Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է անցած շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձությունների քննարկմանը:
Իրանի տնտեսական լայն հնարավորություններն այդ երկրի հետ արտաքին համագործակցություններն ու այդտեղ ներդրումը դարձրել են գրավիչ:
Անցած շաբաթ Իրանի գլխավոր հյուպատոսության, Թաթարստանի հանրապետության արդյունաբերության ու առևտրի նախարարության և առևտրի ու արդյունաբերության պալատի, Ժամանակակից Իրանի ուսումնասիրության կենտրոնի և «Փարալեքս» ընկերության համագործակցությամբ միօրյա համաժողով գումարվեց:
Մեր հաղորդման առաջին զրույցը հատկացված է այդ սեմինարին:
Թաթարստանի հանրապետության կենտրոն Կազանում Իրանի գլխավոր հյուպատոս Ալի Բեման Էղբալի Զարեչի ընդգծմամբ առևտրի ոլորտում Իրանի կառավարության նվաճումները, այդ թվում առևտրի դրական հաշվեկշիռը, այլ երկրների հետ հարաբերությունների ու համագործակցությունների ընդլայնումը նաև միջազգային շրջանակների հետ հարաբերությունների խորացումն Իրանի տնտեսությունն առավել կենսունակ են դարձրել:
Թաթարստանի հանրապետության առևտրի ու արդյունաբերության փոխնախարար Դենիս Վալիևն այդ նիստում անդրադառնալով Իրանի հետ այդ հանրապետության հարաբերությունների ընդլայնմանն, ասաց. «Տնտեսական տարբեր բնագավառներում համագործակցությունների ընդլայնման ուղղությամբ կողմերն անհրաժեշտ քայլեր պիտի ձեռնարկեն: Ռուսաստանի շուկան հարմար առիթ է իրանցի արտադրողների համար, որից չպիտի հրաժարվել»:
Կազանում Իրանի գլխավոր հյուպատոս Ալի Բեման Էղբալի Զարեչն այդ կապակցությամբ համոզված է, որ էներգետիկայի ու ծանր արդյունաբերության բնագավառում Թեհրանի ու Կազանի միջոցով տնտեսական լավ աշխատանք է իրականացվում:
Կազանում Իրանի գլխավոր հյուպատոսն ակնարկելով Իրանի նավթային պաշարներին և «Թաթնավթ» ընկերության հնարավորություններին համոզմուք հայտնեց, որ նավթի ոլորտում հարաբերությունների ընդլայնման լավ հեռանկար գոյություն ունի:
Կատարված ծրագրավորումների համաձայն, Իրանում ռուսական 250 ընկերությունների համար գործունեության հնարավորություն է ստեղծվել: Այս պահին Իրանի Կասպյան նավահանգիստների և Ռուսաստանի Աստրախանի նավահանգստի միջև առևտրական համագործակցությունների ընդլայնման հնարավորություն գոյություն ունի:
Կազանում Իրանի գլխավոր հյուպատոսը համոզված է, որ Իրանի նահանգների և Թաթարստանի հանրապետության միջև սկսված լավ համագործակցությունը պիտի ընդլայնվի, քանի որ դա կարող է ազդեցիկ լինել Թեհրան-Մոսկվա հարաբերությունների ընդլայնման հարցում:
Տնտեսական պաշտոնական աղբյուրների հայտարարության համաձայն «Թաթնավթ» ընկերությունն արտասահմանյան մի քանի այլ ընկերությունների հետ միասին 2016 թվականին նավթային կարևոր պայմանագրեր ստորագրեց Թեհրանում և նկատի առնելով այդ նվաճումը ձևավորված համագործակցությունները կարող են աճել տնտեսական բարձր մակարդակների:
Իրանի ու Ռուսաստանի էներգետիկայի կոմիտեի վերջին նիստում հայտարարվեց, որ իրանական ու ռուսական նավթի ու գազի ընկերությունների միջև համագործակցության ընդլայնման պոտենցիալը շատ ավելի մեծ է նրանից ինչը մինչ այսօր իրագործվել է կողմերի միջոցով: Իրականության մեջ պիտի ասել, որ Իրանի ու Ռուսաստանի միջև տնտեսական, նաև նավթի ու գազի ոլորտում համագործակցության ու հարաբերության խորքն ու մակարդակը չի համապատասխանում երկու երկրի միջև քաղաքական ու ռազմավարական հարաբերություններին:
Իրանի նավթի փոխնախարար Հոսեյն Զամանինիայի ընդգծմամբ նավթն ու գազը միակ բնագավառներն որտեղ ներդրման համար խոշոր արգելքներ գոյություն չունեն և արտասահմանյան ընկերությունների ու երկրների հետ բանակցությունների ժամանակ նկատի առնելով Իրանի նավթի ազգային ընկերության սահմանափակ կապիտալը, ներդրումը համարվում է բանակցության գլխավոր թեման և դա ի տես այն բանի, որ Իրանի ու Ռուսաստանի միջև կապիտալի պոտենցիալը չափազանց մեծ է:
Իրանն ու Ռուսաստանը երկուսն էլ էներգիայի խոշոր արտադրողներ են: Դա ի տես այն բանի, որ առաջիկա վեց ամսում արդյունքի են հանգելու ԵԱՏՄ-ի անդամ երկրների հետ Իրանի բանակցությունները:
---------------------
Անցած շաբաթ սկսվեց Իրանից Իրաք գազի փորձնական արտահանումը: Մեր հաղորդումը կշարունակենք այդ մասին պատմող զրույցով:
2011 թվականից ի վեր թղթի վրա մնացած Իրանից Իրաք գազ արտահանելու պայմանագիրն ի վերջո անցած շաբաթ արդյունքի հանգեց և փորձնական կերպով սկսվեց Իրանից դեպի Իրաք գազի արտահանումը:
Իրանից դեպի Իրաք գազի արտահանման համաձայնագիրը ստորագրվեց 2011 թվականին և երկու տարի անց վերածվեց պայմանագրի: Համաձայն այդ պայմանագրի Իրանը օրական 20-ից 25 միլիոն խմ գազ պիտի արտահանի Իրաք: Բաղդադի «Ալ-Մանսուրա» և «Ալ-Սադր» էլեկտրակայաններին անհրաժեշտ վառելիքի ապահովման համար կնքված այս պայմանագրի ծավալը մի հավելվածով բարձրացվեց օրական 25 միլիոն խմ-ի, այն ընդգծմամբ, որ տարվա տաք օրերին դա կարող է բարձրանալ մինչև օրական 35 միլիոն խմ-ի: 2015 թվականի նոյեմբերին Իրանից Իրաքի Բասրա քաղաք գազի արտահանման երկրորդ պայմանագիրը ստորագրեցին Իրանի նավթի փոխնախարար Համիդռեզա Էրաղին և Իրաքի էլեկտրաէներգիայի փոխնախարար Խալեդ Հասան Սալեհը: Թեև Իրանը շարունակ հայտարարել է, որ պատրաստ է այդ պայմանագրի գործադրման համար, սակայն տարբեր հարցեր, այդ թվում Իրաքում անվտանգության հետ կապված խնդիրներն ու այդ երկրում LC բացելու հետ կապված բարդությունները հետաձգում էին դրա գործադրումը:
Ի վերջո չորեքշաբթի հունիսի 21-ի գիշեր սկսվեց Իրանից Իրաք բնական գազի փորձնական արտահանումը: Գազի արտահանումը սկսվել է օրական շուրջ 7 միլիոն խմ ծավալով, որը պիտի բարձրացվի մինչև 35 միլիոն խմ-ի: Իրաքը մտադիր է Իրանից ներկրած գազով ապահովել իր էլեկտրակայաններին անհրաժեշտ վառելիքը և դրանով փոխարինել նավթն ու դիզվառելիքը: Մինչև մեկ ամիս տեղի կունենա այս գազատար խողովակագծի շահագործման պաշտոնական հանդիսությունը:
Նավթի ու գազի համատեղ դաշտերի ընդլայնումը, նավթի ու գազի բնագավառում Իրանից Իրաք ինժիներական ու տեխնիկական ծառայությունների և ապրանքի արտահանումը, նավթի ու գազի փոխանակումը և Իրաքի նավթազտարանների ենթակառույցների ընդլայնմանը սատարելն ավելի վաղ Իրանի ու Իրաքի նավթի նախարարների միջև ստորագրված համաձայնագրի կետերից են:
Իրաքում Իրանի դեսպանի ընդգծմամբ Իրաքի վարչապետի անցած շաբաթ Թեհրան կատարած ուղևորությամբ հատկապես տնտեսական բաժնում ԻԻՀ-ի ու Իրաքի հարաբերությունները նոր փուլ են մտել:
Իրաքի վարչապետն անցած շաբաթ Թեհրան ուղևորվելով հանդիպեց իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդին:
Անկասկած հենց այնպես որ ԻԻՀ-ն քաղաքական ու ապահովական բնագավառներում կանգնած է եղել Իրաքի կողքին, տնտեսական ոլորտում էլ սատարելու է Իրաքի կառավարությանն ու ժողովրդին:
Իհարկե Իրաքի կառավարությունն էլ պիտի այդ երկրում իրանական ընկերությունների ներկայության համար հող նախապատրաստի և վերացնի այդ ճամփին առկա խոչընդոտները:
-----------------
Նավթի գներն անցած շաբաթ համաշխարհային շուկաներում անկում ապրեցին: Իրանի նավթի նախարար Զանգանեն անդրադարձել է նավթի գնի անկման պատճառներին ու այդ կապակցությամբ ՕՊԵԿ-ի ընդունած որոշումներին: Այդ թեմային է հատկացված մեր հաղորդման վերջին զրույցը:
Նավթի գները վերջին ամիսներին անկումային ընթացք են ունեցել և վերջին օրերին նավթի գնի շուրջ 40 դոլարի իջնելը կրկին մտահոգություն է պատճառել նավթ արդյունահանող երկրներին: Նավթի գնի ներկա մակարդակում պահվելը և կամ դրա գնի անկումն այդ երկրների տնտեսություններին կանգնեցնելու է բյուջեի դեֆիցիտի արջև։
Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն կառավարության նիստին առընթեր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նավթ գնի անկմանն ասաց. «Նավթի գնի անկման պատճառն ԱՄՆ-ի կողմից նավթի արդյունահանման ծավալի չնախատեսված բարձրացումն է, այնպես որ ԱՄՆ-ի նավթի արդյունահանման ծավալը վերջին քանի ամիսների ընթացքում օրական շուրջ 900 հազար բարել ավելացել է և դա գերազանցում է ՕՊԵԿ-ի կանխատեսումներին»:
«Մենք խորհրդակցություններ են կատարում ՕՊԵԿ-ի անդամների հետ, որպեսզի պատրաստվեն այդ կապակցությամբ որոշումներ ընդունելու համար: Իհարկե այդ կապակցությամբ որոշումը դժվար կլինի, քանի որ ՕՊԵԿ-ը պարտավոր կլինի կրճատել իր արդյունահանմա ծավալը: Իհարկե ՕՊԵԿ-ի որոշ անդամներ համոզված են, որ նավթի արդհյունահանման ծավալի կրճատումից երկար ժամանակ չի անցել և դրա ազդեցիկության չափը գնահատելու համար համբերատար պիտի լինել»,-նշեց Զանգանեն: