Մի գավաթ անդորր - 86-Միազավակ ընտանիքներ
Զարգացման հոգեբան ՝ Լանա Ֆալլահի մասնակցությամբ
Այսօր ձեզ հետ խոսելու ենք 21-րդ դարին բնորոշ մի երևույթի մասին: Հաղորդման վերնագրից արդեն պարզ է : Այո խոսելու ենք միազավակ ընտանիքների մասին:
Մեր օրերին ընտանքների մեծ մասն ունենում է մեկ , լավագույն դեպքում երկու, իսկ շատ հազվադեպ ` երեք երեխա: Այսօր մեր հյուր հոգեբանի օգնությամբ փորձենք պարզել պատճառները, դրական ու բացասական կողմերն այդ երևույթի, որը պայմանականորեն անվանել ենք միազավակություն:
Խնամելով մարդուն՝ մենք նրան համարում ենք անպաշտպան և հաճախակի որոշումներ կայացնում իր փոխարեն։ Հոգատարություն դրսևորելով՝ մենք ընդունում ենք նրա ինքնուրույնությունը։
Գերխնամքը հնարավորություն չի տալիս անձին գիտակցել սեփական պահանջմունքները, աճել և զարգանալ։
Որպես կանոն, գերխնամքի հիմքում թաքնված են հոգեբանական տրավմաներ, կառավարելու ձգտումներ և կյանքին իմաստ հաղորդելու նպատակ։