Հուլիս 26, 2017 18:25 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: Տնտեսությամբ հետաքրքրվող մեր բարեկամներ հրավիրում ենք «Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս շաբաթվա համարում հետևել` Իրանի անցած շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձություններին: Մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք երկկողմ համագործակցությունների շուրջ Իրան-Իրաք բանակցություններին, արտաքին ներդրման և հարաբերությունների վրա Իրանի դրած շեշտին և Իրանի արժութային միավորը փոխելու կառավարության առաջարկին:

Այս շաբաթ Բաղդադում գումարված Իրան-Իրաք քաղաքական միջպետական կոմիտեի նիստում Իրանի ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալի ներկայությամբ քննարկվեցին երկկողմ հարաբերությունները: Այս նիստի ընթացքում ընդգծվեց Իրաքում իրանցի առևտրականների և իրանական ընկերությունների դիմագրաված խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը և կարևորվեց երկու երկրի միջև առևտրական հարաբերություններ համար դյուրություններ ստեղծող  օրենքների մշակումը:

Մեր հաղորդման առաջին բաժնում կանդրադառնանք այդ թեմային:

Կիրակի երեկոյան Իրանի ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ Հոսեյն Ջաբերի Անսարիի և Իրաքի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Նազար Խեյրոլլահի ներկայությամբ գումարված այս նիստում մտքերի փոխանակում կատարվեց երկկողմ հարցերի շուրջ: Հատկապես տնտեսական ոլորտում երկկողմ համագործակցությունների ընթացքի քննարկումը և երկու երկրի տնտեսական հարաբերությունների ընդլայնման ճամփին առկա արգելքների վերացումը, ինչպես նաև էներգետիկայի, տրանսպորտի, բանկային համագործակցությունների, մաքսատուրքերի, ավազափոշիների ու նաև առևտրականների վիզաների հետ կապված հարցերն այս նիստում քննարկված թեմաներից էին:

Իրանի ու Իրաքի առևտրի համատեղ պալատի նախագահ Յահյա Ալ Էսհաղը կիրակի օրը ԻՌՆԱ-ի հետ զրույցում այս նիստի հետապնդած նպատակների կապակցությամբ ասաց. «Իրանի անվտանգություն ու զարգացումը պայմանավորված է ռազմավարությամբ և հարևան երկրների հետ առևտրական հարաբերություններով և Իրաքը պատմական ու մշակութային անցյալի ու նաև տնտեսական յուրահատուկ պայմանների պատճառով մեծ նշանակություն ունի Իրանի համար»:

Նա մատնանշելո, որ Իրաքը առաջիկա  տարիների ընթացքում շարունակելու է տարածաշրջանի ամենախոշոր շուկան համարվել, ասաց. «Իրաքը տարեկան առնվազն 20 միլիարդ դոլարի արժողությամբ ապրանքի ներկրման կարիք ունի և լավ շուկա է համարվում իրանական արտադրանքների համար»:

Իրանի հարևան երկրների 400 միլիոն բնակչությամբ շուկաները առևտրի և համատեղ ներդրման բացառիկ հնարավորություն են ստեղծում: Ինչպես նշվեց պատմական ու մշակութային անցյալի և տնտեսական յուրահատուկ պայմանների պատճառով Իրաքի ընդարձակ շուկան մեծ նշանակություն ունի:

Իրանը կարող է Իրաք արտահանել սննդամթերք, հագուստեղեն և տարբեր տեսակի շինանյութեր ու սարքավորումներ: Իրանը կարող է Իրաքին սատարել տարբեր տեսակի արդյունաբերության շահագործման, ինչպես նաև տեխնիկական, ապահովագրական, բանկային և առևտրական ու տեխնոլոգիական համակարգերի ծառայությունների բնագավառներում:

Այս բանակցություններին զուգահեռ Իրաքի պաշտպանության նախարարի գլխավորած  պատվիրակությունը ԻԻՀ պաշտպանության նախարարի պաշտոնական հրավերով անցած շաբաթ օրը Թեհրան ժամանեց:

Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանն իր իրաքցի պաշտոնակից Էրֆան Ալ-Հայալիի հետ հանդիպման ժամանակ ընդգծեց. «Մենք երկու երկրի քաղաքական, տնտեսական ու ռազմական պոտենցիալները շահագործելու ենք Իրաքում անվտանգության ու կայունության հաստատման և  այն հզոր երկրի վերածելու նպատակով»:

Չնայած Իրաքին պարտադրված պատերազմական պայմաններին ու խնդիրներին Սադամի իշխանության կործանումից հետո ԻԻՀ-Իրաք հարաբերությունները շարունակ ընդլայնվել են: Իրանը մշտապես աջակցել է Իրաքի կառավարությանն ու ժողովրդին:

-------------------------

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը չորեքշաբթի օրը Իրանի հյուսիսային Գոլեստան նահանգի արդյունաբերական ավաններ կատարած այցի ժամանակ ընդգծեց երկու երկրի միջև ներդրումների ծավալի մեծացման անհրաժեշտությունը:

Թումանյանն ասաց. «Երկկողմ հարաբերությունների ընդլայնմամբ կարելի է Հայաստանի ու Իրանի միջև առևտրաշրջանառության ուղղությամբ ուշագրավ նվաճումներ արձանագրել»:

Արտաշես Թումանյանն նշելով, որ Իրանի հետ սահմանամերձ տարածքում Հայաստանը տնտեսական ազատ գոտի է կառուցում, հավելեց. «Այդ տարածքները գրավիչ են համարվում արտասահմանցի ներդրողների համար»:

Իրանն ու Հայաստանը տնտեսական ու առևտրական տարբեր ոլորտներում համագործակցության ու ներդրման մեծ պոտենցիալ ունեն: Էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտներում ու նաև ԵԱՏՄ-ի հետ կապված երկու երկրի համագործակցությունը վկայում է տնտեսական ու առևտրական բնագավառներում համագործակցությունների խորացման ու համատեղ ներդրման համար կողմերի ցանկության մասին:

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ և Հայաստանի «Առավոտ» օրաթերթի ռուսերեն բաժնի խմբագիր Ռուբեն Մեհրաբյանն անցած շաբաթ հրապարակված հոդվածում գրեց. «ԻԻՀ-ն իր խոհեմ և հաշվարկված քայլերի շնորհիվ կարողացել է իր դիրքերն ամրապնդել տարածաշրջանում»:

«Հայաստանը կարևորում է Իրանի հետ համագործակցությունների ընդլայնումը և այս ուղղությամբ առաջնահերթ խնդիրը հարաբերության ընդլայնումն է»,-հայտարարել է Ռուբեն Մեհրաբյանն ակնարկելով Թեհրան-Երևան բարեկամական հարաբերություններին:

----------------------------

Իրանի կառավարության քարտուղար Մոհսեն Հաջի Միրզային տեղեկացնելով կառավարության կիրակի երեկոյան գումարված նիստում Իրանի արժութային-բանկային օրենքում բարեփոխումները վավերացվելու մասին, հայտարարեց. «Նոր օրինագծի համաձայն Իրանի պաշտոնական արժույթը լինելու է «Թուման»-ը, որը համարժեք է լինելու ներկա 10 ռիալին»:

Իրանի ազգային արժույթի փոփոխման կապակցությամբ քննարկումները սկսվեցին շուրջ մեկ տարի առաջ՝ Իրանի զարգացման վեցերորդ ծրագրի քննարկման հետ միաժամանակ: Իրանի ազգային արժույթի փոփոխման մասին տարբեր տեսակետներ գոյություն ունեն:

Մեր հաղորդման հաջորդ զրույցը հատկացված է այդ թեմային:

Կարևոր հարցն այն է, որ արդյոք ներկա ժամանակահատվածը հարմար է Իրանի ազգային արժույթից զրոյի կրճատման համար: Նման փոփոխություն ի՞նչ անհրաժեշտություն է ներկայացնում և ինչպե՞ս կարող է օգնել Իրանի տնտեսական ու արժութային ծրագրերին:

Իրանի կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Վալիոլլահ Սեյֆն Իրանի ազգային արժույթից զրոյի կրճատման մասին ավելի վաղ կատարած արտահայտություններում ասել էր, որ նախորդ տարվա համեմատությամբ այս տարի տնտեսական առավել կայունության ենք հասել և այս պայմանները դեռ պիտի մեկ-երկու տարի շարունակվեն և նկատի պիտի առնել նաև տնտեսական այլ անհրաժեշտությունները:

Նկատի առնելով այս արտահայտությունները թվում է, որ կառավարությունը պահը հարմար է նկատել Իրանի ազգային արժույթից զրոն կրճատելու համար:

Դա ի տես այն բանի, որ տնտեսագետներն ու Իրանի կառավարության ծրագրերի քննադատները համոզված են, որ ազգային արժույթից զրոյի կրճատման համար տնտեսական ենթահող պիտի ստեղծել և հասարակությանը հոգեբանորեն պիտի նախապատրաստել դրա համար: Արժութային ու բանկային հարցերի փորձագետ Քազեմ Դուսթ Հոսեյնին համոզված է, որ ազգային արժույթից զրոյի կրճատումը ներկա պայմաններում դրական ազդեցություն չի գործելու տնտեսության վրա և զրոյի կրճատումը միայն տնտեսական կայունության պայմաններում կարող է ազդեցիկ լինել:

Ազգային արժույթից զրոյի կրճատման համար պետք է գիտական ու տնտեսական հիմնավորումներ լինեն և չի կարելի միայն տեսությունների վրա հիմնվելով ազգային արժույթից զրոներ կրճատել: Տնտեսագետներն այն համոզման են, որ չնայած ինֆլյացիայի մի շրջանի գոյության իրանական ռիալը դեռ պահպանում է իր ուշագրավ արժեքը և օրինակ համեմատած Թուրքիայի լիրայից 6 զրոների, իսկ Զիմբաբվեի դոլարից 10 զրոների կրճատմանը նախորդած պայմաններին, մեծ արժեք ունի:

Կառավարությունն Իրանի ազգային արժույթը ռիալից թումանի փոխելու մասին առաջարկը Կենտրոնական բանկի օրինագծի տեսքով պիտի ներկայացնի Իսլամական խորհրդարանին: Իրանի իսլամական խորհրդարանի և Պահապան խորհրդի կողմից հաստատվելու դեպքում միայն Իրանի ազգային արժույթը կփոխվի:

-------------------

Անցած շաբաթ Թեհրանում ստորագրվեց Իրանի ու Աֆղանստանի երկաթգծերի միացման մասին վերջնական պայմանագիրը:

Անցած կիրակի օրը Իրանի Երկաթգծի ընկերության գործադիր տնօրեն Սաիդ Մոհամմեդզադեի և Աֆղանստանի Երկաթգծի ընկերության տնօրեն Մոհամմեդ Յեմա Շամսի ստորագրած համագործակցության պայմանագրով 2017 թվականի օգոստոսի սկզբից երկու երկրի երկաթգծերը միացվելու են:

Այս պայմանագրի համաձայն Իրանն ու Աֆղանստանն ընդլայնելու են Խաֆ-Հարաթ երկաթգծի երրորդ և չորրորդ հատվածների կառուցման ուղղությամբ ջանքերը և մոտ ապագայում երկու երկրի միջև կերթևեկեն բեռնատար գնացքները: