Մոսկվան և Բաքուն ակտիվացնում են նախարարների մակարդակով այցերը
https://parstoday.ir/hy/news/world-i245890-Մոսկվան_և_Բաքուն_ակտիվացնում_են_նախարարների_մակարդակով_այցերը
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը կարող է այցելել Ռուսաստան ընթացիկ տարվա հուլիսին։ Դրա մասին հայտնում է ադրբեջանական Report պորտալը՝ վկայակոչելով Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին։
(last modified 2026-05-27T08:43:38+00:00 )
Մայիս 27, 2026 12:11 Asia/Tehran
  • Մոսկվան և Բաքուն ակտիվացնում են նախարարների մակարդակով այցերը

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը կարող է այցելել Ռուսաստան ընթացիկ տարվա հուլիսին։ Դրա մասին հայտնում է ադրբեջանական Report պորտալը՝ վկայակոչելով Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին։

«Ներկայում ընթանում է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվի համաձայնեցման գործընթացը։ Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ երկու նախարարներն էլ՝ թե՛ Բայրամովը, թե՛ Սերգեյ Լավրովը, ունեն խիստ հագեցած աշխատանքային գրաֆիկ, ինչի կապակցությամբ այցը, ամենայն հավանականությամբ, կկայանա հուլիսին։ Այս պահին ճշտվում է կոնկրետ ամսաթիվը»,- նշել է դիվանագետը։

Եվդոկիմովն ընդգծել է, որ սեպտեմբերին Ադրբեջանում նախատեսվում է անցկացնել պաշտպանական միջազգային ցուցահանդես (ADEX), որտեղ հնարավոր է ՌԴ պաշտպանության նախարարի մասնակցությունը։

Հիշեցնենք, որ 2026 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Բաքվում կանցկացվի 6-րդ ադրբեջանական միջազգային պաշտպանական ցուցահանդեսը։