Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: Տնտեսական հարցերով հետաքրքրվող մեր բարեկամներին հրավիրում ենք ունկնդրելու «Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս շաբաթվա համարը, որն ինչպես միշտ հատկացված է Իրանի այս շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձություններին: Հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թեհրանի եռակողմ նստաշրջանին, Իրանի ու Իրաքի և Իրանի ու Հայաստանի տնտեսական հարաբերություններին ու նաև տնտեսական մի քանի լուրերի:
ԻԻՀ-ի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների երկրորդ նստաշրջանն անցած շաբաթ Թեհրանում ամփոփիչ հաղորդագրության հրապարակմամբ ավարտեց իր աշխատանքը:
ԻԻՀ-ի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները մեկ տարի առաջ՝ 2016 թվականի օգոստոսին, Բաքվում կայացած առաջին նստաշրջանի ժամանակ տարածաշրջանային ընդհանուր հարցերից բացի նաև համաձայնության հանգեցին տնտեսական երեք մասնավոր ոլորտներում, որոնք էին տրանսպորտը, հյուսիս-հարավ միջանցքը և էներգետիկայի ու էլեկտրաէներգիայի ոլորտներն ու նաև նավթի ու գազի բնագավառում համագործակցությունները: Կողմերը տնտեսական համագործակցությունների ընդլայնմանն ուղղված կառույցային փոփոխությունների շուրջ նույնպես համաձայնության հանգեցին:
Երեք երկրների միջև առևտրի հարթեցման համար մինչ այսօր ստորագրվել են մի քանի համաձայնագրեր ու հուշագրեր, որոնցից կարելի է հիշատակել առևտրի ոլորտում համաձայնագիրը, փոխադարձ ներդրման խրախուսման ու հովանավորման մասին համաձայնագիրը, կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիրը, ծովային առևտրի շուրջ համաձայնագիրը, մաքսային համաձայնագիրը, ցամաքային փոխադրության մասին համաձայնագիրը, ծովային փոխադրության մասին համաձայնագիրն ու հյուպատոսային հարցերի բնագավառում համաձայնագիրը:
Վերջին տարիների ընթացքում երեք երկրների միջև նախագահների ու նախարարների մակարդակում կայացած բազմաթիվ հանդիպումներն ուղղված են եղել հարաբերությունների մակարդակի բարձրացմանը, որոնց շարքին կարելի է հիշատակել ավտոշինության գործարանի հիմնադրման, դեղերի արտադրման, ինչպես նաև նավթի, գազի, էլեկտրաէներգիայի ու երկաթգծի բնագավառում համագործակցության պայմանագրերը: Այդուհանդերձ երեք երկրների հարաբերություններում դեռ նկատելի են պոտենցիալներ, որոնք կարող են ուշադրության կենտրոնում հայտնվելով ծառայել Իրանի ազգային շահերի ապահովմանը: Տնտեսական ոլորտներում Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության կարևոր բնագավառներից մեկը փոխադրության ու առևտրի պոտենցիալներից օգտվելն ու հյուսիս-հարավ փոխադրության միջանցքը լրացնելն է: Իրանի Աստարայի ու Ադրբեջանի Աստարայի երկաթգիծն Իրանին հյուսիսային Եվրոպային կապող դարպասն է:
Թեհրանի դիտանկյունից Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի եռակողմ համագործակցությունը ոչ միայն կարող է հանգեցնել քաղաքական, ապահովական, մշակութային ու տնտեսական բնագավառներում երեք երկրի միջև հարաբերությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը, այլև զուգամերձություն առաջացնելով տարածաշրջանում առկա մարտահրավերների դիմագրավման համար նոր հնարավորություններ ստեղծել:
----------------------
Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Մոհամմեդ Շարիաթմադարին անցած շաբաթ Իրաք կատարած ուղևորության ընթացքում երկու երկրի մասնավոր բաժինների միջև առևտրական ու տնտեսական համագործակցության, Իրաքի կարիքների ապահովման ու այդ երկրի տարբեր բաժիններում ներդրման շուրջ զրույց ունեցավ այդ երկրի պաշտոնատարների հետ:
Այցի շրջանակներում Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարը հանդիպեց Իրաքի խորհրդարանի նախագահ Սալիմ Ալ-Ջաբուրիի, ծրագրավորման նախարարի, առևտրի նախարարի պաշտոնակատարի, էներգետիկայի նախարարի, բնակարանի, շինարարության ու քաղաքապետարանների նախարարի և Իրաքի կենտրոնական բանկի տնօրենի հետ:
Այս պահին երկու երկրի համագործակցությունների ճամբին արգելքներ գոյություն ունեն: Դրանց շարքում են գտնվում բանկային հարաբերություններում գոյություն ունեցող խոչընդոտները, որոնց շտապ լուծում պիտի տրվի: Այս շրջագծում Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարն ու Իրաքի կենտրոնական բանկի տնօրեն Ալի Ալ-Ալաղը Բաղդադում կայացած հանդիպման ժամանակ քննարկեցին ֆինանսական ու առևտրական բնագավառներում երկու երկրի համագործակցությունների ընդլայնման ուղիները:
Էլեկտրաէներգիայի փոխադրման կապակցությամբ համագործակցությունն այդ այցի ընթացքում քննարկված թեմաներից էր:
Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարը Բաղդադում Իրաքի էլեկտրաէներգիայի նախարար Ղասեմ Ալ-Ֆահդավիի հետ հանդիպման ժամանակ ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ պատերազմի ընթացքում վնասված տարածքների վերակառուցման ու հատկապես էլեկտրակայանների կառուցման ուղղությամբ Իրանի պատրաստակամությունը հայտնեց:
------------------------
ԻԻՀ-ն իր տնտեսական դիվանագիտության մեջ առաջնային տեղ է հատկացրել հարևանների հետ հարաբերությունների ընդլայնմանն ու հատկապես տնտեսական նախագծերի հետապնդմանը:
Այս շրջագծում անցած շաբաթ Իրանում Հայաստանի լիազոր ու արտակարգ դեսպան Արտաշես Թումանյանն ու Իրանի Խոռասան Ռազավիի նահանգապետ Ալիռեզա Ռաշիդիանն ընդգծեցին երկկողմ համագործակցությունների ընդլայնումը:
Հանդիպման ժամանակ Իրանում Հայաստանի դեսպանը Խոռասան Ռազավիի նահանգապետին հրավիրեց Երևան այցելելով ծանոթանալ համատեղ համագործակցության պոտենցիալներին ու բնագավառներին:
Ալիռեզա Ռաշիդիանն էլ այս հանդիպման ժամանակ ողջունեց Իրանում ու հատկապես Խոռասան Ռազավիի սահմաններում գտնվող Սառախսի ու Դողարունի տնտեսական ազատ գոտիներում Երևանի ներկայությունը:
Իրանի Խոռասան Ռազավի նահանգը հատկապես տնտեսական ու գիտական բնագավառներում Հայաստանի հետ համատեղ համագործակցության համար բազմաթիվ հնարավորություններ ունի:
Միևնույն ժամանակ Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ու Հայաստանի ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Իրանի ու Հայաստանի միջխորհրդարանական բարեկամության խմբերի ակտիվացման կապակցությամբ զրույց ունենալով ընդգծեցին գազի տարանցման, տրանսպորտի և տնտեսական համագործակցության բնագավառներում երկու երկրի հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
Իրանցի առևտրականներին Հայաստանի տնտեսական ու առևտրական օրենքների ծանոթացումը երկու երկրի պաշտոնատարների կողմից հետապնդվող հարցերից է:
Նույն նպատակով վերջերս մի պատվիրակություն գլխավորելով Հայաստան ուղևորվեց Իրանի Իսլամական Հանրապետության ազգային հարկային ծառայության նախագահ, ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Քամել Թաղավի Նեժադ: ՀՀ-ի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության ազգային հարկային ծառայության նախագահ, ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Քամել Թաղավի Նեժադի հետ հանդիպմանը քննարկվեցին հարկային ոլորտում հայ- իրանական համագործակցությունը բարելավելու աշխատանքները:
Իրանի ու Հայաստանի միջև տնտեսական շրջանառությունն այս պահին չի գերազանցում տարեկան կես միլիարդ դոլարը: Մինչդեռ ազատ գոտիներում ու հատկապես Արաքսի ազատ գոտում առևտրական ու տնտեսական աշխատանքների ու ներդրման համար բազմաթիվ հնարավորություններ գոյություն ունեն երկու երկրների համար: Այս ուղղությամբ Իրանն ու Հայաստանը մասնավոր բաժնի ներդրումների հովանավորման համար երկու երկրի բանկերի ակտիվացման ու նաև առևտրաշրջանառության ծավալների մեծացման նպատակով մաքսային ու առևտրական բնագավառներում խթանող քայլերի կարիք են զգում:
-----------------------
Իրանի արևելյան հարևանների հետ կապված Թեհրանն այս շաբաթ հյուրընկալեց Պակիստանի առևտրականների 30 հոգանոց պատվիրակությունը: Այս պատվիրակությունը Մաշհադ, Թեհրան ու Զահեդան այցելելու և «Թեհրան Էքսպո-2017» ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Իրան էր ճամբորդել:
Մաշհադ քաղաք կատարած երկօրյա ուղևորության ընթացքում 30 հոգանոց այս պատվիրակության անդամները Խոռասան Ռազավի նահանգի տնտեսական պատասխանատուների հետ հանդիպումներից բացի նաև բանակցություններ ունեցան նահանգի մասնավոր բաժնի ներկայացուցիչների հետ:
Պատվիրակությունն այնուհետև Թեհրան ուղևորվելով մասնակցեց «Թեհրան Էքսպո-2017» ցուցահանդեսին և Թեհրանի առևտրի ու արդյունաբերության պալատում հանդիպում ու զրույց ունեցավ իրանցի առևտրականների հետ:
Պակիստանցի գործարարները Թեհրան կատարած ուղևորության ընթացքում բանկային հարաբերությունների բացակայությունն Իրանի ու Պակիստանի միջև առևտրաշրջանառության ծավալի մեծացման ճամբին արգելքներից համարեցին:
---------------------
Անցած շաբաթ օրը Թեհրանում բացվեց Իրանի հանքերի, հանքային արդյունաբերության և հարակից սարքավորումների միջազգային 13-րդ ցուցահանդեսը:
4 օր տևած ցուցահանդեսը նպատակ ուներ ներկայացնել Իրանի կարողություններն ու հնարավորությունները և ներքին ու արտաքին ներդրման ներգրավման ու տեխնոլոգիայի փոխանցման համար հող նախապատրաստել:
«Իրան Քան Մին 2017» ցուցահանդեսին մասնակցել էին իրանական 146 ընկերություններ ու արտադրական միավորներ 139 արտասահմանյան ընկերություններ Իսպանիայից, Ավստրալիայից, Ավստրիայից, Իտալիայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Գերմանիայից, Թայվանից, Թուրքիայից, Չինաստանից, Սինգապուրից, Շվեյցարիայից, Հարավային Կորեայից ու Լեհաստանից: