Սեպտեմբեր 23, 2017 17:36 Asia/Yerevan

Ողջույն հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Ներկայացնում ենք «Պարսկերենը Ձեզ համար» հաղորդաշարի հերթական թողարկումը։

Արմենը և Ռամինը վերադառնում են Գոլեստան նահանգ կատարած ուղևորությունից։Նրանք կտրում  են  ոլոր-մոլոր մի ճանապարհ,որն անցնում է Ալբորզ լեռնաշղթայի միջով։Հարազի լեռնային ոլոր-մոլոր ճանապարհի եզրին գտնվում են բազմաթիվ մեղվի փեթակներ։Տեղի  վաճառողները մեծ ու փոքր մեղրամաններով մեղր են վաճառում։ Արմենը և Ռամինը որոշում են իրենք էլ մեղր գնել։ Իրանի համարյա բոլոր շրջաններում մեղր է արտադրվում։ Տարատեսակ մեղրեր տարբեր հատկություններով։ Մեղրն իր առողջարարությամբ բոլորին է հայտնի: Համեղ լինելուց բացի` այն կանխարգելում է մի շարք հիվանդությունների զարգացումը։ Մեղրը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր, իսկ նրանց քանակությունը և տեսակը կախված է նրանից, թե ինչ ծաղիկներ են օգտագործվում մեղր պատրաստելու համար: Ընդհանուր առմամբ, մեղրը պարունակում է վիտամին C, կալցիում և երկաթ: Մեղրը հնագույն  քաղցրավենիք է, որը շատ և շատ օգտակար է առողջության համար և վաղ շրջանում իրանցիներն օգտագործել են այն։Նրանք դեռ վաղ անցյալում մեղրն օգտագործում էին  գրիպի ու մրսածության դեպքում։ Մեղրը բարելավում է մարսողությունը և նյութափոխանակությունը: Դեռ վաղ ժամանակներից իրանցիները անուշաբույր ծաղիկներով ու բույսերով լի վայրերում բուծում էին մեղուներ և տարատեսակ մեղրեր էին պատրաստում։ Ներկայումս Իրանի շատ գյուղերում  մարդիկ զբաղվում են մեղվաբուծությամբ։ Երաժշտական կարճ դադարից հետո կշարունակենք մեր զրույցը։ Ընկերակցեք մեզ։

-----------------

Ինչպես միշտ նախ առաջարկում ենք թուղթ ու գրիչ վերցնել գրի առնելու այս հաղորդման նոր բառերն ու բառակապակցությունները,որոնք են՝

Բարև,ողջույն

سلام

Պարոն

آقا

Բարի եք եկել

خوش آمدید

Դուք համեցեք անուշ արեք

شما بفرمایید میل کنید

Մեղր

عسل

Ինքներդ

خودتان

Դուք արտադրում եք

شما تولید می کنید

Երկու հարյուր

دویست

Փեթակ

کندو

Տեսակներ

انواع

Մենք արտադրում ենք

ما تولید می کنیم

Գույն

رنگ

Տարբեր

متفاوت

Ծաղիկ

گل

Տարբեր

مختلف

Այն պատրաստվել է

آن تهیه شده است

Ուրց

آویشن

Անտառային

جنگلی

Ապակի

شیشه

Ապակե աման (ապակե տարա)

ظرف شیشه ای

Փոքր

کوچک

Լեռնային

کوهی

Տեսակ

نوع

Այն փոխվում է

آن تغییر می کند

դեղ

دارو

Ցավ

درد

Կերեք

بخورید

Երիտասարդ

جوان

Մնացեք

بمانید

Այսինքն

یعنی

Ուտել

خوردن

Ծեր

پیر

Մենք չենք ծերանա

ما پیر  نمی شویم

Ավիցեննա (Իբն Սինա)

ابن سینا

«Կանոն բժշկության»  գիրքը

کتاب قانون

Նա գրել է

او نوشته است

Երիտասարդություն

جوانی

Երկար

طولانی

Հիշողություն

حافظه

Ուժեղ

قوی

Այն վերացնում է

آن برطرف می کند

Երկու

دو

Աման(տարա)

ظرف

Լավ

خوب

Դուք տվեցեք (դուք տվեք)

شما بدهید

Մենք  միգուցե մնանք

ما شاید بمانیم

Միշտ,մշտապես

همیشه

Այժմ առաջարկում ենք  հետևել Արմենի և մեղր վաճառողի երկխոսությանը։ Նրանք խոսում են մեղրի հատկությունների մասին։

Արմեն․Բարև։

آرمن - سلام

Վաճառող․Բարև պարոն, բարի եք եկել։ Համեցեք այս  մեղրերից անուշ արեք ։

فروشنده - سلام آقا . خوش آمدید . بفرمایید از این عسل ها میل کنید

Արմեն․Շնորհակալ եմ։ Դուք ինքներդ  մեղր եք  արտադրո՞ւմ։

آرمن - متشکرم . شما خودتان عسل تولید می کنید ؟

Վաճառող․Այո, մենք ավելի քան երկու հարյուր փեթակ ունենք և մեղրի տեսակներ ենք արտադրում։

فروشنده - بله . ما بیشتر از دویست کندو داریم و انواع عسل تولید می کنیم .

Արմեն․Ինչո՞ւ այս մեղրերի գույնը տարբեր է։

آرمن - چرا رنگ این عسل ها متفاوت است ؟

Վաճառող․Այս մեղրերը պատրաստվել են տարբեր ծաղիկներից։Օրինակ՝ սա ուրցի  մեղր է։ Այն՝ անտառային ծաղիկների մեղր։ Այս ապակե փոքր ամանն էլ լեռնային ծաղիկների մեղր է։

فروشنده - این عسل ها از گل های مختلف تهیه شده است . مثلا این عسل ِ آویشن است . آن عسل ِ گلهای جنگلی است . این ظرف شیشه ای کوچک هم عسل ِ گلهای کوهی است .

Արմեն․Ուրեմն մեղրերի գույնը փոխվում է   ծաղիկների տեսակի պատճառով։

آرمن - پس رنگ عسل ها به خاطر نوع گل ها تغییر می کند !

Վաճառող․Այո, մեղրը տարբեր ցավերի դեղն է, մեղր կերեք որպեսզի երիտասարդ մնաք։

فروشنده - بله . عسل داروی دردهای مختلف است . عسل بخورید تا جوان بمانید .

Վաճառող․Այսինքն մեղր ուտելով չենք ծերանա՞։

آرمن - یعنی با خوردن عسل پیر نمی شویم ؟

Վաճառող․Ավիցեննան իր «Կանոն բժշկության» գրքում գրել է․-«Մեղրը երիտասարդությունը երկարացնում, հիշողությունն ուժեղացնում և ցավը վերացնում է»։

فروشنده - ابن سینا در کتاب قانون نوشته است : عسل جوانی را طولانی / حافظه را قوی / و درد را برطرف می کند

Արմեն․Ուրեմն երկու աման լավ մեղր տվեցեք, միգուցե մշտապես երիտասարդ մնանք։

آرمن - پس دو ظرف عسل خوب بدهید ، شاید برای همیشه جوان بمانیم

Առաջարկում ենք մեկ անգամ ևս հետևել Արմենի և վաճառողի երկխոսությանը, այս անգամ առանց թարգմանության։

Այո սիրելի բարեկամներ մեղրը նպաստում է երիտասարդացմանը և կանխում ծերությունը։Մեղրի հրաշալի հատկությունների մասին խոսել ու խոսում են: Մեղրը հնագույն ժամանակներից տարբեր նպատակներով օգտագործել ու մինչ օրս էլ շարունակում ենք օգտագործել և չենք դադարում զարմանալ, թե մեղուների աշխատանքի արգասիքը բացահայտված ու դեռևս չբացահայտված օգուտների ի՜նչ մեծ շտեմարան է: Ի՜նչ լայն է մեղրի կիրառման շրջանակը: Կա՞, արդյոք, էլի նման մթերք, որը որքան օգտակար, նույնքան էլ համեղ է: Հականեխիչ, հակասնկային, հակաբորբոքային ու բազում հակա-ներով օժտված  այս մթերքը անփոխարինելի միջոց է շատ ու շատ ախտերի բուժման համար: Անգամ նոսրացված մեղրն է հրաշքներ կատարում: Արմենը և վաճառողը այսպես շարունակում են  զրուցել մեղրի տեսակների ու հատկությունների մասին։ Վաճառողը լայն տեղեկություններ է փոխանցում մեղրի բուժիչ հատկությունների մասին։

Նա Արմենին ասում է,որ եթե ցանկանում է մշտապես լինել առողջ ապա որպես կազդուրիչ միջոց ամեն առավոտյան օգտագործել մեղրաջուր: Դրա համար պետք է մեկ թեյի գդալ մեղրը և թարմ կիտրոնը լուծել մեկ բաժակ ջրի մեջ:
Արմենը և  Ռամինը համտեսում են մեղրի տեսակները: Յուրաքանչյուր տեսակը հատուկ բյուր  ու համ ունի: Նրանք երկուսն էլ գնում են իրենց նախընտրած մեղրը: Իրանիցների ամենահաճելի նախաճաշն է՝ հաց, կարագ ու մեղրը մի բաժակ տաք թեյով ու կաթով:

Պիտակ