Պարսկերենը Ձեզ համար(175)
Ողջույն հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Ներկայացնում ենք «Պարսկերենը Ձեզ համար» հաղորդաշարի հերթական թողարկումը։
Արմենը և Ռամինը վերադառնում են Գոլեստան նահանգ կատարած ուղևորությունից։Նրանք կտրում են ոլոր-մոլոր մի ճանապարհ,որն անցնում է Ալբորզ լեռնաշղթայի միջով։Հարազի լեռնային ոլոր-մոլոր ճանապարհի եզրին գտնվում են բազմաթիվ մեղվի փեթակներ։Տեղի վաճառողները մեծ ու փոքր մեղրամաններով մեղր են վաճառում։ Արմենը և Ռամինը որոշում են իրենք էլ մեղր գնել։ Իրանի համարյա բոլոր շրջաններում մեղր է արտադրվում։ Տարատեսակ մեղրեր տարբեր հատկություններով։ Մեղրն իր առողջարարությամբ բոլորին է հայտնի: Համեղ լինելուց բացի` այն կանխարգելում է մի շարք հիվանդությունների զարգացումը։ Մեղրը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր, իսկ նրանց քանակությունը և տեսակը կախված է նրանից, թե ինչ ծաղիկներ են օգտագործվում մեղր պատրաստելու համար: Ընդհանուր առմամբ, մեղրը պարունակում է վիտամին C, կալցիում և երկաթ: Մեղրը հնագույն քաղցրավենիք է, որը շատ և շատ օգտակար է առողջության համար և վաղ շրջանում իրանցիներն օգտագործել են այն։Նրանք դեռ վաղ անցյալում մեղրն օգտագործում էին գրիպի ու մրսածության դեպքում։ Մեղրը բարելավում է մարսողությունը և նյութափոխանակությունը: Դեռ վաղ ժամանակներից իրանցիները անուշաբույր ծաղիկներով ու բույսերով լի վայրերում բուծում էին մեղուներ և տարատեսակ մեղրեր էին պատրաստում։ Ներկայումս Իրանի շատ գյուղերում մարդիկ զբաղվում են մեղվաբուծությամբ։ Երաժշտական կարճ դադարից հետո կշարունակենք մեր զրույցը։ Ընկերակցեք մեզ։
-----------------
Ինչպես միշտ նախ առաջարկում ենք թուղթ ու գրիչ վերցնել գրի առնելու այս հաղորդման նոր բառերն ու բառակապակցությունները,որոնք են՝
|
Բարև,ողջույն |
سلام |
|
Պարոն |
آقا |
|
Բարի եք եկել |
خوش آمدید |
|
Դուք համեցեք անուշ արեք |
شما بفرمایید میل کنید |
|
Մեղր |
عسل |
|
Ինքներդ |
خودتان |
|
Դուք արտադրում եք |
شما تولید می کنید |
|
Երկու հարյուր |
دویست |
|
Փեթակ |
کندو |
|
Տեսակներ |
انواع |
|
Մենք արտադրում ենք |
ما تولید می کنیم |
|
Գույն |
رنگ |
|
Տարբեր |
متفاوت |
|
Ծաղիկ |
گل |
|
Տարբեր |
مختلف |
|
Այն պատրաստվել է |
آن تهیه شده است |
|
Ուրց |
آویشن |
|
Անտառային |
جنگلی |
|
Ապակի |
شیشه |
|
Ապակե աման (ապակե տարա) |
ظرف شیشه ای |
|
Փոքր |
کوچک |
|
Լեռնային |
کوهی |
|
Տեսակ |
نوع |
|
Այն փոխվում է |
آن تغییر می کند |
|
դեղ |
دارو |
|
Ցավ |
درد |
|
Կերեք |
بخورید |
|
Երիտասարդ |
جوان |
|
Մնացեք |
بمانید |
|
Այսինքն |
یعنی |
|
Ուտել |
خوردن |
|
Ծեր |
پیر |
|
Մենք չենք ծերանա |
ما پیر نمی شویم |
|
Ավիցեննա (Իբն Սինա) |
ابن سینا |
|
«Կանոն բժշկության» գիրքը |
کتاب قانون |
|
Նա գրել է |
او نوشته است |
|
Երիտասարդություն |
جوانی |
|
Երկար |
طولانی |
|
Հիշողություն |
حافظه |
|
Ուժեղ |
قوی |
|
Այն վերացնում է |
آن برطرف می کند |
|
Երկու |
دو |
|
Աման(տարա) |
ظرف |
|
Լավ |
خوب |
|
Դուք տվեցեք (դուք տվեք) |
شما بدهید |
|
Մենք միգուցե մնանք |
ما شاید بمانیم |
|
Միշտ,մշտապես |
همیشه |
Այժմ առաջարկում ենք հետևել Արմենի և մեղր վաճառողի երկխոսությանը։ Նրանք խոսում են մեղրի հատկությունների մասին։
|
Արմեն․Բարև։ |
آرمن - سلام . |
|
Վաճառող․Բարև պարոն, բարի եք եկել։ Համեցեք այս մեղրերից անուշ արեք ։ |
فروشنده - سلام آقا . خوش آمدید . بفرمایید از این عسل ها میل کنید |
|
Արմեն․Շնորհակալ եմ։ Դուք ինքներդ մեղր եք արտադրո՞ւմ։ |
آرمن - متشکرم . شما خودتان عسل تولید می کنید ؟ |
|
Վաճառող․Այո, մենք ավելի քան երկու հարյուր փեթակ ունենք և մեղրի տեսակներ ենք արտադրում։ |
فروشنده - بله . ما بیشتر از دویست کندو داریم و انواع عسل تولید می کنیم . |
|
Արմեն․Ինչո՞ւ այս մեղրերի գույնը տարբեր է։ |
آرمن - چرا رنگ این عسل ها متفاوت است ؟ |
|
Վաճառող․Այս մեղրերը պատրաստվել են տարբեր ծաղիկներից։Օրինակ՝ սա ուրցի մեղր է։ Այն՝ անտառային ծաղիկների մեղր։ Այս ապակե փոքր ամանն էլ լեռնային ծաղիկների մեղր է։ |
فروشنده - این عسل ها از گل های مختلف تهیه شده است . مثلا این عسل ِ آویشن است . آن عسل ِ گلهای جنگلی است . این ظرف شیشه ای کوچک هم عسل ِ گلهای کوهی است . |
|
Արմեն․Ուրեմն մեղրերի գույնը փոխվում է ծաղիկների տեսակի պատճառով։ |
|
|
Վաճառող․Այո, մեղրը տարբեր ցավերի դեղն է, մեղր կերեք որպեսզի երիտասարդ մնաք։ |
|
|
Վաճառող․Այսինքն մեղր ուտելով չենք ծերանա՞։ |
آرمن - یعنی با خوردن عسل پیر نمی شویم ؟ |
|
Վաճառող․Ավիցեննան իր «Կանոն բժշկության» գրքում գրել է․-«Մեղրը երիտասարդությունը երկարացնում, հիշողությունն ուժեղացնում և ցավը վերացնում է»։ |
|
|
Արմեն․Ուրեմն երկու աման լավ մեղր տվեցեք, միգուցե մշտապես երիտասարդ մնանք։ |
آرمن - پس دو ظرف عسل خوب بدهید ، شاید برای همیشه جوان بمانیم |
Առաջարկում ենք մեկ անգամ ևս հետևել Արմենի և վաճառողի երկխոսությանը, այս անգամ առանց թարգմանության։

Այո սիրելի բարեկամներ մեղրը նպաստում է երիտասարդացմանը և կանխում ծերությունը։Մեղրի հրաշալի հատկությունների մասին խոսել ու խոսում են: Մեղրը հնագույն ժամանակներից տարբեր նպատակներով օգտագործել ու մինչ օրս էլ շարունակում ենք օգտագործել և չենք դադարում զարմանալ, թե մեղուների աշխատանքի արգասիքը բացահայտված ու դեռևս չբացահայտված օգուտների ի՜նչ մեծ շտեմարան է: Ի՜նչ լայն է մեղրի կիրառման շրջանակը: Կա՞, արդյոք, էլի նման մթերք, որը որքան օգտակար, նույնքան էլ համեղ է: Հականեխիչ, հակասնկային, հակաբորբոքային ու բազում հակա-ներով օժտված այս մթերքը անփոխարինելի միջոց է շատ ու շատ ախտերի բուժման համար: Անգամ նոսրացված մեղրն է հրաշքներ կատարում: Արմենը և վաճառողը այսպես շարունակում են զրուցել մեղրի տեսակների ու հատկությունների մասին։ Վաճառողը լայն տեղեկություններ է փոխանցում մեղրի բուժիչ հատկությունների մասին։
Նա Արմենին ասում է,որ եթե ցանկանում է մշտապես լինել առողջ ապա որպես կազդուրիչ միջոց ամեն առավոտյան օգտագործել մեղրաջուր: Դրա համար պետք է մեկ թեյի գդալ մեղրը և թարմ կիտրոնը լուծել մեկ բաժակ ջրի մեջ:
Արմենը և Ռամինը համտեսում են մեղրի տեսակները: Յուրաքանչյուր տեսակը հատուկ բյուր ու համ ունի: Նրանք երկուսն էլ գնում են իրենց նախընտրած մեղրը: Իրանիցների ամենահաճելի նախաճաշն է՝ հաց, կարագ ու մեղրը մի բաժակ տաք թեյով ու կաթով: