Փետրվար 07, 2018 19:52 Asia/Yerevan
  • Ճանաչենք իսլամը (174)

Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Հազրաթ Մահդիի իշխանական վարքագծին:

Ողջույն թանկագին բարեկամներ: Ձեր հյուրն ենք «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարով, որտեղ շարունակելով Էմամ Մահդիի իշխանության յուրահատկություններին վերաբերող զրույցն այս շաբաթ կանդրադառնանք նրա իշխանության այլ յուրահատկություններին:

Հազրաթ Մահդիի իշխանական վարքագիծը մեթոդների տեսակետից նմանում է մեծարգո մարգարեի և Էմամ Ալիի իշխանությանը: Չպիտի մոռանալ, որ բազմաթիվ արգելքների ու սահմանափակությունների պատճառով մարգարեն ու նրա գերդաստանի անդամները հնարավորություն չունեցան լիարժեքորեն հասարակության մեջ գործադրել իրենց նպատակները: Սակայն վկայությունների համաձայն Էմամ Մահդին Աստծո օժանդակությամբ վերացնելու է այդ արգելքներն ու հաջողելու է համաշխարհային միավորված իշխանություն ստեղծել:

 

Հազրաթ Մահդիի իշխանության յուրահատկություններից մեկն էլ աշխարհագրական սահմանների վերացումն ու համաշխարհային համատարած իշխանության ստեղծումն է: Բնական է, որ այն իշխանությունը համաշխարհային դառնալու տարողություն ունի, որ հարուստ ու ազնիվ մտային ու մշակութային հենարան կունենա և կկարողանա գերազանցել բոլոր գաղափարներին ու չափանիշներին:

Համաշխարհային միավորված իշխանության մեջ բոլոր ազգություններ ու ժողովուրդները հետևելու են մի կենտրոնի և կառավարվելու են համաձայն մեկ քաղաքականության: Էմամ Մահդին արմատախիլ կանի տարբեր ազգերի ու ժողովուրդների միջև գոյություն ունեցող տարաձայնությունն ու անհաշտությունը և հստակ օրենքներ կհաստատի Երկրի բոլոր բնակիչների համար: Հետևաբար մտքերում ու գաղափարներում միատարրություն կստեղծվի և բոլոր մեթոդները նույն ուղղության կհետևեն: Այսպիսով տարաձայնությունը, բախումն ու վեճը կվերանա մարդկային հասարակությունից և դրան կփոխարինի խաղաղությունն ու բարությունը: Էմամ Սադեղն այս մասին ասում է. «Երդվում եմ Աստծո անունով, որ Փրկիչը կվերացնի ժողովուրդների ու ծեսերի միջև տարբերություններն ու բոլորի համար մեկ կրոն կհաստատի»:

Էմամ Մահդիի համաշխարհային իշխանության մեջ աշխարհի արևելքի ու արևմուտքի բնակիչները համախմբվելու են նրա դրոշի ներքո և համաշխարհայնացումը կիրականացվի բառի իսկական իմաստով: Միջազգային հանրության մեջ միասնականության ու միատարրության պատճառով բոլոր քաղաքներում ու գյուղերում բարեկամության ու սիրո քաղցր բույրը կտարածվի և իրականություն կդառնա մարգարեների, բարեփոխիչների ու մարդասերների վաղեմի երազանքը:

Էմամ Մահդիի համաշխարհային միավորված իշխանությունը կձևավորվի ամենակատարյալ օրենքի, այսինքն իսլամի մաքուր ու լուսավորություն պարգևող ուսմունքի հիման վրա: Դարեր շարունակ մարդկությունը տգիտության ու եսասիրության պատճառով մոռացության է տվել իր աստվածատենչ էությունն ու միակ Աստծո դիմաց երկրպագելու փոխարեն գլուխ է խոնարհել մեծամիտ ու ըմբոստ ուժերի դիմաց: Բայց Էմամ Մահդիի իշխանության ընթացքում սրտերում փոփոխություն կառաջանա ու մոլորված մարդիկ վերադարձ կկատարեն դեպի աստվածապաշտություն: Այդ պահին Հազրաթ Մոհամմեդի կողմից մարդկությանը փոխանցված աստվածային վերջին կրոնը կընդունվի աշխարհի բոլոր ժողովուրդների կողմից և բոլորը մուսուլման կդառնան:  

Այսպիսով բոլոր մարդիկ կմիավորվեն մել կրոնի ու դրոշի ներքո և կվերանա կեղծ պաշտամունքները: Միաստվածապաշտության գեղեցիկ կանչը կտարածվի աշխարհում ու իսլամը կդառնա աշխարհի պաշտոնական կրոնը: Էմամ Սադեղն ասում է. «Երբ Փրկիչն ընդվզի աշխարհի բոլոր անկյունները կվկայեն Աստծո միակ լինելու և Հազրաթ Մոհամմեդի մարգարեության ու առաքելության մասին»:

Որոշ վկայություններում ասված է, որ Էմամ Մահդին հայտնվելու պահին կներկայացնի ուսմունք, որը նորություն է աշխարհի համար, ասես նոր կրոն է ներկայացվում: Պիտի նշել, որ ժամանակի ընթացքում կրոնի որոշ ուսուցումները աղավաղվել ու փոփոխվել են: Էմամ Մահդին վերականգնելու է իսլամի մոռացության տրված օրենքները: Նա իսլամական մշակույթից ու մտածողությունից մաքրելու է շեղումներն ու նորամուծությունները և դիմակայելու է հետադիմական ավանդույթներին: Այդ պատճառով էլ շատերը ենթադրում են, որ նա նոր կրոն է ներկայացնելու: Շատ պարզ է, որ Ղուրանը երկնային վերջին սուրբ գիրքն ու իսլամը մարդկության երջանկության համար հավերժական բանաձև ու համապարփակ կրոն է ու նրանից հետո այլ կրոն չի գալու: Իրականության մեջ Էմամ Մահդիի ծրագիրը լինելու է այն, որ տարածի Ղուրանի արժեքավոր ուսուցումները: Նա Ղուրանի գաղտնի ու թաքուն ճշմարտությունները պարզելու է աշխարհի համար ու նաև իսլամը մարդկությանը ներկայացնելու է նույն այն գեղեցկությամբ, ազնվությամբ ու առաջադեմ օրենքներով, որ Հազրաթ Մոհամմեդն է դա ներկայացրել:

 

Էմամ Մահդիի իշխանության յուրահատկություններից մեկն էլ գիտության արժեվորումը և տգիտության դեմ կտրուկ պայքարն է: Նրա ժամանակաշրջանում մարդիկ մտային բարձր զարգացման ու հոգեկան վեհության են հասնելու: Էմամ Բաղերն ասում է. «Էմամ Մահդիի իշխանության շրջանում բոլոր մարդիկ գիտություն ու իմաստնություն են վաստակելու, այնպես որ կանայք իրենց տներում դատելու են համաձայն Աստծո գրքին ու մարգարեի ավանդույթներին»:

Այսօր մարդկությունը գիտական ուշագրավ առաջադիմություն է ձեռք բերել: Նա կյանքի բոլոր բնագավառներում գիտական մեծ նվաճումներ է արձանագրել ու գիտական առաջադիմության ստվերի ներքո հաղթահարել է իր շատ դժվարություններին: Այդուհանդերձ փորձագետների հաստատմամբ մարդկային գիտությունն իր բոլոր ընդարձակությամբ թերի ու չնչին է և դրա դիմաց բազմաթիվ անորոշ ու անհայտ երևույթներ կան:

Մյուս դժվարությունը, որ հաճախ վրիպել է մտավորականների հայացքից մարդկության ներկա գիտության անհավասարակշռություն է նրա հոգեկան պահանջներին: Իրականությունն այն է, որ մարդկությունը նյութական մասշտաբով զարգացմանը զուգահեռ հոգևոր բնագավառներում նման զարգացում չի ապրել: Որոշ արևմուտքցի մտավորականների, այդ թվում Ալեքսիս Կառլի բնորոշմամբ. «Մարդկությունն այսօրվա աշխարհում չնայած գիտական աճին անտեսել է իր հոգևոր ու բարոյական կարիքները և ինչքան ավելի մեծ է եղել արդյունաբերական ու տեխնոլոգիական աճը, մարդկության հոգևոր կարիքներին չհամապատասխանելու պատճառով, այդ հակասությունն առավել բացահայտ է դարձել»:

Բայց Էմամ Մահդիի իշխանության մեջ մարդկության գիտությունն ու միտքը Աստծո պաշտամունքի և բարոյական սկզբունքներն ու չափանիշները հարգելու կողքին է ծաղկում ապրելու: Վստահաբար մարդկության կարևոր նվաճումը համարվող գիտությունն ու տեխնոլոգիան եթե զուգակցվեն կրոնի կառուցողական ուսուցումների հետ, այսօր աշխարհում տեղի ունեցող աղետների ականատեսը չենք լինի: Հետևաբար Հազրաթ Մահդիի իշխանության յուրահատկություններից մեկը մարդկության հոգևոր ու բարոյական կատարելագործմանը զուգահեռ գիտական առաջադիմությունն է: Քանի որ առաջադիմության միջոցները և արդիական ու ուժ ստեղծող տեխնոլոգիաները պիտի արժանավոր ու իմաստուն և ոչ թե անմիտ ու անառակ մարդկանց ձեռքերում լինեն:

Գիտությունը Փրկչի հայտնվելու ժամանակ հասնելու է առաջադիմության ամենաբարձր մակարդակին: Վկայություններում ակնարկ է կատարվել Էմամ Մահդիի ժամանակաշրջանում գիտությունների կայծակնային աճին: Այնպես որ Էմամ Սադեղն ասել է. «Գիտությունը 27 դռներ ունի և այն ինչը, որ մարգարեներն են ներկայացրել գիտության միայն երկու դռներն և մարդիկ մինչ այսօր միայն այդ երկու խոսքի են ծանոթացել: Երբ մեր Փրկիչն ընդվզի կբացվեն մյուս 25 դռները և դրան կմիանան մյուս երկու դռներն ու այդպիսով գիտության բոլոր 27 դռների միջոցով գիտությունը կտարածվի ժողովրդի մեջ»։

Այս արտահայտությունն ակնարկում է Էմամ Մահդիի ժամանակաշրջանում գիտության կայծակնային արագությամբ տարածվելուն: Հազրաթ Մահդիի հայտնվելով գիտության ու տեխնոլոգիայի սահմաններն ընդլայնվելու են այնպես որ նա նվաճելու է գիտության ու մշակույթի բարձր գագաթները և գիտության մեջ նոր բնագավառներ ու ճյուղեր են երևան գալու: Մինչդեռ նախքան Փրկչի հայտնվելը չնայած գիտական առաջադիմության գիտության միայն մի փոքր մասն է բաժին հասել մարդկությանը:

Անկասկած Էմամ Մահդիի ժամանակաշրջանում գիտության ու տեխնոլոգիայի հիացմունք պատճառող առաջադիմությունը կընդլայնի բնությունն ու տիեզերքը նվաճելու մարդկության կարողությունը: Գիտության աճը պատճառ կդառնա, որ մարդկությունը լավագույն կերպով օգտվի բնական ու աստվածատուր բարիքներից և առավել բարձր մակարդակի բարեկեցության տիրանա: Նրա ժամանակաշրջանում բնական ռեսուրսներն ու կենցաղային պաշարները լավագույն կերպով կօգտագործվեն: Մարգարեն այդ ժամանակ բարիքների առատության մասին ասել է. «Մահդիի ժամանակ մարդիկ այնպես են բարիքների տեր դառնալու, որ մինչ այդ դրա հնարավորություն չեն ունեցել»:

Այդ ժամանակ երևան են գալու Երկրի բարիքներն ու գանձերը: Սա ինքնին վկայում է, որ հողագործություն ու գյուղատնտեսությունը հասնելու են գագաթնակետին: Այդ ժամանակ երևան են գալու հանքերն ու ընդերքը և լավագույն կերպով շահագործման են հանձնվելու: Միևնույն ժամանակ մարդկությունը խուսափելու է բնական պաշարների չափից ավելի օգտագործումից ու շրջակա միջավայրը ոչնչացնելուց:

Հաղորդման ավարտին տեղի կլինի անդրադառնալ Հազրաթ Մահդիի իշխանության մեկ այլ յուրահատկությանը, որը նրա իշխանության հանդեպ ընդառաջումն է: Հիմնականում պատմության ընթացքում իշխանությունների գլխավոր մտահոգություններից մեկը հասարակության կողմից նրանց ընդառաջվելն է: Ցանկացած իշխանություն ուժն իր ձեռքն առնելուց հետո ցանկանում է վայելել իրեն ենթակա հպատակների համակրանքը: Սակայն քանի որ մարդկային իշխանություններն ընդհանրապես նկատի են ունենում որոշակի անձանց կամ խմբավորումների շահերը և կամ հանրության օգուտն ու շահը որոշելիս սխալ են թույլ տալիս, շատ պարագաներում չեն կարողանում նման համակրանք վայելել: Նույնիսկ եթե համակրանք էլ վայելեն, չեն կարողանում դա երկար ժամանակ պահպանել: բայց Հազրաթ Մահդիի իշխանությունն աշխարհում խոր ու մեծ համակրանք ու ընդառաջում է վայելելու: Այնպես որ բացի Երկրի բնակիչներից, Աստծո արքայության բնակիչներն էլ նրա եզակի իշխանությունից գոհունակություն են ապրելու: Իսլամի մարգարեն այս մասին ասում է. «Ձեզ ավետում եմ Մահդիով, որի իշխանությունը գոհունակություն կպատճառի Երկրի ու երկնքի բնակիչներին»: