Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է Իրանի անցած շաբաթվա տնտեսական իրադարձությունների քննարկմանը:
Իրանը ներդրման համար տնտեսական բազմազան հնարավորություններ ու տարածքներ ունի: Դրանցից մեկը Պարսից ծոցի հանքային ու մետաղական արդյունաբերության տնտեսական հատուկ գոտին է: Մեր այս շաբաթվա հաղորդման առաջին զրույցը հատկացված է դրան:
Պարսից ծոցի հանքային ու մետաղական արդյունաբերության տնտեսական հատուկ գոտին զբաղեցնում է 5000 հեկտար տարածություն: Այս տարածքը հյուսիսից միացած է՝ 8-րդ, «Սեթարե Խալիջ Ֆարս» և «Հորմոզ» նավթազտարաններին, հարավից՝ հանքային նյութերի ու նավթամթերքի բեռնավորման ու բեռնաթափման նավամատույցներին և Պարսից ծոցի ազատ ջրերին, արևմուտքից՝ «Շահիդ Ռաջայի» նավահանգստին, իսկ արևելքից՝ 1200 մգվ հզորությամբ «Թավանիր»-ի էլետրակայանին, Բանդար Աբբաս նավահանգստին ու երկաթգծերին ու այդ պատճառով ներդրման ներգրավման համար յուրահատուկ հնարավորություններ ունի:
Ներքին ու արտաքին ներդրման ներգրավման համար պայմանների ստեղծումը և դրանց արդյունաբերական ու հանքային միավորների կառուցման, ինչպես նաև տնտեսական զարգացման աճի, աշխատատեղերի ստեղծման, մոդեռն տեխնոլոգիաների ընդլայնման ու նաև համաշխարհային շուկաներում մրցակցության նպատակով արտահանման ընդլայնումն այս տարածքի ստեղծման համար ծրագրավորված նպատակներն են:
Օրական մեկ միլիոն բարել թողունակությամբ 8-րդ, «Սեթարե Խալիջ Ֆարս» և «Հորմոզ» նավթազտարանների նավթի ու գազի հսկա պաշարների օգտագործման հնարավորության գոյությունը, ինչպես նաև դրա հարևանությունը երկրի երկաթքարի կարևոր հանքերին ու նաև որպես ալյումինի ու պողպատի արտադրման նախանյութ երկրի այլ հանքերին հասանելիությունը, երկաթգծային ենթակառույցների գոյությունը և ծովային ենթակառույցներին, այդ թվում բեռնավորման ու բեռնաթափման նավամատույցներին զուգահեռ Բանդար Աբբաս նավահանգստի միջազգային օդանավակայանին դյուրին հասանելիություն ունենալը բացառիկ հնարավորություններ են ստեղծել այս տարածքի համար: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Առևտրի ու զարգացման համաժողով՝ UNCTAD –ի վերջին զեկույցի համաձայն Իրանը 2016 թվականին 3 միլիարդ 371 միլիոն դոլար ներդրում ներգրավելով այդ բնագավառում 64 տոկոս աճ է արձանագրել:
UNCTAD-ի ընդգծմամբ 2016 թվականին աշխարհում ստորագրվել են ներդրման միջազգային 37 համաձայնագրեր, որտեղ Թուրքիան 7 համաձայնագրերով կանգնած է առաջին՝ իսկ Իրանը երեք համաձայնագրերով՝ երրորդ դիրքում:
-----------------
Մինչ այսօր Ավստրիայի տարբեր պատվիրակություններ Իրան են այցելել ու փոխադարձաբար Իրանից այդ երկիր են մեկնել բազմաթիվ պատվիրակություններ: Այս փոխայցելությունները հանգեցրել են արդյունաբերության ու հանքերի բաժնում կողմերի միջև պայմանագրերի ստորագրմանը:
Այդուհանդերձ այդ պայմանագրերի գործադրումը պահանջում է բանկային հարաբերությունների համար դյուրություններ ստեղծել, որպեսզի այդպիսով հնարավոր լինի երկու երկրի ներուժին համապատասխան ընդլայնել երկու երկրի տնտեսական համագործակցություններն ու պայմանագրերը:
Այս թեման քննարկման դրվեց այս շաբաթ Իրանի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարի Ավստրիայի ֆինանսների նախարարի ու Կենտրոնական բանկի գլխավոր տնօրենի հետ հանդիպման ժամանակ և կողմերը զրուցեցին երկու երկրի միջև տնտեսական, բանկային ու առևտրական համագործակցության ընդլայնման ուղիների շուրջ:
Այդ մասին է պատմում մեր հաղորդման հաջորդ զրույցը:
Իրանի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարար Ալի Թայեբ Նիան շաբաթ օրը Ավստրիայի ֆինանսների նախարար Հանս Յորգ Շելլինգի և Կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Էվալդ Նոուոթնիի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց. «Ավստրիայի տնտեսական ոլորտի պաշտոնատարների Թեհրան կատարած ուղևորության նպատակն էր քննարկել երկու երկրի միջև անցած տարի տեղի ունեցած բանակցությունների արդյունքների իրագործման հետապնդումը, այդ թվում կրկնակի հարկերի գանձումից խուսափելը, մաքսային համագործակցության բնագավառում համաձայնագրերը, արտաքին ներդրման խրախուսումն ու բանկային հարաբերությունների ընդլայնումը»:
Ավստրիայի պաշտոնատարների ընդգծմամբ Իրանի ու Ավստրիայի բանկերի միջև լավ հարաբերություններ են հաստատվել և ավստրիական բանկերը ֆինանսական երաշխիքների ստեղծման և իրանական բանկերի հետ ֆինանսական փոխանակումների մեծ ցանկություն ունեն: Բանկային հարաբերությունները համարվում են տնտեսական հարաբերությունների զարկերակը:
Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Վալիոլլահ Սեյֆն էլ կիրակի օրը Ավստրիայի ֆինանսների նախարար Հանս Յորգ Շելլինգի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ բանկային համագործակցությունները, հատկապես բանկային ուսուցման ոլորտում համագործակցությունը ներառում է միջազգային օրվա ստանդարտների հետ իրանական բանկերի համապատասխանեցումը:
Սեյֆը մատնանշելով , որ իրանական բանկերը պատրաստվում են ավստրիական բանկերի հետ առավել ընդլայնված համագործակցության համար, ասաց. «Ավստրիայի «Ուր Բանկ»-ն Իրանի Կետրոնական բանկի և 22 այլ բանկերի համար հաշիվներ է բացել և հարաբերություններ է ստեղծել»:
Այս պահին Իրանի ու Ավստրիայի միջև առևտրաշրջանառությունը տարեկան շուրջ 400 միլիոն դոլար է և համաձայնություն է կայացել առաջիկա տարի դա բարձրացնել 5 միլիարդ դոլարի:
Իրանի ու Ավստրիայի միջև համագործակցությունը կենտրոնացած է հետազոտության ու զարգացման, գիտելիքահենք ընկերությունների միջև կապերի, ինչպես նաև շրջակա միջավայրի և օրգանիկ գյուղատնտեսության շուրջ հետազոտությունների վրա: Իրանը նպատակադրել է ընդլայնել ներդրումներն ու տնտեսական համագործակցությունը, համատեղ արտադրությունն և արտադրանքները տարածաշրջանի երկրներ արտահանելը և առևտրական հարաբերությունների ընդլայնումը: Այս հիման վրա Իրանի էկոնոմիկայի ու ֆինանսների և Ավստրիայի տեխնոլոգիայի նախարարությունների համագործակցությամբ մշակվել է Իրանի ու Ավստրիայի տնտեսական, արդյունաբերական ու առևտրական համագործակցությունների ընդլայնման ուղեքարտեզը:
Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Մոհամմեդռեզա Նեըմաթզադեն ասել է, որ գիտական ու տեխնիկական և առևտրական համագործակցությունների, նաև տարբեր բնագավառներում ներդրման ուղեքարտեզը հստակեցված է և Իրանը պատրաստ է նրա շրջանակներում համագործակցության համար:
Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարի ընդգծմամբ նավթային ոլորտում համագործակցության, ինչպես նաև մետրոյի և ճամբորդատար վագոնների արտադրման համար պայմանագրեր են ստորագրվել իրանական ու ավստրիական ընկերությունների միջև, որոնց արժեքը ավելի քան մեկ միլիարդ եվրո է գնահատվում:
Իրանի ու Ավստրիայի տնտեսական ոլորտի գործարարները կարող են ներգրավվել առավել բազմազան ոլորտներում: Դրանցից մեկը դեղորայքի ապահովումն է, որի կապակցությամբ կողմերն անցյալում լավ համագործակցություն են ունեցել և նկատի առնելով այդ ոլորտում Իրանի արձանագրած առաջադիմությունը հարևան երկրների շուկաների կարիքն ապահովելու համար համատեղ ներդրման հնարավորություն գոյություն ունի:
Տրանսպորտի բաժնում էլ Իրանի կառավարության քաղաքականություններից մեկը ներքաղաքային ու միջքաղաքային երկաթգծերի ցանցի ընդլայնումն է և Ավստրիան այդ բնագավառում լավ փորձ ունենալով կարող է համագործակցել Իրանի հետ:
Ըմպելի ջրի ապահովման, թափոնների ոչնչացման, ենթակառույցների ընդլայնման, տեխնոլոգիայի ու շրջակա միջավայրի նման բնագավառներում համագործակցության ընդլայնումը, որտեղ Ավստրիան մեծ փորձ ունի, կարող է ազդեցիկ լինել երկու երկրի միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցում:
-------------------
Թեհրանն անցած շաբաթ հյուրընկալեց Մալայզիայի տնտեսական բարձրաստիճան պատվիրակությանը:
Երկուշաբթի օրը մի պատվիրակություն գլխավորելով Թեհրան ժամանեց Մալայզիայի արտաքին առևտրի ու արդյունաբերության նախարար Մուսթաֆա Մոհամմեդը:
Դրան զուգահեռ Թեհրանում գումարվեց Թեհրանի ու Կուալա-Լումպուրի տնտեսական միջպետական հանձնաժողովի նիստը և Իրանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների և Մալայզիայի արդյունաբերության ու արտաքին առևտրի նախարարները ստորագրեցին նիստի ամփոփիչ փաստաթուղթը:
Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին չորեքշաբթի օրը կայացած երկու երկրի միջպետական հանձնաժողովի նիստից հետո, ասաց. «Իրանի ու Մալայզիայի միջև համագործակցության փաստաթուղթ ստորագրվելով երկու երկրի միջև առևտրի ծավալը, որ ներկայումս 700 միլիոն դոլար է եռապատկվելու է:
Իրանն ու Մալայզիան համագործակցության համար բազմատեսակ հնարավորություններ ունեն: Մալայզիան տնտեսական բարձր աճ ունեցող երկրներից է, որ արագ տեմպերով ընթանում է զարգացման ուղղությամբ, իսկ Իրանն ունի տարածաշրջանի ամենախոշոր տնտեսությունը, որն աշխարհում զբաղեցնում է 18-րդ տեղը:
Մալայզիան մեծ նշանակություն ունի ԻԻՀ-ի համար և շարունակ երկու երկրի միջև լավ հարաբերություններ են հաստատված եղել: Մալայզիան գտնվում է Ասիայի արևելքում և անդամակցում է Ասիայի հարավ-արևելյան երկրների միություն՝ «Ա. Սե. Ան»-ին, իսկ Իրանը գտնվում է Ասիայի արևմուտքում ու կարող է լայն հնարավորություններ տրամադրել մալայզիական ընկերություններին: Իրանը բացի իր 80 միլիոնանոց շուկայից հարևան երկրներում մեծ շուկաներ ունի և մալայզիական ընկերությունները կարող են օգտվել այդ հնարավորությունից: