Կրոնների միասնությունն ընդդեմ սիոնիզմի դեմ․ Իրանում կայացել է կրոնական առաջնորդների ազգային համաժողով
(last modified Thu, 10 Jul 2025 07:22:37 GMT )
Հուլիս 10, 2025 10:52 Asia/Tehran
  •  Կրոնների միասնությունն ընդդեմ սիոնիզմի դեմ․ Իրանում կայացել է կրոնական առաջնորդների ազգային համաժողով

Աստվածային կրոնների հետևորդների ներկայացուցիչների մասնակցությամբ, Իրանում կայացել է սիոնիզմի և Արևմուտքի կողմից Իրան ներխուժման թեմայով հանդիպում։

Չորեքշաբթի օրը Թեհրանում կայացած «Աստվածային կրոններ, սիոնիզմի և Արևմուտքի կողմից Իրան ներխուժման հարցը» ազգային համաժողովին մասնակցել են Իրանի իսլամական մշակույթի և մտքի ինստիտուտի նախագահ և հիմնադիր այաթոլլահ Ալի Աքբար Ռաշադը, Ահլ ալ-Բեյթի Համաշխարհային համագումարի գերագույն խորհրդի նախագահ Մոհամմադ Հասան Ախթարին, Իրանի հրեաների ասոցիացիայի առաջնորդ Յունես Համամի Լալեզարը, Իրանի Հայոց թեմից Հայր Առաքել Աբղ. Գատեհճեան, Արևելքի ասորական եկեղեցու արքեպիսկոպոս Մարթերսայ Բենյամինը և զրադաշտական քահանաների ասոցիացիայի անդամ Պադրամ Սորուշփուրը։

Pars Today-ի հաղորդմամբ՝ Յունես Համամի Լալեզարը համաժողովում ասել է. «12-օրյա պատերազմում ցուցադրվեց Իրանի համախմբվածությունը, միասնությունը և փայլուն պատմությունը, ինչը բխում է իրանական քաղաքակրթությունից»։

Քրիստոնյա կրոնագետները դեմ են Թրամփի վարքագծին

Ահլ ալ-Բեյթ Համաշխարհային համագումարի գերագույն խորհրդի նախագահ Մոհամմադ Հասան Ախթարին նշել է. «Այսօր չի կարելի գտնել որևէ վերլուծաբան կամ իրավաբան, որը կարող է որևէ փաստարկով արդարացնել Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը։ Յուրաքանչյուր կրոնի մեջ ընդգծվում է ինքն իրեն, իր պատիվը, իր տունը և իր երկիրը պաշտպանելու մարդու իրավունքը։ Եվ եթե Թրամփը, ով իրեն քրիստոնյա է համարում, հարձակում գործի, աշխարհի քրիստոնյաները պետք է հայտարարեն, որ նա ստում է և քրիստոնյա չէ։ Իսլամական աշխարհի կրոնագետներն այս կապակցությամբ դիրքորոշում են հայտնել, բայց դա բավարար չէ։ Պետք է լինեն գործնական միջոցներ, և Միավորված Ազգերի Կազմակերպության կրոնական առաջնորդները պետք է մոբիլիզացնեն երկրները։

Սիոնիստական ռեժիմի չարիքը միավորեց իրանցիներին 

Հայր Առաքել Աբղ. Գատեհճեան նույնպես համաժողովում հայտարարել է. «Սիոնիստական ռեժիմը խախտել է բոլոր միջազգային օրենքները։ Ռեժիմի հետևում կանգնած չարիքն իրանցիներին ստիպեց առավել քան երբևէ միավորվել և հարգել պայքարի խորհրդանիշ դարձած նահատակներին»։

Իրանին միջուկային ռումբ պետք չէ

Արևելքի Ասորական Եկեղեցու արքեպիսկոպոս Մարտերսայ Բենջամինն իր ելույթում նշել է. «Նահատակությունը բոլոր կրոններում ընդունված է:  Նրանք, ովքեր զոհաբերում են իրենց կյանքը մեր անվտանգության և խաղաղության համար, մեծ արժեք ունեն։ Մեր նահատակները չկան, բայց նրանց անունները կմնան»։

 Քննադատելով ՄԱԿ-ի գործունեությունը, նա ասել է. «Ո՞րն է Միավորված Ազգերի Կազմակերպության պարտականությունը։ Միայն ներողություն խնդրելը՞։ Արդյո՞ք Անվտանգության խորհուրդը պետք է ապահովի համաշխարհային անվտանգությունը, թե՞ դա  խորհուրդ է, որը սպասարկում է միայն որոշ կառավարությունների շահերը։

Արևելքի ասորական եկեղեցու արքեպիսկոպոսն ասել է. «Մեզ միջուկային ռումբ պետք չէ մեր թշնամիների առավելապաշտությանը դիմակայելու համար։ Մեր ռումբերը մարդիկ են։ Իրանի ժողովուրդը այս 47 տարիների ընթացքում միշտ աջակցել է իր համակարգին և երկրին»։