պատրաստում բրդի տրորման միջոցով։ Այդ շորերի ու հատակի ծածկոցների նմուշներից կարելի է տեսնել Պերսեպոլիսի հնագիտական նախշերում։

Պատկերում ցուցադրված է հին Իրանում մանածագործության մի օրինակ, որտեղ զարդեղենով ծածկված ձեռքերով մի կին ծալապատիկ նստած է սեղանի առջև և իր ձախ ձեռքով բռնած է թել մանելու իլիկը, որի վերնամասը ծաղկի տեսք ունի։

Ինչպես գրել է ֆրանսիացի պատմաբան Ռենե Գրուսեն (1885-1952թթ.), տարբեր պեղումներում հայտնաբերված քանդակների միջոցով կարելի է հասկանալ Իրանի բարձրավանդակում բնակվող նախնական ժողովուրդների տարազի տեսքը։  Իրանի բարձրավանդակում հայտնաբերված ամենահին մարդու քանդակը փոքրիկ մի արձանիկ է,որը գոյություն է ունեցել  մեր թվարկությունից 4200 տարի առաջ։ Իրանի Սիալկ շրջանում հայտնաբերված այս քանդակի հանդերձանքը ցույց է տալիս, որ նշված դարաշրջանում Իրանի բարձրավանդակում բնակվող մարդիկ անմիջականորեն չէին օգտագործում կենդանիների մորթին, այլ գործվածք էին գործում նրանց բրդից։ Հնագիտական պեղումների այլ հայտնագործություններից կարելի է մատնանշել դրոշմակնիքները, որոնք հայտնաբերվել են Իրանի հարավում գտնվող Չողամիշ հնագիտական բլրում և Շուշի շրջանում, և դրանցում մարդիկ պատկերված են մանածագործությամբ զբաղվելիս։ Իրանի Քերման նահանգում գտնվող հնագիտական Յահյայի շրջանում հայտնաբերվել է անասնական մանրաթելից գործված մի կտոր, որը պատկանում է մթա հինգերորդ հազարամյակին։ Հայտնաբերված այլ իրերից կարելի է նշել Իրանի Դամղանի շրջանի Թափե-Հեսար բլրում  գտած, մթա երրորդ հազար ամյակին պատկանող մանածագործության հատուկ ձողը։

Ժամանակի ընթացքում իրանցի ջուլհակագործների հմտությունների մեծացմամբ մեծանում է նաև արտադրանքների նրբագեղությունն ու գույների բազմազանությունը։ 11-12 դարերում Սելջուկների իշխանության պատմության մեջ խոսվում է մետաքսյա հյուսվածքի մասին, որի գույնը փոխվում էր լույսի փոփոխմամբ։ 16-18 դարերում Սեֆյանների ժամանակաշրջանում, որը համարվում է Իրանի մանածագործական արդյունաբերության ոսկե դարաշրջանը, լայն տարածում գտավ կտավների արտադրումը ըստ գործվածքի, որակի և բազմազանության։ Նշված ժամանակաշրջանում արտադրվում էին Իրանի գրական ստեղծագործություններից ներշնչված, բազմազան նախշերով հագեցած տարատեսակ մետաքսյա, կտավատե, ատլասե, թավշյա և դիպակե կտորներ։Սեֆյանների դարաշրջանում գործված կտորների նմուշներին կարելի է հանդիպել որոշ աշխարհահռչակ թանգարաններում, այդ թվում Լոնդոնյան Վիկտորիա և Ալբերտի թանգարանում։ Թեև այսօր տնտեսապես սահմանափակվել են անցյալի նրբաճաշակ կտորների արտադրումը, այնուամենայնիվ թավշյա և դիպակե կտորների արտադրման փաստերը կարելի է գտնել Իրանի որոշ քաղաքներում՝ Թեհրանում, Քաշանում և Սպահանի գեղարվեստի ուսումնարանում։

Իրանի տեքստիլի արդյունաբերությունում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ու դրանց հետզհետե փոխարինումը գործող ավանդական արհեստանոցների հետ տեղի է ունեցել ավելի պակաս քան նախորդ երկու դարերում։ Ներկայումս Իրանում տեքստիլի ու հագուստի բնագավառում գործում են մոտ 9500 արդյունաբերական օբյեկտներ, որոնք կազմում են հանրապետության բոլոր արդյունաբերական ձեռնարկությունների 11 տոկոսը և արդյունաբերական ոլորտում զբաղվածության ցուցանիշի մոտ 13 տոկոսը։

Այսօր գլոբալիզացիայի և շուկայի ծանր մրցակցության պայմաններում ավելի քան երբևե անհրաժեշտ է դարձել ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը։ Հաշվի առնելով աշխարհում տարբեր արդյունաբերական ոլորտների շարքում այս արդյունաբերության նշանակությունը աշխատատեղերի ստեղծման, բարձր ավելացված արժեքի և այլ արդյունաբերական ոլորտների համեմատ մեծ ներդրումներ չպահանջելու շնորհիվ, տեքստիլի արդյունաբերությունը դարձել է նանո տեխնոլոգիաների կիրառության գլխավոր բնագավառներից մեկը արտադրանքների ստեղծման ու բարելավման բնագավառում։ Նանո տեխնոլոգիաներով կարելի է հզորացնել տեքստիլի արդյունաբերությունը։ Նանո տեխնոլոգիաների կիրառմամբ և նոր նյութերի ստեղծմամբ ու զարգացմամբ կարելի է գոյություն ունեցող նյութերն օժտել նորովի հատկություններով և բարձրացնել դրանց արդյունավետությունը։ Նանո տեխնոլոգիաները տեքստիլի արդյունաբերությունը ի զորու են դարձնում ավելի մեծ արագությամբ հոգալ հաճախորդների աճող ու փոփոխվող կարիքները։ Հարկավոր է նշել, որ նանո տեխնոլոգիաները պարզապես միջոց չեն տեքստիլի նոր արտադրանքներ արտադրելու համար։ Շատ դեպքերում նանո տեխնոլոգիաներին ձգտելը դարձել է ձեռնարկությունների ռազմավարության մի մասը տեքստիլի շուկայում գոյատևելու համար։ Կանխատեսվում է 2022թ. տեքստիլի արտադրանքների շուկայում կիրառված նանո տեխնոլոգիաների արժեքը կկազմի ավելի քան 29 միլիարդ դոլար։ Այս հանգամանքը լավ դրդապատճառ է բազմաթիվ պետությունների ներդրումների համար, որոնք ունեն անհրաժեշտ կարողությունը։ Ներկայումս տեքստիլի արդյունաբերությունում նանոգիտության արտադրության գործում Իրանի մասնաբաժինը կազմում է աշխարհի մակարդակով համապատասխան ցուցանիշի շուրջ 3 տոկոսը։ Գիտելիքների արտադրության գործում այդպիսի ցուցանիշով Իրանը հայտնվում է Ֆրանսիայի նման պետությունների մակարդակին և նույնիսկ ավելի բարձր դիրքում քան Իսպանիան ու Ճապոնիան են։

Իրանական տեսքստիլի արդյունաբերությունում նանո տեխնոլոգիաների 20 տոկոսանոց օգտագործումը

Հակաբակտերիալ պոլիեստեր չիպսերի, նայլոնե ֆիլամենտային թելերի, հակաբակտերիալ պոլիեստերի, ջրակայուն, հակաբծային և բուրավետ գորգերի, հիգիենայի օգտագործման համար հակաբակտերիալ անհյուսվածք շերտերի, ալիքներից պաշտպանող տեքստիլի հաղորդիչ արտադրանքների արտադրումը տեքստիլի բնագավառում գիտելիքահենք ընկերությունների իրանցի հետազոտողների ձեռքբերումներից են։ Այդ գիտահետազոտողների այլ ակտիվություններից են տեքստիլի ոլորտի մեխանիզացիայի նախագծումն ու արտադրումը։ Իրանցի գիտահետազոտողների կողմից նախագծված ու արտադրված CF և BCFմանածագործական մեխանիզացիայի օգտագործումը արտադրողին հնարավորություն է տալիս արագ տեմպերով արտադրել որակյալ ու ներկի բարձր առանձնահատկություններով թել։ Նշված սարքի նախագծողներն ու հայտնագործողները այդ տեսակ մեխանիզացիայի սահմանափակ թվով արտադրողներից են, ովքեր կարողացել են ցանկալի շուկա գտնել տարածաշրջանում իրենց արտադրանքը վաճառելու համար։