Հունիս 14, 2017 14:16 Asia/Yerevan
  • Ճանաչենք իսլամը (141)

«Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի այս համարում շարունակելով Իմամ Ալիի իշխանության հատկանիշների քննարկումը կանդրադառնանք նրա տնտեսական ծրագրերին: Այսօր ձեզ կծանոթացնենք արտադրության ու շինարարության մասին Իմամ Ալիի որոշ ցուցումներին:

Իմամ Ալին իր իշխանության շրջանում ժողովրդին ամեն ինչից առաջ աստվածային բարեպաշտության կոչ էր անում: Քանի որ Ալիի նման մեծ մարդու իշխանության վերջնական նպատակը ժողովրդի հոգեկան աճն ու վեհացումը, կրոնական ու բարոյական ճիշտ համոզումների վերականգնումը և հասարակության մեջ սխալ ըմբռնումների դեմ պայքարն է: Նա այս վեհ նպատակի իրագործման համար մշակութային, քաղաքական, հասարակական ու տնտեսական ոլորտներում միջին նպատակներ նկատի ուներ: Սակայն տնտեսական ոլորտում նրա գլխավոր նպատակն արդարության, բարեշինության ու շինարարության տարածումն էր:

Իմամ Ալիի դիտանկյունից մարդը պատասխանատու է ամեն ինչի համար: Բացի այն որ նա իր, Աստծո, ժողովրդի և հասարակության առաջ պարտավորություններ է կրում, պատասխանատու է նաև հողի, ջրի, ծովի, անտառի ու բնության համար: Քաղաքների բարեշինության համար նա ճիշտ և նպատակաուղղված կերպով պիտի օգտվի բնական ռեսուրսներից, առանց այն որ բնությանը վնաս պատճառի և շրջակա միջավայրը ոչնչացնի: Բնական բարիքների նման շահագործման անհրաժեշտ պայմանն աշխատանքը, ջանքն ու ծրագրավորումն է: Այդ պատճառով էլ աշխատանքն Իմամ Ալիի տնտեսական գաղափարների հիմնարար սկզբունքներից է համարվում, որի արդյունքն է համարվում նաև արտադրությունը: Հետևաբար նա պարզաբանելով իսլամական մշակույթի մեջ աշխատանքի նշանակությունը ժողովրդին խրախուսում ու կոչ է անում առավել ջանք գործադրել և ասում է. «Աստծո ճանապարհին  որևէ շարժում ձեր երեխաների ու կնոջ կարիքները բավարարելու համար ձեր ջանքից ավելի կարևոր չի կարող լինել»:

 

Իմամ Ալիի դիտանկյունից մարդիկ պարտականություն ունեն շենացնել Երկրագունդը և օգտվել դրա բազմաթիվ բարիքներից: Նա ընդգծում է, որ Ադամի ու նրա սերնդի պարտականություններից մեկը Երկրագնդի շենացումն է և ասում է. «Աստված Ադամին Երկիր ուղարկեց, որպեսզի նրա սերնդի միջոցով շենացնի Երկիրը»: Իմամ Ալին իսլամական երկրի շենացման ուղին հարթելու համար կառավարությանն ու նրա գործակատարներին պարտավորեցնում է Երկրագնդի շենացման համար ծրագրավորում կատարել և ջանք գործադրել: Այդ պատճառով Եգիպտոսում իր գործակատար Մալեք Աշթարին ուղղած նամակի սկզբում նրա գլխավոր պարտականություններից մեկը Եգիպտոսի տարածքի շենացումն է հայտարարում: Ճիշտ է, որ հողի շենացումն իրականացվում է ժողովրդի ու հատկապես հողագործների միջոցով, սակայն Իմամ Ալիի դիտանկյունից իշխանությունն էլ այս կապակցությամբ պարտականություն ունի և պատասխանատվություն է կրում: Իրականության մեջ կառավարության գլխավոր դերակատարությունն ու պատասխանատվությունը գյուղատնտեսության բաժնի հովանավորման համար քաղաքականության մշակումը և գյուղատնտեսական արտադրանքների ճանապարհին առկա արգելքների վերացումն է: Հետևաբար նրա քաղաքականության հիման վրա իսլամական պետությունը հարկ ու տուրք գանձելուց առաջ պարտականություն ունի ռեսուրսներ ստեղծել և հող նախապատրաստել կապիտալի արտադրման համար:

Իմամ Ալիի տնտեսական քաղաքականություններում գյուղատնտեսության բաժնից բացի նաև հատուկ դիրք է գրավում արդյունաբերության ու առևտրի բաժնի հանդեպ ուշադրությունը: Այդ օրերին արաբների դիտանկյունից արդյունաբերությունն ու արդյունաբերական արտադրանքները մեծ նշանակություն չունեին և նրանք այն համոզման էին, որ արդյունաբերական աշխատանքները հասարակության ստոր խավին են վերաբերում: Իսլամ կրոնը երևան գալով ու ժողովրդի հայացքները փոխվելով Արաբական թերակղզում տնտեսական աշխատանքները նոր հունի մեջ դրվեցին: Մարգարեն ժողովրդին կոչ արեց արհեստ սովորել: Ալին էլ ժողովրդին խրախուսում էր արդյունաբերական ու արտադրական աշխատանքներով զբաղվել: Քանի որ նա հասարակության առաջադիմությունը պայմանավորում էր արդյունաբերական զարգացմամբ ու առևտրի աճով: Նա խալիֆայությունը ստանձնելուց հետո հատուկ ուշադրություն ցուցաբերեց առևտրականների, արհեստավորների ու արդյունաբերողների հանդեպ և նահանգապետերին հորդորեց նրանց հովանավորել: Քանի որ գիտակցում էր առևտրականների ու արհեստավորների անտեսումը հանգեցնելու է իսլամ ժողովրդի թուլացմանը: Մալեք Աշթարին ուղղված Իմամ Ալիի նամակում առևտրականների ու արհեստավորների մասին ասված է. «Ընդունիր առևտրականների ու արհեստավորների վերաբերյալ  իմ հորդորը և նրանց հանդեպ բարի եղիր: Թե նրանց, որ հաստատված են մի տեղ և թե նրանց՝ ովքեր իրենց ունեցվածքն ու հարստությունը վերցրած քաղաքից-քաղաք են գնում և թե նրանց՝ ովքեր ֆիզիկական ջանքերով են եկամուտ վաստակում, քանի որ նրանք բոլորն էլ օգուտ, անդորր ու հանգիստ են պարգևում ժողովրդին: Նրանք հեռավոր վայրերից, ծովից ու ցամաքից, դաշտից ու լեռներից օգուտ քաղելու միջոցներ են, այնտեղ՝ ուր ժողովուրդն այդտեղ իրար շուրջ չի հավաքվում ու չի համարձակվում այդտեղ գնալ: Այս դասակարգը մեղմ ու հանդարտ մարդիկ են և նրանց կողմից խռովության վտանգ գոյություն չունի, քանի որ խաղաղասեր ու խաղաղատենչ ժողովուրդ են ու չեն ըմբոստանում»:

 

Ալին ապրանքի կուտակումն ու այն չվաճառելը և կամ սուղ գներով վաճառելն ու նաև մենաշնորհը լճացման ու տնտեսական անկարգության պատճառներից է համարում: Հետևաբար նա լուրջ ծրագիր է մշակում դրանց դեմք պայքարի համար: Իմամը Մալեք Աշթարին ուղղած նամակում գրում է. «Իմացիր, որ շուկայում աշխատողներից շատերը նախանձ ու կծծի են, գեշ կերպով ապրանք են կուտակում և դրա համար իրենց կամքով գին են որոշում: Այս շահամոլությունն ու ապրանքը սուղ գներով վաճառելը ժողովրդին վնաս է պատճառում, իսկ կառավարիչների համար թերություն է համարվում: Հետևաբար դրան կանխիր»:

Իմամ Ալին ժողովրդին արտադրության, առևտրի ու արդյունաբերության կոչ անելով նաև արժութային որոշակի քաղաքականության էր հետևում: Նա վերահսկում էր ժողովրդի մոտ տարածված մետաղադրամների որակի վրա: Քանի որ այդ օրերին տնտեսական թուլության պատճառով մուսուլման արաբները դրամ հատելու հնարավորություն չունեին, առևտրի մեջ օգտվում էին հարևան երկրներում, այդ թվում Իրանում ու Հռոմում հատված մետաղադրամները: Այդ մետաղադրամները արաբների ու հարևանների միջև առևտրական գործարքների արդյունքում մուտք են գործում Արաբական թերակղզի: Սակայն Արաբական թերակղզում շրջանառության մեջ գտնվող դրամի ծավալը Իրանում ու Հռոմում շրջանառության մեջ գտնվող դրամի համեմատությամբ շատ չնչին էր: Հետևաբար Արաբական թերակղզում շրջանառության մեջ գտնվող դրամի արժեքը որոշվում էր դրա սահմաններից դուրս: Այդ պատճառով և իսլամական երկրներում դրամի արժեքը պահպանելու համար անհրաժեշտ էր վերահսկել շրջանառության մեջ դրված մետաղադրամների իսկությունը: Իմամ Ալիի ժամանակ կառավարությունը վերահսկում էր մետաղադրամների վրա: Իհարկե Հռոմի ու Իրանի տարածքները մուսուլմանների միջոցով նվաճվելուց և տնտեսական ձեռքբերումներ արձանագրելուց հետո մուսուլմանները որոշեցին ոսկե և արծաթե մետաղադրամներ հատել: Ալիի խալիֆայության շրջանում՝ հիջրեթի 40 թվականին, մետաղադրամներ հատվեցին, որոնց վրայից մաքրվել էին բոլոր ոչ-իսլամական խորհրդանիշները և դրա երկու կողմում քուֆի գրերով Ղուրանի այաներ էին գրված: Սակայն Իմամ Ալիի իշխանությունից հետո այդ մետաղադրամներն էլ անուշադրության մատնվեցին:

Իմամ Ալիի իշխանության շրջանում առևտրական որոշ գործարքներում թղթերից էին օգտվում: Այնպես որ առևտրականն ապրանքը հանձնելու դիմաց գնորդից թուղթ էր ստանում, որպեսզի նույն գումարը ստանա մեկ այլ անհատից: Իմամն այդ քայլով նպատակ ուներ հասարակության մեջ շրջանառության մեջ դնել դրամն ու կապիտալը և միևնույն ժամանակ պահպանել տնտեսական անվտանգությունը: Նա հաստատեց գույքի արժեքով ֆինանսական փաստաթղթերի միջոցով առևտրական գործարքների իրականացումը: Նաև տնտեսական աշխատանքները հովանավորելու նպատակով նրա հրահանգով մի քանի խանութներից բաղկացած շուկա կառուցվեց և նա այդ խանութները տրամադրեց վաճառականներին:

Իմամ Ալիի հասարակական ու տնտեսական քայլերը հանրագումարի բերելով պիտի ասել, որ նա հավատարիմ լինելով իսլամի սկզբունքներին և ուսուցումներին, ձգտում էր հասարակության անդամների երջանկության և իշխանությունը համարում էր այդ իդեալի իրագործման լավագույն միջոցը:

Իմամ Ալին իր տնտեսական ու հասարակական քաղաքականություններում հետապնդում էր երկու գլխավոր նպատակ: Դրանցից մեկն ուսուցման ու դաստիարակման միջոցով ժողովրդի հասարակական ու մշակութային բարեփոխումն էր, իսկ մյուսը՝ երկրի շենացումը: Իհարկե այս երկու նպատակների միջև ամուր կապ գոյություն ունի, քանի որ առանց ժողովրդի բարեփոխման հնարավոր չէ շենացնել երկիրը, իսկ առանց երկրի շենացման հնարավոր չէ բարեփոխել մարդկանց: Լճացած ու հիվանդ հասարակությունն արտադրության ու շենացման համար որևէ ձգտում չունի, մինչդեռ առողջ հասարակությունը ձգտում է հաղթահարել խնդիրները և մեկը մյուսի հետևից վերացնում է արգելքները: Առողջ ու կենսունակ հասարակությունն ակտիվ ու կենսուրախ է և ջանք գործադրելով կարող է բնությունից ձեռք բերել իրեն անհրաժեշտ սննդամթերքը, բնակարանն ու այլ կարիքները:

Հազրաթ Ալիի դամբարանը՝ Նաջաֆում

 

Իր կառավարության ծրագրերի իրագործման և հասարակության տնտեսական հարցերի կարգավորման համար Իմամ Ալին օգտվեց տարբեր մեթոդներից: Դրանցից մեկը ֆինանսական քաղաքականությունը, այդ թվում հարկերի գանձումն ու հասարակության մեջ հարստության արդար բաժանումն էր: Նա իշխանության օրակարգում ներառեց գյուղատնտեսության, արդյունաբերության ու առևտրի բաժինների, ինչպես նաև առևտրականների ու արհեստավորների հովանավորումը: Նաև տնտեսական վիճակը վերահսկելու համար լուրջ պայքար ծավալեց ապրանքի կուտակման ու սուղ գներով վաճառքի, հարստության կենտրոնացման, մենաշնորհատիրության ու չքավորության տարածման դեմ: Միևնույն ժամանակ ժողովրդին ու գործակատարներին շարունակ հորդորում էր առևտրական գործարքներում հարգել բարոյական չափանիշներն ու լինել արդար: