Ճանաչենք իսլամը (146)
Իմամ Հասանի կնքած խաղաղությունից հետո խելացի ծրագրավորում կատարվեց: Այն իմաստով, որ իսլամը չընկավ խալիֆայություն կոչվող հոսանքի մեջ և դա ի տես այն բանի, որ խալիֆայությունը գնալով վերածվում էր թագավորության: Դա Իմամ Հասանի հնարամտության շնորհիվ էր, որ Մեքքայից ծնունդ առած և հետո Իմամ Ալիի ու իր ժամանակաշրջանում իսլամական իշխանության հանգած իսլամական հոսանքը առաջնորդեց մեկ այլ և ոչ թե իշխանության խողովակով:
Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի այս շաբաթվա համարը հատկացված է Իմամ Հասան Մոջթաբայի առաջնորդությանը: Նա Աստծո մեծ մարգարեի թոռն էր և առիթն էր ունեցել, որպեսզի դաստիարակվելով Երկրի վրա հայտնված ամենակատարյալ մարդկանց, այսինքն իսլամի մարգարեի, Իմամ Ալիի ու Հազրաթ Ֆաթեմեի գրկում պատրաստվել ապագայում իսլամ ժողովրդին առաջնորդելու համար:
Անկասկած աշխարհում վերջին մարգարե Մոհամմեդից առավել կատարյալ մարդ չի հայտնվել ու Հասան Իբն Ալին նման մեկ հեղինակության թոռն է: Մարգարեն այդ սերն ու համակրանքն արտահայտում էր հանրության ներկայությամբ: Բոխարին հղում է կատարել Աբուբաքրին ով ասում է. «Տեսա մարգարեն քարոզում էր և նրա կողքին էր Հասան Իբն Ալին: Մեկ հայացքն ուղղում էր ժողովրդին ու մեկ էլ Հասանին և ասում էր. «Ով կսիրի Հասան ու Հոսեյնին ինձ է սիրելու և ով նրանց հետ թշնամություն անի, իմ թշնամին է լինելու»:
Պատմում են, որ մարգարեն ասել է. «Հասանն ու Հոսեյնը դրախտի բնակիչ երիտասարդների թագն են»: Նա նաև նշել է. «Հասանն անուշաբույր ծաղիկ է, որին ես քաղել եմ աշխարհից»:

Աստծո մարգարեի աջակիցներից մեկն ասում է. «Տեսա մարգարեին, որ ուսերին էր առել Հասանին ու ասում էր. «Տեր Աստված ես սիրում եմ Հասանին: Դու էլ նրան սիրիր»:
Անկասկած սիրո նման արտահայտություն այն էլ բացահայտ կերպով միայն զգացական բնույթ չի կարող կրել, այլ մարգարեն այդ վերաբերմունքով այլ նպատակ էր հետապնդում: Նա թե ցանկանում էր ցույց տալ Աստծո մոտ Հասանի ու Հոսեյնի վայելած դիրքը և թե ընդգծել ապագայում նրանց ընտրելիք ճանապարհի ճշմարտությունը:
Իմամ Հասանն օժտված էր բարոյական չափազանց ուշագրավ հատկանիշներով: Նա գիտության, բարեպաշտության ու առաքինության տեսակետից օրինակելի էր: Բոլորը նրան ճանաչում էին իր առատաձեռնությամբ և ընչազուրկներին օգնելու պատրաստակամությամբ: Նրա բարեբեր ներկայությունն անդորր էր պարգևում տառապահար հոգիներին, չքավորների ապաստարանն ու թշվառների հույսի դուռն էր: Սիվաթին գրում է. «Հասանը երեք անգամ իր ամբողջ ունեցվածքը նվիրաբերեց Աստծո ճամփին»: Նրան դիմած որևէ չքավոր մարդ դատարկ ձեռքով տուն չէր վերադառնում: Իմամ Հասանը բնավորությամբ շատ նման էր մեծ մարգարեին: Պատմում են. «Շամի բնակիչներից համարվող մի ծերունի Օմավյանների բացասական քարոզչության ազդեցության ներքո հայհոյում է Իմամ Հասանին: Նրա հայհոյանքն ավարտվելուց հետո Իմամ Հասանը ժպիտը դեմքին ասում է. «Ով մարդ, կարծում եմ, թե օտարական ես ու հավանաբար մոլորված ես: Եթե որևէ բանի կարիք ունես ասաց, որ դա բավարարենք, եթե առաջնորդության կարիք ունես՝ քեզ առաջնորդենք, եթե անոթի ես՝ քեզ կերակրենք, եթե մերկ ես ասա թող քեզ հագուստ տանք ու եթե կարիքավոր ես՝ քեզ ամեն ինչով բավարարենք, եթե մնալու տեղ չունես՝ քեզ տեղ հատկացնենք:
Այս մեծահոգությունը նկատելով այդ ծերունին անդրադարձավ, որ սխալ դատողություն է կատարել և իր արարքից ամոթահար ասաց. «Վկայում եմ, որ դու երկրի վրա Աստծո տեղակալն ես: Աստված ավելի լավ է իմանում թե իր առաքելությունն ում պիտի փոխանցի»: Ապա ասաց. «Սրանից առաջ իմ ամենամեծ թշնամին դու էիր և քո հայրը, իսկ այսուհետ իմ ամենասիրելի անձերն ենք դառնալու»:

Իմամ Հասանը պատերազմների ժամանակ ու բարդ պայմաններում իր մեծահարգ հոր՝ Իմամ Ալիի աջակիցն էր: Նա խիստ համբերատար էր, այնպես որ ծանր ու կործանիչ դեպքերը չէին կարողանում նրան սասանել: Իմամ Հասանն այդ համբերատարության կողքին օրինակելի կերպով քաջ էր: պատերազմների ժամանակ առաջին գծում կռվում էր հոր կողքին: Պատերազմի դաշտում նա առաջ էր անցնում Ալիի քաջարի զինակիցներից ու հարվածում էր թշնամու զորքին: Բարու ճանապարհին անձնազոհության համար նրա պատրաստակամությունն այն աստիճանի էր, որ Ալին Սաֆեյնի պատերազմում իր զինակիցներին խնդրեց թույլ չտան, որ նա ու նրա եղբայրը՝ Հոսեյնը, առաջանան մինչև թշնամու դիրքերի խորքը, քանի որ նրանց սպանվելով մարգարեի սերունդը ոչնչանալու էր:
Իմամ Հասանի առաջնորդության ու խալիֆայության շրջանը սկսվեց լուսնային 40 թվականին Իմամ Ալիի նահատակությունից հետո: Քուֆեի ու որոշ այլ շրջանների ժողովուրդն իր ուխտակցությունը հայտնեց Իմամ Հասանին: Շամի իշխան Մոավիեն մտահոգ էր Իմամ Հասանի հետ ժողովրդի հայտնած ուխտակցությունից: Իմամ Ալիի իշխանության շրջանում նրա հետ թշնամություն անող Մոավիեն սկսեց հակառակել Իմամ Հասանի հետ: Նա խռովություններ առաջացնելու համար լրտեսներ է գործողում Քուֆե և Բասրե քաղաքները և շշուկներ տարածելով հոգեբանական պատերազմ է սկսում Իմամ Հասանի դեմ: Ապա 60 հազար հոգանոց բանակով շարժվում է դեպի Իրաք: Միևնույն ժամանակ իր լրտեսների միջոցով դրամի ու պաշտոնի սուտ խոստումներ տալով համախոհներ է հավաքում իր շուրջը: Չնայած իր շրջապատում նկատած խոստումնադրժությանն Իմամ Հասանը պատրաստվում է Մոավիեի դեմ պատերազմի համար: Իմամը մի քանի անգամ զորք է հավաքում, սակայն ամեն անգամ զորքի հրամանատարները հավատալով թշնամու տված խոստումներին անցնում են Մոավիեի շարքերը: Որոշներն էլ գաղտնի նամակ են հղում Մոավիեին ու նրան խրախուսում են Քուֆե գալ: Այդ սադրիչ քայլերին զուգահեռ Մոավիեն մի նամակով Իմամ Հասանին խաղաղության առաջարկ է ներկայացնում:
Իմամ Հասանը նկատելով իր բանակում գոյություն ունեցող թուլությունը հասնում է այն եզրակացության, որ Մոավիեի դեմ կռվելու համար բավարար զինակիցներ չունի: Նաև արյունահեղությունից խուսափելու և մուսուլմանների կյանքն ու գույքը պաշտպանելու նպատակով Իմամ Հասանը պարտադրված է լինում ընդունել Մոավիեի խաղաղության առաջարկը: Նա այդ խաղաղության մասին ասում է. «Երբ նկատեցի պատերազմի համար իմ աջակիցների ու զինակիցների թուլությունը Մոավիեի հետ խաղաղությամբ փորձեցի խուսափել կոտորածից»:
Այդ ծանր պայմաններում Իմամ Հասանի կնքած խաղաղությունը վկայում էր նրա հեռատեսության մասին և իսլամի ու մուսուլմանների օգտին էր ու կանխում էր առավել մեծ վտանգը, որը սպառնում էր իսլամ աշխարհի ու ժողովրդի միասնականությանն ու միատարրությանը: Խաղաղության պայմանագրի կետերից մեկն այն էր, որ Մոավիեն աշխատելու է Աստծո գրքի և մարգարեի ավանդույթների համաձայն: Բացի այդ, Մոավիեից հետո խալիֆայությունը պիտի փոխանցվեր Հասան Իբն Ալիին և Մոավիեն իրավունք չուներ իր համար տեղակալ ընտրել: Մոավիեն նաև երաշխավորել էր Հիջազում, Եմենում ու Իրաքում բնակվող բոլոր մուսուլմանների ու շիաների անվտանգությունը: Պայմանագրի մեկ այլ կետի համաձայն Ալիի զինակիցները չպիտի հետապնդվեին:
Խաղաղության պայմանագիրը կքնվելուց հետո Մոավիեն բացահայտ կերպով խախտում է դրա կետերը: Նա քարոզ է կարդում և ասում է. «Ես ձեր դեմ չկռվեցի, որպեսզի աղոթք անեք, ծոմ պահեք, հաջի ուխտագնացության գնաք ու տուրք վճարեք: Ձեր դեմ կռվեցին նրա համար, որ ձեզ իշխեմ»: Ապա շարունակում է. «Հասան Իբն Ալիի հետ կնքած բոլոր պայմանները ոտքի տակ եմ տալիս ու դրանցից ոչ մեկը չեմ հարգելու»: Այսպիսով նա բացահայտ կերպով ոտնահարում է իր կնքած պայմանագիրն ու նրա իրական դեմքն առավել քան երբևե պարզ է դառնում ժողովրդի համար:

Իմամ Հասան էլ բեմ է բարձրանում ու անդրադառնում է խաղաղություն կնքելու համար պատճառներին ու նաև թվում է մարգարեի գերդաստանի հատկանիշները: Ապա բացահայտում է Մոավիեի և Բանի Օմայեի գերդաստանի թույլ կողմերն ու վկայականը:
Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Իմամ Հասանն իր մերձավորների հետ մեկնում է Մեդինա:
Իր իշխանության շրջանում Մոավիեն խախտում է պայմանագրի բոլոր կետերը: Նա տիրապետելով իսլամ աշխարհին իսլամական ավանդույթներից հեռու և խավարամտության սովորությունների վրա հիմնված թագավորական իշխանություն է ստեղծում: Հակառակ խաղաղության պայմանագրին ամենախիստ կերպով բռնահարման ու կոտորածի է ենթարկում շիաներին: Բազմաթիվ մարդկանց Ալիին պաշտպանելու և նրա հասցեին վիրավորանքներ չուղղելու պատճառով սպանում է: Նա իր չարանենգ նպատակների իրագործման համար և հակառակ Իմամ Հասանի հետ կնքած պայմանագրին իշխանությունն իր որդուն՝ Եզիդին փոխանցելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում:
Իմամ Հասանը Մեդինա մեկնելուց հետո իսլամական անխառն մշակույթի և վեհ գաղափարների տարածման ուղղությամբ մեծ ջանք է գործադրում: Նրա շուրջն են հավաքվում գիտնականներ ու մոհադեսներ, որոնց մեծ մասը մարգարեի ու Իմամ Ալիի աջակիցներից էին: Նրանց շարքին աչքին էին ընկնում Ջաբեր Իբն Աբդոլլահ Անսարին, Հոջար Իբն Օդայը, Քոմեյլ Իբն Զիադը և Մոսլեմ Իբն Աղիլը: Նրանք որպես հասուն մարդիկ ընդդիմանում էին Մոավիեի սանձարձակություններին:
Իբն Սաբաղ Մալեքին բացատրելով Իմամ Հասանի գիտական աշխատանքները գրում է. «Ժողովուրդը հավաքվում էր նրա շուրջը և նա նրանց բացատրում էր Աստծո օրենքները...Նրանք ցանկանում էին լսել նրա խոսքերը, քանի որ դրանք բուժում էին ունկնդիրների սրտերն ու հագեցնում էին գիտության ծարավ ունեցողներին»:
Իմամ Հասանը Օմավյանների հալածանքների ու բռնահարության դիմաց մեծ մարգարեի գերդաստանի սիրահարների ապաստարանն էր ու արիաբար դեմ էր կանգնում նրանց ցանկած բռնությանն ու վայրագությանը: Իմամը շարունակ հարցականի տակ էր տանում Օմավյանների իշխանության օրինականությունը և չար ու կործանիչ քայլերի կապակցությամբ զգուշացնում էր Մոավիեին:
Անկասկած Իմամ Հասանի գոյությունն ու նրա արդարատենչությունը հաճելի չէին կարող լինել Օմավյանների համար: Միևնույն ժամանակ Մոավիեն իր չար նպատակների իրագործման և իր որդու՝ Եզիդի գահաժառանգության ճամփին մեծ արգելք էր համարում Իմամ Հասանին: Այդ պատճառով էլ որոշում է նրան վերացնել: Նա ի վերջո գործադրում է իր նպատակը և Իմամ Հասանը լուսնային հիջրեթի 50 թվականին Մովաիեի գործակալների միջոցով թունավորվում ու նահատակվում է: