Ճանաչենք իսլամը (173)
«Ճանաչենք Իսլամը» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք Հազրաթ Մահդիի իշխանության յուրահատկություններին:
Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք Իսլամը» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք Հազրաթ Մահդիի իշխանության յուրահատկություններին: Ինչպես ասացինք Հազրաթ Մահդիի միջոցով ստեղծվող իշխանության մեջ արդարություն ուշագրավ դերակատարություն է ունենալու: Արդարությունը տիեզերքին իշխող սկզբունքներից ու մարդկային հասարակության հիմնաքարն է: Եթե որևէ հասարակություն կամ ժողովուրդ արդարության ուղղությամբ քայլ վերցնի, իրականության մեջ գոյության համակարգի հետ ներդաշնակ ու համընթաց կլինի ու կգոյատևի ու առանց նրան հասարակական համակարգը կփլուզվի: Քանի որ բոլոր մարդիկ արդարության ծարավ են ինչ-որ մի օր Աստծո կամքով աշխարհի փրկիչը կհայտնվի, որպեսզի պատասխանի մարդու իրական այս պահանջին ու աշխարհում արդարություն տարածի:
Արդարության ու ճշմարտության սիրահար անձինք, որոնց անհատականությունը մաքուր ու դաստիարակված է, արդարությունը կողջունեն: Այս պատճառով Հազրաթ Մահդիի իշխանության շրջանում մարդիկ ոչ թե օրենքը գործադրողների վախից են հրաժարվելու բռնությունից, չարագործությունից ու ոտնձգությունից, այլև գիտակցաբար հակվելու են արդարության կողմը: Քանի որ գիտակցելու են դրա օգուտները: Այդ ժամանակ արդարության ծավալն այնքան ընդարձակ կլինի, որ մարդկանց ոտնահարված իրավունքները կվերականգնվեն ու չարագործները պատասխանատվության կկանչվեն: Էմամ Բաղերն ասում է. «Հազրաթ Մահդիի իշխանության մեջ հանրային գույքի պարագային խտրականություն չլինելու և մարդկանց իրավունքները հարգվելու իմաստով լիարժեք հավասարություն ու արդարություն է հաստատվելու»:
Էմամ Մահդիի հայտնվելու ոսկե շրջանում մարդկային հասարակության տնտեսական խնդիրները խոշոր մասշտաբով կարգավորվելու են: Մի կողմից կապիտալն ու ֆինանսական հնարավորություններն աճելու են ու տնտեսական կայուն աճ է արձանագրվելու: Միևնույն ժամանակ հնարավորությունները բաժանվելու են արդար կերպով: Տնտեսական հարաբերություններում մի տեսակ հավասարակշռություն ու ներդաշնակություն է ստեղծվելու: Այս պայմանները պատճառ են դառնալու, որպեսզի ժողովրդի մոտ նվազի ընչաքաղցությունն ու ագահությունը: Հազրաթ Մահդին հետ է վերցնելու այն գույքն ու կապիտալը, որ ուժի ու հարստության տերերը դրանց տիրացել են բռնի ուժի ու ապօրինի միջոցներով: Նա այս գույքը ծառայեցնելու է հասարակության անդորրի ու բարեկեցության ճամբին ու թշվառներին ու իրավազրկվածներին վերադարձնելու է նրանց իրավունքները:
Էմամ Մահդիի արդարատենչական հնարամտությունները տնտեսական բարեկեցության ստեղծման և չքավորության ու զրկվածության արմատները չորացնելու ուղղությամբ ուշագրավ դերակատարություն են ունենալու: Նրա տնտեսական քաղաքականությունների լույսի ներքո դասակարգային տարբերությունները վերացվելու են, չքավորությունը վերացվելու է և հանրային բարեկեցության ու անդորրի հող է պատրաստվելու:
Էմամ Բաղերն ասում է. «Էմամ Մահդին տարվա ընթացքում երկու անգամ նվիրատվություն է կատարելու այնպես որ որևէ կարիքավոր գոյություն չի ունենալու: Նվիրատուները դիմելու են կարիքավորներին ու նրանք մերժելու են օգնությունը, ասելով, որ ձեր դրամին կարիք չունենք»:
Արդարության ծառի մրգերից մեկն էլ տնտեսական ծաղկումն է: Իրականության մեջ արդարության տարածումը տնտեսական աճի ու զարգացման և ժողովրդի կարիքների վերացման հող է նախապատրաստում: Էմամ Սադեղն ասում է. «Այն ժամանակ երբ արդարություն է հաստատվում, մարդիկ այլևս կարիքներ չեն ունենում»: Հազրաթ Մահդիի իդեալական ու զարգացած հասարակության մեջ արտադրության գործոններին հասանելիություն գոյություն ունի: Ապրանքի էժանությունն ու առատությունը հանրային բարեկեցություն է ստեղծելու և բարձրացնելու է տնտեսական աշխատանքների անվտանգության մակարդակը:
Հազրաթ Մահդիի արդարություն տարածող իշխանության մյուս սկզբունքը սպառման մեջ հավասարակշռությունն է: Իսլամի դիտանկյունից եթե որևէ հասարակություն տնտեսական աճ ունենա, սակայն սպառումը հավասարակշռված չլինի, տնտեսական արդարություն չի հաստատվի: Այս դիտանկյունից սպառողականությունն ու նյութական կարիքների հարցում սանձարձակությունը, դասակարգային տարբերություն են առաջացնում: Հազրաթ Մահդիի իդեալական հասարակության մեջ կեղծ կարիքներն առանձնացվում են իրական կարիքներից ու մարդիկ առանց արտաքին վերահսկիչների կարիք զգալու հրաժարվելու են շռայլությունից, մսխումից ու սպառման հետ կապված այլ ախտերից: Այս պատճառով էլ Մահդիի հասարակության մեջ շքեղ, արքայական ու շռայլությամբ հագեցած կենցաղի ականատես չենք լինելու:
Էմամ Մահդիի իշխանության յուրահատկություններից մեկը համատարած ու համապարփակ անվտանգության հաստատումն է: Աշխարհի բոլոր ժողովուրդներն անվտանգությունը հիմնական գործոն են համարում իրենց կյանքում ու ցանկանում են օգտվել անվտանգության բարիքներից: Այսօր ներքին ու արտաքին անվտանգության նվաճումն իշխանությունների գլխավոր նպատակներից է: Իսլամը մարդկության անվտանգությունը միայն հասարակական կամ տնտեսական բնագավառներով չի սահմանափակում, այլև իսլամի նկատի ունեցած անվտանգությունը ներառում է մարդկային կյանքի անհատական ու հասարակական բնագավառները, նույնիսկ հոգեկան ու հոգևոր անվտանգությունը: Քանի որ դա անհրաժեշտ հող է նախապատրաստում հասարակական օգտակար աշխատանքների համար և անհատի ու հասարակության աճի ու զարգացման անհրաժեշտ պայմանն է համարվում:
Էմամ Մահդին աշխարհում իրական անվտանգություն է հաստատելու: Նրա աշխարհատարած իշխանության սահմաններում անվտանգությունը տարածվելու և հասնելու է ամենաբարձր աստիճանին: Նրա իշխանությունը տնտեսական, քաղաքական, հասարակական ու մշակութային տարբեր ոլորտներում անվտանգության լիարժեք հայելին է:
Տնտեսական անվտանգության մեջ աստվածատուր ռեսուրսների ու հարստության գոյության նշանակությունից բացի ժողովրդի մեջ հարստության արդար բաժանումն էլ կարևոր ազդակ է համարվում: Էմամ Մահդիի ժամանակաշրջանում հավասարության սկզբունքի գործադրմամբ կանխվելու է հարստության որոշակի անձանց մոտ կուտակվելը: Տնտեսական ու հասարակական անվտանգության լույսի ներքո մարդկանց աշխատանքի արդյունքը բաժին է հասնելու հենց իրենց ու որևէ մեկը թույլատրված չի լինելու յուրացնել ուրիշների աշխատածը:
Հասարակական անվտանգությամբ անկարգությունն ու օրինազանցությունը փոխարինվելու են կարգապահությամբ ու օրինապահությամբ և հասարակական հարաբերությունները ձևավորվելու են օրենքի, քաղաքացիության ու փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա:
Համաշխարհային այդ իշխանության մեջ անվտանգությունն ուշագրավ կլինի նաև քաղաքական ու հասարակական բնագավառներում: Հետևաբար աշխարհի բոլոր ժողովուրդները, հատկապես նրանք ովքեր ավելի վաղ ընչազուրկ էին դարձել, կվայելեն խաղաղության, անդորրի ու անվտանգության բարիքները: Իշխանատենչությունն ու վեճերը վերջ կգտնեն ու ժողովուրդների միջև թշնամություն ու վնասաբեր մրցակցությունը կփոխարինվեն բարեկամությամբ ու սիրով:
Հիմնականում մարդկային պատմության ընթացքում ու նաև ներկայիս, պատերազմների ու արյունահեղության գլխավոր պատճառներից մեկն այն է, որ գաղութարար ու զոռբա ուժերը ժողովուրդների միջև պառակտում առաջացնելու նպատակով նրանց հանում են միմյանց դեմ ու նրանց դեպի պատերազմ են մղում: Բայց Էմամ Մահդիի համաշխարհային իշխանությունը հաստատվելով ու չարագործ իշխանությունների կործանմամբ մարդկության հասարակության մեջ պատերազմին, արյունահեղությանն ու պառակտմանը վերջ է տրվելու:
Իսլամի դիտանկյունից հասարակության անվտանգությունը յուրահատուկ դիրք է զբաղեցնում ու կարելի է ասել, որ իշխանության ձևավորման գլխավոր նպատակներից մեկը հասարակության մեջ անվտանգության հաստատումն է: Իշխանավորները պարտավոր են դիմակայել ցանկացած ոտնձգության, որը կխաթարի հասարակության անվտանգությունը: Էմամ Ալին անդորրի ու անվտանգության հաստատումն այնքան կարևոր է համարում, որ անհրաժեշտ է համարում իշխանության գոյությունը, նույնիսկ եթե այդ իշխանությունը չարագործ լինի: Նա ասում է. «Բարի կամ չար իշխանության ու իշխանավորի գոյությունն անհրաժեշտ է մարդկանց համար, որպեսզի դրա ստվերի ներքո հավատացյալներն իրենց աշխատանքով զբաղվեն ու հավատուրացներն էլ դրանից իրենց օգուտը քաղեն և մարդիկ դրա ստվերի ներքո ապրեն...Իշխանավորը հավաքագրում է հանրային հարստությունը ու դրա միջոցով կարելի է կռվել թշնամու դեմ: Ճանապարհներն ապահով են լինելու ու թույլերի իրավունքը խլվելու է հզորներից: Բարեգործներն հանգստավետ կյանք ունենալով զերծ կմնան չարագործներից»:
Թեև անվտանգության հաստատումն իշխանության գլխավոր նպատակներից է համարվում, այդուհանդերձ կայուն ու իրական անվտանգությունը հաստատվելու է ճշմարիտ հավատքի և հավատուրացությունից հրաժարվելու պայմաններում: Աստված Ղուրանում ասում է. «Նրանք ովքեր հավատում են ու իրենց հավատքը չեն աղտոտում չարագործությամբ ու անաստվածությամբ, նրանք ապահովություն ու անվտանգություն է բաժին հասնում ու նրանց առաջնորդվում եմ» («Անըամ» սուրան, 82-րդ այա):
Սա նույն այն անվտանգությունն է, որ ստեղծվելու է Էմամ Մահդիի իշխանության շրջանում:
Հազրաթ Մահդիի ստեղծած նորահիմն ու արդարության վրա հիմնված հասարակության մեջ չափանիշները փոխվելու են և անվտանգությունը տարածվելու է մարդկանց կյանքի բոլոր ծալքերում ու չքանալու են վախն ու սարսափը: Այդ հասարակության մեջ ուրիշների իրավունքների դեմ ոտնձգության որևէ հնարավորություն գոյություն չունի և մարդիկ ապրում են անվտանգության ու մտային անդորրի պայմաններում: Այս անվտանգության շնորհիվ ամենուր նույնիսկ սարսափելի դաշտերի ու անապատների միջով անցնող վտանգավոր ճանապարհներն ապահով են լինելու: Էմամ Ալին մի տեղ ակնարկում է ճանապարհների անվտանգությանն ու ասում է. «Երբ մեր փրկիչը գա թշնամությունը կանհետանա սրտերից և որսի ու որսորդի միջև հաշտություն կհաստատվի և այնպիսի ապահովություն կստեղծվի, որ մի կին ոտքով կանցնի Իրաքի ու Շամի միջև ընկած տարածությունն և ուր որ ոտք դնի նրա ճանապարհին կանաչ բույսեր կծլեն ու նրա կզարդարեն իր զարդերով ու որևէ թշնամի նրան ոչ կվախեցնի և ոչ էլ նրան բռնության կենթարկի»:
Ղուրանն էլ ակնարկում է աշխարհում անվտանգություն հաստատվելու և վախի ու մտահոգության վերացման կապակցությամբ Աստծո խոստումին և ասում է. «Աստված նրանց ովքեր հավատք ունեն ու արժանի գործեր են կատարում խոստանում է, որ նրանց անկասկած իր ներկայացուցիչը կդարձնի Երկրի վրա, հենց այնպես որ նախորդներին իր ներկայացուցիչը դարձրեց և նրանց արժանավայել կրոն ու ծեսեր կպարգևի ու նրանց վախը կվերածի անվտանգության» («Նուր» սուրա, 55-րդ այա):
Վերջին կետն այն է, որ Էմամ Մահդին աշխարհում հաստատելու է եզակի անվտանգություն: Նրա փառավոր իշխանության մեջ մարդիկ հավասար ու եղբայր են լինելու: Ընտանիքի անդամների նման սիրելու են միմյանց ու հաշտ ու համերաշխ ապրելու են իրար կողքի: Այդ ժամանակ աշխարհը չափազանց գեղեցիկ ու հաճելի կլինի: