Ճանաչենք իսլամը (167)
Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք փրկչի հանդեպ հավատքի կապակցությամբ իսլամի ու Ղուրանի հայացքներին:
Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի այս համարում շարունակելով աստվածային տարբեր կրոններում փրկչի հանդեպ հավատքի շուրջ մեր զրույցը կանդրադառնանք այդ կապակցությամբ իսլամի և նրա սուրբ գիրք ՝ Ղուրանի տեսակետին: Ինչպես նախորդ հաղորդման ժամանակ ասացինք մարդկությունը վաղ շրջաններից երջանիկ կյանքի է ձգտել: Նա ձգտել է այնպիսի հասարակության, որը նրան խաղաղություն, անդորր, արդարություն, առաջադիմություն ու համակողմանի երջանկություն կպարգևի:
Նշեցինք, որ տարբեր կրոններ հավատացած են, որ երբ մարդկությունը հայտնվում է անկման սեմին և ամենուր տարածվում է նեխածություն ու կոռուպցիա, հայտնվելու է համաշխարհային մի փրկիչ և կարգավորելու է աշխարհի հարցերը: Աստվածային կրոններն ավետում են, որ մարդկային պատմության ու քաղաքակրթության ապագան լուսավոր է և աշխարհի ընթացքը լինելու է հօգուտ բռնահարվածների:
Իսլամական մտածողության բնագավառում երբ խոսվում է էտոպիայի կամ երազների քաղաքի մասին, այդտեղ աչքի է զարնում փայլուն ապագայի հանդեպ հուսադրություն ու բացարձակ հասարակական արդարությունը: Իհարկե իսլամում փրկչի հայտնվելու հավատքը արմատավորված է ոչ թե փիլիսոփաների ու մտածողների մտքերում ու տեսակետներում, այլ Աստծո կողմից ուղարկված այաներում, հադիսներում ու կրոնական վավերական աղբյուրներում: Իսլամական աղբյուրներն ավետել են մարգարեի սերնդից մեծ գործչի հայտնվելու մասին: Մուսուլման մտավորականներն այն համոզման են, որ մարդկության պատմությունն իր բոլոր վայրիվերումներով հանդերձ երջանիկ ու բարի վախճան է ունենալու և Մահդիի հայտնվելով աշխարհը բարեկարգվելու է : Փրկչի հայտնվելու հույսն ու փափագը և արդարություն տարածող այդ Իմամի համար սպասումը նաև «Դռների բացման սպասում» է կոչվում: Այս սպասումը նաև վերաբերում է մարդու դիմագրաված բարդությունների ու խնդիրների կարգավորմանն ու հանգուցալուծմանը: Փրկչի գալստյան համար սպասումը չափազանց ազդեցիկ դերակատարություն ունի նրան հավատացողների համոզումներում ու հայացքներում և նրանց մղում է ընդդիմանալ բռնությանն ու անարդարությանը: Այլ խոսքով նրանց մղում է փոփոխություն առաջացնել գոյություն ունեցող իրավիճակում:
Ղուրանի ուսուցումներով պատմությունն առաջնորդվում է համաձայն աստվածային օրենքների ու ավանդույթների ու եթե աշխարհը մի առ ժամանակ չարագործների ու ըմբոստների շահին է աշխատում, դա մշտական չէ: Ի վերջո ուժի այդ ցուցադրման ու սանձարձակությանը վերջ է տրվելու և աշխարհին իշխելու են բարեպաշտները: Այդ պահին աշխարհում արդարություն ու անվտանգություն է հաստատվելու:
Ղուրանի այաները վկայում են այն մասին, որ աշխարհին լուսավոր ապագա է սպասվում, Երկրի իշխանությունն անցնելու է հավատացյալների ու արժանավոր գործիչների ձեռքն ու նրանք մարդկային քաղաքակրթության մեջ առաջատար դիրք են գրավելու:
Ղուրանում բազմաթիվ այաներ ակնարկ են կատարում Իմամ Մահդիի գալստյանը: Իմամներն այդ այաներն Իմամ Մահդիի գոյության և արդարություն տարածող այդ Իմամի համաշխարհային իշխանության վկայությունն են համարել: Նրա հայտնվելուն ու ընդվզելուն Ղուրանն անդրադառնում է չարի դեմ բարու վերջնական հաղթանակ, Երկրի վրա ընչազուրկների իշխանության, բարեպաշտների իշխանության, ճշմարիտ կրոնի տարածման ու բոլոր կրոնների և վարդապետությունների հանդեպ իսլամի գերազանցության ներքո:
Այս կապակցությամբ Ղուրանի որոշ այաներ տեղեկացնում են իսլամը համաշխարհային կրոն դառնալու մասին: Այդ թվում «Թոբե» սուրայի 33-րդ այայում ասված է. «Նա իր առաքյալին ուղարկեց ճշմարիտ կրոնով ու առաջնորդությամբ, որպեսզի դա գերազանցի բոլոր կրոններին, թեև դա հավատուրացներին ուրախություն չի պատճառելու»:
Այս այայի իմաստն այն է, որ ի վերջո իսլամ կրոնը համատարած է դառնալու աշխարհում և գերազանցելու է բոլորին: Աշխարհում իսլամի տարածման նախագիծն այն ժամանակ է վերջնական տեսք ստանալու, երբ հայտնվի Մահդին և իսլամի դրոշը ծածանի ամենուր:
Ղուրանն ակնարկ է կատարում այն հարցին, թե բարեպաշտների իշխանության հասնելու մասին նաև ավետել են մյուս սուրբ գրքերը:
«Անբիա» սուրայի 105-րդ այայում կարդում ենք. «Եվ ահա սաղմոսներում Թովրայից հետո գրեցինք, որ Երկիրը ժառանգելու են իմ արժանավոր ծառաները»:
Այս այան ավետում է, որ Երկիրը ժառանգելու են բարեպաշտները: Այսինքն Երկիրն ու այդտեղ գտնվող բոլոր հանքերի ու հարստությունների տնօրինումը վստահվելու է Աստծո արժանավոր ծառաներին: Այն որ արժանավոր մարդիկ ժառանգելու են Երկիրը քանի անգամ հիշատակվել է սաղմոսներում:
Ղուրանի մյուս այաներում էլ նման ավետումների ենք հանդիպում: Օրինակ «Ղեսաս» սուրայի 5-րդ այայում կարդում ենք. «Մենք ցանկանում ենք պատվել նրանց ովքեր այս Երկրի վրա նվաստացվել են ու նրանց առաջնորդներ և Երկրի վրա մեր ժառանգները դարձնել»:
Բազմաթիվ վկայությունների համաձայն, այս այան ակնարկում է Հազրաթ Մահդիին ու նրա իշխանությանը:
Ղուրանի մեկ այլ սուրայում Աստված արժանավոր անձանց իշխանության մասին ավետում է իր հավատավոր ծառաներին: «Նուր» սուրայի 55-րդ այայում կարդում ենք.
وَعَدَاللهُ الَّذینَ آمَنُوا مِنْکُمْ وَ عَمِلُوا الصّالحاتِ لَیَسْتَخْلِفَنَّنَّهُمْ فی الاَرْضِ کَما اسْتَخْلَفَ الَّذینَ مِنْ قَبْلِهِمْ وَ لَیُمَکِّنَنَّ لَهُمْ دینَهُمُ الِّذی ارْتَضی لَهُمْ وَ لَیُبَدِّلَنَّهُمْ مِنْ بَعْدِ خَوْفِهِمْ اَمْناً یَعْبُدُونَنی لا یُشْرِکُونَ بی شَیْئاً وَ مَنْ کَفَرَ بَعْدَ ذلِکَ فَاٌولئِکَ هُمُ الْفاسِقُونَ
«Նրանց ովքեր հավատք են բերել ու արժանավոր աշխատանքներ են կատարում Աստված ավետում է, որ նրանց Երկրում իր ներկայացուցիչն է դարձնելու, հենց այնպես որ նախորդներին Երկրի իշխանը դարձրեց և նրանց համար հաստատեց արժանավայել կրոնը, նրանց վախն ու սարսափն ապահովության փոխեց, որպեսզի միայն ինձ պաշտեն, ինձ համար ընկեր չնշանակեն ու սրանից հետո ով ուրանա իր հավատը, չարագործ է համարվելու»:
Այս այան բացարձակորեն բարեպաշտ հավատացյալներին ավետում է, որ ի վերջո իրենց ձեռքն են առնելու իշխանությունը և Երկրի իշխանն են դառնալու: Նաև այն որ իսլամ կրոնը տարածվելու է ամենուր և անապահովությունը, վախն ու սարսափը փոխելու է անդորրի ու անվտանգության: Հետևաբար բոլորն ազատորեն պաշտելու են միակն Աստծուն, հնազանդվելու են նրա հրահանգներին և նրա համար որևէ ընկեր չեն նշանակելու:
Այս այայում Աստված Երկրի վրա իշխանությունը և կրոնի ու լիարժեք անվտանգության հաստատումն ավետում է նրանց ովքեր հավատք ունեն և բարի գործեր են կատարում:
Աստվածային այս խոստումը սահմանափակ կերպով իրականություն դարձավ մեծ մարգարեի ու նրան հաջորդած ժամանակաշրջանում: Հետևաբար իսլամը տարածվեց ոչ միայն Արաբիայի թերակղզում, այլ նաև աշխարհի շատ այլ բաժիններում: Թեև այս այայի իմաստը չափազանց լայն է, այդուհանդերձ դա հստակ կերպով ակնարկում է Հազրաթ Մահդիի իշխանությանը, որ շիա, թե սունի մուսուլմանների համոզմամբ աշխարհը լցնելու է արդարությամբ: Նա իր իշխանությունը տարածելու է աշխարհի արևելքից մինչև արևմուտք և աշխարհի երեսից ջնջելու է անապահովությունը, սարսափն ու պատերազմը:
Էմամ Սաջադն այս այան մեկնաբանելիս հավատացյալների ու բարեպաշտների իշխանության մասին տրված խոստումի կապակցությամբ ասել է. «Երդվում եմ Աստծո անունով, որ նրանք մեր շիաներն են: Աստված դա նրանց համար կատարելու է մի անձնավորության ձեռքով, որ այս ժողովրդի Մահդին է: Նա այս աշխարհը լցնելու է արդարությամբ, հենց այնպես որ դա լցված է անարդարությամբ ու չարիքով»:
Այս այայի համաձայն համաշխարհային իշխանության յուրահատկություններից մեկն ապահովությունն է: Համաշխարհային իշխանության ժամանակ ամբողջ աշխարհում անվտանգություն, անդորր ու խաղաղություն է տարածվելու: Խաղաղությունն ու անվտանգությունը նույն այն բանն է, որի բացակայությունից այսօր տառապում է ժամանակակից մարդկությունը: Այլ խոսքով իրական անվտանգությունն ու խաղաղությունը միայն Էմամ Մահդիի իշխանության ստվերի ներքո է հաստատվելու:
Միաստվածային իշխանություն և աշխարհում արդարություն ու անվտանգություն հաստատելու համար մարգարեների անհոգնում ու անդադար ջանքերն այն ժամանակ կարդյունավորվի երբ կհայտնվի իսլամի մեծ մարգարեի սերնդից համարվող Էմամ Մահդին: Նա որի մասին մարգարեն ասել է. «Եթե աշխարհի կյանքից մեկ օր մնացած լինի, Աստված այդ օրն այնքան կերկարացնի մինչև որ իմ սերնդից մեկը, որը կրում է իմ անունը կիշխի աշխարհում և Երկիրը կլցնի արդարությամբ, հենց այնպես որ դա այսօր լցված է բռնությամբ ու անարդարությամբ»:
Երբ Իմամ Մահդին ընդվզի, աշխարհում կփայլի արդարության ու ազատության արեգակը և նա իր բարի ձեռքերով բարեկամություն կտարածի աշխարհի տարբեր անկյուններում: Նա գրավիչ ու գեղեցիկ դեմք և ներազդող հայացք ունի: Նա Արարչի մեծության դիմաց խոնարհ ու համեստ է: Մահդին լիարժեք, բարի, համարձակ ու արդարատենչ անհատականություն ունի: Նա բոլորին հայտնի է դարձնելու Բարին ու ճշմարիտը և իր առաջնորդության կերոնով լուսավորելու է աշխարհը: Իսլամի մեծ մարգարեն նրա մասին ասում է. «Մահդին իմ գերդաստանից է» ու նաև ասում է. «Ավետում եմ ձեզ ահեղ դատաստանի օրը Մահդիի գալստյան մասին: Նա կհայտնվի այն ժամանակ երբ ծանր օրեր, դավադրություններ, տարաձայնություններ ու անապահովություն կլինի և Աստված նրա ձեռքով Երկիրը կլցնի արդարությամբ»: