Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (161)
Այս հաղորդման ընթացքում զրուցելու ենք հայտնի միստիկ ու հռետոր Բահաեդդին Վալադ Մոհամմեդ Բին Հոսեյն Խաթիբիի՝ Բահավալադի մասին, որը հայտնի է նաև «Սոլթան-օլ-օլամա» անունով:
Ողջույն թանկագին բարեկամներ: «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի այս համարում կշարունակենք նախորդ շաբաթ սկսած մեր հաղորդումը՝ հայտնի միստիկ ու հռետոր Բահաեդդին Վալադ Մոհամմեդ Բին Հոսեյն Խաթիբիի՝ Բահավալադի մասին, որը հայտնի է նաև «Սոլթան-օլ-օլամա» անունով:
Բահաեդդին Վալադ, Մոհամմեդ Բին Հոսեյն Խաթիբին, որը հայտնի է Բահավալադ և «Սոլթան-օլ-օլամա» անուններով լուսնային 7-րդ և 8-րդ դարերում Խոռասանի հայտնի միստիկներից, հռետորներից ու սուֆի շեյխերից և իրանցի հայտնի միստիկ ու բանաստեղծ Ջալալեդդին Մոհամմեդ Մոլավիի հայրն է: Բահավալադը ծնվել է լուսնային հիջրեթի 546 թվականին՝ փրկչական 1151 թվականին Խոռասանի կարևոր քաղաքներից համարվող Բալխում՝ հայտնի ու ճգնավոր մի գերդաստանում: Բահավալադը հավատարիմ մնալով իր նախնիներին դառնում է մուֆթի ու քարոզիչ և իր ժամանակի քարոզիչների սովորության համաձայն ճանապարհորդում է Խոռասանի, Միջին Ասիայի ու Թուրքստանի տարբեր քաղաքներ, Վախշ, Սողդ ու Խառազմ: Ուր որ ժամանում էր մզկիթներում քարոզում ու դպրոցներում դասավանդում էր ու նույնիսկ այցելում էր խանղահները: Նրա քարոզները հուզիչ ու ջերմ էին ու նրա դասարաններն իրենց գրավչությամբ ուշագրավ կերպով տարբերվում էին այն ինչից, որը տարածված էր ժամանակի հոգևորականների ու իսլամագետների դասարաններում: Կենսագրականներում ասված է, որ Բահավալադը սրտնեղված լինելով Խառազմշահից և նրա անարդարության ու բռնությունների պատճառով ու նաև դեպի Իրան մոնղոլական արշավանքների լուրն առնելով որոշում է գաղթել Բալխից:
Բահավալադն իր ընտանիքի անդամների ու աշակերտների ընկերակցությամբ մի առ ժամանակ բնակվում է Իրաքում ու Շամում ու հետո մեկնում է Փոքր Ասիայի արևելյան տարածքներ: Այդ տարածքներում խոսակցական ու գրավոր լեզուն պարսկերենն էր ու այդ պատճառով նրա քարոզները մեծ ընդառաջում են գտնում:
Բահավալադը կյանքի վերջին տարիներին ընտանիքով մեկնում է Կոնիա և այդտեղ մեծ հարգանքի է արժանանում քաղաքի մտավորականների, երեցների ու ժողովրդի կողմից: Նա վախճանվում է լուսնային հիջրեթի 628 թվականին՝ 83 տարեկան հասակում:
------------------
Բահավալադից հիշատակ մնացած միակ ստեղծագործությունը «Մաարեֆ»-ն է, որը պարունակում է նրա քարոզներն ու հավաքագրվել ու արձանագրվել է նրա աշակերտների կողմից : Այդ հավաքածուն հիմնականում պարունակում է Ղուրանի այաների մեկնաբանություններ, մեծ մարգարեից հադիսներ ու բանավոր ու կրոնական հարցումներին տրված պատասխաններ: Գրքի բովանդակությունից ելնելով դրա հեղինակը հզոր, ուշիմ ու երբեմն խիստ ոճ ընդունող քարոզիչ է, որի գլխավոր մտահոգությունը իսլամը սուրբ կրոնն է: «Մաարեֆ»-ը մեծ ազդեցություն է գործել Բահավալդի որդու՝ իրանցի մեծ բանաստեղծ Մոլանա Ջալալեդդին Բալխիի վրա: Մոլանան այս արտահայտություններում հաճախ այդ գրքին անդրադարձել է «Ֆավաեդ-ե Վալադ» կամ «Վալադի օգուտները» անվամբ և Մոլավիի ստեղծագործություններում նկատելի են դրա նյութերի ազդեցությունը: Մոլավին իր «Մասնավի»-ում ու այլ գազելներում վկայակոչել է այս գիրքը:
Բահավալադի «Մաարեֆ»-ը քնարական ու հաճելի ոճով պարունակում է միաստվածության, Ղուրանի մեկնաբանության, Աստծո անունների ու հատկանիշների և իսլամական սուֆիզմի մասին նյութեր: Առաջին անգամ Հելմութ Ռիթերն իր աշխատասիրություններից մեկի մեջ տպագրեց «Մաարեֆ»-ը: 15 տարի անց Ֆոռուզանֆարն առանց տեղյակ լինելու Ռիթերի աշխատասիրության մասին և հիմք ընդունելով Ստամբուլում պահպանվող երեք օրինակներն ու Թեհրանում պահպանվող այդ գրքի մեկ օրինակը, այդ ստեղծագործությունը 1954 թվականին Թեհրանում հրատարակում է «Մաարաֆե» Բահավալադ անունով հայտնի Սոլթան-օլ-Օլամա Բահաեդդին Մոհամմեդ Բին Հոսեյն Խաթիբի Բալխիի քարոզների ու ելույթների հավաքածուն» խորագրի ներքո, իսկ 1959 թվականին դրա շարունակությունը հիմք ընդունելով Կոնիայում պահպանվող օրինակը, որը հավանաբար հեղինակի գրչին պատկանող որոշ ստուգումներ էր պարունակում, տպագրում է նույն խորագրով: «Մաարեֆ»-ի խմբագրված օրինակը Ֆոռուզանֆարի վախճանումից հետո նոր մշակմամբ 1973 թվականին հրատարակվում է երկու հատորներում:
«Մաարեֆ»-ի առաջին հատորը բաղկացած է երեք բաժիններից և Ֆոռուզանֆարը երկրորդ հատոր
ը համարել է գրքի չորրորդ բաժինը և հավատացած է, որ դա իրականության մեջ «Մաարեֆ»-ի գլխավոր բաժինն ու առաջին երեք բաժինների հիմնական կորիզն է: Ֆոռուզանֆարը հստակ կարծիք չի հայտնում այն մասին, թե նյութերի մշակումը ներկա տեսքով կատարվել է Բահավալդի, Մոլավիի , թե նրանց աշակերտներից մեկի միջոցով: Հելմութ Ռիթերի համոզմամբ այս աշխատասիրություն իրականության մեջ Բահավալդի քարոզների արձանագրություններն, սակայն գրքում տեղ գտած Բահավալադի անձնական մտորումներն ու ապրումները նկատի առնելով դժվար կարելի է պատկերացնել, թե դրանք քարոզներ լինեն: Նաև գրքում երկրորդ դեմքով կատարված արտահայտությունները նկատի առնելով դժվար կարելի է հավատալ, թե դրանք Բահավալադի աշակերտների արձանագրությունները լինեն:
«Մաարեֆ»-ի ստեղծման վայրն ու թվականը պարզ չէ: փաստերի վկայությամբ գուցե կարելի լինի ասել, որ դա գրվել է Բահավալադի հայրենիք՝ Բալխում: Ֆոռուզանֆարը ենթադրում է, որ դրանք խմբագրվել են Փոքր Ասիա գաղթելուց հետո: Այն գրությունները, որոնց արձանագրման թվականը հստակ է և կամ կարելի է դա կռահել գրվել ու խմբագրվել են լուսնային հիջրեթի 597-ից 607 թվականների ընթացքում:

Գերմանացի հայտնի բանասեր Ֆրից Մայերը Բահավալադի կենսագրության ու մտքերի մասին «Բահավալադը՝ կյանքն ու նրա միստիցիզմը» խորագրով աշխատասիրություն ունի, որը բաղկացած է 27 գլուխներից: Մայերը նախ որոշում է մեկ այլ բովանդակությամբ ու խորագրով աշխատասիրություն կատարել, որի միայն մեկ գլուխը պիտի հատկացված լիներ Բահավալադի կյանքին ու միստիցիզմին: Սակայն աղբյուրները և մասնավորապես «Մաարեֆ»-ն ու նաև դրա մասին Ֆոռուզանֆարի գրառումներն ուսումնասիրելով հանգում է այն եզրակացության, որ Բահավալդի միստիկ աշխարհը տարբերվում է մյուս միստիկներից ու անհրաժեշտ է առավել մանրամասնորեն անդրադառնալ դրան: Մայերն այդ մասին բացատրելով ասել է, որ չէր կարող բավարարվել Բահավալադի ասույթների մասին միայն իր ընկալումները ներկայացնելով ու դրանք փաստագրելու համար հղումներ կատարել «Մաարեֆ»-ին ու հույս ունենալ, որ գերմանախոս հետաքրքրված ընթերցողն ինքը կդիմի այդ գրքին: Հետևաբար անհրաժեշտ է գտնում գերմաներենի թարգմանել «Մաարեֆ»-ի ընդարձակ բաժիններ ու դա տեղադրել իր բանասիրական աշխատասիրության մեջ»:
«Մաարեֆ»-ի արձակը «Մոռասալ» տեսակի է և այնտեղ սակավաթիվ խոսքին յուրահատուկ վարպետություններ ու հնարքներ կան, սակայն այդտեղ հանդիպում ենք եզակի եզրույթների ու արտահայտությունների:
«Մաարեֆ»-ում նկատելի է Բալխի բարբառի հետք: Այդտեղ պարզ, սահուն ու ճարտար կերպով քննարկման են դրված միստիցիզմի ու կրոնի ճշմարտությունները, հավատամքային սկզբունքները, բարոյական հարցեր, մեկնաբանություններ, Ղուրանի այաներ ու մարգարեից հադիսներ: «Պարսկերեն գրականության պատմությունը» աշխատասիրության հեղինակ Զաբիոլլահ Սաֆան «Մաարեֆ»-ն իր նրբությամբ բանաստեղծության նման է համարել, իսկ Ֆոռուզանֆարը դա համարել է քնարական արձակի լավագույն նմուշներից մեկը, որը նյութերի ներկայացման տեսակետից նմանում է Աթթարի, Սանայիի ու Հաֆեզի նման մեծերի բանաստեղծություններին:
Ֆրից Մայերի համոզմամբ Բահավալադի խոսքի գրավչությունը վերաբերում է նրա անպաճույճ ու տարբեր հնարքներից զերծ խոսքին: Մայերի ընդգծմամբ «Մաարեֆ»-ի նշանակությունը նրա մեջ է, որ Բահավալադը իսլամական միստիցիզմի նոր տեսակ է ներկայացնում: Այս միստիցիզմում վերացվում է Աստծո մարմնավորման ու վեհացման, աշխարհում նրա ներկայության ու արքայության մեջ հաստատված լինելու միջև տարածությունը: Բահավալադի միստիցիզմի թարմության ու այլ միստիկների հետ նրա աշխատանքային մեթոդի տարբերության մասին բազմաթիվ բանասերներ ուսումնասիրություններ են կատարել: Ֆոռուզանֆարի համոզմամբ ««Մաարեֆ»-ի նշանակության կողմերից մեկը վերաբերում է Ղուրանի և այդ աստվածային գրքի գաղտնիքների բացահայտման ուղղությամբ Բահավալադի գործադրած ջանքին: Շատ գլուխներում ներկայացված են Ղուրանի այաներն ու իմաստները և հեղինակը փորձել է պարզ նախադասություններում ու հաճախ զգացական հարցերից վերցված օրինակներով բացահայտել Ղուրանի գաղտնիքները: Բահավալադը Ղուրանի գաղտնիքները, հադիսներն ու միստիկական թեմաները ներկայացրել է քնարական ու հաճելի ոճով:
«Մաարեֆ»-ի գեղեցիկ արձակը Զառինքուբին բերել է այն համոզման, որ Բահավալադը դրան ստեղծելիս հոգևոր ապրումներ է ունեցել, այնպես որ նրա գրիչը ծառայել է նրա հոգուն ու գրի է առել նրա ներքին ապրումները:
Իրանցի մեծ միստիկ ու քարոզիչ Սոլթան-օլ-Օլամա Բահավալադի մասին մեր զրույցը կավարտենք նրա որոշ տեսակետները ներկայացնելով: Բահավալադի «Մաարեֆ»-ում ամենաշատ հիշատակվող եզրույթներից մեկն «Ալլահ»-ն է: Իր ամբողջ գրքում Աստված բառի փոխարեն նա օգտվում է «Ալլահ»-ից, որը Աստծո անուններից մեկն է: Ֆրից Մայերի համոզմամբ «Ալլահ»-ի հաճախակի օգտագործման պատճառն այն է, որ նա «Ալլահային դառնալ»-ը համարում է մարդու ամենավեհ աստիճանը: «Մաարեֆ»-ում աղոթքի օգուտների մասին խոսելով Բահավալադը «Ալլահ»-ի արմատը «Էլահ»-ն է համարում, որը ժողովրդի ապաստարան է նշանակում: Նրա համոզմամբ բոլորը միակարծիք են, որ Ալլահը վեր է սովորական ցանկացած տեսակի արարածից: Նա Ալլահը անհայտ պարզություն է համարում, որից է գոյություն առնում ամեն ինչ և տիրապետում է նրանց բոլորին:
Բահավալադի համոզմամբ նա ով ձգտում է Ալլահին հասնում է անեության, անկարող է դառնում, հմայվում է ու անեությունը փոսի նման ձգվում է նրա դիմաց ու աչքի է ընկնում օդի կամ ջրի անտեսանելի մակերեսի նման: Բահավալադն ընդգծում է Աստծո առանց դեմք ու առանց պատճառի լինելն և ասում է, որ բոլոր դեմքերը ներկայացում են Ալլահին ու այն ինչը, որին ձգտում են բոլորը պիտի լինի անդեմք ու դեմք արարող: