Ճանաչենք իսլամը (160)
Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էմամ Ջավադի առաջնորդության շրջանին ու նաև Էմամ Հադիի առաջնորդությունը սկսվելուն:
Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի այս շաբաթվա համարը հատկացված է Էմամ Ջավադի առաջնորդության շրջանին: Եթե հիշեք նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Էմամ Ռեզան որդին ունեցավ, որին Մոհամմեդ Կոչեց: Նա հետագային մուսուլմանների մոտ ճանաչվեց Ջավադ անունով: Ջավադը չափազանց ողորմած իմաստով է: Էմամ Ռեզայի նահատակությունից հետո, Էմամ Ջավադը մանուկ հասակում ստանձնեց մուսուլմանների առաջնորդության պարտականությունը: Այս հարցն ինչ-որ կերպով հիշեցնում է մանկության շրջանում Հովհաննեսի ու Հիսուս Քրիստոսի մարգարեությունը, որոնց երկուսին էլ Ղուրանն անդրադարձել է: Իհարկե հենց մանկության շրջանից ապացուցվեց Էմամ Ջավադի իրավացիությունը և նրա անսահման գիտությունը հիացմունք պատճառեց բարեկամին ու թշնամուն:

Էմամ Ջավադի դիտանկյունից գիտությունը մարդկային բոլոր առանձնահատկությունների ակունքն է և ինչպես մի ճրագ լուսավորում է միտքը: Հետևաբար արժանի է, որ մարդը գիտություն վաստակի և գիտությունը համարի իր միակ ուղեկիցն ու մենության պահերի ընկերը: Նա ասում է. «Գիտություն սերտեք, քանի որ դա պարտադիր և դրա կապակցությամբ վիճարկումն օգտակար է: Գիտությունը մոտեցնում է եղբայրներին, անձնվիրության ապացույց է և պարգև է համարվում հավաքույթների համար և մենության պահին ու ուղևորության ժամանակ մարդու ընկերակիցն է»:
Իսկ եթե այդ գիտությունը նաև զարդարվում է համեստությամբ, դա առավել արժանի է մարդու համար: Նա ասում է. «Համեստությունն ու խոնարհությունը զարդարում են գիտությունը»:
Քանի որ Էմամ Ջավադը մանուկ հասակում է Էմամ դառնում, նրա ներկայությամբ բազմաթիվ վիճարկումներ են կատարվում: Նման վիճարկումների պատճառներից մեկն այն էր, որ Էմամի տարիքը փոքր էր և նրա էմամ լինելու հարցը ոմանց համար դեռ պարզաբանված չէր: Հետևաբար առավել վստահության համար ու Էմամի գիտության մակարդակը գնահատելու համար, բազմաթիվ հարցումներ էին ուղղվում նրան:
Միևնույն ժամանակ այդ ժամանակ չափազանց մեծ տարածում ուներ Մոըթազելեի վարդապետությունը: Նրանք մարտահրավեր էին նետում շիաների համոզումներին ու երբեմն բարդ հարցումներ էին ուղղում, որպեսզի իրենց պատկերացմամբ գիտական այդ ծանր մրցակցության ընթացքում պարտության մատնեն Էմամ Ջավադին: Սակայն Էմամ Ջավադը լինելով մուսուլմանների գիտական աղբյուրը նրանց հարցումներն պատասխանում էր հզոր ու ամուր տրամաբանությամբ: Այս վիճարկումների ժամանակ առավել քան երբևե պարզ էր դառնում Էմամի գիտական եզակի դիրքն ու վերանում էին բոլոր կասկածները:
Էմամ Ջավադը վիճարկում ու զրույց էր ունենում հայտնի գիտնականների ու իսլամագետների հետ: Ժամանակի հայտնի գիտնականներից ու իսլամագետներից համարվող Յահյա Էբն Աքսամի և Էբն Աբի Դոադի հետ նրա վիճարկումները մանրամասնությամբ նկարագրված են պատմության գրքերում: Մաըմունի ժամանակ Էմամի և Աբբասյան արքունիքի հայտնի գիտնական ու իսլամագետ Յահյա Էբն Աքսամի մասնակցությամբ կարևոր վիճարկում է կատարվում: Այդ վիճարկման ժամանակ մի տեղ Յահյա Էբն Աքսամն արդեն անկարող է լինում պատասխանել էմամի ուղղած հարցումներին և հանձնվում է: Այդ պահին մյուս գիտնականները հաստատում են Էմամի գիտության բարձր մակարդակը:

Էմամ Ջավադը գիտական ծավալուն ջանքերին զուգահեռ ժողովրդին ծառայության ու նրանց կարիքները վերացնելու բնագավառում էր առաջատար էր: Էմամ Ջավադի դիտանկյունից մարդուն ժողովրդի ունեցած կարիքը Աստծո կողմից հիշյալ անձնավորությանը տրված մեծ շնորհ է ու եթե մեկն այդ հարցում թերանա հնարավոր է, որ աստվածային շնորհներից զրկվի: Նա այս կապակցությամբ, ասում է. «Աստծո շնորհը մեկին չի տրվում, միթե այն որ նրան ունեցած մարդկանց կարիքը մեծանա: Նա ով հրաժարվում է այդ կարիքների վերացման ուղղությամբ ջանք գործադրելուց ու չի հանդուրժում դրա բարդությունները, կորցնում է աստվածային այդ շնորհը»:
Աբբասյան խալիֆայության բռնություններից խիստ դժգոհ Էմամ Ջավադը բացահայտումներ է կատարում նրան չարագործությունների մասին: Այդուհանդերձ Էմամի որոշ աջակիցներն առանց բացահայտելու Էմամի հետ իրենց առնչությունը ծառայում էին իշխանության տարբեր բաժիններում: Օրինակ կարելի է նշել Հոսեյն Էբն Աբդոլլահ Նեյշաբուրիի անունը, որն Էմամ Ջավադի աջակիցներից և Սիսթանի իշխանն էր: Նաև Հաքամ Էբն Օլյա Ասադին Բահրեյնի իշխան է նշանակվում: Իրականության մեջ իշխանության համակարգում հիշյալ անձանց ներկայությունը պատճառ է դառնում, որ Էմամը տեղյակ լինի Աբբասյան իշխանության կուլիսյան որոշ հարցերից ու ժամանակին կանխի նրանց սադրանքները:
Քանի որ Աբբասյան իշխանությունը փորձում էր հնարավոր որևէ միջոցով խափանել Էմամի հետ ժողովրդի կապերը, Էմամն իր ներկայացուցիչների սոցիալական ցանցի միջոցով էր հարաբերություն հաստատում մարդկանց հետ: Էմամ Ջավադը լիազորությունների համակարգի միջոցով կապի մեջ էր իսլամական տարբեր տարածքներում, այդ թվում Բաղդադում, Քուֆեում, Բասրայում, Համադանում, Ղոմում ու Ռեյում բնակվող շիաների հետ: Նրանք ժողովրդի վիճակի մասին զեկուցում էին Էմամին: Այդուհանդերձ պետական պաշտոնյաների գործադրած բռնությունների պատճառով Էմամի հետ ժողովրդի կապերի հաստատումն ամեն օր ավելի բարդանում էր: Արդյունքում Էմամի հետ կապ հաստատելու համար ժողովրդի միակ միջոցը դարձել էր նամակագրությունը: Ժողովուրդն այդ նամակներում իր հարցումներն ու խնդրանքներն էր հղում և Էմամը համապատասխան ու տրամաբանական պատասխան էր տալիս դրանց:

Էմամ Ջավադի կյանքի կարճ տևողությունն ու Աբբասյան իշխանության բռնաճնշումները պատճառ դարձան, որ հետևորդների հետ Էմամի հարաբերությունների ընդլայնման ենթահողը սահմանափակվի: Փաստերի վկայությամբ գաղափարական տարբեր հարցերի շուրջ Էմամ Ջավադից մեզ հիշատակ են մնացել շուրջ 250 հադիսներ: Թեև այլ էմամների համեմատությամբ Էմամ Ջավադից մեզ փոխանցված հադիսների թիվը մեծ չէ, սակայն ժամանակի մեծ գիտնականների հետ նրա գիտական վիճարկումները և գիտական տարբեր թեմաների շուրջ նրա հստակ ու լուսաբանող տեսակետները վկայում են Էմամի գիտական մակարդակի մասին և մինչև հավիտյան զարդարելու են իսլամի պատմության էջերը: Էմամ Ջավադի օրենսգիտական բնույթի հրամանների մի մասը կարելի է գտնել ժողովրդին տարբեր խավերին ուղղած նրա նամակներում: Այսպիսով Էմամ Ջավադն իր 25-ամյա արգասավոր կյանքի ընթացքում իր հնարամիտ ջանքերի շնորհիվ զբաղվում է իսլամական մշակույթի ու վեհ գաղափարների տարածմամբ:
Մաըմունի մահից հետո նրան փոխարինում է նրա եղբայր Մոըթասեմը: Նա լինելով փառամոլ ու բռնապետ անձ Էմամ Ջավադի ներկայության պատճառով խիստ մտահոգություն էր զգում և նրա դեմ բռնություն էր գործադրում: Հետևաբար Էմամին պարտադիր կերպով Մեդինայից կանչում է իշխանության կենտրոնը համարվող Բաղդադ: Նա ցանկանում էր Էմամի Ջավադի և կրոնի մեծ գործիչների մասնակցությամբ գիտական վիճարկումներ կազմակերպելով բացահայտել Էմամի գիտական սայթաքումները: Սակայն շատ շուտ հասավ այն եզրակացության, որ Էմամը գերազանցում է ժամանակի իսլամագետներին ու գիտնականներին և ամեն օր Էմամի գիտական դիրքն ավելի է բարձրանում: Մոըթասեմը չէր հանդուրժում ժողովրդի մոտ Էմամի վայելած սերն ու համակրանքը և ապարդյուն եղան Էմամին վարկաբեկելու համար նրա ջանքերը: Հետևաբար դավադրաբար թունավորում ու նահատակում է նրան: Էմամ Ջավադի նահատակությամբ առաջնորդության ծանր պարտականությունը փոխանցվում է նրա որդուն՝ Էմամ Հադիին:
--------------------
Էմամ Հադին ծնվեց լուսնային հիջրեթի 212 թվականին՝ Մեդինայում: Էմամ Հադիի ժամանակաշրջանում տիրող պայմանները շատ ավելի ծանր եղան մյուս էմամներից:
Էմամ Ջավադի նահատակությունից հետո և Էմամ Հադիի առաջնորդության շրջանը սկսվելով Մոըթասեմը տեղեկանում է, որ ժողովուրդն ու հատկապես շիլաները համախմբվել են Էմամի Հադիի շուրջ, ով այդ ժամանակ դեռ մանուկ էր: Նա ժամանակի հայտնի գիտնականներից Աբդոլլահ Ջոնեյդիին, որն ի դեպ շատ լավ հարաբերություններ չուներ մեծապատիվ մարգարեի գերդաստանի անդամների հետ պարտականություն է տալիս դասավանդել Էմամ Հադիին: Այդպիսով նա նպատակ ուներ Էմամին դաստիարակել այնպես ինչպես իշխանությունն ու Աբբասյան իշխանության համակիրներն են ցանկանում ու միևնույն ժամանակ Ջոնեյդիի միջոցով կանխել նրա և ժողովրդի միջև սերտ կապերի հաստատումը:

Ջոնեյդի դասավանդումից մի առ ժամանակ անց հայտնի անձնավորություններից մեկը նրան տեսնելով հարցնում է, քեզ աշակերտող երեխան ինչպե՞ս է: Ջոնեյդին նյարդայնացած պատասխանում է. «Երեխա՞: Քեզ երդում եմ տալիս Աստծո անունով, արդյոք Մեդինայում ինձանից ավելի գիտուն մեկին ճանաչում ես: Ես բարոյականության թեմային շուրջ որոշ խնդիրներ եմ ներկայացնում որ արժանի կերպով դրանք բացատրում եմ ու հետո նկատում եմ, որ նա իմ խոսքերին հավելումներ է կատարում ու բարոյականության մասին նորություններ է ինձ փոխանցում: Իրականության մեջ ես եմ նրա մոտ դաս սերտում ու երդվում եմ Աստծո անունով, որ ես եմ նրան աշակերտում: Երբեմն նախ դասն սկսելը նրան խնդրում եմ ընթերցել Ղուրանի երկար սուրաները և նա ճիշտ ու հստակ կերպով դա կատարում է: Նա Ղուրանն ընթերցում է գեղեցիկ ձայնով, անգիր գիտե ամբողջ Ղուրանը և լավապես ծանոթ է դրա մեկնաբանությանը»:
Ջոնեյդին ապա ասում է. «Տեր իմ Աստված, այս երեխան նման գիտություն, որտեղի՞ց է ձեռք բերել»: Մի առ ժամանակ անց Ջոնեյդին այնպես է տարվում մանկահասակ Էմամի անհատականությամբ ու գիտությամբ, որ գտնում է ճշմարիտ ուղին և դասվելով մեծապատիվ մարգարեի գերդաստանի սիրահարների շարքը հաստատում է նրա Էմամ լինելը:
Էմամ Հադին լուսնային հիջրեթի 220-ից մինչև 254 թվականը՝ 34 տարի, առաջնորդում է մուսուլմաններին: Էմամ Հադիի կյանքն ու գործունեությունը ուրվագծում է բառի իսկական իմաստով մարդկային արժանավոր կյանքը, Էմամը ներկայացնելով մեծապատիվ մարգարեի գերդաստանի անդամներին ասում էր. «Էմամները բարության հանք, գիտության, գանձարան, համբերատարության գագաթ, մթության մեջ ճրագ և աշխարհում Աստծո նշաններն են»:

Իր մեծապատիվ հոր և իսլամի մարգարեի գերդաստանի մյուս անդամների նման Էմամ Հադին էլ վայելում էր ժողովրդի մեծ համակրանքը: Նրա բարոյական հատկանիշները հիացմունք էին պատճառում բոլորին: Մեր հաջորդ հաղորդման ժամանակ կանդրադառնանք նրա առաջնորդության շրջանին: