Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք անցած շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձություններին: Մեր այսօրվա հաղորդման քննարկման թեմաներից են լինելու Թեհրանում Ասիական կուսակցությունների նստաշրջանն ու տնտեսական համագործակցությունների հանդեպ կողմնորոշումը և Իրանի ու հարևանների միջև առևտրական հարաբերությունները:
Անցած շաբաթ Թեհրանում ասիական 25 երկրների 40 կուսակցությունների և քաղաքական կազմակերպությունների ավագ պաշտոնատարների և տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների պատասխանատուների մասնակցությամբ գումարվեց Ասիական կուսակցությունների միջազգային համաժողովի մշտական կոմիտեի 25-րդ նստաշրջանն ու Մետաքսի ճանապարհի մասնավոր 2-րդ համաժողովը: Այս նստաշրջանի ուշադրության կենտրոնում գտնվող թեմաներից մեկը Մետաքսի պատմական ճանապարհի առանցքի շուրջ ասիական երկրների միջև տնտեսական համագործակցությունների ամրապնդումն էր:
Արդիական կերպով Մետաքսի ճանապարհի վերականգնումը կարող է երաշխավորել Իրանի ու տարածաշրջանի երկրների շահերը: Մեր հաղորդման առաջին զրույցում կանդրադառնանք այս թեմային:
Իրանի առևտրի, արդյունաբերության ու հանքերի պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեին Թեհրանում գումարված Ասիական կուսակցությունների միջազգային համաժողովի մշտական կոմիտեի 29-րդ նստաշրջանում մատնանշելով այն կետը, որ Մետաքսի ճանապարհի նախագծի իրագործումը կընդլայնի տարածաշրջանի երկրների հետ Իրանի տնտեսական հարաբերությունները, հավելեց. «Մետաքսի ճանապարհի իրագործման նպատակը եղել է տնտեսական ոլորտում նոր ձևաչափերի իրագործումը, որպեսզի Մետաքսի պատմական ճանապարհը նոր ժամանակաշրջանում նոր ավյուն ու կյանք ստանա, իսկ Չինաստանը Մետաքսի ճանապարհի նախագծի իրագործման համար ներդրման գլխավոր աղբյուրներից է համարվում»:
Մետաքսի ճանապարհի նպատակների և աշխարհի տարբեր կետերում գտնվող երկրների շահերի իրագործումը պայմանավորված է բոլոր երկրների համագործակցությամբ ու պոտենցիալների շահագործմամբ:
Այս շրջագծում Մետաքսի ճանապարհի մասնավոր համաժողովը կարող է զբոսաշրջության ոլորտում համատեղ ընկերությունների հիմնադրման ուղղությամբ հետազոտությունների կոմիտեի վերածվել, քանի որ Միջին Արևելքի տարածաշրջանը կարող է ապահովել շատ երկրների քաղաքական ու առևտրական նպատակները:
Փայլուն ապագան պայմանավորված է ասիական երկրների միջև քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերությամբ և առևտրական ռազմավարությունը պիտի կայուն զարգացման առաջին գերակայությունը լինի:
----------------------
Թեհրան-Երևան հարաբերություններն ընդլայնվում են և երկու երկրի պատասխանատուներն ընդգծում են, որ իրանցի առևտրականներն այս առիթը լավագույնս օգտագործելու դեպքում ոչ միայն կարող են ապահովել Եվրասիական գոտու երկրների կարիքները, այլև իրենց արտադրանքները Եվրոպա արտահանել:
ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին անցած շաբաթ կատարած արտահայտություններում անդրադառնալով առևտրական հարաբերությունների ընդլայնմանն ու Իրանի սահմանին գտնվող Հայաստանի Մեղրիի տնտեսական ազատ գոտին իրանական արտադրանքների արտահանման կամուրջի վերածվելուն, իրանցի առևտրականներին ու արտադրողներին կոչ արեց ստեղծված առիթից առավելագույնս օգտվել և իրանական արտադրանքներն այդ երկիր արտահանել:
Սաջադին այս հայտարարությունը կատարեց Երևանում մի խումբ իրանցի առևտրականների ու գործարարների հետ հանդիպման ժամանակ:
Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Վահրամ Բաղդասարյանն ավելի վաղ Թեհրան կատարած այցի ժամանակ անդրադառնալով Ասիական երկրների ֆորումին միանալու Հայաստանի ցանկությանը, այդ կապակցությամբ ԻԻՀ-ի աջակցությունը խնդրեց:
Իսկ Հայաստանի Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն անդրադառնալով այդ տարածքում ներդրման համար պոտենցիալներին ու խրախուսիչներին, ասել է. «Մեղրի ազատ գոտում արտասահմանցի ներդրողներ ներգրավելու համար Հայաստանի կառավարությունն իր պատրաստակամություն է հայտնել համագործակցել այդ գոտում ներդրում կատարելու ցանկություն ունեցողների հետ»:
Հայաստանում Իրանի առևտրական կցորդ Հմայակ Ավետիսյանն ասել է.«Անցյալ տարի Թեհրան-Երևան առևտրափոխանակումների ծավալը 263 միլիոն 500 հազար դոլար է կազմել, ինչը 2016թ. համեմատությամբ, շուրջ 10.3 տոկոս աճ է արձանագրել»:
Հայաստանում Իրանի առևտրային կցորդը հավաստիացրել է, որ համատեղ առևտրական պալատը և Հայաստանում իրանցի առևտրականների միությունն ավելի ակտիվ դառնալով և նկատի առնելով այն հանգամանքը, որ ավելի դյուրին է դարձել Եվրասիական տնտեսական միության հետ արտոնյալ համաձայնագրի կնքումը, ինչպես նաև Հայաստանում իրանական ընկերությունների ճարտարագիտական ու տեխնիկական ծառայողական նախագծերի իրագործումը, ակնկալվում է, որ ապագայում Իրան-Հայաստան առևտրատնտեսական հարաբերություններն առավել ընդլայնվեն:
Բացի այդ համատեղ ներդրմամբ ընդլայնվում է բժշկության ու բուժման բաժիններում երկու երկրի համագործակցությունը:
Իրանի ու Հայաստանի միջև գիտական ու բժշկական բնագավառներում համագործակցության շրջանակներում և քաղցկեղի բուժման ռադիոթերապիայի սարքի ու դրա հարակից այլ սարքավորումների տեղադրման կապակցությամբ իրանցի բժիշկների կողմից Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարված ներդրմանը ծանոթանալու նպատակով, ՀՀ նախագահն Իրանի դեսպանի ընկերակցությամբ այցելել է բժշկական կենտրոն, որտեղ մասնակցել է սարքի շահագործման մեկնարկին:
Այս այցի ժամանակ Հայաստանում Իրանի դեսպանը հույս հայտնեց, որ այս նախագիծը կկարողանա զարկ տալ բժշկական զբոսաշրջության ոլորտում Իրանի ու Հայաստանի համատեղ աշխատանքներին և երկու կողմերի աջակցությամբ բժշկական ու գիտական հնարավորությունների ընդլայնմանը զուգահեռ, կհանգեցնի բժշկական փորձի փոխանցմանն ու այլ բնագավառներում հարաբերությունների ընդլայնման հող կնախապատրաստի:
Ի դեպ, Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ Արտաշես Թումանյանի գլխավորած առևտրատնտեսական պատվիրակությունը տնտեսական հարաբերությունների ամրապնդման և Բուշեհր նահանգի ներդրումային հնարավորություններին ծանոթանալու նպատակով հանդիպել ու բանակցել է Բուշեհրի նահանգապետ Աբդոլքարիմ Գերավանդի հետ:
Բուշեհրի նահանգապետն այս հանդիպման ժամանակ նշեց.«Հաշվի առնելով այս նահանգում առկա արդյունաբերական, արտադրական ու տնտեսական ենթակառուցվածքները, մեծ նշանակություն ունի Հայաստանի հետ Բուշեհր նահանգի արտադրողների ու առևտրականների հարաբերությունների ընդլայնումը»:
Իրանն ու Հայաստանը քաղաքական կառուցողական հարաբերություններ ունեն և հիմնվելով այդ հարաբերությունների վրա և օգտվելով երկու երկրի պոտենցիալներից ու նաև ընդլայնելով տնտեսական ու առևտրական հարաբերությունները կարող են առավել ակտիվացնել Իրանի ու Հայաստանի մասնավոր բաժիններին և զարկ տալ տնտեսական համագործակցություններին:
--------------------------
Երկաթգծային ու ճանապարհային բաժիններում ստեղծված դյուրությունների շնորհիվ Կովկասի և Միջին Ասիայի հանրապետությունների հետ Իրանի առևտրական համագործակցություններն ընդլայնվում են: Այս շրջագծում մոտ ժամանակներս բեռնափոխադրող առաջին փորձնական գնացքը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգից կժամանի Իրանի Աստարայի նավամատույցը, իսկ առաջիկա մարտին կամ ապրիլին Իրանի ու Ադրբեջանի պատասխանատուների ներկայությամբ պաշտոնապես շահագործման կհանձնվի Աստարա-Աստարա երկաթգիծը:
Իրանն իր աշխարհագրական ռազմավարական դիրքի և ասիական երկրներին ունեցած հասանելիության պատճառով առևտրական հարաբերություններ ունի աշխարհի 150 երկրների հետ: 2014 թվականի դեկտեմբերին Իրան-Թուրքմենստան-Ղազախստան երկաթգծի համատեղ նախագիծը շահագործման հանձնվելով շուրջ 10 հազար կիլոմետրով կրճատվեց արևելքի, այդ թվում Չինաստանի ու Կենտրոնական Ասիայի և արևմուտքի ու հատկապես արևելյան Եվրոպայի միջև բեռնափոխադրման ուղին:
Հունաստանի Տնտեսության և ծրագրավորման ուսումնասիրությունների կենտրոնի տարանցիկային տնտեսության փորձագետ Թեոդոր Թեսքիրիսն այս նախագծի նշանակության մասին ասել է. «Այս ճանապարհով բեռնափոխադրումն առավել անվտանգ է և քանի որ իրականացվում է երկաթգծի ու ծովային ճանապարհի միջոցով բնապահպանական տեսակետից էլ ավելի մաքուր է համարվում:
------------------------
ԻԻՀ նավթի նախարարն ասել է, որ Իրանը գազի արտահանման խողովակագիծը հասցրել է Պակիստանի սահմանին, սակայն այդ երկրի կառավարությունը, որևէ քայլ չի ձեռնարկել:
Բիժան Զանգանեն կիրակի օրը Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հավելեց. «Նավթի նախարարության դիտանկյունից այս թերացման պատճառով պիտի իրավական գործընթաց սկսել»:
Իրանից Պակիստան գազի արտահանման պայմանագրի գործադրման ընդհատումն այն պայմաններում է թևակոխում 15-րդ տարին, երբ Իրանի նավթարդյունաբերության պատասխանատուները պաշտոնապես հայտարարել են, որ իր իրավունքները հետապնդելու համար Իրանը պատրաստվում է իրավական գործընթաց սկսել և այս պայմանագրի հարցը հետապնդել միջազգային իրավական շրջանակներում:
Իրանից Պակիստան գազի արտահանման շուրջ բանակցությունները 15 տարի առաջ սկսվեցին այն պայմաններում, երբ այդ ժամանակ որոշում կար Իրանի, Պակիստանի ու Հնդկաստանի, հետագային նաև Չինաստանի միջև խաղաղության գազատար խողովակագիծ կառուցել, որպեսզի դրա միջոցով Իրանի գազը Ասալույեից արևելյան Ասիա փոխադրվեր: