Իրանական շուկա (44) Գյուղատնտեսություն (1)
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացրած տվյալներով, Իրանը գյուղատնտեսական արտադրանքների գլխավոր արտադրողներից է համարվում, որն իր պարենի կարիքներն ապահովելուց բացի, ապահովում է նաև Պարսիցծոցյան ավազանի երկրների սննդամթերքի կարիքը:
Գյուղատնտեսության բաժնի ընդլայնումը և սննդի անվտանգության ապահովումը պետությունների գլխավոր մտահոգություններից են եղել: Գյուղատնտեսությունը երկրների տնտեսության ստրատեգիական բաժինն է համարվում: Գյուղատնտեսության բաժնում սննդի ապահովումն այն ժամանակ է ավելի կարևորվում, երբ հաշվի ենք առնում աշխարհի բնակչության թվի աճը: ՖԱՕ-ի կանխատեսումների համաձայն, առաջիկա չորս տասնամյակներում աշխարհի բնակչության թիվը 9 միլիարդի է հասնելու, իսկ գյուղատնտեսության գլխավոր տարրերը, այդ թվում հողն ու ջուրը ամեն տարի նվազում են: Այդ գործոններից բացի, կլիմայական փոփոխությունները և երկրագնդի տաքանալը նույնպես տարեց տարի դժվարացնում են գյուղատնտեսական արտադրությունը: Միջազգային տվյալները վկայում են գյուղերի բնակչության թվի նվազման մասին: Վերջին տասնամյակներում աշխարհում նկատելի է գյուղական հասարակության թվի նվազումը, որի բացասական հետևանքները շատ մեծ են: Նկատի առնելով այն հանգամանքը, որ զարգացող երկրներում բնակչության մեծ մասն ապրում է գյուղերում, այդ երկրներում կենցաղային ու հասարակական առումով մեծ նշանակություն ունի գյուղատնտեսությունը, իսկ զարգացած երկրներում գյուղատնտեսությունը դիտվում է որպես տնտեսական արդյունավետությամբ հատված:
Գյուղատնտեսությունը ամենաշատ անցյալ ունեցող մարդկային աշխատանքն է պատմության ընթացքում: Տնտեսական զարգացման տեսանկյունից, այսօր աճող բնակչության սննդի և սննդի անվտանգության ապահովումը, գյուղատնտեսական արտադրանքների արտահանումը ավելացնելով կապիտալ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ կապիտալի ապահովումը, արդյունաբերության համար անհրաժեշտ հումքի մատակարարումը և հարակից արտադրական աշխատանքների ընդլայնմանը նպաստելը գյուղատնտեսության բաժնի կարևոր պարտականություններից են համարվում:
Գյուղատնտեսական արտադրանքների ավելանալը մի կողմից նվազեցնում է սննդամթերքի գնման կարիքը և դրական է դարձնում երկրների առևտրային հաշվեկշիռը, մյուս կողմից արդյունաբերության բաժնի համեմատությամբ, ներդրման ավելի քիչ կարիք ունի: Գյուղատնտեսության բաժնի նշանակությունից ելնելով, փորձագետները համոզված են, որ այդ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ երկրների տնտեսական բարգավաճման գործընթացում: Հետևաբար շատ երկրներում գյուղատնտեսությունը զարգացման առանցք է հանդիսանում:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աղբյուրների համաձայն, աշխարհում գյուղատնտեսական արտադրանքների գլխավոր կառուցվածքը հիմնված է գյուղատնտեսության 66 արտադրանքի, այդ թվում 41 բուսական և 25 անասնական արտադրքնի վրա: Իհարկե դա չի նշանակում, որ աշխարհում միայն 66 արտադրանք է արտադրվում, այլև այդ արտադրանքները գյուղատնտեսության կառուցվածքում գլխավոր արտադրանքներ են համարվում: Համաշխարհային առևտրի մասին պետք է ասել, որ գյուղատնտեսական արտադրանքների արտահանումն ու ներկրումը հիմնված է 35 գլխավոր արտադրանքի վրա: Աշխարհում 64 երկրներ զբաղվում են մշակաբույսերի արտադրանքների արտահանմամբ, իսկ 55 երկրներ այգիների արտադրանքների արտահանմամբ են զբաղվում: Առկա տվյալների համաձայն, աշխարհում ավելի քան 200 երկիր զբաղվում է գյուղատնտեսական արտադրությամբ:
Իրանը նույնպես այդ երկրների շարքին է դասվում: Իրանում գյուղատնտեսությունը մեծ նշանակություն ունի: Իրանի հողատարածքների մեկ երրորդը գյուղատնտեսական աշխատանքների համար օգտագործելու կարողություն ունեն: ՖԱՕ-ի ներկայացրած վիճակագրության համաձայն, Իրանն աշխարհում գյուղատնտեսական արտադրանքների գլխավոր արտադրողներից է համարվում և կարող է ապահովել նաև Պարսից ծոցի ավազանի երկրների սննդի կարիքները:
Իրականում գյուղատնտեսական արտադրանքների մեկ երրորդի արտադրման առումով Իրանն իր ուրույն տեղն ունի համաշխարհային դասակարգման մեջ: Վիճակագրության համաձայն, ավելի քան 20 գյուղատնտեսական կարևոր արտադրանքների թողարկման առումով Իրանը յոթ առաջատար երկրների շարքին է դասվում: Այգեգործական արտադրանքների արտադրման առումով Իրանն ունենալով 15 գլխավոր արտադրանքներ աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում: Գյուղատնտեսական 10 արտադրանքների արտահանման առումով Իրանն առաջինից տասներորդ տեղերն է զբաղեցնում: Իրանի գյուղատնտեսական արտադրանքների արտահանման խոշոր ծավալները հատկացված են մշակաբույսերի ու այգեգործական և թռչնաբուծական ու անասնաբուծական արտադրանքներին:Սակայն արժեքային առումով համապատասխանաբար պատկերն այսպիսին է՝ այգեգործական, թռչնաբուծական ու անասնաբուծական և մշակաբույսերի արտադրանքներ: Իրանի գյուղատնտեսական արտադրանքները հիմնականում արտահանվում են Իրաք, Արաբական միացյալ Էմիրություններ, Աֆղանստան, Պակիստան, Ռուսաստան, Թուրքիա, Իսպանիա, Չինաստան, Հոնկ Կոնգ, Հնդկաստան և Ղազախստան:
Զաֆրանից ու պիստակից բացի, որոնք բրենդ են համարվում Իրանի համար, Իրանը արմավի ու ծիրանի երկրորդ, իսկ նուշի, կեռասի, վարունգի ու ձմերուկի երրորդ խոշոր արտադրողն է համարվում աշխարհում:Գյուղատնտեսական 29 կարևոր մթերքների, այդ թվում խնձորի, սերկևիլի, ընկույզի, թուզի, դեղձի, կիտրոնի, սոխի, լոլիկի, պնդուկի, նարնջի, շլորի, կիվիի, մեղրի, թեյի, սմբուկի, գետնախնձորի, գարու և սոյայի արտադրման առումով Իրանն աշխարհի առաջին 20 երկրների շարքում է գտնվում: Իրանական արմավը ցանկալի է և իր գնորդներն ունի շատ երկրներում, այդ թվում Հնդկաստանում: Իրանի սեխը նույնպես շահույթաբեր է և շատ ցանկալի է Իրաքում: Կարմիր և սպիտակ կաղամբները Իրանի գյուղատնտեսական արտադրանքների ամենաշատ վաճառվող մթերքներից են համարվում:Հարավային Կորեան գնելով իրանական նուռը, խտանյութի վերածելուց հետո, վաճառում է բարձր գնով: Բրնձի, արևածաղկի սերմի, մսի ու կաթի արտադրման ոլորտում նույնպես Իրանը առաջատար երկրներից է համարվում:
Այսօր երկրի արտադրանքների ու ապրանքների մուտքը համաշխարհային շուկա պահանջում է միջազգային մարքեթինգային չափանիշների և ցուցանիշների պահպանումը: Այդ ցուցանիշները չափազանց բազմազան են լինում և քաղաքական ու առեւտրային ռիսկից և տարածաշրջանային պայմաններից ու տնտեսական կայունությունից սկսած, ընդգրկում են, մեկ շնչի հաշվով եկամուտը, շուկայի չափը (բնակչության թիվը) և շուկայի պոտենցիալ աճը:
Այսօր արտահանման ոլորտում հաջողում է այն պետությունը, որ ծանոթ է նպատակակետ երկրի առևտրային քաղաքականության մեջ ազդեցիկ գործոններին, տեղական մատակարարներին, մրցակիցներին և մյուս օտարերկրյա մատակարարներին, ինչպես նաև գնագոյացման մեթոդներին: Թիրախային շուկային հասանելիությունը, աշխարհագրական հեռավորության, տրանսպորտային ծախսերի և մշակութային ընդհանրությունների հաշվի առնելը կարող են ազդեցիկ լինել գյուղատնտեսական մթերքների արտահանման թիրախային շուկաները ճշտելու հարցում:
Մասնագիտական ցուցահանդեսներին մասնակցելն ու կազմակերպելը արտադրանքի մարքեթինգի ուղղակի և կարևոր ճանապարհներից են համարվում: Իրանում գյուղատնտեսական ոլորտում մասնագիտական ցուցահանդեսների անցկացման նպատակն է ներկայացնել սննդամթերքի և հարակից ոլորտների վերջին նվաճումները, արտադրանքի ու հարակից ծառայությունների, այդ թվում գյուղատնտեսական փոխակերպման արդյունաբերության, մեքենաների եւ սարքավորումների արտադրության, անասնաբուծական ու թռչնաբուծական հումքերի արտադրության և փաթեթավորման արդյունաբերության վերաբերյալ մարքեթինգ և փոխգորակցության իրականացնելը, ինչպես նաև խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունների միջև գործակցություն և փորձերի փոխանակում իրականացնելը և ցուցահանդեսի ներքին ու միջազգային մասնակիցների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնումը:
Այլ երկրներում ցուցահանդեսների մասնակցելով, իրանցի արտադրողներն ու գործարարները փորձում են իրանական արտադրանքները ներկայացնել արտասահմանյան շուկային:
Վերջին ամիսների ընթացքում Իրանում գյուղատնտեսական արտադրանքների ոլորտում տարբեր ցուցահանդեսներ են անցկացվել, որոնցից են՝ այգեգործական ու գյուղատնտեսական օրգանական արտադրանքների ոլորտում «Կանաչ Իրան» (Iran Green Trade Fair) մասնագիտացված միջազգային ցուցահանդեսը, գյուղատնտեսական գիտական ձեռքբերումների փոխանցման նպատակով «Իրանի ագարակի օրեր» միջազգային ցուցահանդեսը, գյուղատնտեսության արդյունաբերության, սննդամթերքի և հարակից արդյունաբերությունների ու սարքավորումների ոլորտում 1500 ներքին և 37 երկրների ընկերությունների մասնակցությամբ «Agrofood» ցուցահանդեսը, որը Ասիայում անցկացվող ամենամեծ ցուցահանդեսն է գյուղատնտեսական արդյունաբերությունների ու սննդամթերքի ոլորտում և գյուղատնտեսության արդյունաբերականացման մոտեցմամբ՝ «I Farm» մասնագիտացված ցուցահանդեսը:
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը Թեհրանում կայանալու է «Իրան-Էքսպո 2017» ցուցահանդեսը, որին մասնակցելու են նաև գիտելիքահեն և գյուղատնտեսական մթերքներ արտահանող ընկերությունները: Հիշյալ ցուցահանդեսին մասնակցելու են իրանցի ու արտասահմանցի առևտրականներ , որոնք համագործակցության ու առևտրային պայմանագրեր են կնքելու գյուղատնտեսական արտադրանքների ոլորտում: Ցուցահանդեսին մասնակցելու համար կարող եք այցելել նախատեսված կայքը՝ www.irantsn.com հասցեով: