Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում մի քանի առանցքներում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:
Բարեկամներ մեր հաղորդման առաջին բաժնում կանդրադառնանք Եվրոպայի տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին: Այդ շրջագծում կարելի է ակնարկել Գերմանիայի և Թուրքիայի միջև լարվածությունների սրմանը, Բրյուսելում «Բրէքզիթ»-ի հարցով բանակցությունների նոր շրջանի կայացմանը, Կոսովոյում նոր կառավարություն ձևավորվելու համար արևմտյան գերպետությունների ներկայացրած պահանջին, Ֆրանսիայի ԱԳ նոր նախարարի Պարսից ծոցի տարածաշրջան կատարած այցին, Իտալիայի պետական պարտքի աննախընթաց աճին, Ռումինիայում ՆԱՏՕ-ի և Համագործակցություն հանուն խաղաղության նախագծի անդամ երկրների զորավարժությանը, Մինսկում ՀԱՊԿ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների նստաշրջանին, փախստականների մուտքը կանխելու ուղղությամբ ԵՄ-ի ջանքերին, Ֆրանսիայի բանակի միացյալ շտաբի պետի հրաժարականին, դատական բարեփոխումների գործընթացը դադարեցնելու համար Լեհաստանին ուղղված Եվրոհանձնաժողովի դիմումին, Ռուսաստանի Դումայում ահաբեկիչներին քաղաքացիության իրավունքից զրկելու մասին օրենքի վավերացմանը, մինչև 2025 թվականը Ֆրանսիայի ռազմական բյուջեի հավելման մասին Մակրոնի հայտարարությանը, արևմուտքի և Ռուսաստանի միջև հավասարակշռված կապերի պահպանման անհրաժեշտության վրա Սերբիայի դրած շեշտին, Բալտյան ծովում Ռուսաստանի և Չինաստանի համատեղ զորավարժությանը, Մոլդովայի տարածքից ռուս զորայինների հեռացման կապակցությամբ այդ երկրի խորհրդարանի պահանջին, Եվրոպայում փախստականների թվի հավելման մասին Միգրացիայի միջազգային կազմակերպության զեկույցին և ԵԽԽՎ-ում քվեարկության իրավունքից զրկվելու կապակցությամբ Ռուսաստանի խիստ քննադատությանը:
-----------------------
Մեր հաղորդման երկրորդ առանցքը հատկացված է Եվրոպայի քաղաքական իրադարձություններին, որոնցից ամենակարևորը կարելի է համարել ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինիի Հունաստան կատարած ուղևորությանը: Բարձր մակարդակում հառաջիկա շաբաթ Թուրքիայում տեղի ունենալիք բանակցությունների սեմին Մուգերինին Հունաստանի պաշտոնատարների հետ տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ բանակցելու նպատակով Աթենք ուղևորվեց: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիփրասի հետ Մուգերինու բանակցության գլխավոր թեման Կիպրոսի հարցն էր: Այս շրջագծում Ցիփրասը հայտարարեց, որ Հունաստանը արդար լուծում է որոնում Կիպրոսի հարցի համար և ընդգծում է քաղաքական հարմար պայմաններում այդ հարցի շուրջ բանակցությունները շարունակելու հնարավորությունը: Ցիփրասը միևնույն ժամանակ ընդգծեց, որ չնայած գոյություն ունեցող բարդություններին Աթենքը հանուն տարածաշրջանում կայունության ամրապնդման ու առաջադիմության պաշտպանում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը: Իրականության մեջ չնայած ՆԱՏՕ-ին անդմակցությանը Հունաստանն ու Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի հարավային տարածքի երկու երկրներ թե երկկողմ և հատկապես տարածքային հարցերի և թե Կիպրոսի հարցի շուրջ խոր ու արմատավոր տարաձայնություններ ունեն: Չնայած այս տարաձայնության, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ Հունաստանի դիրքորոշումը վկայում է այն մասին, որ Աթենքն առնվազն առերևույթ նպատակ չունի Թուրքիային զիջումներ պարտադրելու համար այս կարևոր հարցը միջոց ծառայեցնել: Ներկա պայմաններում թե ԵՄ-ի և թե եվրոպական որոշ երկրների, այդ թվում Գերմանիայի հետ Թուրքիայի հարաբերություններում լարված իրավիճակ է տիրում: Այս շրջագծում միջազգային հարաբերությունների թուրք փորձագետ Իլխան Օզգելն ակնարկելով Թուրքիայի ու ԵՄ-ի հարաբերություններում լարվածությանը հավատացած է, որ նման իրավիճակի ստեղծման հարցում պատասխանատու է Անկարան, որը հատկապես Եվրոպայի կապակցությամբ իր քայլերով սրում է իրավիճակը: Ներկա դրությամբ թե ծովային հարցով և թե Կիպրոսի հարցում տարաձայնությունների հետ կապված Թուրքիայի ու Հունաստանի վաղեմի տարաձայնության կարգավորման համար հույսեր չկան և կարելի է ակնկալել, որ երկու երկրի տարաձայնությունների ցուցադրումը շարունակվի Էգեյան ծովի երկնքում Թուրքիայի ու Հունաստանի ռազմական ինքնաթիռների հաճախակի առճակատման տեսքով: Քաղաքական մյուս կարևոր իրադարձությունը ԵՄ-ի ու Բրիտանիայի բանակցությունների առաջին շրջանն էր, որ որոշակի առաջընթաց արձանագրելով հինգշաբթի օրն ավարտվեց: Այս մասին հայտարարվելուց հետո բրիտանական ֆունտ ստերլինգի փոխարժեքը անկում ապրեց: «Բրէքզիթ»-ի հարցերով նախարար Դեյվիդ Դեյվիսն ընդգծել է, որ առանց համաձայնության հանգելու Բրիտանիան պատրաստ է հեռանալ ԵՄ-ից: Դա ի տես այն բանի, որ այն պայմաններում երբ Բրյուսելում բանակցողները հաստատել են գոյություն ունեցող տարաձայնությունները, Բրյուսելի չորսօրյա բանակցություններում կողմերը փորձեցին համագործակցության նոր եզրեր գտնել:
-----------------
Թուրք-գերմանական դիվանագիտական սկանդալը շարունակում է խորանալ: Բեռլինը հայտարարեց, թե, ի թիվս այլ սահմանափակումների, վերանայում է նաև Անկարային զենք-զինամթերք մատակարարելու հարցը: Ավելին, կանցլեր Անգելա Մերկելի աշխատակազմի ղեկավար Փիթեր Ալթմայերը հրապարակավ հաստատեց, որ Բեռլինը համոզում է Եվրամիության մյուս անդամներին սառեցնել Թուրքիային տրամադրվող շուրջ 4․5 միլիարդ եվրոյի աջակցությունը: Թեմային անդրադարձել է լրագրող Հեղինե Բունիաթյանը:
-----------------
Հաղորդման երրորդ առանցքը վերաբերում է Եվրոպայի անվտանգության հետ կապված հարցերի քննարկմանը: Անցած երկուշաբթի օրը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում գումարվեց ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների նստաշրջանը: Նստաշրջանին մասնակցում էին Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի ու Ղազախստանի ԱԳ նախարարները, որի ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային ու միջազգային, ինչպես նաև անդամ երկրների աշխարհագրական տարածքներին վերաբերող կարևոր հարցեր: Մասնակից երկրներն ընդգծեցին միջազգային ոլորտում համագործակցությունների ընդլայնման նշանակությունը: Այս նստաշրջանի ընթացքում անդամ երկրների ԱԳ նախարարները կիբերային միջավայրում անվտանգության ապահովմանն ուղղված համատեղ ջանքերի և համագործակցության շուրջ համաձայնության հանգեցին: ՀԱՊԿ-ի նստաշրջանում ընդունված որոշումներին հայացք նետելով պարզվում են այն հարցերը, որոնք ներկա ժամանակահատվածում կարևորություն են վայելում: Իրականության մեջ 1994 թվականին հիմնադրված ՀԱՊԿ-ը երաշխիք է համարվում դիմագրավելու համար անդամ երկրների առջև ծառացած ապահովական ու ռազմական մարտահրավերները: Անվտանգության ոլորտի փորձագետ Իգար Փանարինն ակնարկելով Եվրասիայի տարածքում ՀԱՊԿ-ի դերակատարությանն ընդգծում է, որ ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի պաշտպանական ու հովանին ու վահանն է համարվում: Նրա ընդգծմամբ ՀԱՊԿ-ը միջազգային միակ կառույցն է, որ ոչ միայն պատրաստակամություն է հայտնել ստանձնել Եվրասիայի տարածքի անվտանգության ապահովման պատասխանատվությունը, այլև ունի դրա համար անհրաժեշտ բյուջեն:
Շաբաթվա ապահովական մյուս իրադարձությունը Ֆրանսիայի ռազմական բյուջեն մինչև 2025 թվականը բարձրացնելու մասին այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի տված խոստումն էր: Ֆրանսիայի ռազմական բյուջեի կրճատման կապակցությամբ ծագած տարաձայնության պատճառով այդ երկրի բանակի միացյալ շտաբի պետի հրաժարականից հետո Մակրոնը հայտարարեց, որ Ֆրանսիայի ռազմական բյուջեն մինչև 2025 թվականը հավելում է կրելու: Ֆրանսիայի բանակի միացյալ շտաբի պետ գեներալ Պիեռ Դո Վիլիեն երկրի ռազմական բյուջեի կրճատման շուրջ Մակրոնի հետ տարաձայնության արդյունքում վայր դրեց իր լիազորությունները: Գեներալ Պիեռ Դո Վիլիեն նախքան հրաժարական ներկայացնելը հայտարարել էր, որ նախագահի կողմից բանակի հատկացված բյուջեով այլևս անկարող է լինելու երաշխավորել Ֆրանսիայի ու ֆրանսիացիների անվտանգությունը: Մակրոնն այդ երկրի բանակից պահանջել է 2017 թվականի ընթացքում 850 միլիոն եվրո խնայողություն կատարել:
Այս շաբաթ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն ՆԱՏՕ-ից պահանջեց շարունակել այդ երկրում «Փաթրիոթ» տեսակի հակահրթիռային համակարգի տեղակայումը: Նրա ընդգծմամբ Բալտյան տարածաշրջանում օդային սպառնալիքների հանդեպ արագ արձագանքը մեծ նշանակություն ունի և Լիտվայում «Փաթրիոթ» տեսակի հակահրթիռային համակարգի տեղակայումն առավել անվտանգություն կպարգևի տարածաշրջանի երկրներին: «Թոբրուք Լեգասի» անվամբ ՆԱՏՕ-ի զորավարժությունն այն պայմաններում ավարտվեց Լիտվայում, երբ դրա ընթացքում ՆԱՏՕ-ի 500 զորայիններ «Փաթրիոթ» տեսակի հակահրթիռային համակարգերի հետ աշխատելու համար վարժություններ ստացան: ԱՄՆ այդ զորավարժության նպատակով «Փաթրիոթ» տեսակի մի համակարգ տեղադրեց Լիտվայում: Սա առաջին անգամ է, որ հակահրթիռային պաշտպանության նման արդիական համակարգ է տեղադրվում Բալտյան տարածաշրջանում: Ռուսաստանն անգամներ ազդարարել է իր սահմանների մերձակայքում ՆԱՏՕ-ի ներկայությանն ու հատկապես հակահրթիռային համակարգերի տեղադրմանը և այս գործընթացի շարունակվելն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից իր ազգային անվտանգության դեմ ուղղակի սպառնալիք է համարել:
-------------------
Ինչպես միշտ մեր հաղորդման վերջին բաժինը հատկացված է Եվրոպայի ֆինանսա-տնտեսական իրադարձություններին: Այս շրջագծում Եվրոխորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցը Եվրոգոտում բարեփոխումների պահանջ ներկայացրեց: Շուլցը հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցի ժամանակ մտքերի փոխանակում կատարեց տարբեր հարցերի, այդ թվում Եվրոգոտում բարեփոխումների անհրաժեշտության շուրջ: Շուլցը գոհունակություն հայտնելով Եվրոգոտում բարեփոխումների հարցով Ֆրանսիայի նախագահի հետ ընդհանուր տեսակետ ունենալու պատճառով, ասաց. «Եվրոգոտում ֆինանսների և համապարփակ ներդրման նախարարության հիմնադրումն անհրաժեշտություն է համարվում»: Շաբաթվա մյուս կարևոր իրադարձությունը Իտալիայի պետական պարտքերի աննախընթաց հավելումն էր: Այս կապակցությամբ Իտալիայի կենտրոնական բանկը հայտարարեց, որ այդ երկրի պետական պարտքը 2017 թվականի մայիս ամսին հասավ 2 թրիլիոն 278 միլիարդ եվրոյի, որ նոր մրցանիշ է համարվում: Իտալացիներն իր տարեկան եկամուտի շուրջ կեսը հարկերի անվան ներքո վերադարձում են պետության գանձարանը: