Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (159)
Այս հաղորդման ընթացքում զրուցելու ենք հայտնի միստիկ ու հռետոր Բահաեդդին Վալադ Մոհամմեդ Բին Հոսեյն Խաթիբիի՝ Բահավալադի մասին, որը հայտնի է նաև «Սոլթան-օլ-օլամա» անունով:
Ողջույն թանկագին բարեկամներ: «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի այս համարում կշարունակենք նախորդ շաբաթ սկսած մեր հաղորդումը՝ հայտնի միստիկ ու հռետոր Բահաեդդին Վալադ Մոհամմեդ Բին Հոսեյն Խաթիբիի՝ Բահավալադի մասին, որը հայտնի է նաև «Սոլթան-օլ-օլամա» անունով:
Բահաեդդին Վալադ, Մոհամմեդ Բին Հոսեյն Խաթիբին, որը հայտնի է Բահավալադ և «Սոլթան-օլ-օլամա» անուններով լուսնային 7-րդ և 8-րդ դարերում Խոռասանի հայտնի միստիկներից, հռետորներից ու սուֆի շեյխերից և իրանցի հայտնի միստիկ ու բանաստեղծ Ջալալեդդին Մոհամմեդ Մոլավիի հայրն է: Բահավալադը ծնվել է լուսնային հիջրեթի 546 թվականին՝ փրկչական 1151 թվականին Խոռասանի կարևոր քաղաքներից համարվող Բալխում՝ հայտնի ու ճգնավոր մի գերդաստանում: Բահավալադը հավատարիմ մնալով իր նախնիներին դառնում է մուֆթի ու քարոզիչ և իր ժամանակի քարոզիչների սովորության համաձայն ճանապարհորդում է Խոռասանի, Միջին Ասիայի ու Թուրքստանի տարբեր քաղաքներ, Վախշ, Սողդ ու Խառազմ: Ուր որ ժամանում էր մզկիթներում քարոզում ու դպրոցներում դասավանդում էր ու նույնիսկ այցելում էր խանղահները: Նրա քարոզները հուզիչ ու ջերմ էին ու նրա դասարաններն իրենց գրավչությամբ ուշագրավ կերպով տարբերվում էին այն ինչից, որը տարածված էր ժամանակի հոգևորականների ու իսլամագետների դասարաններում: Կենսագրականներում ասված է, որ Բահավալադը սրտնեղված լինելով Խառազմշահից և նրա անարդարության ու բռնությունների պատճառով ու նաև դեպի Իրան մոնղոլական արշավանքների լուրն առնելով որոշում է գաղթել Բալխից:
Դժվարությամբ կարելի է գուշակել, թե Բահավալդը ո՞ր թվականին և ի՞նչ ուղղությամբ է շարժվել Միջին Ասիայում: Մոլանա Ջալալեդդին Մոլավին պատմում է, որ նա իր հոր հետ մասնակցել է լուսնային հիջրեթի 604՝ փրկչական 1207 թվականին Խառազմշահի միջոցով Սամարղանդի նվաճմանը, հետևաբար դեպի արևմուտք նրանց գաղթը պիտի տեղի ունեցած լինի այդ թվականից հետո: Ֆոռուզանֆարը Մոլանայի ժամանակաշրջանի դեպքերին ու իրադարձություններին ակնարկելով այս գաղթի ամենահավանական թվականը համարել է լուսնային 610՝ փրկչական 1214 թվականը:
Բահավալադն իր գերդաստանի ու մի խումբ աշակերտների հետ Հաջի ուխտագնացության նպատակով հեռանում է Բալխից ու շարժվում է դեպի Բաղդադ: Բալխի ուխտավորների քարավանը թաթարների հարձակումների սարսափի ներքո ժամանում է մեծ Խոռասանի ամենաանծանոթ քաղաք՝ Նեյշաբուր: Բահավալդը ճանապարհին ստանում է մոնղոլների Բալխ ներխուժելու և նրա միջոցով կոտորածների ու ավերածության մասին լուրը ու խիստ հուզվում ու մտահոգվում է: Թեև Հաջի ուխտագնացություն ու նաև մոնղոլների հարձակման մասին շշուկներն արգելք էին հանդիսանում, որ Բահավալդն ու նրա ուղեկիցները երկար ժամանակ մնան Խոռասանի այս մեծ քաղաքում, սակայն առանց այդ կարճ դադար առնելու հնարավոր չէր անցնել այդ քաղաքից: Բահավալադն այդ քաղաքում բազմաթիվ բարեկամներ ուներ: Ի դեպ, այդտեղ էին բնակվում ժամանակին Բալխում, Թարմազում, Վախշում ու Սամարղանդում նրա հանդիպած մարդկանցից շատերը: Բացի այդ նրանք ովքեր տարիներ առաջ նրան հանդիպել էին Բալխում, Թարմազում, Վախշում ու Սամարղանդում, այստեղ էլ մեծ գովեստով էին հիշում նրա քարոզներն ու դասերը:
Նեյշաբուրն այդ օրերին տագնապի ու մտահոգության պահեր էր ապրում: Դրանից առաջ էլ Նեյշաբուրն անգամներ Խառազմշահի ու նրա հակառակորդների արշավանքների, երկրաշարժների, սովի ու թշնամիների հարձակման ականատես լինելով, տակն ու վրա էր եղել, բայց այս անգամ քաղաքը շատ ավելի ահավոր տագնապի մեջ էր և քաղաքում սարսափ էր տարածվել:
Դոլաթշահ Սամարղանդիի ընդգծմամբ Բահավալադի համբավն այն աստիճանի էր, որ նրա ու նրա գերդաստանի Նեյշաբուր ժամանելու լուրը ստանալով նրան տեսության է գնում ժամանակի հայտնի մեծ միստիկ ու բանաստեղծ Շեյխ Ֆարիդեդդին Աթար Նեյշաբուրին : Երկու ծեր միստիկների հանդիպման ժամանակ զրույց է գնում Աստծո տեսությանն արժանանալու և Աստծո տունն ուխտի գնալու ցանկության մասին: Նաև զրույց են ունենում սուֆի այն շեյխերի մասին, որոնց կենսագրականներին Աթարն անդրադարձել էր իր «Թազքարաթ-օլ-Օլիա» գրքում: Նրանք զրուցեցին Սանայիի բանաստեղծությունների մասին, որոնց հանդեպ Աթարն էլ Բահավալդի ու նրա հետևորդների նման մեծ սեր ուներ ու նաև Աթարի գրվածքների մասին, ով գաղափարներով հետևում էր Սանայիին: Այդ բոլոր զրույցներին ներկա էր դեռ մանկահասակ, սակայն չափազանց ուշիմ Ջալալեդդին Մոհամմեդ Մոլավին: Շեյխ Աթար Նեյշաբուրին Բահավալդի որդու մասին իր հիացմունքն է արտահայտում: Զարմանում է նրա հոգևոր ապրումների ու մտածողության վրա և նրա խոսքի զորությունն ու մտածողության խորքը գնահատանքի արժանի է համարում: Այդ կարճ հանդիպման ժամանակ Աթարն ըմբռնում է, որ Մոլանան սովորական քարոզիչ, իսլամագետ ու սուֆի չի դառնալու: Աթարի համոզմամբ Բահավալադի մանկահասակ որդին գերազանցում էր սովորական մարդկանց և առանց որևէ կասկած ունենալու Բահավալադին ավետում է, որ այս երեխան մոտ ապագայում մեծ հուզում ու ոգևորություն է առաջացնելու աշխարհում: Աթար Նեյշաբուրին այդ երեխային է նվիրում երիտասարդ հասակում հորինած իր «Ասրարնամե»-ի մի օրինակը:
Երկար ճանապարհ կար առջևում: Բահավալադին ընկերակցողները, որոնց թիվն ավելի քան 300 հոգի էր, մեկը մյուսի հետևից թիկունքում էին թողնում քաղաքները: Թաթարների հարձակման լուրերն առնելու պատճառով տագնապի մատնված քաղաքների միջոցով անցնելը որևէ արգելք չառաջացրեցին Բահավալադի ու նրան ընկերակցող քարավանի երթում: Քարավան, որ ճամբա էր ելել Հաջի ուխտագնացության մեկնելու նպատակով և Բալխ վերադառնալու որևէ հույս չուներ: Բահավալադի քարավանը երկար ճանապարհ կտրելուց հետո հասավ Բաղդադ: Ջամին «Նաֆահաթ-օլ-Օնս» աշխատության մեջ գրում է, որ երբ Բահավալադը հասնում է Բաղդադ «ոմանք հարցնում են, թե սրանք ո՞ր տոհմից են, որտեղի՞ց են գալիս և ո՞ւր են գնում: Մոլանա Ջալալեդդինն ասում է՝ «Մենք Աստծո կողմից ենք ուղարկված ու գնում ենք դեպի Աստված և միայն Աստծուց ենք ուժ ստանում»: Այդ մասին պատմում են Շեյխ Շահաբեդդին Սոհրեվարդիին և նա ասում է. «Նա Բահաեդդին Բալխիից բացի ուրիշ մեկը չի կարող լինել»: Ջամին այնուհետև պատմում է, որ Շեյխ Շահաբեդդին Սոհրեվարդին դիմավորում է Բահավալդին: Երբ հասնում է նրա մոտ, իջնում է ուղտից, համբուրում է Մոլանա Բահավալադի ծունկն ու նրանից խնդրում է նրա խանղահը գնալ: Բայց Բահավալադն ավելի հարմար է գտնում դպրոցը և իրեն ընկերակցողների հետ հաստատվում է դպրոցում:
Շեյխ Շահաբեդդին Սոհրեվարդին Բահավալադից խնդրեց Բաղդադում քարոզ կարդալ այդ օրերին Բաղդադում բնակվողների և այդ ժամանակ Բաղդադում գտնվող ուղևորների և Խոռասանի սուֆիների ու ուխտավորների համար: Բահավալադը, որ ճանապարհի վրա գտնվող քաղաքներում քարոզ կարդալու ժամանակ չէր գտել, այդ հրավերից ուրախացավ: Ասվում է, թե այդ քարոզներին ներկա է գտնվել նաև Բաղդադի խալիֆան: Կարճ ժամանակ անց Բահավալադի քարոզները մեծ ընդառաջում են գտնում: Շահաբեդդին Սոհրեվարդին, որ այդ ժամանակ Բաղդադի Շեյխ-օլ-Շոյուխը կամ շեյխերի շեյխն էր համարվում, Բահավալադին առաջարկում է Ռումի տարածք մեկնել: Այդ օրերին Ռումը սելջուկյանների գերդաստանի տիրապետության տակ էր գտնվում և համարվում էր պարսկերեն լեզվի փայլուն մշակույթի կենտրոնը: Սոհրեվարդին որ մի առ ժամանակ դեսպանի պաշտոնում եղել էր Ալաեդդին Քեյղոբադի արքունիքում նրան կրոնի ու գիտության հետևորդ անձն էր համարում: Բահավալադի և նրա գերդաստանի համար Բաղդադում բնակությունը բարդ էր ու մի առ ժամանակ անց նրանք կրկին տեղաշարժվում են: Ըստ երևույթին Հաջի ուխտագնացությունը, որ հնարավոր չեղավ կատարել գաղթի առաջին տարիներին Բահավալադը հետագային իրականացրեց Շամում բնակվելու ժամանակ: Այդ կտրվածքում Բալխի Սոլթան-օլ-Օլաման մի առ ժամանակ բնակվում էր Ջեզիրեի ու Շամի տարածքներում: Հաջի ուխտագնացությանը մասնակցելուց հետո քարոզիչների սովորության համաձայն, որոնք այդ ժամանակներում շարունակ քաղաքից քաղաք էին տեղափոխվում, քարոզի համար մեկնում է փոքր Ասիայի արևելյան տարածքները: Այդ տարածքներում հակառակ Շամին ու Բաղդադին խոսակցության ու գրավոր լեզուն պարսկերենն էր ու այդ պատճառով էլ նրա քարոզները մեծ ընդառաջում են գտնում: