Նոյեմբեր 15, 2017 20:00 Asia/Yerevan
  • Ճանաչենք իսլամը (161)

Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդարշարում շարունակելով Էմամաթի մասին մեր զրույցը կքննարկենք Էմամ Հադիի առաջնորդության շրջանը: Էմամ Հադիի առաջնորդության շրջանը համընկնում է Աբբասյան վեց խալիֆաների իշխանության ժամանակաշրջանին:

Երբ Մոթեվաքելը իշխանության է հասնում, Հիջազում նրա գործակալներն ու պաշտոնյաները զեկուցում են, որ Էմամ Հադիի հանդեպ Մեքքայի ու Մեդինայի բնակչության համակրանքը գնալով աճում է: Նա մտահոգվում է նրանից, որ Էմամի ներազդեցությունը կարող է բարդություն առաջացնել իր իշխանության համար: Այդ պատճառով էլ Էմամ Հադիին իր իշխանության կենտրոն Սամերա է կանչում, որպեսզի նրան մոտիկից իր հսկողության տակ ունենա: Մոթեվաքելը նաև ցանկանում էր Էմամին բաժանել իր ժողովրդային հենարանից: Նա Էմամին բնակեցնում է զինվորական մի տարածքում, որպեսզի իշխանության լրտեսների խիստ վերահսկողության տակ լինի:

Մոթեվաքելի հրահանգով Էմամի հանդիպումները վերահսկվում էին: Երբեմն խուզարկում էին Էմամի բնակարանը: Մոթեվաքելը հեղձուցիչ պայմաններ էր ստեղծել հասարակության մեջ: Նա բռնություն էր գործադրում ալեվիների հանդեպ ու նրանց տնտեսական շրջափակման էր մատնել: Չնայած այս բոլոր քայլերին Էմամի վայելած համակրանքի չափը ոչ միայն չի նվազում, այլև ամեն օր մեծանում է նրա համակիրների թիվը, որոնք բնակվում էին իսլամական տարածքների ամենահեռավոր անկյուններում:

Էմամ Հադին բոլորի մոտ հայտնի էր իր գիտությամբ ու բարոյական հատկանիշներով: Չափազանց առատաձեռն էր ու շարունակ բարություն է անում չքավորներին ու ընչազուրկներին: Վատաբանողների հանդեպ ներող էր լինում: Գիշերներն անց էր կացնում աղոթքով ու Ղուրանի ընթերցմամբ:

 

Ժողովրդի զանգվածները հոգու խորքից սիրում էին Աստծո մեծապատիվ մարգարեի այս ծոռանը: Էմամ Հադիի առաքինությունն այնքան ուշագրավ էր, որ ոչ միայն նրա սիրահարները, այլև այլ կրոնների ու դավանանքների հետևորդները հաստատում էին նրա գիտության ընդարձակ սահմաններն ու անհատական վեհ հատկանիշները: Քրիստոնյա բժիշկ Յազդադն Էմամ Հադիի գիտությամբ հիացած անձնավորություններից էր: Նա Էմամ Հադիի Սամերա փոխադրվելու մասին ասում է. «Եթե մեկը կարող է հավակնել, որ տիրապետում է բոլոր գիտություններին, դա միայն նա կարող է լինել: Նրան Սամերա են բերել, որպեսզի կանխեն նրա հանդեպ ժողովրդի համակրանքի աճը, քանի որ նրա գոյությամբ վտանգված են համարում իրենց իշխանությունը»:

Թեև Աբբասյան իշխանությունը մանրակրկիտ կերպով վերահսկում էր Էմամ Հադիի ու նրա աջակիցների քայլերը, սակայն Էմամը հանգիստ չի առնում ու համապատասխան օրվա պայմաններին շարունակում է իր աշխատանքները: Էմամ Ջավադի նման Էմամ Հադին էլ ներկայացուցիչների ցանցի միջոցով կապի մեջ էր շիաների հետ: Ղոմ, Ռեյ, Բասրա, Քուֆե, Բաղդադ ու Մեդինա քաղաքներում, Եմենում ու Եգիպտոսում ու հեռավոր տարածքներում գտնվող ներկայացուցիչների ցանցը կապի լավ կամուրջ էին համարվում Էմամ Հադիի և ժողովրդի միջև: Պատմական փաստաթղթերի համաձայն, Էմամ Հադիի լիազոր ներկայացուցիչները նամակագրության և կամ Էմամի վստահելի անձանց միջոցով կապի մեջ էին Էմամի հետ և շիաներն այդ միջոցով ծանոթանում էին Էմամի կրոնական ու օրենսգիտական տեսակետներին: Այդուհանդերձ չնայած ծանր պայմաններին, ներկայացուցիչների այս ցանցի միջոցով շիա մշակույթը տարածվում է իսլամական բոլոր տարածքներում:

Այս ջանքերն իրականացվում էին չափազանց ծանր պայմաններում, Աբբասյան բռնապետ իշխանավորների սպառնալիքների ներքո և չնայած նրանց ցանկության: Պատմության մեջ ասված է, որ Էմամ Հադիի աջակիցներից մեկը յուղ վաճառողի անվան ներքո երթևեկում էր Էմամ Հադիի մոտ և Էմամի ու ժողովրդի նամակները թաքցնում էր իր տարաների մեջ: Կարելի է ասել, որ եթե այսօր հազար տարիներ անց իսլամական ուսուցումներն ու գիտությունը փայլում են մարդկային գիտությունների շարքին, դա պարտական ենք Էմամների ու նրանց աջակիցների ջանքերին:

Էմամ Հադիի առաջնորդության շրջանում իսլամ ժողովրդի մեջ գաղափարական տարբեր ուղղություններ են երևան գալիս, որոնցից են Աշաերեն ու Մոըթազելեն: Աստծո մարմին ունենալու, պարտադրանքի և Ղուրանի ծագումնաբանության պես հարցերի շուրջ քննարկումներն ու վիճարկումները կրոնական շրջանակներում տարածված թեմաներից էին: Էմամ Հադիի հստակ դիրքորոշումները և նման թյուրիմացություններին նրա համոզիչ ու սպառիչ պատասխանները թե ապացուցում էին շիա մտածողության իսկություն ու ճշմարտացիությունը և թե մուսուլմաններին փրկում էին մոլորեցնող թյուրիմացությունների թակարդն ընկնելուց:

 

Էմամ Հադիից հավատամքային, մեկնաբանության, օրենսգիտության ու բարոյագիտության բնագավառ ներում տարբեր հադիսներ են մեզ հիշատակ մնացել: Դրանց շարքին են պարտադրանքի ու լիազորության և Աստծո արդարության թեմաների շուրջ քննարկումները, Յահյա Էբն Աքսամի հետ Էմամի վիճարկումներն ու հարցումներին տրված պատասխանները: Նաև Էմամից պահպանվել են աղոթքներ, որոնց միջին հայտնի է «Զիարաթ Ջամեա Քաբիրա»-ն: Այս աղոթքը պարունակում է չափազանց թարմ ու արժեքավոր թեմաներ:

Նա մի աշխատասիրության մեջ անդրադառնում է բարդ թեմաներից համարվող պարտադրանքի ու լիազորության հարցին: Նա տրամաբանորեն մերժում է բացարձակ պարտադրանքն ու լիազորությունը: Այն իմաստով, որ Աստված մարդկանց չի պարտադրում բարի կամ չար գործեր կատարել ու միևնույն ժամանակ մարդկանց չի լիազորել ինչ-որ ցանկանում են կատարեն: Էմամ Հադին ասում է. «Ճշմարտությունն այն է, ինչն արտահայտեց Էմամ Սադեղը. «Ոչ պարտադրանք է և ոչ էլ լիազորության փոխանցում այլ դրանց միջև գտնվող մի բան է», քանի որ Աստված շատ ավելի արդար է նրանից, որ իր ծառաներին պարտադրի մեղք գործել ու շատ ավելի հզոր է նրանից որ ամեն ինչի լիազորությունը միանշանակ թողի իր ծառաներին»:

Չնայած բազմաթիվ արգելքներին Էմամի մոտ դաստիարակված անձանց ու նրանից վկայություն կատարած անձանց թիվը ավելի քան 185 հոգու է հասնում: Էմամ Հադիի աջակիցների ու աշակերտների շարքին կարելի է հանդիպել գիտական ու օրենսգիտական բնագավառի հայտնի անունների: Դրանց շարքին են Ալի Էբն Մահզիար Ահվազին, Ֆազլ Էբն Շազան Նեյշաբուրին, Հասան Էբն Ռաշեդը և Օսման Էբն Սաիդը:

Աբդոլազիմ Հասանին Էմամ Հադիի ականավոր աշակերտներից ու աջակիցներից էր: Նա բարեպաշտ, առաքինի ու գիտնական անձնավորություն էր: Նա Էմամի հետ նամակագրության միջոցով նրան էր փոխանցում Իրանի ժողովրդի օրենսգիտական ու հավատամքային հարցումները: Աբդոլազիմն Էմամ Հադիի կողմից վստահված անձնավորություն էր և Էմամը հաստատել էր նրա գիտական ու հավատամքային մակարդակը:

Էմամ Հադիի գլխավոր քայլերից մեկը մոլորված խմբերի դեմ գաղափարական ու մշակութային պայքար մղելն էր: Այդ հոսանքներն ընդհանրապես առաջացել էին Աբբասյանների իշխանության ժամանակաշրջանում տիրող գաղափարական թունավոր մթնոլորտի պատճառով:

«Ղոլաթ»-ն այդ մոլորված խմբերից էր համարվում: Նրանք ծայրահեղական ու տրամաբանությունից զուրկ անձինք էին ու Էմամների մասին չափազանցություններ էին գնում: Այս մոլորված խումբը Աստծո ու պաշտամունքի մակարդակի էր բարձրացնում էմամներին, կրոնական շատ պարտադրանքներ անթույլատրելի, իսկ շատ մեղքերը թույլատրելի էր կոչում: Նրանք ցանկանում էին կրքերին կրոնական բնույթ փոխանցել: Էմամ Հադին մերժեց նրանց գաղափարները, նրանց հանդեպ կոպիտ դիրքորոշում ընդունեց ու իրեն զերծ համարեց նրանցից: Էմամ Հադին նրանց գաղափարների մասին հարցում ուղղած մեկին պատասխանում է. «Մենք մարգարեի տեղակալներն ու Աստծո ծառաներն ենք ու երբեք մեզ նրան չենք հավասարեցնում: Եթե Աստծո հետևենք նա մեզ արժանի կդարձնի իր շնորհներին ու եթե հրաժարվենք նրա հրամանները կատարելուց ծանր փորձանքի կմատնվենք: Ես ինձ հեռու եմ պահում Էմամների մասին նման չափազանցություններ կատարողներից ու ապավինում եմ Աստծուն: Դուք էլ նրանցից հեռու մնացեք»:

Մեկ այլ մոլորված խումբ հավակնում էր, որ Ղուրանն աղավաղված է: Էմամ Հադին միանշանակ ընդգծում է Ղուրանի հավերժություն ու իսկությունը: Նա հղում կատարելով Ղուրանին ասում է. «Այս գրքի մեջ չարիքը որևէ տեղ չունի»: Նա հիմնապես մերժված էր համարում Ղուրանին հակասող խոսքն ու վկայությունները, քանի որ վկայությունների մասին գնահատում տալու և ճիշտ սխալից առանձնացնելու չափանիշը Ղուրանն է:

Մյուս շեղված հոսանքներից մեկն էլ հասարակության մեջ սուֆիզմի հետքերի գոյությունն էր: Այս ուղղության հետևորդները հասարակությունից մեկուսանալով ճգնավորի կյանք էին ապրում: Նրանք իրենց նպատակների ուղղությամբ շահարկում էին ժողովրդի կրոնական հակումները: Հավաքվում էին սրբավայրերում, այդ թվում Մեծապատիվ մարգարեի մզկիթում և հատուկ պահվածքով որոշ աղոթքներ էին թելադրում այնպես որ պարզամիտ մարդիկ նրանց համարում էին Երկրի վրա բնակվող ամենաբարեպաշտ մարդիկը: Էմամ Հադին տրամաբանորեն բացահայտում է այդ խմբի շեղումները:

Էմամ Հադին նրանց մասին ասում է. «Այս խաբեբա խմբին ուշադրություն մի դարձրեք: Նրանք ընկերակցում են սատանային ու ավերում են կրոնի հիմքերը: Հանգստավետ կյանք ունենալու համար ճգնավորի տեսք են ընդունում ու պարզամիտ մարդկանց թակարդը գցելու համար գիշերները չեն քնում...Նրանք մարդկանց հետզհետե մխրճվում են իրենց քանդած հորի խորքը»:

 

Չնայած Աբբասյանների կողմից ստեղծված բոլոր արգելքներին Էմամի գործունեության սահմաններն ամեն օր ավելի էին ընդլայնվում ու մեծանում էր նրա համակիրների ու հետևորդների թիվը: Իհարկե ժողովրդի մոտ Էմամ Հադիի վայելած համակրանքի չափերը մեծանալուն զուգահեռ առավել սրվում էին Էմամի հանդեպ իշխանավորների ճնշումներն ու սպառնալիքները: Աբբասյան բռնապետ իշխանավորների դիմաց Էմամի անդրդվելիությունը պատճառ դարձավ, որ նրանք Էմամին սպանելու որոշում ընդունեն: Իհարկե Աստծո ճամբին նահատակությունը Աստծո ծառաների զարդն ու նրանց ազնվության ապացույցն է:

Մեծապատիվ Էմամը թունավորվում ու նահատակվում է լուսնային հիջրեթի 254 թվականին՝ 42 տարեկան հասակում,  Աբբասյան Մոըթազ խալիֆայի իշխանության շրջանում: