Հունվար 10, 2018 00:59 Asia/Yerevan

Մեր այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք փրկչի գալստյան նշաններին:

Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի այս համարը հատկացված է աշխարհի փրկիչ Հազրաթ Մահդիի գալստյան նշաններին ու նրա բացակայության շրջանի յուրահատկություններին: Եթե հիշեք նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք գալստյան շրջանին նախորդող որոշ նախանշաններին, այդ թվում պատերազմի ու բրտարարքների տարածմանը, նեխածության, դավերի ու խռովությունների տարածմանը, չարագործության ու անարդարությանը, հասարակական անբարեկարգ վիճակին, բնական աղետների հաճախակի դառնալուն ու այլ պարագաների: Այս ծրագրում կանդրադառնանք գալստյան որոշ նշաններին: Ընդհանրապես գալստյան նշանների հետ ծանոթանալը կարող է հետաքրքիր ու գրավիչ համարվել: Փրկչի գալստյան թեմայի քննարկման գլխավոր բաժնի այդ նշաններին հատկացվելը վկայում է այդ հավակնության մասին: Դա պատճառ է դարձել, որ հանրությունը մեծ հետաքրքրություն ցուցաբերի այդ նախանշանների ու դրա արդյունքում փրկչի հետ ծանոթանալու հանդեպ:

Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք որոշ դրական ու բացասական դեմքերին ու շարժումներին, որոնք Հազրաթ Մահդիի գալուստից առաջ երևան են գալու և տարբեր իրադարձությունների ծնունդ են տալու:

Գալստյան հստակ նշաններից մեկը Սոֆիանիի ընդվզումն է: Սոֆիանին Էմամ Մահդիի թշնամի ճակատի գլխավոր հրամանատարն է և վկայություններում, նրա քայլերը մեծ ուշադրության են արժանացել: Էմամ Սադեղից փոխանցված հավաստի վկայության համաձայն Հազրաթ Մահդիի գալուստից առաջ Սոֆիանին ընդվզելու է: Սոֆիանին շիաների ու սունիների վկայություններում Էմամ Մահդիի գալստյան առաջին հստակ նախանշանն է համարվում: Նա որ Օմավյանների սերնդից ու Աբուսոֆիանի որդիներից է, իր շարժումն սկսելու է Շամից, այսօրվա Սիրիայից: Նա անհնազանդ, խաբեբա ու արյունարբու անձնավորություն է: Նա կրոնական հակումների հավակնությամբ խաբելու է մի խումբ մուսուլմանների ու իր շուրջ զորք է հավաքելու: Սոֆիանին բազմաթիվ շիաների է սպանելու: Նա գրավելու է մուսուլմանների տարածքների որոշ բաժինները և տիրապետելու է Շամի, Պաղեստինի, Հորդանանի ու Իրաքի որոշ տարածքներին: Նա վեց ամիս կռվելու և ինն ամիս իշխելու է Շամում: Սոֆիանին հարձակվելով Իրաքի ու Հիջազի վրա գրավելու է այդ տարածքներն ու սպանելու է ժողովրդին: Սոֆիանին շարունակելու է իր կայծակնային հարձակումները մինչև որ ստանալով Էմամ Մահդիի գալստյան լուրը նրա դեմ կռվելու համար զորք է ուղարկելու Մեքքա: Սակայն նրա զորքը Մեքքայի ու Մեդինայի միջև ընկած Բիդաի տարածքում թաղվելու են գետնի տակ: Իր զորայինների իրարահաջորդ պարտություններից հետո Սոֆիանին ձերբակալվելու է Հազրաթ Մահդիի զորքի կողմից և ի վերջո սպանվելու է:

 

Հրեականության, քրիստոնեության ու իսլամի մշակույթում ակնարկ է փրկչի գալուստից առաջ նեխած ու կործանարար շարժման հայտնվելու մասին, որը «Դաջալ» կամ «Նեռ» է կոչվում: «Դաջալ»-ը խաբեբա ու խորամանկ ստախոս է նշանակում: Մոլորության ու ստի խորհրդանիշ համարվող «Դաջալ»-ը հայտնվելու է Էմամ Մահդիի գալուստից առաջ: Նա իր սուտ հավակնություններով խաբելու է մի խումբ մարդկանց: Նա բարի՝ չար, իսկ չարը՝ բարի է ներկայացնելու և ընդհանրապես աշխարհում մեծ սադրանքի ղեկավարն է դառնալու: Հազրաթ Մահդին պայքարի է դուրս գալու «Դաջալ»-ի շարժման դեմ ու նրան ոչնչացնելու է:

Խոռասանցի Սեյեդի շարժումն ու ընդվզումն էլ Էմամ Մահդիի հայտնվելու ժամանակը մոտենալու նշաններից է: Խոռասանցի Սեյեդի ընդվզումը կսկսվի արևելքից ու կառաջանա դեպի Իրաքում գտնվող Քուֆե քաղաքը: Նրա ու Սոֆիանիի զորքերի միջև ծանր պատերազմ կծագի ու Սոֆիանի զորքը պարտություն կկրի: Նա ի վերջո կուխտակցի Էմամ Մահդիի հետ:

Խոռասանի զորքը գլխավորելու է Շոայբ Իբն Սալեհ անունով մի անձնավորություն: Որոշ վկայություններ նաև պատմում են Սեյեդ Հասանիի կոչվող անձի ընդվզման մասին: Նա գեղեցիկ դեմքով երիտասարդ է, որը գալու է Իրանից: Էմամ Մահդիի գալուստից հետո Սեյեդ Հասանին իր զորքով ներկայանալու է Էմամ Մահդիին ու ուխտակցելու է նրա հետ: Իհարկե ոմանք համոզված են, որ Սեյեդ Հասանին նույն Խոռասանցի Սեյեդն է:

Սոֆիանիի հետ միաժամանակ Եմենից ընդվզելու է Եամանի կոչվող մի անձնավորություն: Եամանի ընդվզումը Մահդիի գալստյան սեմին տեղի ունեցող հեղափոխություններից է: Հազրաթ Մահդիի գալստյան նախանշանների շարանում հաճախ ակնարկ է կատարվել հիշյալի ընդվզման ու դա ներկայացվել է, որպես գալստյան հստակ նախանշաններից մեկը: Եամանին մարդկանց դեպի բարին ու արադարություն է առաջնորդելու և դառնալու է Հազրաթ Մահդիի աջակիցներից մեկը:

Էմամ Սադեղից փոխանցված վկայության համաձայն երեք անձնավորությունների՝ Խոռասանիի, Սոֆիանիի ու Եամանիի ընդվզումը լինելու է միաժամանակ: Այստեղ կարճ ակնարկ կնետենք Իրաքում հիշյալ երեք խմբերի քայլերին:

Սոֆիանին Իրաք կներխուժի արևմուտքից ու կառաջանա մինչև Քուֆե: Իրաքում Սոֆիանիի ասպատակության հետ միաժամանակ Խոռասանիի ուժերն անհապաղ Իրանից Իրաք կգործուղվեն ու կդիրքավորվեն սոֆիանիի զորքի դիմաց: Այդ պահին Եամանին էլ իր զորքով Եմենից դեպի Իրաք կշարժվի: Եամանիի ընդվզման կապակցությամբ վկայություններում Խոռասանիի հետ նրա ուխտակցության ու թշնամիների դեմ միավորվելու մասին անդրադարձ կա: Ինչպես ասացինք ռազմական այս առճակատման ընթացքում Սոֆիանին ծանր պարտություն է կրելու: Իհարկե Հազրաթ Մահդիի գալստյան համար այլ կարևոր նախանշաններ էլ հիշատակվել են: Այդ թվում երկնքից հնչող ձայնն ու նաև Քյաբեի կողքին Զաքիեի սպանվելը:

 

Հազրաթ Մահդիի գալստյան ժամանակ տեղի ունեցող զարմանահրաշ դեպքերից մեկն էլ Հիսուս Քրիստոսի երկնքից իջնելն է: Շիաների ու սունիների վկայություններում ընդգծված է, որ Հիսուսը կաղոթի Էմամ Մահդիի թիկունքում: Իհարկե Հազրաթ Մահդին հարգանք է ցուցաբերելու Քրիստոսի հանդեպ ու որպես Աստծո մարգարե մեծարելու է նրան: Աղոթքի պահին Էմամ Մահդին նրան խնդրելու է առաջնորդել աղոթքը: Հիսուսն ասելու է, որ այսօր դու ես առաջնորդում ժողովրդին ու այդ տեսակետից գերազանցություն ունես: Այսպիսով Հիսուսը կաղոթի Էմամ Մահդիի թիկունքում: Աղոթքից հետո Հիսուս Քրիստոսը կանգնելով կուխտակցի Էմամ Մահդիի հետ:

Երկնքից Հիսուս Քրիստոսի իջնելն ու Հազրաթ Մահդիի ուխտակցությունը քրիստոնյա աշխարհի համար կապացուցի Էմամ Մահդիի ընդվզման իրավացիությունը: Էմամ Մահդիի թիկունքում Հիսուս Քրիստոսի աղոթելը վկայում է այն մասին, որ իսլամը վերջին կրոնն ու իսլամի մարգարեն Աստծո կողմից ուղարկված վերջին առաքյալն է:

Ամենայնդեպս վկայությունների համաձայն հետևելով իրենց մարգարեի ցուցմունքներին քրիստոնեության հետևորդներից շատերը իսլամ կընդունեն: Իրականության մեջ Մահդիի համաշխարհային հեղափոխության առաջընթացում ազդեցիկ գործոններից մեկը Աստծո այս մեծ մարգարեի Հազրաթ Մահդիի կողքին կանգնելն է լինելու և նա այդ կապակցությամբ կառուցողական դերակատարություն է ունենալու:

Ավետել են թե Մահդիի գալուստը տեղի կունենա ուրբաթ օրը՝ Մեքքայում: Որոշ վկայություններում նշված է, թե նա հայտնվելու է Աշուրային՝ մոհառամ ամսվա 10-ին: Իհարկե Նոռուզն էլ փրկչի գալստյան պահերից է հիշատակված: Էմամ Սադեղն ասում է. «Նոռուզն այն օրն է, երբ հայտնվելու է այն փրկիչը, որին մենք բոլորս ծառայում ենք»:

Էմամ Մահդիի հայտնվելուց հետո նրա 313 հատուկ աջակիցները ամպի կտորների նման կգան մեկը մյուսի հետևից: Նրանք Հաջի ուխտագնացությունից բացի մի այլ ժամանակ կհամախմբվեն Մեքքայում: Մեքքայի ժողովուրդը տարվա այդ եղանակին այդ անծանոթ անձանց տեսնելով զարմանալու և մտահոգվելու են: Այդուհանդերձ նրանք Մեքքայի մոտ իրենց ուխտակցությունն են հայտնելու Էմամ Մահդիին ու դա լինելու է Էմամ Մահդիի ընդարձակ ու արդարատենչական ընդվզման մեկնակետը:

Էմամ Մահդիի աշխարհատարած ընդվզումը մարդկային կյանքի վրա իր մեծ ազդեցությունից բացի, բնության համար էլ բարիքներ կունենա: Մեծ մարգարեն անդրադարձել է դրանից մի քանիսին: «Երկնքից ձայն է լսվելու, թե ով մարդիկ, չարագործների ձեռքը կարճվել է ու առաջնորդության է հասել Մոհամմեդի սերնդից լավագույն անձը: Այնուհետև հավքերն իրենց բներում ճտեր կունենան ու ձկները ծովում կբազմանան: Գետերը կհոսեն ու աղբյուրների ջուրը կշատանա  և հողը քանի անգամ բերք կտա»: Մեծ մարգարեն ակնարկում է, թե բարիքները բազմանալու են:

 

 

Մեքքայից Էմամ Մահդիի ընդվզումից հետո, նա գրավվելու է Հիջազի և ապա աշխարհի այլ կետերն ու Էմամն իր հազարավոր զորայիններին գործուղելու է այլ տարածքներ, որպեսզի չարագործությունն ու անարդարությունն արմատախիլ անեն: Այս պահին Աստված նրա համար հեշտացնելու է ցանկացած բարդություն և երկրները մեկը մյուսի հետևից հանձնվելու են նրա դիմաց: Այսպիսով Էմամ Մահդին նվաճելու է աշխարհի արևելքն ու արևմուտքը: Հազրաթ Մահդիի իշխանության ու հրամանատարության կենտրոնն ու բնակության վայրը լինելու է Քուֆե քաղաքը:

Էմամ Մոհամմեդ Բաղերն ասում է. «Ասես տեսնում եմ Ղաեմի աջակիցներին, որոնք նվաճել են աշխարհի արևելքն ու արևմուտքը և ամեն ինչ հանձնված է նրա դիմաց»: Էմամ Բաղերը Մահդիի գալստյանն անդրադարձել է մեկնաբանելով «Հադիդ» սուրայի 17-րդ այան, որն ասում է. «Իմացեք, որ Աստված մահից հետո վերակենդանացնելու է Երկիրը»:

Էմամ Բաղերի այս արտահայտությունն այն իմաստով է, որ Աստված Էմամ Մահդիի միջոցով վերակենդանացնելու է մեռած Երկիրը: Այսինքն  չարագործության, անարդարության ու նեխածության պատճառով մեռած ու անշնչացած մարդկությունն Էմամ Մահդիի արդարադատության շնորհիվ նոր ոգի ու կյանք կստանա, ասես թե վերածնված լինի: