Հուլիս 12, 2017 20:16 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է Իրանի անցած շաբաթվա տնտեսական իրադարձությունների քննարկմանը:

ԻԻՀ-ի դեմ ԱՄՆ-ի թշնամական քայլերը անհիմն պատրվակներով նոր շրջափակումների տեսքով շարունակվում է: Այս կապակցությամբ ամենավերջին քայլը «Իրանի ապակայունացնող քայլերի դիմակայում-2017» օրենքն է: Այս նախագիծը ներառում է հրթիռային և ահաբեկչության հետ կապված շրջափակումներն ու նաև սպառազինական շրջափակումների գործադրումը:

Այս շրջափակումներն այն պայմաններում են, երբ ԱՄՆ- ՀԳՀԾ-ի շրջագծում պարտավորություն է ստանձնել չվերականգնել կամ կրկին չպարտադրել այն շրջափակումները, որոնք ՀԳՀԾ-ի արդյունքում հանվել են:

ՀԳՀԾ-ի համաձայն շատ երկրներ, այդ թվում եվրոպական կողմերն Իրանի հետ տնտեսական համագործակցության հնարավորություն ստացան և ներկայումս վերացվում են այդ ճամփին, այդ թվում բանկային համակարգին հասանելիության ուղղությամբ առկա արգելքները:

Իտալական «Լա Ռեփուբլիքա» օրաթերթը վերջերս «Թրամփն սպառնում է 30 միլիարդ եվրո արժողությամբ պայմանագրին» խորագրով հոդվածում գրեց. «Չնայած արևմուտքի հետ Իրանի միջուկային համաձայնության եվրոպական բանկերն ԱՄՆ-ի սարսափից Իրանի հետ չեն աշխատում և Իրանի դեմ շրջափակումները պահպանվում են»:

Դա ի տես այն բանի, որ ԵՄ-ն ավելի վաղ արձագանքելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը չեղարկելու կապակցությամբ ԱՄՆ-ի սադրանքներին ու սպառնալիքներին մի հաղորդագրությամբ ընդգծելով ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած բոլոր պարտավորությունների հանդեպ իր հավատարմությունը հայտարարեց, որ վճռակամ է անկախ որոշում կայացնել և ԱՄՆ-ն չի կարող հօգուտ իրեն բռնազավթել Եվրոպայի շահերը:

Այս շրջագծում և Հարավային Փարսի 11-րդ բլոկի կապակցությամբ «Թոթալ» նավթային ընկերության հետ նավթային մեծ պայմանագրի ստորագրումից հետո այս շաբաթ Թեհրանում բրիտանական ընկերությունների ներկայությամբ կայացավ «Իրանի նավթի, գազի ու պետրոքիմիայի բնագավառներում արտաքին ներդրման ներգրավման» թեմայով նախնական նիստը:

Երկօրյա այս նիստը Լոնդոնում ներդրման միջազգային տարեկան նստաշրջանի կազմակերպիչ՝ Exchange Frontier և միջազգային խորհրդատվական International Smith Adam ընկերությունների, նաև իրանցի գործարարների մասնակցությամբ երկուշաբթի օրը գումարվեց Թեհրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի ու գյուղատնտեսության պալատի վայրում:

Իսկ երեքշաբթի օրը Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի ու գյուղատնտեսության պալատի պատվիրակությունը մասնավոր բաժնի գործարարների ընկերակցությամբ Բելգիա և ապա Լյուքսեմբուրգ ուղևորվեց:

Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի ու գյուղատնտեսության պալատի նախագահ Ղոլամռեզա Շաֆեիի գլխավորությամբ Իրանի առևտրի բնագավառի 35 գործարարների պատվիրակությունը Բելգիայում կմասնակցի Իրան առևտրի համաժողովին, իսկ Լյուքսեմբուրգում կբանակցի այդ երկրի առևտրականների ու գործարարների հետ: Իրանի առևտրական պատվիրակությանը մաս են կազմում սննդային արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, անվտանգության համակարգերի, գյուղատնտեսության, պողպատի, փայտի արդյունաբերության, բժշկական սարքավորումների, դեղագործության, էներգետիկայի, պետրոքիմիայի, գորգի, շինանյութերի ու ռետինի արտադրման ոլորտի գործարարներ:

-------------------------

Իրանն ու Հայաստանն անցած շաբաթ տեղեկացրեցին տնտեսական համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Մեր հաղորդման հաջորդ զրույցը պատմում է այդ մասին:

Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի փոխնախարարն ու ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը չորեքշաբթի օրը Երևանում համաձայնեցին տնտեսական համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու շուրջ:

Կողմերը համաձայնեցին, որպեսզի երկու երկրի դեսպանատների և Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացման նախարարության երկու փորձագետներ որպես աշխատանքային խմբի անդամներ, յուրաքանչյուր ամիս երկու նիստ գումարեն և քննարկելով ներկայացված խնդիրներն ու բարդությունները և վերլուծելով տեղեկությունները, արդյունքի մասին զեկուցեն պատկան պատասխանատուներին:

Մոջթաբա Խոսրոթաջն ավելի վաղ հանդիպում ու զրույց ունեցավ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ:

Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի կազմակերպության տնօրենը  մասնակցեց նաև  ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և ԵԱՏՄ-ի պատվիրակության ներկայությամբ գումարված Իրան-ԵԱՏՄ նստաշրջանին, որտեղ քննարկվեցին  տնտեսական համագործակցության ծրագրերը:

2016 թվականի դեկտեմբերին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի Երևան կատարած ուղևորությունից հետո Իրան-Հայաստան հարաբերությունները նոր փուլ են մտել: Այս պահին երկու երկրները նախորդ համաձայնությունների շրջագծում հող են նախապատրաստում կայացած համաձայնությունների գործադրման համար: Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների ընդլայնումը բազմակողմ նշանակություն ունի: Փորձագետների համոզմամբ Իրանն ու Հայաստանը համագործակցությունների ընդլայնման մեծ պոտենցիալ ունեն: Այդ պատճառով էլ այդ համագործակցությունների ընդլայնման բնագավառում ներդրումը կարող է արդյունքի հանգել և հանգեցնել տարածաշրջանային գործակցությունների ընդլայնման:

Իրանն ու Հայաստանն ապացուցել են, որ վճռակամ են օգտվել բոլոր առիթներից: էներգետիկայի, գյուղատնտեսության, տուրիզմի, տրանսպորտի ու տեխնոլոգիաների բանգավառներում համագործակցությունն ու նաև ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցության հարցում Հայաստանի հովանավորությունն այս ուղղությամբ վերցված քայլերից են:

ԵԱՏՄ-ն 2015 թվականին հիմնադրվեցին Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը, որին հետագային միացան Հայաստանն ու Ղրղզստանը:

Իրանի Իսլամական Հանրապետության հանքերի, արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալն անցած շաբաթ  ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ հանդիպմանը քննարկեց  երկկողմ հարաբերությունների զարգացման հարցը:Երևանում կայացած հանդիպմանը զեկուցվել է արտոնյալ առևտրի համաձայնագրի ստորագրմանն ուղղված տարիֆների կրճատման նպատակով երկու երկրի միջև բանակցությունների  գործընթացի մասին :

Այս այցի շրջանակներում Իրանը և ԵԱՏՄ անդամ հինգ երկրները Երևանում համաձայնության հանգեցին 530 արդյունաբերական արտադրանքների պարագային արտոնյալ սակագների և ներկրման տարիֆները զրոյացնելու շուրջ:

Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի փոխնախարար Մոջթաբա Խոսրոթաջը և ԵԱՏՄ-ի առևտրի նախարար Վեռոնիկա Նիկիշինան նախաստորագրեցին արտոնյալ սակագների և արդյունաբերական արտադրանքների ներկրման տարիֆները զրոյացնելու մասին Իրանի ու ԵԱՏՄ-ի համաձայնագիրը:

ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրման նախարար Սուրեն Կարայանի և Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի փոխնախարար Մոջթաբա Խոսրոթաջի հանդիպման ժամանակ քննարկվեցին տնտեսության ու գյուղատնտեսության բնագավառներում երկու երկրների առավել համագործակցության ենթահողերը:

Միևնույն ժամանակ Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիայի նախարար Մոհամմեդ Ֆարհադին անցած ուրբաթ օրը Երևանում հանդիպելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին քննարկեց հատկապես էներգետիկայի և նոր տեխնոլոգիաների բնագավառում երկու երկրի համագործակցությունների ընդլայնման ուղիները:

Հանդիպման ժամանակ Աշոտ Մանուկյանն ասաց, որ Էներգիայի բնագավառում երկու երկրի համագործակցությունը գտնվում է ընդունելի մակարդակում և նկատի առնելով նոր էներգիաների բնագավառում ԻԻՀ ձեռքբերումները,  Հայաստանը ցանկանում է օգտվել էներգիայի բաժնում Իրանի փորձից:

Իրանը նույնպես գիտության, ուսման, հետազոտության բնագավառներում իր փորձը Հայաստանին փոխանցելու և հետազոտական նախագծերում համատեղ համագործակցության պատրաստակամություն հայտնեց:

-----------------

Իրանի ու Հայաստանի միջև բանակցություններին զուգահեռ Թեհրանն ու Անկարան հետապնդեցին արտոնյալ սակագների շուրջ բանակցությունները և այդ նպատակով Թուրքիայի էկոնոմիկայի նախարարն առևտրական մի պատվիրակություն գլխավորելով Թեհրան ուղևորվեց:

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմեդռեզա Նեըմաթ Զադեն կիրակի օրը Թեհրանում Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի հետ հանդիպման ժամանակ երկու երկրի միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացման կապակցությամբ հույս հայտնելով հայտարարեց, որ Իրանը կարող է մինչև 4 տոկոս պակսեցնել արտոնյալ սակագները և Թուրքիային առաջարկեց մինչև 10 տոկոս սակագները մոտեցնել զրոյին:

Թուրքիայի էկոնոմիկայի նախարարն այդ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ այդ երկիրը նպատակադրել է 2017 թվականին գերազանցել 155 միլիարդ դոլար արտահանման սահմանագիծը: