Ճանաչենք իսլամը (150)
«Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի այս համարում կանդրադառնանք Իմամ Հոսեյնի դեպի Քուֆե և ապա Քյարբալա կատարած ուղևորությանը:
Իմամ Հոսեյնի հավերժական շարժումը հստակ նպատակ և ուղեգիծ ուներ և նա իր շարժումն արդյունքի հասցնելու համար օգտվում էր յուրահատուկ մեթոդներից ու հնարքներից: Իմամ Հոսեյնն ապրում էր մի ժամանակաշրջանում, երբ նախկին խավարամտությունը կրկին ասպարեզ էր իջել ու ներթափանցել էր մարդկանց կյանքի տարբեր ծավալներում: Ժողովուրդը պաշտամունք է կատարում և առերևույթ հարգում էր կրոնի ավանդույթները, սակայն զուրկ էր կրոնական աչալրջությունից: Նրանք լայն ծանոթություն չունեին կրոնական ուսուցումների ոգու և ճշմարտության հետ: Անկասկած իսլամի ոգուց պարպված նման հասարակության համար, որտեղ կրոնի միայն կեղևն էր մնացել, շտապ լուծում պիտի որոնել:

Իմամ Հոսեյնը նման իրավիճակի դիմաց լռելն իսլամի ու մուսուլմանների շահին չէր համարում: Նա հասարակությունը շեղումներից ու կործանումից փրկելու համար, մշակութային որոշ քայլերին զուգահեռ պատմական ու մեծ շարժում սկսեց և ընտրեց բռնության ու չարիքի իշխանության դեմ ուղղակի պայքարի ուղին: Անկասկած Իմամի ու նրա զինակիցների Օմավյանների դեմ ուղղակի պայքարի մեջ մտնելուց երկու արդյունք կարելի էր ակնկալել: Նրանք կամ հաղթելու էին Օմավյաններին և կամ էլ իրենց կյանքը զոհաբերելու էին բարու ճանապարհին: Այդ երկու արդյունքներից յուրաքանչյուրն էլ Իմամին մոտեցնելու էր իր նպատակի իրագործմանը, որը Օմավյանների նեխած ու հանցագործ իշխանության էության բացահայտումն ու ժողովրդի խղճի զգաստացումն էր:
Իմամ Հոսեյնը որպես մուսուլմանների առաջնորդ խորհում էր այն մասին, որ պատմության այդ ճակատագրական ժամանակահատվածում ինչպես պիտի կատարի իր դերը և մուսուլմաններին փրկի բռնի ուժով ու խորամանկությամբ իշխանության տիրած չարագործներից: Նրա համար ժողովրդի զանգվածների իրազեկումը և իսլամը շեղումներից ու մոլորությունից զտելը առաջնային դիրք էր զբաղեցնում:
Իմամ Հոսեյնի շարժման ուշագրավ կետերից մեկը նրա ազգականների, կանանց ու նույնիսկ երեխաների ընկերակցությունն ու ընդվզմանը բերած մասնակցությունն էր: Այս ընկերակցությունը պատահական չէր: Իմամ Հոսեյնն այս քայլով նպատակ ուներ ցույց տալ, որ եթե իսլամը վտանգված լինի դրա պաշտպանության համար բոլորը պիտի անձնազոհության դիմեն: Հենց այնպես որ Իմամ Հոսեյնն ասպարեզ հանելով իր մերձավորներին, իր ամբողջ ունեցվածքը զոհաբերեց բարու ճանապարհին:

Ինչպես նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, Իմամ Հոսեյնի քարավանը դեռ Քուֆե չէր հասել, երբ Հոռի գլխավորած զորքը փակում է Իմամի ու նրա զինակիցների ճամփան և արգելում է դեպի Քուֆե Իմամի ուղևորությունը: Իմամը հայտնվելով Հոռի հազարավոր զինվորների պաշարման մեջ, մերկացումներ կատարելու համար հարմար առիթ է գտնում: Իմամ Հոսեյնի պարզ ու հստակ արտահայտությունները ճշմարտության արտահայտման ու կասկածների վերացման առիթ ստեղծեցին: Իմամ Հոսեյնն իր խոսքն սկսեց հղում կատարելով իր մեծապատիվ մեծ հոր՝ իսլամի մարգարեի մի արտահայտությանը և ասաց. «Ով ժողովուրդ, Աստծո մարգարեն ասաց. «Ով տեսնի չարագործ մի սուլթանի, որ Աստծո կողմից անթույլատրելին թույլատրելի է դարձրել, չի հարգում աստվածային դաշինքը, պայքարում ու հակառակում է մարգարեի օրենքների ու ավանդույթների դեմ և բռնության է դիմում Աստծո ծառաների նկատմամբ և նրա դեմ որևէ քայլ չի ձեռնարկում, նրա դիրքը հավասարվելու է այդ չարագործին ու նրա հետ դժոխք է ուղարկվելու»:
Ապա անդրադառնում է Բանի Օմայեի նեխածությանն ու Քուֆեի բնակիչների հետ պայմանավորվածությանը և ասում է. «Ուրեմն եթե հավատարիմ լինեք ձեր ուխտակցությանը երջանկության կհասնեք, իսկ եթե դրժեք ձեր պայմանը և մոռանաք ինձ հետ կնքած դաշինքը, դա աննախընթաց չի լինի, քանի որ սրանից առաջ էլ նույնն եք կատարել իմ հոր, եղբոր և հորեղբոր որդու՝ Մոսլեմի հետ: Դուք զրկվել եք բարիքներին ու դրանք ոչնչացրել եք և նա ով չի հարգում իր պայմանը իր վնասին է աշխատում»:
Իմամն այս քարոզում ճշմարտությունները բացահայտում և նրանց համար լույսի անցքեր է բացում, որպեսզի գուցե դրա միջոցով գտնեն իրենց ճամփան և հրաժարվեն սխալներից:
Ի վերջո Հոռի զորքի ճնշման ու պարտադրանքի ներքո Իմամ Հոսեյնի քարավանը պարտավորվում է թեքել իր ուղղությունը և Քուֆեի փոխարեն մեկնում է Քյարբալա: Իմամն ու նրա զինակիցները մոհառամ ամսվա 2-ին ժամանում են Քյարբալա: Այդ տարածքում Իմամն ու նրա զինակիցներն ամենածանր պայմաններում հայտնվում են Օմար Էբն Սաըդի գլխավորած 30 հազար հոգանոց բանակի պաշարման օղակում: Թշնամին ծանր պայմաններ է ստեղծում Իմամի ու նրա զինակիցների համար և նրանց ու նույնիսկ մանկահասակ երեխաներին զրկում է ջրից, որպեսզի այդպիսով փշրի նրանց դիմադրությունը: Դա ի տես այն բանի, որ Իմամն ու նրա զինակիցները երբ տաք ու կիզիչ պայմաններում դեմ հանդիման կանգնեցին Հոռի զորքին, նրանց ջուր տվեցին ու նույնիսկ հագեցրին նրանց ձիերին: Դա այն պատճառով էր, որ Իմամ Հոսեյնն ամեն դեպքում հավատարիմ էր բարոյական արժեքներին ու չափանիշներին:
Նույն արժեքներին հավատարմության պատճառով էր, որ թշնամիների հետ Իմամի առճակատման ժամանակ ականատեսն ենք լինում անձնազոհության ու անձնուրացության ամենագեղեցիկ ու եզակի տեսարաններին: Լուսնային հիջրեթի 61 թվականի մոհառամ ամսվա 10-ն այդ գեղեցկությունների գագաթնակետն էր: Իմամը լավապես գիտակցում էր, որ այս անհավասար մարտին մասնակցելը և սուրերի ու նետերի ցավալի հարվածներին դիմադրելը ամեն մարդու գործ չէ և դրա համար քաջ և մեծ ոգու տեր մարդիկ են պահանջվում: Հետևաբար շարժմանը մասնակից ուժերի որակը շատ ավելի նշանակություն ուներ դրա քանակից: Իմամ Հոսեյնի ընդվզումն այնպիսին էր, որ պահանջում է ընտրյալ, գիտակից ու անձնուրաց մարդկանց: Այդ պատճառով էլ նա ընդվզման գիշերը կանչում է իր զինակիցներին և Աստծուն փառաբանելուց հետո ասում է.«Ես իմ աջակիցներից ավելի լավ ընկերակիցների ու զինակիցների չեմ հանդիպել ու իմ գերդաստանի անդամներից առավել հավատարիմ ու ազնիվ ընտանիք չեմ ճանաչում: Աստված ձեզ բոլորիդ բարի պարգևի: Վաղը թշնամին սկսելու է մեր դեմ պատերազմը և հիմա դուք ազատ եք և ես չեղարկում եմ ինձ հետ ձեր պայմանավորվածությունը: Ձեզ թույլ եմ տալիս գնալ: Օգտվեք գիշերվա խավարից և վերադարձեք ձեր քաղաքն ու ձեր հարազատների մոտ և փրկեք ձեր կյանքը: Քանի որ այս ժողովուրդը միայն ինձ է ցանկանում»:
Իմամի այս նախաձեռնությունը պատճառ դարձավ, որպեսզի անվճռական մարդիկ հեռանան Իմամի զորքից և միայն Իմամի անձնուրաց ու հավատարիմ զինակիցները կերտեն Աշուրայի օրվա սխրանքը:

Հոսեյն Էբն Ալին նկատում էր, որ թշնամու մինչև ատամները զինված զորքը պատրաստ է կռվի համար և ամեն պահ սկսելու է վայրագ հարձակումը: Այդուհանդերձ նա ցանկանում էր մինչև այն ժամ որ հնարավոր է քարոզել ու խրատել նրանց որպեսզի զատորոշեն բարին ու չարիքը և չլինի հանկարծ նրանցից որևէ մեկն անգիտակցաբար մասնակից դառնա այդ կռվին: Այդ պատճառով երբ մոհառամ ամսվա 10-ին թշնամու զորքն ավելի էր ակտիվացել, իր զինակիցներին կարգի բերելով հեծնում է իր ձին և կանգնելով թշնամու զորքի դիմաց բարձր ձայնով քարոզում է նրանց ասելով. «Ով մարդիկ, լսեք իմ խոսքը և ինձ հետ կռվելու հարցում մի շտապեք, որպեսզի ես կատարեմ իմ պարտականությունն ու առաքելությունը, որ ձեզ քարոզելն է: Եթե ընդունեցիք իմ բերած պատճառներն ու իմ հանդեպ արդար գտնվեցիք երջանկության ճամփան գտած կլինեք ու իմ դեմ կռվելու որևէ պատճառ չեք ունենա: Իսկ եթե իմ պատճառները չընդունեցիք ու արդար կերպով չվարվեցիք, դուք և ձեր ընկերակիցները կարող եք ձեռքձեռքի տալ և իմ պարագային կատարեք այն ինչը որ ցանկանում եք»:
Իմամն ապա իր արտահայտություններում շեշտելով որ ինքը մարգարեի թոռն է փորձ կատարեց, որպեսզի նրանք խորհեն Իմամի հանդեպ իրենց ցուցաբերած վերաբերմունքի մասին: Ապա նրանց ասաց. «Արդյոք ինձ սպանելն ու անարգելը թույլատրելի է ձեզ համար: Միթե չեք լսել, որ Աստծո մարգարեն իմ ու իմ եղբոր մասին ասաց, որ սրանք դրախտի երիտասարդների թագն ու պսակն են...Արդյոք դա ձեզ չի հրաժարեցնում իմ արյունը հեղելուց...Երդվում եմ Աստծո անունով, որ այս աշխարհի որևէ կողմում մարգարեի համար ինձանից բացի այլ թոռ չեք գտնի: Միայն ես եմ ձեր մարգարեի դստեր որդին»:
Ապա հավելեց. «Ով մարդիկ, եթե ինձ չեք ցանկանում, թողեք որ այս հողի վրա մի այլ ապահով վայր մեկնեմ»:
Աշուրայի օրը չնայած ծանր ու սոսկալի պայմաններին, Իմամը փորձ էր կատարում թշնամու զորքի դիմաց իր պարզ ու հստակ արտահայտություններով ազդեցություն գործել նրանց վրա: Այդուհանդերձ հիշեցնում էր, որ այդ արտահայտությունները չարագործների հետ հաշտվելու և նրանց դիմաց գլուխ խոնարհելու իմաստով չէ: Իմամ Հոսեյնը հավատացած էր, որ արդար խոսքն ազդեցիկ է լինում և կարող է ներազդել պատրաստ հոգիների վրա, հետևաբար որպես ժողովրդի իրական առաջնորդ ու Իմամ նրա պարտականություն է նյութապաշտ ու մոլորված մարդկանց փոխանցել Աստծո խոսքը և վերջին խոսքն ասել նրանց: Հետևաբար մինչև կյանքի վերջին պահը չհրաժարվեց քարոզելուց ու բարի խրատներ տալուց:
Իհարկե այս մեթոդն ու հնարքն ազդեցիկ եղավ, այնպես որ Իմամ Հոսեյնի շարժման ամենազգայուն պահին Յազիդի զորքի հրամանատարներից Հոռը փոխելով իր դիրքորոշումը միանում է Իմամի զինակիցների շարքերին: