Նոյեմբեր 22, 2017 15:45 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք անցած շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձություններին: Մեր այս շաբաթվա հաղորդման ընթացքում թռուցիկ հայացք ենք նետելու Իրան-ԵՄ հարաբերություններին, Իրանի ու Աֆրիկայի տնտեսական համաձայնություններին, նավթի շուկային ու ՕՊԵԿ-ի առաջիկա նստաշրջանին:

ՀԳՀԾ-ի դեմ ԱՄՆ-ի խափանիչ քայլերն անցած շաբաթ Թրամփի կատարած արտահայտությամբ նոր փուլ մտան: ԱՄՆ նախագահ Թրամփն Իրանի դեմ կատարած իր վերջին թշնամական հայտարարության ընթացքում ասաց. «Հնարավոր է կրճատել Իրանից գնվող նավթի ծավալները»: Սպիտակ տունն այդ կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահի ստորագրությամբ այդ երկրի էներգետիկայի ու գանձապահության նախարարներին ու պերքարտուղարին ուղղված հայտարարություն հրապարակեց, որտեղ ընդգծվել է, թե այլ երկրների կողմից արտադրվող նավթի ծավալն այն աստիճանի է, որ հնարավոր է զգալի չափերով կրճատել Իրանի հետ արտասահմանյան հաստատությունների ու միջնորդների նավթային փոխանակումների ծավալը:

ՀԳՀԾ-ի 21-րդ կետի համաձայն ԱՄՆ կառավարությունը պարտավորություն է ստանձնել հրաժարվել Իրանի նավթի վաճառքի կրճատմանն ուղղված ջանքերից, որը ներառում է նաև Իրանի անմշակ նավթի վաճառքի և կամ Իրանից անմշակ նավթ գնող երկրների համար սահմանափակությունների ստեղծումը և Իրանից նավթի, նավթամթերքի ու բնական գազի գնման, յուրացման, վաճառքի, տրանսպորտի  կամ մարքեթինգի բնագավառում շրջափակումների գործադրման դադարեցումը:

Այս արտահայտությունները կատարվում են այն պայմաններում, երբ ԱԷՄԳ-ն իր 9-րդ զեկույցում հաստատեց, որ Իրանը կատարել է իր միջուկային ծրագրերը խաղաղասիրական լինելու և խաղաղասիրական բնույթի մնալու երաշխավորման ուղղությամբ ՀԳՀԾ-ում հստակեցված քայլերը: Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ-ն այդ պարտավորությունների հակառակ ուղղությամբ է քայլ վերցրել և իր օրակարգում ներառել է բանկային շրջափակումների վերացման ճանապարհին խափանարարություն կատարելու նման սադրիչ քայլեր: Այս գործընթացը պատճառ է դարձել, որ ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելուց հետո Իրանի տնտեսական շահերի մի մասն ԱՄՆ-ի խոստումնադրժության ու ճնշումների պատճառով անորոշության մատնվեն:

Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելն անցած ամիս Իրանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծեց ՀԳՀԾ-ի հանդեպ Եվրոպայի հավատարմությունը և մատնանշեց, որ նկատի առնելով իր ստանձնած պարտավորությունների հանդեպ լիարժեք հավատարմությունն Իրանը պիտի լիովին օգտվի այդ համաձայնության տնտեսական շահերից: Չնայած այս դիվանագիտական հայտարարություններին «Սի Էն Էն» հեռուստակայանի ինտերնետային կայքէջը ՀԳՀԾ-ի մասին վերլուծության մեջ գրեց. «ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կուլիսներում կոնգրեսի հետ բանակցության մեջ է, որպեսզի Իրանի մասին ԱՄՆ օրենքներում բարեփոխումներ մտցնելով վերացնի միջուկային հարցի վրա եղած կենտրոնացումը: Դա ԱՄՆ-ին հնարավորություն կտա մնալ 2015 թվականին ձեռք բերված բազմակողմ համաձայնության մեջ ու միևնույն ժամանակ դիմակայել Իրանի անկայունացնող քայլերին»:

2016 թվականի հունվարին Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնությունը գործադրման հանձնվելուց հետո, ԱՄՆ-ն շարունակ անհավատարիմ է գտնվել ՀԳՀԾ-ի հանդեպ: ԱՄՆ-ն օրակարգում ներառել է բանկային շրջափակումների վերացումը խափանող քաղաքականություններ: Հարց է ծագում, թե ԱՄՆ-ի սադրիչ քայլերով արդյոք հնարավոր է լինելու շարունակել ՀԳՀԾ-ի գործադրումը:

Անկասկած եվրոպական պետությունները ՀԳՀԾ-ից հրաժարվելու մեջ որևէ շահ չունեն, այդուհանդերձ փաստերը վկայում են, որ այդ հավաքականության մեջ ոմանք ցանկանում են պահպանել թե ՀԳՀԾ-ն և թե շրջափակումների ստվերը, որպեսզի այդպիսով Իրանը ճնշման տակ մնալով պարտավորվի զիջումների գնալ:

Վիճակագրական տվյալները վկայում են, որ 2016 թվականի հունվարից սեպտեմբեր ամիսների կտրվածքում Իրանի ու ԵՄ-ի միջև առևտրաշրջանառությունը հասավ շուրջ 9 միլիարդ 101 միլիոն եվրոյի, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում գերազանցեց 14 միլիարդ 782 միլիոն եվրոն: Համաձայն այս հաղորդման, ԵՄ-ից Իրան կատարված արտահանումների ծավալը 2017 թվականի առաջին ինն ամիսներում 34 տոկոս աճ արձանագրելով հասել է 7 միլիարդ 503 միլիոն եվրոյի:

Եվրոպայի երկակի դիրքորոշումները շարունակվելով այս ընթացքի պահպանումը հնարավոր չէ: Իրանը Եվրոպայի հետ տնտեսական հարաբերությունները պայմանավորել է նրանով, որ ԵՄ-ն հեռու մնա ԱՄՆ-ի անտրամաբանական քաղաքականություններից: Հետևաբար ԵՄ-ն պիտի թափանցիկ կերպով հայտարարի այդ կապակցությամբ իր դիրքորոշումը:

-----------------------

Նավթ արտահանող երկրների կազմակերպություն ՕՊԵԿ-ի անդամները 2016 թվականի նոյեմբերի 30-ին գումարված նիստում իրենց օրական արտադրաչափը 32 միլիոն 500 հազար բարելի կրճատելու շուրջ համաձայնության հանգեցին: Արդյոք նկատի առնելով ցուրտ եղանակի սկսվելն ու նաև նավթի գնման պահանջարկի բարձրացումը հնարավոր է լինելու պահպանել ներկա քվոտաները:

Ըստ Երևույթին ՕՊԵԿ-ի անդամների մեծամասնությունը հակված է ներկա արտադրաչափի պահպանմանը, սակայն այդ մասին վերջնական որոշում ընդունվելու է ՕՊԵԿ-ի առաջիկա նիստում:

Իրանի նավթի նախարարը ՕՊԵԿ-ի առաջիկա նիստում արտադրաչափի քվոտաների կրճատման կապակցությամբ որոշում կայացվելու մասին ասաց. «ՕՊԵԿ-ի անդամների մեծամասնության առաջարկն է պահպանել ներկա քվոտաները»:

Անցած տարի ձեռք բերված համաձայնությունը 2008 թվականից ի վեր ՕՊԵԿ-ի ընդունած ամենակարևոր որոշումն էր: Արաբիան 2014 թվականի նոյեմբերին ՕՊԵԿ-ն առաջնորդեց այն ուղղությամբ, որ շուկայում ՕՊԵԿ-ի մասնաբաժինն աննախընթաց կերպով հավելում կրեց, որը գերազանցելով շուկայի պահանջարկը հանգեցրեց նավթի գների սաստիկ անկմանը: Այդուհանդերձ շուրջ երկու տարի անց անմշակ նավթի արտադրաչափի կրճատման շուրջ բանակցության ցանկություն չդրսևորող Արաբիան, պարտավորվեց ընդունել ՕՊԵԿ-ի որոշումը և իր օրական արտադրաչափը 10 միլիոն 700 հազար բարելից կրճատել 10 միլիոն 200 հազար բարելի: Այդուհանդերձ այս համաձայնության պահպանումը կախում ունի ՕՊԵԿ-ի անդամ ու ոչ-անդամ բոլոր երկրների համագործակցությունից: Դրան կարող են նպաստել երկու գործոններ: Առաջինն այն իրականության ընդունումն է, որ ՕՊԵԿ-ը նավթի արտադրման ու առաջարկի բնագավառում զգուշավոր քայլեր վերցնելու կարիք ունի: Երկրորդ գործոնը ՕՊԵԿ-ի որոշման հանդեպ աշխարհի նավթային շուկաների դրական արձագանքն է: Եթե համաշխարհային շուկաները հովանավորեն նախկին քվոտաները պահպանելու հիմամբ ՕՊԵԿ-ի ընդունած որոշումը, շուկայում կայունության հանդեպ առավել վստահություն կստեղծվի արտադրողների մոտ:Ներկա պայմաններում ՕՊԵԿ-ի քվոտաների պահպանումը ՕՊԵԿ-ի բոլոր 12 անդամների համար տրամաբանական որոշում է համարվում, թեև դա համեմատական համաձայնություն է և մեծ մասամբ  ազդված է Արաբիայի անտրամաբանական դիրքորոշումներից:

---------------------

Իրանն ու Աֆրիկան այս շաբաթ տնտեսական հարաբերությունների զարգացման շրջանակում նիստ գումարեցին: ԻԻՀ-ի ու Գանայի տնտեսական համագործակցությունների միջպետական հանձնաժողովի 6-րդ նստաշրջանը երեքշաբթի նոյեմբերի 14-ին գումարվեց Գանայի մայրաքաղաք Աքրայում:

Այդ նստաշրջանին մասնակցելու և Գանայի մասնավոր բաժնի գործարարների հետ հանդիպման նպատակով ԻԻՀ գյուղատնտեսական ջիհադի նախարար Մահմուդ Հոջաթին մի պատվիրակություն գլխավորելով այդ երկիր ուղևորվեց:

Այդ նստաշրջանի ընթացքում երկու կողմերը քննարկեցին տնտեսական տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցություններում արձանագրված առաջընթացը: Իրանի ու Գանայի միջպետական հանձնաժողովի երրորդ նստաշրջանի ավարտին կողմերը համագործակցության երեք փաստաթղթեր ստորագրեցին:

Քարտեզագրության ոլորտում տեխնիկական ու ինժիներական ծառայությունների արտահանման ուղղությամբ Իրանի ու Գանայի միջև համագործակցությունը, սպորտի ու կրթության ոլորտներում համագործակցությունն ու նաև անդրսահմանային ցանքսի համար 6000 հեկտար հողատարածքի հատկացումը Գանային, երկու երկրի միջպետական հանձնաժողովի 6-րդ նստաշրջանի ավարտին ստորագրված փաստաթղթերից էին: Այս նստաշրջանում նաև որոշում ընդունվեց Իրանի մասնավոր բաժինը համագործակցի  Գանայի մայրաքաղաքի ջրի փոխադրման, ցեմենտի գործարանի կառուցման ու տրակտորի արտադրման գծի շահագործման նախագծերի գործադրման նախագծերում:

Բանկային ոլորտում բանակցությունների ու տնտեսական նպատակների իրագործման ուղղությամբ բանկային բրոքերական համատեղ հաստատությունների հիմնադրումն այս նստաշրջանում քննարկված կարևոր թեմաներից էր:

Իրանի ու Գանայի միջպետական հանձնաժողովի նստաշրջանը գումարվելուց առաջ Իրանի արտահանումների զարգացման բանկի գործադիր տնօրեն Ալի Սալեհաբադին Թեհրանում հանդիպելով Գանայի «Էքզիմբանկ»-ի վարչության անդամ և այդ երկրի արտահանումների զարգացման կազմակերպության տնօրեն Գիֆթի Քլենամի հետ տեղեկացրել էր Իրանի ու Գանայի միջև բանկային հարաբերությունների ուղղությամբ քայլեր ձեռնարկվելու մասին:

Իրանն ու Գանան համապարփակ ծրագրեր են մշակել, որոնց շարքում է գտնվում Աֆրիկայի համատեղ շուկայի ստեղծումը: Երեք տարի առաջ Թեհրանում գումարված երկու երկրի միջպետական հանձնաժողովի հինգերորդ նստաշրջանում համագործակցության 10 փաստաթղթեր ստորագրվեցին: Համագործակցության նոր փաստաթղթերի ստորագրմամբ ակնկալվում է, որ երկու երկրի տնտեսական հարաբերություններն առավել ընդլայնվեն:

Գանան համատեղ ներդրման և երկու երկրի առևտրական բաժինների միջև ռազմավարական համագործակցության ցանկություն ունի:

Գանայի արդյունաբերության ու առևտրի նախարար Ջոն Քորաթինն ընդգծելով, որ Գանան պատրաստվում է ավելի քան 200 արդյունաբերական ավաններ կառուցել, ասել է. «Մենք այդ մեծ նախագծում Իրանի հետ համագործակցության պատրաստակամություն ունենք և Իրանը կարող է առնվազն 100 արդյունաբերական ավաններ կառուցել Գանայում: Գանայում ներդրում կատարելու դեպքում Իրանն առանց մաքսատուրքեր վճարելու կարող է Աֆրիկայի մայրցամաքի մեծ շուկա մուտք գործել»: