Օգոստոս 08, 2017 20:47 Asia/Yerevan

Բռնակալների դեմ պայքարի հարցում Իմամ Հոսեյնի վճռակամությունն այնպիսին էր, որ իր զինակիցների սակավաթիվ լինելուց չէր սարսափում: Քանի որ հիշում էր իր հոր՝ Իմամ Ալիի իմաստավոր այն խոսքը, որ ասում է. «Առաջնորդության ճամբին աջակիցներիդ սակավաթվությունից մի մտահոգվիր»: Իմամ Հոսեյնը լավապես գիտակցում էր, որ հնարավոր չէ սակավաթիվ աջակիցներով ռազմական հաղթանակ արձանագրել և աջակցություն չակնկալել վախկոտ ու խաբված ժողովրդից: Նրա համար կարևորը պարտականության իրագործումն էր:

Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում անդրադառնալու ենք Իմամ Հոսեյնի իմամության շրջանին և նրա մեկնումին՝ Քուֆեից Մեքքա:

Ինչպես ասացինք, Իմամ Հոսեյնը Մեքքայում բնակության ժամանակ Քուֆեի ժողովրդից բազմաթիվ նամակներ է ստանում, որոնք պաշտպանում էին իմամին, հետևաբար նա որոշում է արձագանքելով Քուֆեյի ժողովրդի բազմաթիվ դիմումներին ու հրավերներին, գնահատել իրավիճակը: Այդ պատճառով էլ անհրաժեշտ էր, որ մեկը նախապես Քուֆե գնար և կատարեր այդ առաքելությունը և ժողովրդի ու քաղաքի մասին հստակ զեկույց ներկայացներ: Այդ գաղտնի առաքելության համար ամենահարմար անձը Մոսլեմ Իբն Աղիլն էր, որ թե քաղաքական գիտակցություն ուներ և թե բարեպաշտ էր ու բացի այդ Իմամ Հոսեյնի Հորեղբոր որդին է համարվում: Իմամ Հոսեյնը Մոսլեմին ասում է. «Գնա Քուֆե: Եթե նկատեցիր որ ժողովրդի միտքն ու խոսքը նույնն է և համակարծիք են այն ինչի շուրջ որ գրում են նամակներում ու կարելի է նրանց միջոցով ինչ-որ քայլ ձեռնարկել, ինձ տեղյակ պահիր քո տեսակետի մասին»:

Մոսելմ Իբն Աղիլը Մեքքայից Քուֆե է գնում և հաստատվում է Մոխթարի տանը: Քուֆեի շիաները խումբ-խումբ այցելում են Մոխթարի տունը և հանդիպելով նրան հայտնում են իրենց ուխտակցությունը: Մոսելմն էլ բոլոր խմբերի համար առանձին ընթերցում էր Քուֆեի մուսուլմաններին ու հավատացյալներին ուղղված Իմամ Հոսեյնի նամակը: Ամեն օր աճում էր Իմամի այն կողմնակիցների թիվը, որոնք ուխտակցություն էին հայտնում նրա ներկայացուցչի հետ: Այդուհանդերձ Մոսլեմը մի նամակով Իմամին զեկուցում է իրավիճակի մասին և հայտնելով շարժման համար նպաստավոր պայմանների գոյության մասին, Իմամին կոչ է անում դեպի Քուֆե շարժվել: Միևնույն ժամանակ Յեզիդը Քուֆեում իր տիրակալությունն ու իշխանությունը պահպանելու համար ընտրում է Բասրայի կառավարիչը համարվող Օբեյդոլլահ Իբն Զիադին, որ դաժան ու բիրտ անձնավորություն էր: Իբն Զիադը պահպանելով իր նախկին պաշտոնը նաև ստանձնում է Քուֆեի կառավարչի պարտականությունը: Իբն Զիադի առաքելությունն այն էր գնալ Քուֆե, ձերբակալել Մոսելմ Իբն Աղիլին և ապա նրան բանտարկել, աքսորել և կամ էլ սպանել: Մոսլեմի հետ իրենց ուխտակցությունը հայտնած և Իմամ Հոսեյնի ժամանումին սպասող ժողովրդի վիճակը Իբն Զիադի Քուֆե ժամանելով փոխվում է: Դրանից հետո դեպքերն այլ ընթացք են ստանում: Իբն Զիադը կանչում է ցեղախմբերի ու շրջանների ղեկավարներին ու նրանց ներկայությամբ սպառնալի ելույթ ունենալով պահանջում է զեկուցել Յեզիդի հակառակորդների անունները, այլ դեպքում նրանց կյանքին ու ունեցվածքին վտանգ է սպառնալու:

Շարունակվող սպառնալիքներն ու քարոզչությունը, ինչպես նաև կաշառքներն ազդեցիկ են լինում և նոր կառավարիչն իր լրտեսական ամբողջ կարողությունն ի գործ դնելով կարողանում է վախի ու սարսափի մթնոլորտ առաջացնել քաղաքում: Մոսլեմ Իբն Աղիլը առավել ապահով ու վստահելի ապաստարան գտնելու համար մեկնում է Հանի Իբն Օրվա անունով անձի տունը, որ Քուֆեի երեցներից ու ազդեցիկ շիաներից լինելով իր շուրջ հավաքված ուներ մեծ համակիրներ ու նաև հազարավոր զինյալներ: Այդ ժամանակ Հանին 90 տարեկան էր և մարգարեին հանդիպելու պատիվն էր ունեցել: Ալիի ժամանակ էլ նա մասնակցել էր Ջամալի, Սաֆեյնի ու Նահրովանի պատերազմներին և հատուկ հարգանք և արժանի հավատարմություն ուներ հանդեպ մարգարեի գերդաստանը:

Մյուս կողմից Իբն Զիադը զուգահեռ երկու ընդհանուր նախագիծ էր իրագործում: Նախ որոնել ու հետախուզել Մոսլեմին ու նրա կողմնակիցներին և ապա կաշառել քաղաքի երեցներին ու հայտնի դեմքերին: Ի վերջո իր վարձկաններից մեկի միջոցով Իբն Զիադը տեղեկանում է Մոսլեմ Իբն Աղիլի թաքստոցի մասին: Ուստի ինչ-որ պատրվակով իշխանության կենտրոն է կանչում Հանիին ու նրան բանտարկում է: Մոսլեմը փախչում է Հանիի տնից: Քուֆեի բնակիչները վախից ելնելով և կամ Իբն Զիադից ստացած կաշառքի պատճառով լքում են Մոսլեմին: Պայմաններն այնպես են դասավորվում, որ Մոսլեմ Իբն Աղիլը գիշերելու համար որևէ տեղ չի գտնում: Քուֆեում բոլոր դռները փակվում են նրա դիմաց: Ի վերջո մի քանի օր անց Թուա կոչվող մի կին նրան ապաստան է տալիս: Հակառակ մորը Թուաի որդին Իբն Զիադի կողմնակիցներից էր: Գիշերը տուն գալով նկատում է մոր անսովոր վերաբերմունքը և բացահայտում է, որ իրենց անծանոթ հյուրը Մոսլեմ Իբն Աղիլն է: Նա չափազանց ուրախանում է, քանի որ այդ մասին քաղաքի կառավարչին զեկուցելով կարող էր մեծ պարգև ստանալ: Այդպիսով Մոսլեմի թաքստոցը բացահայտվում է:

Իբն Զիադի զորայինները գիշերով ներխուժում են Թուաի բնակարանը: Մոսլեմը միայնակորեն դիմադրում է Իբն Զիադի զորքին և որոշում է մինչև արյան վերջին կաթիլը կռվել, սակայն իր մերձավորներին կալանավորում են և սեղմելով իր շուրջ ստեղծված օղակը, թիկունքից նիզակի հարվածով նրան վայր են գցում ու գերի են առնում: Ապա նրան տանում են իշխանական պալատի տանիքի վրա և այն պայմաններում, երբ նրա շուրթերին Աստծո անունն էր և ողջույն էր հղում մարգարեին սուրի հարվածով կտրում են նրա գլուխը և ապա նրա արյունոտ դիակը վայր են նետում: Մոսլեմ Իբն Աղիլից հետո նաև նահատակում են Հանիին: Այս նահատակությունների արդյունքում Քուֆեի վիճակը ճգնաժամային է դառնում ու դրան զուգահեռ Իմամ Հոսեյնի քարավանը մոտենում է Քուֆեին:

Մոսլեմ Իբն Աղիլի դամբարանը՝ Քուֆեում

 

Քուֆեի ճանապարհին Իմամ Հոսեյնի կարևոր արտահայտություններից մեկը կատարվում է բանաստեղծ Ֆերազդաղի հետ հանդիպման ժամանակ: Այն ժամանակ երբ Հոսեյն Իբն Ալին Մեքքայից Իրաք էր մեկնում, Ֆերազդաղը Հաջի ուխտագնացության նպատակով Քուֆեից մեկնում էր Մեքքա: Նա Մեքքայից դուրս հանդիպում է Իմամ Հոսեյնին: Արաբական գրականության այս հայտնի դեմքը տեսնելով Իմամի շտապողականությունը հարցնում է. «Ով մարգարեի որդի, այսպես շտապելով ո՞ւր ես գնում»: Իմամը պատասխանում է. «Եթե չշտապեի ապա ձերբակալվելու և կալանավորվելու էի»: Ապա Իմամը հարցնում է , թե  Քուֆեի ժողովուրդն ինչպե՞ս է: Ֆերազդաղը իմաստուն պատասխան տալով ասում է. «Մարդկանց սիրտը քեզ հետ է, իսկ նրանց սուրերը քո դեմ են»: Ֆերազդաղի նախադասության մեջ ակնհայտ էր Քուֆեի ժողովրդի ուխտադրժության ու նաև քաղաքը վտանգավոր լինելու մասին ակնարկը: Իմամը մի պահ լռում և ապա ասում է. «Ինչ-որ Աստված կամենա դա կլինի: Մեր Արարիչն ամեն օր նոր տնօրինում է կատարում: Եթե Աստծո կամքը մեր ցանկության համաձայն լինի նրան փառք կտանք և երախտագետ կլինենք մեզ աջակցելու համար: Իսկ եթե մեր ցանկության և աստվածային կամքի միջև տարածություն ընկնի և մեր ցանկությունը չիրագործվի, եթե իրապես բարեպաշտ և Աստծո ճամնապարհի հետևորդը լինենք, մեր և ճշմարտության միջև տարածություն չի ընկնի»:

Այս արտահայտությամբ Իմամը միստիկական վերլուծությամբ նույնացնում է Աստծո ճանապարհին հաջողությունն ու ձախողումը: Այս հայացքի արգասիքը ներքին անվտանգությունը, հույսը, իրադարձությունների հանդեպ հարմար դիրքորոշումը և դեպքերի իմաստուն շրջանցումն է: Նման մոտեցմամբ նույն դառնությունները քաղցրանում, իսկ վիշտը ուրախության է վերածվում: Իմամն ապա Ֆերազդաղին ասում է. «Ֆերազդաղ, սրանք սատանայությամբ կանգուն մնացած մարդիկ են և չեն հետևում բարեգութ Աստծուն: Նրա Երկրի վրա նեխածություն են տարածել և չեն հարգել Աստծո միջոցով գծված սահմանները: Գինի են ըմպում և յուրացնում են չքավորների ունեցվածքը: Ես կոչված եմ աջակցելու Աստծո կրոնին և հարգելով նրա սահմանած ավանդույթները դրա ճանապարհին ջիհադ պիտի կատարեմ»:

 

Ֆերազդաղը հեռանում է և Իմամի քարավանը շարունակում է դեպի Քուֆե տանող  ճանապարհը: Ճանապարհին Իմամին լուր է հասնում, որ Քուֆեում իրավիճակը փոխվել է: Իմամը լսելով իր հավատարիմ աջակիցների նահատակության լուրն ասում է. «Մենք բոլորս Աստծո կողմից են ուղարկված և վերադառնալու ենք նրա կողմը» և աչքերը արցունքոտվում են: Մի քանի անգամ Մոսլեմ Իբն Աղիլի և Հանիի համար հոգու խաղաղություն է հայցում Աստծուց և ասում է. «Տեր Աստված իմ և իմ հետևորդների համար արժանավոր դիրք ապահովիր և մեզ արժանի դարձրու քո բարությանը, քանի որ դու ամենակարող ես»:Ապա դառնալով իր ուղեկիցներին ասում է. «Ձեզանից ով որ ցանկանում է կարող է վերադառնալ և իմ հանդեպ որևէ պարտավորություն չունի»:

Պատմության մեջ գրված է, որ այդ մասին լսելով որոշները հեռանում են քարավանից և Իմամն իր սակավաթիվ հավատարիմ զինակիցների ու աջակիցների ընկերակցությամբ մեկնում է Քուֆե:

Բռնակալների դեմ պայքարի հարցում Իմամ Հոսեյնի վճռակամությունն այնպիսին էր, որ իր զինակիցների սակավաթիվ լինելուց չէր սարսափում: Քանի որ հիշում էր իր հոր՝ Իմամ Ալիի իմաստավոր այն խոսքը, որ ասում է. «Առաջնորդության ճանապարհին աջակիցներիդ սակավաթվությունից մի մտահոգվիր»: Իմամ Հոսեյնը լավապես գիտակցում էր, որ հնարավոր չէ սակավաթիվ աջակիցներով ռազմական հաղթանակ արձանագրել և աջակցություն չակնկալել վախկոտ ու խաբված ժողովրդից: Նրա համար կարևորը պարտականության իրագործումն էր: Նա միայն խորհում էր աստվածային առաքելությունն իրագործելու մասին: Իմամ Հոսեյնի տրամաբանության մեջ հաղթանակն ու պարտությունն այլ բացատրություն ունեին:

Իմամ Հոսեյնի քարավանը դեռ Քուֆե չէր հասել, երբ Հոռ կոռվող անձնավորության հրամանատարությամբ Քուֆեի զորքը փակում են Իմամի ու նրա ուղեկիցների ճանապարհը և Իմամը չկարողանալով Քուֆե մեկնել պարտավորվում է գնալ Քյարբալա կոչվող տարածքը: Քյարբալաում Իմամը, նրա գերդաստանն ու զինակիցները հայտնվում են 30 հազար հոգանոց զորքի պաշարման մեջ: