Ճանաչենք իսլամը (153)
Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում կշարունակենք մարգարեի գերդաստանից սերող իմամների մասին զրույցը: Այսօր ու նաև մեր հաջորդ հաղորդման ընթացքում կանդրադառնանք Իմամ Բաղերի և Իմամ Սադեղի իմամության շրջաններին:
Մարգարեի գերդաստանի անդամներն իսլամը պաշտպանելու, ժողովրդին առաջնորդելու և նեխածության ու անարդարության դեմ պայքարելու համար ժամանակի պահանջներից ելած տարբեր մեթոդներ էին ընտրում: Նրանք երբեմն շարժում ձևավորելու և դեմ առ դեմ ըմբոստացման ու երբեմն էլ գաղափարական ու մշակութային խոր պայքարի միջոցով էին հետապնդում այդ առաքելության իրագործումը: իմամների կենսակերպն ու դիրքորոշումները կախում ունեին ժամանակի պայմաններից: Համառոտ ուսումնասիրություն կատարելով յուրաքանչյուր մարգարեի ժամանակ տիրող պայմանները կնկատենք, որ նրանց գաղափարական սկզբունքներում որևէ հակասություն գոյություն չի ունեցել և նրանք բոլորն էլ նույն նպատակն են հետապնդել, այդուհանդերձ նպատակին հասնելու համար երբեմն առերևույթ իրարից տարբերվող ռազմավարություն են ընտրել:
Իմամ Մոհամմեդ Բաղերն Իմամ Սաջադի որդին է, իսկ նրա որդին Իմամ Սադեղն է: Այս երկու մեծահարգ դեմքերի իմամության շրջանը ձգվում է լուսնային հիջրեթի 95-ից մինչև 148 թվականները՝ շուրջ 53 տարի: Այդ ժամանակաշրջանը համընկնում է երկու կարևոր իրադարձությունների: Առաջինը Օմավյան իշխանության թուլացումն ու իշխանությունը Աբբասյաններին փոխանցվելն է, իսկ մյուսը մտային ու փիլիսոփայական տարբեր տեսակետների անխնա հոսքն է Հունաստանից իսլամական հասարակություն ու ի հետևանս դրա բանավոր ու գաղափարական վեճերի տարածումը:
Հունական գաղափարների ներխուժումը կարող էր վտանգավոր լինել իսլամական հասարակության համար և աղավաղման ու փոփոխության ենթարկել իսլամական գաղափարները: Հետևաբար այդ երկու իմամները նկատի առնելով տիրող պայմաններն իրենց ջանքը կենտրոնացրեցին իսլամի անխառն ուսուցումների տարածման և կրոնի ուսուցումների պաշտպանության ու պահպանության վրա:
Միևնույն ժամանակ մարգարեի գերդաստանի հոգևոր ու գիտական անհատականությունը, մարգարեի հետ նրանց մերձավորությունն ու հատկապես Իմամ Հոսեյնի նահատակության հոգեմաշ դեպքը պատճառ դարձան, որ ժողովրդի սրտերն ավելի շատ մոտենան մարգարեի գերդաստանին և հետզհետե նրանց համակիրների շրջանակը մեծանա: Իմամ Մոհամմեդ Բաղերի ժամանակ մարդիկ հետզհետե ճաշակեցին մարգարեի գերդաստանի գիտության և իսլամական ուսուցումների հաճույքը և ծարավ մարդկանց նման հագեցան Իմամ Բաղերի գիտության զուլալ ու մաքուր աղբյուրից: Այդ պատճառով էլ երբ Իմամ Մոհամմեդ Բաղերը մտնում էր Մեդինայում գտնվող Մարգարեի մզկիթը, բազմությունը շրջապատում էր նրան և կրոնական, գիտական, հավատամքային ու շատ այլ թեմաների շուրջ հարցեր էր ուղղում նրան: Նույնիսկ ոչ-շիա գիտնականներ, այդ թվում Աբու Հանիֆան օգտվել են Իմամ Բաղերի գիտության անսահման ծովից:
Քանի որ երկար տարիներ իշխանությանը կապված գիտնականներ Օմավյան իշխանության օգտին հադիսներ էին կեղծել, Իմամ Բաղերի և Իմամ Սադեղի գիտական շրջանակները պատեհ առիթ էին դիմակայելու համար հադիսների կեղծման գործընթացին և իրար զատորոշելու ճիշտ ու կեղծված հադիսները: Նրանք դիմադրեցին հարյուր տարի շարունակ Օմավյանների միջոցով կրոնական ուսուցումներում ստեղծված շեղումներին և ցույց տվեցին շիտակ ճանապարհը:

Իմամ Բաղերի գիտական դիրքը ցայտուն էր նրանց ուսուցումներում, այնպես որ բարեկամին ու թշնամին հիացմունք էր պատճառում, այնպես որ նրան տվեցին Բաղեր-օլ-Օլում կամ գիտությունները ճեղքողի կոչում: Իհարկե այդ կոչումն առաջին անգամ մարգարեն է նրա մասին օգտագործել: Նա իր աջակիցներից՝ Ջաբեր Իբն Աբդոլլահ Անսարիին ասում է. «Դու ողջ կլինես և կտեսնես իմ գերդաստանից սերող մի մարդու, որը կրում է իմ անունը և նրա պահվածքը, արարքներն ու խոսքը նման են ինձ: Նա ճեղքելով գիտությունը թափանցելու է դրա խորքը»:
Իրապես որ այս կոչումն արժանի էր Իմամ Բաղերին, քանի որ նա ճեղքում էր գիտությունները, քողազերծում էր Ղուրանի գաղտնիքներն ու ճշմարտությունները և հատում էր գիտության սահմանները:
Այն պայմաններում երբ հասարակության վրա իշխում էր ճնշման ու բռնության մթնոլորտն Իմամ Բաղերը գլխավորում է իսլամ աշխարհում մշակութային ու գիտական բարեփոխումները, որի արդյունքը երևան եկավ ապագայում:
Իմամ Բաղերի ռազմավարությունն այն է, որ գիտական ու կրթական մեծ կենտրոններ հիմնելով ճանաչեցնի անխառն իսլամի ուսուցումները: Նա նպատակ ուներ ամուր պատնեշի նման դիմադրել սխալ ու մոլորեցնող գաղափարների ներթափանցմանը և իսլամը մաքրել տարբեր տեսակի նորամուծություններից և աղանդավորական գաղափարներից:
Հիշեցնենք, որ հունական գաղափարների հոսքից բացի իսլամական տարածքներում էլ տարածվել էին որոշ շեղված գաղափարներ ու հոսանքներ, որոնք պաշտպանվում էին Օմավյան իշխանավորների կողմից: Իմամ Բաղերը տրամաբանական կերպով ու հղում կատարելով Ղուրանին դիմակայում էր նման գաղափարներին:
Ի վերջո Իմամ Բաղերի ազդեցիկ դերակատարությունն այն է, որ վերակառուցման ենթարկեց Օմավյաններից տուժած գաղափարական ու մտային ենթակառուցվածքները և այդպիսով իսլամը փրկեց շեղվելու և մոլորվելու վտանգից:
Իմամ Բաղերն իր գիտական ու մշակութային շարժման մեջ ծաղկեցրեց իսլամ ժողովրդի սրտում թաքնված ընդունակությունները: Իմամ Բաղերին ժամանակակից գիտնականների խոստովանությամբ նա գլխավորել է իր ժամանակի գիտնականներին ու մտածողներին: Նա կարևոր դերակատարություն է ունեցել իսլամական օրենսգիտության տարածման գործում: Այն ժամանակ, երբ Օմավյանների չարագործ իշխանավորների ժամանակ կրոնական հարցերում ցանկացած տեսակի խոր մտածողությունը մերժում էին, Իմամ Բաղերը վիճարկումների ժամանակ ժողովրդին կոչ էր անում խորը մտածել և որպես կրոնական օրենքներն ըմբռնելու աղբյուրներից մեկն ընդգծում էր մտքի և իմաստնության արժեքը:
Իմամ Բաղերը կրոնական ուսուցումները շեղումներից և աղավաղումներից փրկելու համար ուշադրություն էր դարձնում այս ուսուցումների երկու հիմնական աղբյուրներ՝ Ղուրանին և ավանդույթին և դրանք համարում էր ուսուցումների ստուգման չափանիշը: Նրա համոզմամբ Ղուրանը բարին չարից զատելու չափանիշն է համարվում: Նա Ղուրանի ամենահմուտ մեկնաբանի դիրքից պարզ ու հստակ մեկնաբանություններ կատարելով աստվածային այաների մասին ժողովրդի համար պարզաբանում էր Ղուրանի անխառն ճշմարտություններն ու գեղեցկությունները:

Իմամ Բաղերի դիտանկյունից բարին չարից առանձնացնելու մյուս չափանիշը մարգարեի և նրա գերդաստանի ավանդույթներն են: Նա մարգարեին հաջորդած ժամանակաշրջանում իսլամի մասին տեսակետները ճանաչելու լավագույն ու վստահելի աղբույրը համարում է նրա գերդաստանի անդամներին: Քանի որ նրանց թերությունից ու շեղումներից զերծ անձինք էր համարում, որոնք համարվում են Աստծո խոսքի իրական մեկնաբանները: Նա մարգարեի գերդաստանի անդամների մասին ասել է. «Աստծո առաքյալի որդիներն Աստծո գոհունակությանը արժանի դառնալու աստվածային գիտելիքների դռներն են, որոնք ձեզ դրախտ են առաջնորդում»:
Քանի որ Իմամ Բաղերը խոր ճանաչողություն ուներ իսլամական գիտությունների ու մշակույթի մասին գիտության ձգտողներն հեռու ու մոտիկ վայրերից Մեդինա էին շտապում և մզկիթում շրջապատելով Իմամ Բաղերին սերտում էին կրոնական անխառն գիտելիքները: Իմամ Բաղերի շրջանակը ժամանակի մտավորականության, գիտնականների, հադիսի վկաների, քարոզիչների ու բանաստեղծների հավաքատեղին էր: Նրա համալսարանում ժողովրդին գիտություն ու առաքինություն էր փոխանցվում: Իմամ Բաղերն իր գիտական դպրոցում ականավոր մտավորականներ է դաստիարակում իսլամ ժողովրդի համար, որոնցից մի քանիսը մեծ դերակատարություն են ունեցել Ղուրանի մեկնաբանության, կրոնագիտության, հադիսի և իսլամական այլ գիտությունների տարածման ու զարգացման գործում: Նրանց մեջ առանձնացվում են Աբան Իբն Սաըլբը, Զարարեն և Մոհամմեդ Իբն Մոսլեմը:
Չնայած իր գիտական ու անհատական բոլոր առավելություններին ու գերազանցություններին Իմամ Բաղերը ժողովրդի հանդեպ խոնարհ ու համեստ էր: Նա հայտնի էր առատաձեռնությամբ ու ողորմությամբ: Ծանր ու խրթին աշխատանքներում օգնում էր իրեն ծառայողներին: Նա ամռան շոգ եղանակին հողագործություն էր անում արմավի այգիներում ու ագարակներում և դրանց վաստակած գումարները նվիրում էր կարիքավորներին ու չքավորներին:
Իմամ Բաղերը նաև օժտված էր բարի հատկանիշներով, բարեդեմ էր ու ծիծաղկոտ: Իմամի բարությունը և ժողովրդի հանդեպ համբերատարությունը պատճառ էին դառնում, որ ամեն օր ավելի մեծանա մարգարեի գերդաստանի հանդեպ համակրանքի չափն ու սրտերը հակվեն իսլամի կողմը: Նրա հարգալից վերաբերմունքը հիացմունք էր պատճառում բոլորին, նույնիսկ ընդդիմադիրներին: Պատմության մեջ ասված է. Որ Շամից մի մարդ, որն ի դեպ գաղափարներով տարբերվում էր Իմամ Բաղերից, շարունակ ներկայանում էր նրան: Նա Իմամ Բաղերի հետ շփվելու պատճառը նրա բարի վերաբերմունքն էր համարում և ասում էր. «Դուք հարցերը ներկայացնում եք պարզ ու ճարտար կերպով: Շարունակ հարգալից բառեր եք արտասանում: Այդ պատճառով էլ ձեզ հետ շփվելն ինձ հաճույք է պատճառում»:
Իմամ Բաղերի իմամության շրջանը համընկնում է Օմավյան մի քանի իշխանավորների, որոնցից վերջինը Հոշամ Իբն Աբդոլմալեքն էր: Հոշամը հայտնի էր իր ագահությամբ, չարագործությամբ ու անարգալից վերաբերմունքով և նրա իշխանության շրջանում ժողովուրդը սաստիկ տառապանքի մեջ էր: Հետևաբար գնալով մեծանում է Իմամ Բաղերի հանդեպ համակրանքը:

Հոշամը մտահոգվում է ժողովրդի զանգվածների մոտ Իմամ Բաղերի ամեն օր աճող համակրանքի համար: Տարբեր միջոցներով փորձում է կանխել ժողովրդի մոտ Իմամի ներազդեցության տարածումը, սակայն չի հաջողվում: Հետևաբար որոշում է նրան սպանել: Ի վերջո Իմամ Բաղերը 57 տարեկան հասակում Հոշամ Իբն Աբդոլմալեքի միջոցով թունավորվում ու նահատակվում է: